User Tag List

Էջ 10 21-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 303 հատից

Թեմա: Առաջին ամուսնական գիշեր

  1. #136
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հեչ չլինի, մնացածից կտարբերվի, էտ էլ հայի համար քիչ բան չի
    Այդ կոնտեքստով լուչշե չտարբերվի: Ում է պետք իմպոտենտի համբավը??!!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #137
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ կոնտեքստով լուչշե չտարբերվի: Ում է պետք իմպոտենտի համբավը??!!
    Մի գիշերով իմպոտենտ չի լինում:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  3. #138
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի գիշերով իմպոտենտ չի լինում:
    Էդ էլ կա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #139
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ էլ կա
    Դե լավ, որ ասում ես, չեմ վիճի

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  5. #140
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Տակի գրառման շարունակությունն է, չգիտեմ ինչպես առաջ ընկավ

    Մինչև հիմա կան (որքան էլ անհավատալի է`այս "քաղաքակիրթ" կոչվող դարում իրոք լինում են) դեպքեր, երբ կնոջը քարկոծելով սպանում են` անհավատարմության մեջ կասկածելով: Մինչդեռ մաքրության, բարոյականության մասին քրիստոնեության սկզբունքները բոլորովին էլ խարսխված չեն այդչափ հողեղեն երևույթի վրա, կարևորելով մեր հոգին, այլ ոչ թե դրա փաթեթավորումը: Հնարավոր չէ պարզել, թե երբվանից է հայ ազգը սկսել կարևորել կուսության գաղափարը: Կարելի է ասել, որ Ադամի ու Եվայի ժամանակներից սկսած` մարդիկ կարևորել են կնոջ մաքրությունը: "Եթե դուստրեր ունես, զգույշ եղիր, մի գգվիր նրանց ու համարձակություն մի տուր, ամուսնացրու նրանց իմաստուն մարդկանց հետ և մեծ գործ արած կլինես":
    Բայց ի՞նչ ասել մաքրություն: Բնական է, անարատությունը կարևոր է, բայց հոգևոր հայրերն ընդունում են, որ կինը կարող է կույս լինելով ամուսնանալ և վատաբարո լինելով` քանդել ամուսնու օջախը` այն շենացնելու փոխարեն: Մյուս կողմից` հնարավոր է, որ կինն ինչ-ինչ պատճառներով անարատ կույս չլինելով` կարող է այնպիսի ընտանիք կազմել, որն ապրի Աստծո և մարV
    Վերջին խմբագրող՝ Moon: 27.04.2009, 22:30:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  6. #141
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Ժողովուրդ, նոր գտա սա wedding.am-ում, ծիծաղալու ա

