lav tgha-ի խոսքերից
118 տարի է անցել Դաշնակցութեան յարատեւ պայքարի, գործի ու անսակարկ նւիրումի, այն գաղափարի որը ոչ թէ ծառայել է լոք միայն որպէս կուսակցութիւն, այլ նաեւ շարժում, գաղափարական շարժում, շարժում որը ծնունդ առաւ արհաւիրքի մէջ գտնւող սեփական ժողովրդից, մի բան որը անհնարին դարձրեց նրա կանգնեցման եւ հոսանքի դէմ ընթանալու ցանկացած փորձը: Հայոց Ազգային պահանջատիրական պայքարը հենց սկսեց Դաշնակցութեան ծնունդի օրօք, դրա փաստը կարող էք հենց գտնել բազուն գրքերի մէջ, Ինչպէս ասում է Սիմոն Վրացեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ որը ծնունդ առաւ հայ ժողովրդի ծոցից: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպւած կամքը ու նրա ստեղծագործ հանճարի մարմինը:
չեմ ասում որ սխալներ չի արել դաշնակցութիւնը, այս կեանքւմ ով սխալներ չի անում, շատ հեռու չգնանք, հենց այս օրերին կարելի է նմուշ բերել արտգործ նախարարի կողմից ապրիլի 23-ի առաւօտեան նենգ յայտարարութեան ստորագրումը, կամ էլ չէ, անցած տարի մարտի մէկի ընդիմադիրների սխալները որը 8 հոգու մահւան պատճառ դարձաւ, եւ արտաքին աշխարհում հակահայ բանաձեւերի ընդունման պատճառ դարձան, կամ էլ 1992 թւակաները, լեւոն տէրպետրոսեանը այն ժամանակ երկիրը քայքայեց, մինչեւ 1998 սբաղւեց երկրի վաճառման գործով, բայց հիմա վերադարձել է նախագահ լինելու մտադրութեամբ, ոնց որ կարծէս ոչինչ էլ չի եղել, այս բաժնում թէմա էք ստեղծել Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց... , բայց մինչեւ հիմա մտածել էք որ ով 1918 թւին արեւելեան Հայաստանը պաշտպանեց թուրքերից, մոռացել էք սարդարապատի, բաշապարանի ու զանգեզուրի կռիւների մասին, մոռացել էք որ ովքեր անկախ Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծեցին 600 տարի գերութիւնից յետոյ, որ դուք եւ ձեր որդիները այսօր ազատ անկախ երկրում գլուխներտ վեր պահած ապրում էք: 118 տարի է անցել ու մենք ականատեսն ենք այն շարժմանը, որը աւելի քան մէկ դար դիմադրել եւ պայքարել է բոլոր այն խնդիրների ու ճնշումների դիմաց որը դրւել է համայն հայութեան առջեւ եւ այս բոլոր տարիների ընթացքում սերնդից սերունդ փոխանցւելով հասել է մեր օրերին, պարզապէս մի բան կցանկանամ աւելացնել եւս, եթէ իրոք Դաշնակցութեան անցեալն ու այսօրը, եթէ Դաշնակցութեան իդիալներն ու նպատակները ու գործողութիւնը այնքան աննշմարտ լինէր ինչպէս ասում էք, ու ասել են շատերը, ապա այդ դէպքում այդքան նրան վարկաբեկող խօսքերի ու գրառումների կարիքը չեր զգացւել, որոնք սկսել են Դաշնակցութեան ծնունդի օրից ու շարունակւում են մինչ օրս:
Էջանիշներ