User Tag List

Էջ 4 19-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #46
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    !

    Իսկական կյանքը սեր է և մերժում...
    Կրկնվեր նորի՜ց... կրկնվեր կրկի՜ն...
    Թող ես տանջվեի ավելի անհույս,
    Թող շշնջայի. «Անաստված, անխիղճ»,
    Միայն կրկնվեր ժամանակն այն լույս,
    Եվ ես կասեի. «Ապրում եմ, ապրում»:

    Ուժգին սիրողը մերժված է լինում...
    Լիներ մի անտառ, անդուռ մի անձավ,
    Մի գետակ, կածան ու մի բուռ լուսին,
    Եվ դու ասեիր. «Զարթնի՛ր, լուսացավ»,
    Եվ դու ասեիր. «Հոգնած ես, քնի՜ր»,
    Եվ դու ասեիր. «Սիրում եմ, սիրու՜մ»:

    Մերժված սիրողը ուժգին է սիրում...
    Տարիներ հետո կգաս դու նորից,
    Նորից կժպտաս, և ես քեզ կասեմ.
    _ Լքի՛ր ինձ, հոգի՛ս, լքի՛ր ինձ, սեր իմ,
    Ես ցանկանում եմ հավիտյան սիրել...
    Գուցե հենց դա էլ մերժու՞մ է կոչվում:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 12.03.2009, 17:42:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.04.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (09.06.2010), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Katka (18.07.2010), Kuk (05.02.2010), Mark Pauler (05.03.2010), matlev (01.06.2010), murmushka (12.03.2009), Nadine (12.03.2009), Nare-M (01.03.2012), rainbow (14.07.2010), Sona_Yar (13.03.2009), Անտիգոնե (14.01.2014), Արևածագ (03.02.2010), Երկնային (12.03.2009), Երվանդ (12.03.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (12.03.2009), ԿԳԴ (12.03.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (14.03.2009), Մինա (30.01.2012), ՆանՍ (09.06.2010), Նարե (21.04.2009), Շինարար (06.09.2009), Փոքրիկ (23.04.2009), Քամի (12.03.2009)

  3. #47
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Ինչ լավն էր, Եկվոր ես քեզ սիրում եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (01.10.2010), Kita (14.03.2009), Kuk (05.02.2010), Եկվոր (12.03.2009)

  5. #48
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Լավն էր, շատ

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    _ Լքի՛ր ինձ, հոգի՛ս, լքի՛ր ինձ, սեր իմ,
    Ես ցանկանում եմ հավիտյան սիրել...
    Գուցե հենց դա էլ մերժու՞մ է կոչվում:
    երբեմն մենք լքում ենք նրան, ով սիրում է, որ հետո կարողանանք մտովի վերադառնալ նրա մոտ ու զգալ սիրո վայրկյան՝ թեկուզ անիրական…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (12.03.2009), Nare-M (01.03.2012), Եկվոր (19.03.2009)

  7. #49
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիներ մի անտառ, անդուռ մի անձավ,
    Մի գետակ, կածան ու մի բուռ լուսին,
    Եվ դու ասեիր. «Զարթնի՛ր, լուսացավ»,
    Եվ դու ասեիր. «Հոգնած ես, քնի՜ր»,
    Եվ դու ասեիր. «Սիրում եմ, սիրու՜մ»:
    Եկվոր, իսկապես շատ լավ բանաստեղծություն է, ապրես, իսկ այս տողերը պարզապես գեղեցիկ են...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sona_Yar (13.03.2009), Եկվոր (07.05.2009)

  9. #50
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գուշակություն

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն էր, Եկվոր ես քեզ սիրում եմ
    +1

    շատ լավ են "երեխաներդ"
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (07.05.2009)

  11. #51
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Չեմ ուզում ասել խոսքեր բարձր ու վես,
    Թե դու Հանճար ես, Հզոր ես, Մեծ ես,
    Կլինեմ հակիրճ, կասեմ պարզապես՝
    Դու Բանաստեղծ ես:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.04.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (13.03.2009), einnA (01.10.2010), Kuk (05.02.2010), Renata (14.09.2011), Sona_Yar (13.03.2009), Եկվոր (13.03.2009), ԿԳԴ (12.03.2009), Մաեստրո (26.05.2011), Փոքրիկ (23.04.2009), Քամի (12.03.2009)