    Կանաչ, կարմիր խնձորներ
    Հարսանիքի հաջորդ օրը …
    Հարսանյաց հանդեսից հետո իր կարևորությամբ երկրորդ արարողությունը նվիրված է խնձորին: Չնայած շատ վիճելի է, թե նրանցից որն է իրականում առաջնայինը: Հարևան-բարեկամ կանայք ներկայանում են տարիներով մշակված այդ արարողությանն այնպիսի արժանապատիվ տեսքով, կարծես եկել են ՄԱԿ-ի նստաշրջանի: Մեծ կարևորություն տալով կատարվողին` ոչ ոք չի մտածում, որ հիմա մասնակցում են բացահայտ, "օրենքով ընդունված" բամբասանքի: Այլ կերպ ինչպե՞ս անվանել այդ խայտառակ հավաքույթը, երբ խմբովի քննարկում են նորահարսի ինտիմ կյանքի առաջին փորձի արդյունքները: "Կարմիր խնձորի" կամ, այսպես ասած, հարսանիքից հետո երիտասարդ աղջկա կուսությունից զրկման "լոզունգներով հայտարարվող փառաբանման" երևույթը դարերով եկած մի ահազդու հրեշավոր կուռք է: Կուռքի կավե ոտքերն արդեն փշրվել են, այն վաղուց ընկել ու քարուքանդ է եղել, բայց ստեղծած կարծրատիպը շարունակում է սարսափ ազդել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա, անկախ այն բանից` անցել են այդ մսաղացի միջոցով, թե, մանավանդ, դեռ ոչ: Արտահայտություններս ադաթապաշտ մեր մեծերին իհարկե դուր չեն գա, բայց հույս ունեմ, որ նրանք ասելիքս ճիշտ կընկալեն ու ինձ անարգանքի սյունին չեն գամի: Իրականում ի՞նչ է նշանակում հարսանիքից հետո բերվող "կարմիր խնձորը": Երբ դեռ փոքր էի, դրա մասին ամաչում էին խոսել բարձրաձայն, երբ մեծացա, սաստեցին, թե` ջահել աղջիկ ես, ինչու ես այդքան հարցեր տալիս, ժամանակը կգա, կիմանաս: Հետո հասկացա, որ ամեն ինչ չէ, որ պետք է տատիկին ու մայրիկին հարցնելով իմանալ, սկսեցի ինքս փնտրել պատասխանը գրքերում և ընկերուհիներիս հետ զրույցներում:
    Թե ինչ ապրեցի առաջին անգամ, երբ դասընկերուհիս ծնողներից թաքուն մի քրքրված գիրք բերեց սեռական կյանքի մասին, որտեղ կարդացի նկարագրությունն այն բանի, որ կոչվում է կուսությունից զրկում, հիմա առանց ծիծաղի հիշել չեմ կարող:
    Աբսուրդի թատրոնի ներկայացումները գունատ կերևան դրա համեմատությամբ:
    Շոկային վիճակը բավական երկար տևեց, այն իմաստով, որ նայում էի շուրջս ու չէի կարողանում հասկանալ. լավ, եթե այդ երևույթի մասին խոսելը տաբու է, դե, ամոթ է, էլի, ապա ինչպե՞ս են այդ նույն աղջիկները (համեստ, ամոթխած) հետո հղի վիճակում փողոց դուրս գալիս: Պարզ չէ՞, որ յուրաքանչյուր անցորդ կարող է աչքաչափով իմանալ, թե մոտավորապես երբ է նա վերջին անգամ զբաղվել "այդ գործողությամբ": Թե՞ դա արդեն ամոթ չէ, ամոթ է առաջին անգամը: Մի հարևանուհի ունեմ, մի օր (արդեն իմ ամուսնանալուց հետո, երբ կարելի էր իմ ներկայությամբ դրա մասին խոսել) պատմեց, որ իր հարսանիքի օրը բոլոր հյուրերը սեղանի մոտ դեռ նստած են եղել, երբ իրեն ամուսնու հետ ուղարկել են մի առանձին սենյակ: Շփոթահար ու հուզված սպասելիս է եղել ամուսնու հրահանգներին, թե ինչ է պետք անել, երբ լսել է, որ ապագա սկեսուրն ու նրա տագոր կինը պատուհանի տակ կանգնած շշուկով խոսում են: Հետագայում պարզվել է, որ սպասել են իր առաջին ճիչը լսելուն: Դրանից հետո "լավ խաբարը" ստացած հարսանքավորները շարունակել են խնջույքը: Նկարագրված դեպքից շատ տարիներ են անցել, հիմա, իհարկե, սկեսուրները դռան կամ պատուհանի տակ չեն հերթապահում, բայց այնուամենայնիվ, սպասում են "անմեղության սավանին": Ում հարցնես, կասի, թե ինքը դրանով չի հետաքրքրվում, բայց մեծ մասամբ այդ անտարբերությունը ցուցադրական է: " իմ տղան համաձայն է, թող ամուսնանա, ես դեմ չեմ լինի" արտահայտությունը հիմնականում գիտակցական պաշտպանություն է հնաոճ չերևալու համար: Ներողություն եմ խնդրում այն իսկապես գիտակից կանանցից, ովքեր ապագա կամ ներկա սկեսուր են ու նման հնադարյան սովորույթների պատճառով չեն թունավորում երիտասարդ հարսիկի հոգին: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր սկեսուրի ձեռքին տառապելով` հիմա փորձում են իրենց հարսից ռևանշ վերցնել. Ժամանակին իրենց են ստորացրել, հիմա իրենք պիտի անեն, բանակի "դեդովշչինայի" նման մի բան է: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ "կանաչ-կարմիր խնձորի" հիվանդությունը միայն " սկեսուրային " բնույթ չունի, դրան զգալի կերպով նպաստում են նաև զոքանչները, մտածելով, որ եթե կարմիր խնձոր չբերեն, ապա հարևանները ծուռ խոսելու պատճառներ կունենան, կկասկածեն նաև իրենց բարոյականությանը, քանի որ ասում են " մորը տես` աղջկան առ ", բայց հարց է առաջանում, հարևաններն ինչու՞ պետի տեղեկանան քո կամ քո աղջկա կյանքի մանրանասնություններին: Եվ հետո, կա՞ արդյոք վստահություն, որ այդ նույն հարևանուհին, որ այսօր քո տանը նստած քննարկման է մասնակցում, ինքը ժամանակին եղել է մաքրության տիպար: Չէ՞որ այդ արարողությանը մասնակցողները կամ դրա մասին խոսողներն իրենց այնպես են պահում, կարծես պիտի սրբերն ամաչեն իրենց տեսնելիս:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.04.2009, 00:23: Պատճառ: Կրկնվող տեքստի հեռացում
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (08.10.2011), ՆանՍ (27.06.2011)

  8. #142
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Ստացվում է մի չարաբաստիկ փակ շրջան, որի ելքն առայժմ չի երևում: Չնայած դա հնարավոր էլ չի, եթե հաշվի առնենք, որ խնդիր, որպես այդպիսին, կարող է չլինել, եթե մարդիկ այն չստեղծեն: Մի կողմից ջահել տղան Ռուսաստանից գալիս է հարս տանելու և միակ բանը, որ նրա համար կարևոր է, այն է, որ իրենից առաջ այդ աղջիկն ընկեր ունեցած չլինի (կապ չունի խելքն ու բնավորությունը, թող սուսիկ-փուսիկ լինի, իրենց ձևով կդաստիարակեն), մյուս կողմից` տարիքով կույսերին ինչ պիտակ ասես կպցնում են, թե անհամի մեկն է, որ մինչև հիմա ուզող չի եղել:
    Աբսուրդ է:
    Ըստ էթնոգրաֆների ուսումնասիրությունների` հասարակության հիերարխիկ զարգացման արդյունքում է նշանակություն ստացել կուսության երևույթը: Անտիկ ժամանակներում դա ոչ մի նշանակություն չի ունեցել կնոջ բարոյական կերպարի ստեղծման համար: Բայց կրոնների, հատկապես մուսուլմանության ազդեցությամբ այն սկսվում է կարևորվել: Երևույթն իր իմաստն ուներ բոլոր ազգերի համար (դե, բանությունը մի բան գիտեր, որ դրանով օժտել է կնոջը), բայց յուրաքանչյուրն իր ձևով էր արտահայտում վերաբերմունքը: Որոշ ազգեր սարսափեցնում են իրենց աղջիկներին` նկարագրելով դրա բացակայության պատճառով չամուսնանալու ահարկու հեռանկարը (Կովկաս, Միջին Ասիա, մուսուլմանական երկրներ), դրան հակառակ` որոշ ազգերի` ճապոնացիների, տիբեթցիների, ույգուրների, կամպուչիացիների, ֆիլիպինցիների մոտ առկա էր կուսությունից զրկելու ծիսակարգ, որն անցկացնում էին քրմերը: Հնդկաստանի հարավում մայրերն այնքան ջանադրաբար են լվանումիրենց մանկահասակ դուստրերի նուրբ օրգանները, որ պատռում են այդ այսպես կոչված գիմենը (կուսաթաղանթի "պաշտոնական" անունն է): Հյուսիսաֆրիկյան մի ցեղ կա, որտեղ սեռապես հասուն աղջիկների կուսաթաղանթը պատռում էին սրբազան ցուլի եղջյուրով: Ծիսակարգը ներառում էր սեռական օրգանների տեսքով խաղալիքներ կրող մարդկանց էրոտիկ պարեր` թմբուկներ նվագակցությամբ: Հաջորդ օրը նվիրվում էր հասունացած երիտասարդներին սեռական կյանքի մասին խրատներ տալուն: Տղամարդ և կին պատկերող հատուկ խաղալիքների միջոցով մեծերը ցուցադրում էին սեռական ակտը: Այսպես, պարերի ու ծիսական գործողությունների օգնությամբ անցկացվում էին սեռական դաստիարակության դասերը: Մեզ մոտ բացակայում է այս կուլտուրան: Ընտանիքում դրա մասին չի խոսվում, ամաչում են (դեռ հանդիպում են այնպիսի աղջիկներ, որ քսան տարեկանում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում մարդկային կյանքի այդ բաղկացուցիչ մաս կազմող երևույթը): Բայց դրա հետ մեկտեղ, ինչպես անեկդոտում է ասվում, հայրերն իրենց տասնհինգամյա որդիներ հետսեքսի մասին խոսելով շատ բան կարող են սովորել: Այդ մեծ մասամբ այլասերված ինֆորմացիան հաճախ է բերում այնպիսի խնդիրներ, որոնց մասին վերևում արդեն խոսվել է` անկանխատեսելի հղիություն, սեռական բնույթի վախեր հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ և այլն: Մեր օրերում որոշ դպրոցներում երբեմն նման դասեր են անցկացվում, բայց ուսուցիչներն այնքան կաշկանդված են լինում, որ արդյունքում լրիվ հակառակն է ստացվում, երեխաների մոտ սեքսի մասին ստեղծվում է ամոթալի հաճույքի հաստատուն տպավորություն: Մյուս կողմից` ուսուցչին էլ հնարավոր չէ մեղադրել, շատ նուրբ թեմա է, որի շուրջ, կարծում եմ, ամբողջ մի դասարան հավաքելով չի կարելի խոսել, սա ավելի շատ երկու-երեք հոգանոց խմբերի զրույց պիտի լինի, այն էլ` խմբերը նախապես հոգեբանի խորհրդով կազմավորելով, քանի որ սրա մասին սանգվինիկ ու խոլերիկ, կամ ինտրավերտ ու էքստրավերտ երեխաների հետ միանման բառերով չի լինի խոսել: Այլապես բարդույթավորման սպառնալիք կկախվի ներկաների վրա: Ուզու՞մ ենք ապրել առողջ հասրակությունում, ուրեմն պետք է կարողանանք աճեցնել այնպիսի երիտասարդ սերունդ, որը ոչ թե վախեցած է, այլ գիտակից: Տանք հնարավորություն, որ երեխաները զարգանան որպես նորմալ, այլ ոչ թե սեռապես բարդույթավորված, անլիարժեք մարդիկ, ովքեր փորձելու են կնոջ կամ ամուսնու հաշվին ինքնահաստատվել: Սովորենք հարգել կնոջը, այլ ոչ թե կասկածել, մանավանդ որ ապացուցված է` կանանց որոշակի տոկոս ի ծնե չունի կուսաթաղանթ: Պետք չէ կնոջը նվաստացնել` գինեկոլոգի մոտ քարշ տալով: Ախր, սիրելիներս, եթե չեք հավատում նրան, ում հետ ուզում եք ընտանիք կազմել, ուրեմն մի արեք այդ քայլը` հետագայում հոգոբանական խնդիրներ չունենալու, անընդհատ երեսով չտալու և դրա հիման վրա վրեժ լուծելու համար դավաճանելու փուչիկ պատճառ չունենալու համար: Ի վերջո, կնոջ ներաշխարհը, մարդկային հատկությունները, կին ու մայր, հոգատար տնտեսուհի լինելու որակները բոլորովին կապ չունեն նրա գիմենի հետ: Այն կորցնելով` կինը չի արժեզրկվում: Երբ սրա հետ կհամաձայնեն բոլորը (մինչև ցամաք առուն ջուր գա.), մենք շատ ու շատ խնդիրներ լուծելու մասին չենք մտածի, քանի որ դրանք ուղղակի չեն լինի:

    ԱՂԲՅՈՒՐ` "RBA" ԱՄՍԱԳԻՐ
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (08.10.2011), Աշխեն (22.05.2009), ՆանՍ (27.06.2011), Փոքրիկ (27.04.2009)

  10. #143
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Հոդվածի որոշ մասեր ճիշտ էր գրած, իսկ որոշ հատվածներ ուղակի աննորմալություն են…
    Օրինակ՝
    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնդկաստանի հարավում մայրերն այնքան ջանադրաբար են լվանումիրենց մանկահասակ դուստրերի նուրբ օրգանները, որ պատռում են այդ այսպես կոչված գիմենը (կուսաթաղանթի "պաշտոնական" անունն է):
    Հո ոչխար չե՞ն
    Լավ ա չի գրած մի հատ էլ հայրը բռնում դոմփում էր մանկահասակ աղջկան, որ գիմենը պատռի:
    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հյուսիսաֆրիկյան մի ցեղ կա, որտեղ սեռապես հասուն աղջիկների կուսաթաղանթը պատռում էին սրբազան ցուլի եղջյուրով:
    Հա հեսա սրբազան սմբուկ են աճացնելու Արարատյան դաշտում հատուկ էդ նպատակով:

    Ամենաշատը բացում ա, որ հեղինակը էսքանը բացատրելուց հետո ցավով նշել ա
    Մեզ մոտ բացակայում է այս կուլտուրան:
    էսպես չի մնա

  11. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.04.2009), Kuk (28.04.2009), Lílium (04.06.2014), Moon (27.04.2009), Nareco (28.04.2009), REAL_ist (29.04.2009), Renata (08.10.2011), Արամ (26.09.2010), Լեո (28.04.2009), Լուսաբեր (27.04.2009), ՆանՍ (27.06.2011), Ռուֆուս (28.04.2009), Սամվել (28.04.2009), Փոքրիկ (27.04.2009)

  12. #144
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Սենց բաներ դեռ գոյություն ունե՞ն:
    Ամա՜ն էս որ դարնա

    Լավ է...լրիվ հիասթափվեցի, աչքիս հարսանիք չեմ ուզում
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 27.04.2009, 23:36:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  13. #145
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծիսակարգը ներառում էր սեռական օրգանների տեսքով խաղալիքներ կրող մարդկանց էրոտիկ պարեր` թմբուկներ նվագակցությամբ:
    էս մի նախադասությունը ուշադիր չէի կարդացել: Սրբազան ցուլ ըլնեմ բացել ա: Խոսքի մարդը ամուսնանում ա , ընդեղ խնամիները սեռական օրգանների տեսքով ծիսապարում են:
    Պատկերացրեք մեկը գնում ա ընկերոջ մոտ ու ասում «ապեր են սեռական օրգանի տեսքով կաստյումդ կտա՞ս, էսօր հագնեմ գնամ հարսանիք»: Էն էլ պատասխանում ա: «ախպերս մենակ կանացի սեռական օրգանի տեսքով հագուստ ա մնացել, տղամարդունը պապան հագել գնացել ա էսօր թամադայա»
    էսպես չի մնա

  14. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.04.2009), boooooooom (28.07.2013), Chilly (28.04.2009), Enigmatic (28.04.2009), Kuk (28.04.2009), Lílium (04.06.2014), Moon (28.04.2009), Nareco (28.04.2009), Norton (27.04.2009), Nun ... (28.04.2009), Rammer (28.04.2009), REAL_ist (29.04.2009), Renata (08.10.2011), Surveyr (29.04.2009), Արամ (26.09.2010), Երկնային (28.04.2009), Լուսաբեր (27.04.2009), Հայկօ (27.04.2009), Ձայնալար (28.04.2009), Մարկիզ (29.04.2009), Նաիրուհի (26.06.2011), ՆանՍ (27.06.2011), Նորմարդ (28.04.2009), Ուլուանա (29.04.2009), Չիպ (28.04.2009), Ռուֆուս (28.04.2009), Սամվել (28.04.2009), Փոքրիկ (27.04.2009)

  15. #146
    Loading ... Nun ...-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2008
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Էլմո ջան, ի՜նչ լավա, որ դու կաս

    Մունն էնքան երկար էր գրել, ալարեցի կարդամ, բայց քո մեջբերումները կարդալուց իմաստը հասկացա ու մեռա՜

    Մերսի
    WORK - like you don't need money,
    DANCE - like noone's watching.
    LOVE - like you've never been hurt

  16. #147
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Nun ...-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, ի՜նչ լավա, որ դու կաս

    Մունն էնքան երկար էր գրել, ալարեցի կարդամ, բայց քո մեջբերումները կարդալուց իմաստը հասկացա ու մեռա՜

    Մերսի
    ես հիմար հատվածներն եմ մեջբերել Նուն ջան: Հոդվածի մեջ տեղ տեղ լուրջ հատվածներ էլ կա: Բայց մեկ ա կարդալու բան չի:
    էսպես չի մնա

  17. #148
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հյուսիսաֆրիկյան մի ցեղ կա, որտեղ սեռապես հասուն աղջիկների կուսաթաղանթը պատռում էին սրբազան ցուլի եղջյուրով: Ծիսակարգը ներառում էր սեռական օրգանների տեսքով խաղալիքներ կրող մարդկանց էրոտիկ պարեր` թմբուկներ նվագակցությամբ: Մեզ մոտ բացակայում է այս կուլտուրան:
    Ինձ շատ հետաքրքիր է. իսկ որևէ այսպես կոչված հյուսիսաֆրիկյան կամ էլի որևէ գլոբուսից դուրս երկիր հետաքրքրվել է մե՛ր կուլտուրայով.թէ միայն մենք ենք չկողմնորոշվածի նման որևէ կորած երկիր ման գալիս որ իրենց. կներեք արտահայտությանս ՙկուլտուրան՚ ներմուծենք։

  18. #149
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ հետաքրքիր է. իսկ որևէ այսպես կոչված հյուսիսաֆրիկյան կամ էլի որևէ գլոբուսից դուրս երկիր հետաքրքրվել է մե՛ր կուլտուրայով.թէ միայն մենք ենք չկողմնորոշվածի նման որևէ կորած երկիր ման գալիս որ իրենց. կներեք արտահայտությանս ՙկուլտուրան՚ ներմուծենք։
    Աչքիս շաքարի գործը լավ չի, Լֆիկը ուզում ա սրբզան ցուլի եղջույրի ներմուծմամ զբաղվի: Էլի բան դուրս չի գա, էլի մոնոպոլիայիա լինելու:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (28.04.2009), Norton (28.04.2009)

  20. #150
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս շաքարի գործը լավ չի, Լֆիկը ուզում ա սրբզան ցուլի եղջույրի ներմուծմամ զբաղվի: Էլի բան դուրս չի գա, էլի մոնոպոլիայիա լինելու:
    Յանի մեր տեղական կոտոշներին ինչ ա եղել որ դրսից բերենք? Ինչնա շատ կոտոշավորը


Էջ 10 21-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնական դավաճանություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 203
    Վերջինը: 05.02.2023, 14:06
  2. Բարի Գիշեր
    Հեղինակ՝ Տատ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 72
    Վերջինը: 27.10.2011, 00:03
  3. Նոր տարվա գիշեր
    Հեղինակ՝ nnaarreek, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.01.2009, 23:08
  4. Արձակ. Ամանորյա գիշեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 31.12.2008, 01:51
  5. գիշեր
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.07.2008, 13:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •