Դրական
Բացասական
Ուստա, ազգային հարցերի մասնագետը դու ես… ու՞ր ընկնենք ոտի տակ… մենք ի՞նչ այ ցավդ տանեմ…
դու բավականին պատրաստված, վճռական, սառնասիրտ ու պրագմատիկ երիտասարդ ես և սրանք շատ կարևոր հատկանիշներ են այսօրվա պայքարի համար… ես համոզված եմ որ քեզ նման երիտասարդներ շատ կան Հայաստանում հիմա, որոնք լծված են ազգանվեր գործի ուղղակի նրանք դա ցուցադրաբար չեն անում… ես համոզված եմ դրանում… և ինչպես մեր Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է ասում "Ես հիմա մի հա պտի սաղիդ հորդորեմ", որ ranchpar-ինհնարավորություն տաք,որպեսզի նա նկարագրի թե ինչ հայրենանվեր գործեր են անում մեր "Անտեսանելի Վրիժառուները"
Սկսիր ranchpar ջան,միայն խնդրում եմ հայերեն գրես որ հասկանան մարդիկ, շատերն այս ֆորումում հայերեն չգիտեն
murmushka (12.10.2009)
Բա հըմի ո՞նց պիտի լինի էդ մարդու հրաժարականի հարցը…![]()
Ապեր, մի վիրավորի:
Ես իմ կյանքում ինչ արել եմ, ազգայինի համար եմ արել: Ու ընդհանրապես մեր՝ հրեաներիս մոտ ընդունված ա, անկախ ապրած երկրից մենակ հրեաների ու Իսրայելի շահերից բխող բաներ անելը: Ի՞նչ անենք, որ Հայաստանում եմ ապրում, ուրեմն չե՞մ կարող ազգային բաներ անել: Բա որ ազգային չի, բա Լևոնի միտինգներին ինչի՞ էի գնում: Կարո՞ղ ա էլի հրեաներիս մասին չէի մտածում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՈՒՇ ԵՆ ԻՄԱՑԵԼ
«Միացում» նախաձեռնության` հոկտեմբերի 8-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպած ակցիան ոստիկանները խոչընդոտել են միայն այն բանից հետո, երբ պարզել են, որ ակցիայի կազմակերպիչը Դաշնակցությունը չէ:
«ՉԻ» - Դեդեկտիվ ֆիլմերի սիրահարներին այս պատկերը ծանոթ է: Հանցագործը, կոմիսարի ձեռքին ատրճանակ տեսնելով, հռհռում է նրա երեսին, որովհետեւ գիտի, որ փամփուշտները «խալաստոյ» են (ինքն է փոխել), ու հանկարծ սոսկումով նկատում է, որ կոմիսարի ձեռքինն ուրիշ ատրճանակ է... Փաստորեն, նույն բանն էլ ոստիկանների հետ է տեղի ունեցել: Նրանք գիտեն, որ ՀՅԴ ակցիաները «խալաստոյ» են, որ դրանցից որեւէ վտանգ պետք չէ սպասել, ու հանկարծ պարզվում է, որ ակցիայի հեղինակը «Միացումն» է: Բնականաբար, վերաբերմունքը միանգամից փոխվում է:
Այս փոքրիկ դրվագն ընդամենը հերթական անգամ ցույց է տալիս, թե հայաստանյան քաղաքական դաշտում որն է իրական ընդդիմությունը, եւ որը` արհեստականորեն ձեւավորված «նոր ընդդիմադիր բեւեռը»: Տնաշենները գոնե մի քիչ լուրջ մոտենային սցենարին, մի քիչ էլ ՀՅԴ ակցիաների մասնակիցներին քաշքշեին, ու այդ դեպքում գուցե ոմանք հավատային «նոր բեւեռի» անկեղծությանը: Չնայած` պարզունակ ուղեղներից բարդ սցենարներ ակնկալելն անիմաստ զբաղմունք է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (13.10.2009), Mephistopheles (13.10.2009)
Մոդերատորական. Ռանչպար մասնացի հետ անց կացված ջերմ ու հետաքննիչ զրույցն ամողջովին ջնջվել է (տասնյակ գրառումներ), Ռանչպարը զգուշացվում է, որ այսուհետև ակումբցիներից որևէ մեկին ուղղված անձնական վիրավորական կամ կպնողական գրառում անելու դեպքում նախազգուշական 1 ամսով արգելափակվելու է: Ֆորումներն ունեն հաղորդակցման կուլտուրա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Հասարակության մեջ շատ են կասկածները, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացի դեմ հանդես եկող քաղաքական ուժերին կառավարում է իշխանությունը: Այդ ուժերի զգալի մասի, եւ այդ շարժումը գլխավորող Դաշնակցության գործողությունները կարծես թե լիովին արդարացնում են այդ կասկածները, քանի որ չնայած իրենց բողոքին, այդ ուժերի զգալի մասն ու հենց Դաշնակցությունը կարծես թե խուսափում են քննադատության անմիջական նշանառությունը Սերժ Սարգսյանին ուղղելուց: Բայց գուցե այդ կասկածները հիմնավոր լինելով, այդուհանդերձ չեն համապատասխանում իրականությանը, պարզապես Դաշնակցությունն է իշխանության հետ հարաբերության հարցում զգույշ: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է Դաշնակցությունն իշխանության հետ ավելի զգույշ, քան հասարակության հետ: Չէ որ հասարակությունը պակաս դյուրազգաց չէ, քան իշխանությունը: Իհարկե, հասարակությունը ռեպրեսիվ մեքենա չունի, որ իր հանդեպ անզգույշ գտնված ուժին պատժի այս կամ այն ձեւով, բայց հասարակությունն էլ ունի պատժի իր մեխանիզմները, որոնք նյութական չեն, սակայն շատ ավելի առարկայական են, եթե քաղաքական ուժի նպատակը քաղաքականության մեջ նշանակալի սուբյեկտ լինելն է:
Չի բացառվում նաեւ, որ իշխանությունը պարզապես գիտակցելով իրավիճակի նրբությունը, փորձում է Դաշնակցության այդ զգուշությունը ծառայեցնել իր օգտին եւ նաեւ Դաշնակցությանը գնահատող հայտարարություններով խորացնել կասկածը, որ այդ ամենն իշխանության սցենարն է: Դա բնական է: Իշխանությունը փորձում է իրավիճակը ծառայեցնել իր օգտին: Խնդիրն այն է, թե ինչ է անում Դաշնակցությունը դա թույլ չտալու, իշխանության հետ գործակցության կասկածները ցրելու համար: Երբ ՀՅԴ առաջնորդներին այդ կապակցությամբ հարց կամ դիտողություն է արվում, նրանք պատասխանում են, թե բա ինչ անեն, որ երեւա իրենց բողոքի անկեղծությունը, հո անկեղծությունը նախագահի հրաժարականի պահանջով չի որոշվում: Դա իհարկե այդպես է: Հրաժարականի պահանջը անկեղծության չափանիշ չէ: Իշխանությունը կարող է նաեւ այդ պահանջը ներառել իր սցենարի մեջ, եթե ամեն ինչ իր սցենարով է: Դժվար է ընդհանրապես ասել, թե քաղաքականության մեջ որն է անկեղծության չափանիշը: Գուցե այդպիսին չկա: Գուցե քաղաքականության մեջ անկեղծություն էլ չկա: Պարզապես կա նպատակ, որին հասնելու համար քաղաքական ուժը ապավինում է այս կամ այն գործոնին: Ամբողջ խնդիրն այն է, թե որն է տվյալ ուժի նպատակը:
Ահա այդ հարցում է, որ հայ-թուրքական հարաբերության ներկայիս բովանդակության եւ ձեւի դեմ բողոքող ուժերը հասարակության առաջ անկեղծ չեն, կամ մինչեւ վերջ անկեղծ չեն, կամ իրենք էլ չեն գիտակցում, որ անկեղծ չեն: Հասարակությունը չի հասկանում, թե որն է բողոքի նպատակը: Առավել եւս չի հասկանում, երբ տեսնում է, որ հարաբերության կարգավորում կոչվող գործընթացը առաջ է գնում գրեթե երկրաչափական պրոգրեսիայով, իսկ ահա բողոքը նույն իներտ ընթացքի մեջ է: Արձանագրությունները դեռ չէին ստորագրվել` ՀՅԴ եւ մի քանի այլ ուժեր հայտարարում էին, որ ամեն ինչ կանեն ստորագրությունը կանխելու համար: Չկանխեցին, ու ըստ էության երթից բացի ուրիշ բան էլ չարեցին: Հիմա ասում են, որ ամեն ինչ կանեն վավերացումը կանխելու համար: Ով է հավատալու այդ գործի հաջողությանը: Երեւի թե ոչ ոք, եթե նույնիսկ Դաշնակցությունն օրական հինգ անգամ հայտարարի, որ կդիմի անգամ իշխանափոխության փորձին:
Այդ պայմաններում, Դաշնակցությունը եթե նույնիսկ իշխանափոխություն էլ անի, օրական հինգ անգամ, միեւնույն է, դրանից նրա հանդեպ հասարակության վստահությունը չի ավելանալու: Դաշնակցությունը, եւ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ, եթե ցանկանում է հասարակության համար լինել ընկալելի եւ վստահելի, պետք է հստակ եւ հետեւողական լինի նախ եւ առաջ հասարակությանն անմիջականորեն հուզող խնդիրների հարցում: Իսկ դրանք առավելապես ներքին կյանքի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ են: Մինչդեռ տպավորությունն այն է, որ Դաշնակցությունը ոգեւորված է այն հանգամանքից, որ հազիվ առիթ է եկել ներքին կյանքը մի կողմ դնելու եւ հայ-թուրքականի մահանայով ընդդիմություն դառնալու: Այդպես ընդդիմություն չեն դառնում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայկօ (14.10.2009)
Էդ խեղճ ու կրակ Սերժը խնդրումա խորհրդարանականներին դեմ քվեարկել , սաղ դավաճան Էդիկի ձեռի գործնա ու դա միայն դաշնակցություննա հասկացել, ի դեմս ընկեր Վահանի:Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պատրաստվում ԱԺ-ում տապալել արձանագրությունների վավերացումը, հաշվի առնելով, որ այնտեղ կոալիցիոն ուժերը ունեն որակյալ մեծամասնություն, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Նման հարցերում թվաբանությունը չի գործում: Մենք ունենք 25 տեղ, բայց մարդկանց հոգու խորքում ունենք 95 տեղ»:
Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ արձանագրությունների ստորագրման օրը Սերժ Սարգսյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է բլոր այն մտահոգությունները, որոնք իրենք էին բարձրաձայնում եւ դա չի կարող ուղեցույց չդառնալ կոալիցիոն ուժերի ու պատգամավորների համար:
Վերջին խմբագրող՝ Norton: 14.10.2009, 13:11:
Kuk (14.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