  13. #52
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ մնաց գրագողության մեջ մեղադրես. Եթե հիշես, թե ում տետրակում ես տեսել,
    ուրեմն նա իմ ընկերն է: Եթե տարիքդ ճիշտ է գրած, ուրեմն դու չգիտես, թե ինչ է նշանակում « շատ վաղուց »: Իսկ ընդհանրապես՝ Շնորհակալություն…
    վԱՅ, ասում եմ կասկած անգամ չունեմ , որ դուք եք հեղիանակը: տետրակը,,,ուղղակի էդ մարդու հետ չեմ շփվում վաղուց, բայց ոնց հիշում եմ Վիկտորիա անունով մի հատ աղջկա տետրակում եմ կարդացել: ...
    / ինքը մի հատ տերակ ուներ, մեջն իր սիրած ոտանավորներն ր գրում, բայց եթե էս բանաստեղխությունը ուշ ա գրվել ավելի /2005թվից/, ուրեմն էլի լավ չեմ հիշում/

  14. #53
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    վԱՅ, ասում եմ կասկած անգամ չունեմ , որ դուք եք հեղիանակը: տետրակը,,,ուղղակի էդ մարդու հետ չեմ շփվում վաղուց, բայց ոնց հիշում եմ Վիկտորիա անունով մի հատ աղջկա տետրակում եմ կարդացել: ...
    / ինքը մի հատ տերակ ուներ, մեջն իր սիրած ոտանավորներն ր գրում, բայց եթե էս բանաստեղխությունը ուշ ա գրվել ավելի /2005թվից/, ուրեմն էլի լավ չեմ հիշում/
    Չես սխալվել, այս բանաստեղծությունները գրվել են շատ ավելի շուտ: Ես գուցե և չհիշեմ Վիկտորիային, բայց հույս ունեմ ինքը ինձ կհիշի…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  15. #54
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Արթնացում

    Անդորր է այգում: Ծառերը մեղմիկ
    Բամբասանքներ են փսփսում իրար,
    Զույգեր են քայլում սահուն, անաղմուկ…
    Սպասում եմ քեզ, գիշեր է, ամառ:

    Հավատում եմ ես իմ բարի հույսին
    Եվ փնտրում եմ քեզ հայացքով ագահ.
    Թեկուզ հոգնատանջ ննջում է այգին,
    Բայց շատրվանը խշշում է. «Կգա՜ա՜»:

    Լուսինն իր դեղին օրորն է ցանում,
    Շիթ – շիթ քամվում է հավատս հսկա,
    Եվ շատրվանն է կարծես հարցնում
    Մեղավոր ու մեղմ խոխոջով. «Չեկա՞ա՞վ»:
    ………………………………………………..

    Մենակությունից թախծում է սիրտս,
    Մեռավ հավատս, դարձավ ուրվական,
    Թոշնում է վշտից վերջին ծաղիկս
    Իսկ շատրվանը հաստատում. «Չեկա՜ա՜վ»:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  16. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.04.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (16.02.2010), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (05.02.2010), Mark Pauler (05.03.2010), matlev (01.06.2010), Morpheus_NS (17.03.2009), murmushka (20.03.2009), Nadine (17.03.2009), Nare-M (01.03.2012), rainbow (14.07.2010), Renata (14.09.2011), Sona_Yar (30.04.2009), Tig (18.03.2009), Yeghoyan (05.02.2010), Արևածագ (03.02.2010), Երվանդ (17.03.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (20.04.2009), ԿԳԴ (17.03.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (17.03.2009), Մինա (30.01.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Չիպ (24.04.2009), Փոքրիկ (23.04.2009), Ֆոտոն (02.11.2009)

  17. #55
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծերանու՞մ եմ

    Ճակատագիրը բախում է դուռս:
    Ես լուռ ծունկ չոքած պատուհանիս դեմ՝
    Ինքնակործանման աղոթքն եմ ծամում,
    Որ քանի տարի ու դար, չգիտեմ,
    Մտածողություն անունն է կրում.
    Ինչեր եմ արել, ինչեր չե՝մ արել,
    Դեռ ինչեր պետք է անեմ կամ չանեմ,
    Դեռ ինչքան պետք է զղջամ կամ հրճվեմ՝
    Չգիտեմ, իսկ նա խոլ, բեթհովենյան
    Ներդաշնակությամբ թակում է դուռս:

    Ե՞րբ է իմ վերջին ծիծաղը հնչել,
    Ե՞րբ եմ իմ վերջին համբույրից գժված՝
    Խենթ հորթուկի պես վազել ցանկացել
    Եվ կամ քաղցրահուշ գժտումից տխրած՝
    Երջանիկ-թախծոտ պառկել, երազել,
    Վաղուց է եղել, մոռացել եմ ես…
    Առաջին անգամ ե՞րբ եմ հառաչել,
    Ե՞րբ եմ տարբերել Պեգասին ձիուց,
    Ե՞րբ եմ առաջին «ներիր ինձ»-ն ասել՝
    Վաղուց է եղել, անսահման վաղուց…

    Թակում է դուռս ճակատագիրը,
    Թույլ սրթսրթոց է սիրտս համակում,
    Իմ անկոչ հյուրից, որ միշտ տանտեր է,
    Ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում…
    --Էյ, ուշանում ենք:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 20.04.2009, 10:19:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  18. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.04.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (20.04.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kita (21.04.2009), Kuk (05.02.2010), Mariam1556 (05.02.2010), Mark Pauler (05.03.2010), matlev (01.06.2010), Morpheus_NS (25.04.2009), murmushka (20.04.2009), Nadine (23.04.2009), Nare-M (01.03.2012), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (21.04.2009), Tig (21.04.2009), Yeghoyan (05.02.2010), Արևածագ (03.02.2010), Երվանդ (20.04.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (20.04.2009), Հայկօ (20.04.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (20.04.2009), Մինա (04.02.2012), Միքայէլ (25.06.2009), Նաիրուհի (24.10.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (20.04.2009), Փոքրիկ (23.04.2009), Քամի (20.04.2009)

  19. #56
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Լավն էր շատ, իմաստալից, սահուն ու հղկված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (28.04.2009)

  21. #57
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Սորի զա մոյ բեդ ինգլիշ, նո յու ար զ բեստ!!!

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (21.04.2009)

  23. #58
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Շատ լավն էր!!

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (28.04.2009)

  25. #59
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խորհուրդ տիեզերքին

    Ինչ-որ մի անհավատ
    Գոչում է անընդհատ.
    -Վերածնունդ չկա՜…
    Եվ մի թզուկ աստղ,
    Նստած տիեզերքի թափանցիկ պռնկին՝
    Ժամանակն է չափում պտղունց-պտղունց
    Եվ չափածը ցանում
    Ամբողջ տիեզերքում…
    Իսկ տիեզերքն անխելք
    Ըմպել է ցանկանում հյութը ժամանակի,
    Որ պահերից քամվում
    Եվ կուտակվում է մեծ ու անհատակ փոսում,
    Որ անցյալ է կոչվում.
    Արբենալ է ուզում՝
    Ինչպես գինուց:
    Դե, չգիտի խեղճը, որ պահերի գինին
    Խաղողի գինի չէ.
    Այն չի արբեցնում,
    Ծերացնում է լոկ…
    -Լսու՞մ ես, տիեզերք,
    Մարդավարի ապրիր,
    Վերածնունդ չկա՜:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  26. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.04.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Lianik (16.09.2010), Morpheus_NS (25.04.2009), Nadine (06.05.2009), Nare-M (01.03.2012), Nareco (11.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Tig (29.04.2009), Կաթիլ (23.04.2009), ԿԳԴ (06.05.2009), Հայկօ (07.05.2009), Մաեստրո (26.05.2011), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Չիպ (24.04.2009), Ռուֆուս (23.04.2009), Փոքրիկ (23.04.2009), Քամի (26.04.2009)

  27. #60
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թախիծ

    Հեռու-հեռավոր հորիզոնի գիծ,
    Սյուներ ու ամպեր,
    Ամպեր ու ձյուներ,
    Երկնագույն,
    Կանաչ,
    Վարդագույն կայծեր՝
    Ձյուներ ու արև՝
    Աշխարհում գարուն…
    Հեռու-հեռավոր հորիզոնի մոտ
    Մի զույգ նստած է կանաչների մեջ,
    Մի զույգ պառկած է կանաչների մեջ,
    Մի զույգ քայլում է կանաչների մեջ,
    Մի զույգ քնում է կանաչների մեջ,
    Մի զույգ գժտվում է,
    Եվ բաժանվում է,
    Եվ միանում է կանաչների մեջ,
    Մի զույգ սիրում է,
    Եվ ձանձրանում է,
    Եվ ծերանում է կանաչների մեջ,
    Մի զույգ ապրում է…
    Մենակ եմ…
    Ուշ է…


    *
    * *

    Ես հեքիաթներ կարդացի
    Հրաշքների մասին,
    Կախարդների մասին,
    Լուսեղեն ու թեթև
    Փերիների մասին…
    Կարդացի ու ի՛նձ ճանաչեցի:
    Նստիր այս երեկո ինձ հետ,
    Նստիր մինչ այգաբաց իմ դեմ,
    Ես առակներ կպատմեմ քեզ իմ մասին
    Եվ դու կճանաչես քեզ:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  28. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.04.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Katka (18.07.2010), Kuk (05.02.2010), matlev (01.06.2010), murmushka (25.04.2009), Nadine (25.04.2009), Nare-M (01.03.2012), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (30.04.2009), Tig (29.04.2009), Երկնային (25.04.2009), Երվանդ (25.04.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (25.04.2009), ԿԳԴ (06.05.2009), Մինա (04.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Փոքրիկ (25.04.2009), Քամի (26.04.2009)

Էջ 4 19-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •