User Tag List

Էջ 17 160-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #241
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Հացպանյանին` 3,5 տարի

    Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը Սարգիս Հացպանյանին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման:Հացպանյանը մեղադրվում է ՀՀ Քր. Օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սուտ մատնություն:

    Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը 2008թ. նոյեմբերի 3-ին հարցազրույց էր տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին, որտեղ ասել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվելու: Այդ պատճառով էլ նրան մեղադրանք էր առաջադրվել :
    Հացպանյանը , 2008 թվականի նոյեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ:

    Այսօր ուղիղ 2 ժամ տեւեց Սարգիս Հացպանյանի վերջին խոսքը: Նա նշեց, որ թեեւ իր գործը 321 էջ ունի, սակայն ոչ մի հիմավորում եւ ապացույց այդ էջերում չկա, որ վերջինս մատնություն է արել:
    «Ես քրեորեն պատժելի ոչ մի հանցանք չեմ կատարել»,- ասաց Հացպանյանը` միաժամանակ հավելելով, որ ցանկացած մեղադրական դատավճիռ բողոքարկելու է Եվրոդատարանում :

    Դատախազ Արամ Ամիրզադյանը նրա մեղադրանքը հիմնավորված է համարել եւ դատարանից պահանջել նրան դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:
    Ես իրավաբանությունից հեռու եմ: Սակայն ինձ տրամաբանությունը հուշում է, որ մատնությունը պիտի պարունակի ինֆորմացիա սուբյեկտի մասին, որը կատարել է, կամ պատրաստվում է կատարել ենթադրվող հանցագործությունը: Ու սուտ մատնությունը պատժվում է հենց նրա համար, որ սուտ մատնության պատճառով մատնվողներին անտեղի պատժում են, չէ՞ որ հանցագարծությունը հենց նրանով է հանցագործություն, որ վնաս է պատճառում: Հիմա Հացպանյանը խաբար ե՞ք, ու՞մ է մատնել Սերժի վրա մահափորձ կազմակերպելու մտադրություն ունենալու համար...
    Փաստորեն եթե ես հիմա այս ակումբում ասեմ, որ խոսքի Գալուստ Սահակյանին հաստատ գլխից խփելու են, ավտոմատ ինձ մի երեք-չորս տարի տալիս են
    Si vis pacem, para bellum

  2. #242
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Կեցցե՛ ոստիկանապետությունը
    Կեցցե՛ իշխանությունը ապօրինաբար յուրացնելու մեկ տարին այսօր նշող Սերժիկը
    Կեցցե՛ն հանցավոր անտարբերությամբ, կրավորական կեցվածքով սրան նպաստող ՀՀ «քաղաքացիները»


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (10.04.2009), Norton (09.04.2009), Արշակ (10.04.2009), Հայկօ (11.04.2009)

  4. #243
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    2 ձերբակալված ՙՀյուսիսայինից՚
    00:31 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



    ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանները ձերբակալել եւ ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել 4 անչափահաս ակտիվիստների, որոնցից երկուսը ժամը 22-ի սահմաններում ազատ են արձակվել, իսկ երկուսը` Վահագն Գեւորգյանը եւ Գեւորգ Բոյաջյանը այս պահին դեռ գտնվում են ոստիկանությունում: Այս պահին ոստիկանության մոտ բազմություն է հավաքվել, երիտասրդները նստացույց են սկսել` ՙԱզատություն՚, ՙԵս եմ մյուսը՚ գրությամբ պաստառներով:

    Ոստիկանությունում են գտնվում ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, իսկ փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը սպասում են դրսում, քանի որ նրանց ներս չեն թողնում, թեեւ անչափահասների պարագայում առանց նրանց ոստիկանները իրավունք չունեին որեւէ գործողություն իրականացնել
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.04.2009), Աբելյան (11.04.2009)

  6. #244
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ռոբերտ Մելքոնյանը խոստանում է հաղթել ՀԱԿ-ին
    21:39 | Ապրիլ 14, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ




    «Պայքար, պայքար մինչեւ վերջ: Իմ պայքարը իրենց պայքարին հաղթելու է»,- այսօր Ա1+ին ասաց ՀՀ Ոտիկանության ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանը: Այսինքն, Ձեր եւ ՀԱԿ-ի կարգախոսը նո՞ւյն է` Ա1+ի հարցին, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Ոչ իմ կարգախոսը`Առաջ Հայաստանն է»:
    Պարոն Մելքոնյանը այն կարծիքին չէ, թե ոստիկանները զբաղված են ՀԱԿ-ի քարոզչությամբ եւ իրազեկման երթեր են կազմակերպում առաջիկայում ՀԱԿ-ի նախատեսած հանրահավաքի համար:
    «Ոչ: Ես այս երթը ուղեկցում եմ, որ մարդկանց մի խումբը չխանգարի մյուսի ազատ տեղաշարժման իրավունքը, որ այս մեքենան կարողանա ազատ շարժվի: Հասկանո՞ւմ եք, ես էլ ազատ տեղաշարժման իրավունք ունեմ, Մարտիրոսն էլ, Պողոսն էլ: Մեկի ազատ տեղաշարժի իրավունքը չի կարող գերակա լինել մյուսի իրավունքից: 50 հոգին չեն կարող գալ ասել, ես ուզում եմ պողոտան փակել: Ի՞նչ է եղել: Իրենց ուզած երթը, թող լինի»:
    Պարոն Մելքոնյանը դժգոհեց, որ ՀԱԿ-ի անդամները կարծում են, որ իրենց ամեն ինչ կարելի է: ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, լսելով պարոն Մելքոնյանի պատասխանները, արձագանքեց.«Հենց այս պահին Դուք քաղաքական հայտարարություններ եք անում: Դուք այլեւս քաղաքական գործի՞չ եք: Ես չգիտեի, որ Դուք նաեւ քաղաքական դեմք եք»:
    Վլադիմիր Կարապետյանը Ռոբերտ Մելքոնյանին խոստացավ, որ շարունակելու է պայքարը ընդդեմ բոլոր անօրինականությունների, եւ առաջին հերթին` ոստիկանների անօրինականությունների դեմ: Ի պատասխան նրան` Ռոբերտ Մելքոնյանը նույն վճռականությամբ պատասխանեց. «Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, որ իմ պայքարը հաղթի իրենց պայքարին: Ի դեպ, այսօր Ռոբերտ Մելքոնյանը սիրահոժար Ա1+ին թույլ տվեց իրեն լուսանկարել, եւ ընդհանարապես այսօր նա շատ բարեհամբույր էր եւ առանց մահակի:
    Աղբյուր՝ Ա1+

    Հաստատում եմ, այսօր ոստիկանները շատ «բարեհամբույր» էին: Օրինակ երբ վերջին անգամ (ես էսօր մեր պարոնայքի արանքով լավ գնացել-եկել եմ) անցնում էինք նրանց մոտով, ոստիկանները շատ բարեհամբույր ասում էին, «տղերք, մի կողմ քաշվեք, թող անցնեն, մյուսներին միանան»:

    Պատկերացնու՞մ եք, ինչպիսի ազգասիրություն, ինչպիսի օրինապաշտություն, նրանք մի վայրկյկան փողոցի պաշարումը, պատնեշը քանդել են, որպեսզի մենք մերոնց կարողանանք միանալ: Զավեշտ: Ծիծաղի տուն: Աբսուրդ:

    Տո՛ դուք, այ իրավապահ հորջորջյալներ, ո՞վ եղաք, որ իմ ճանապարհը փակեք, հետո էլ մեծահոգություն ներկայացնեք իմ առաջ մի վայրկյանով ճանապարհ բացելը:

    Պարոն Մելքոնյանին տեղեկացնում եմ. հարգելիս, դու սովորել ես «Պայքար, պայքար մինչև վերջը», բայց դա, սիրելիս, քո կարգախոսը չի, իսկ ես քեզ ասում եմ, ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ, իսկ դու չափազանց փոքրիկ ավազահատիկ ես այդ ճանապարհին, իսկ ես այդ ավազահատիկի կողքով էսօր շատ ես էս կողմ ու էն կողմ անցել, բազում անգամներ իր համազգեստի խախտումին արհամարհական նայելով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (15.04.2009), Norton (15.04.2009), Աբելյան (16.04.2009), Հայկօ (16.04.2009), Ուրվական (15.04.2009)

  8. #245
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱԿԸ

    Երեւանի ավագանու, այսինքն քաղաքապետի առաջիկա ընտրությանը Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետեւելու է մեծ ուշադրությամբ, եւ հետեւելու է բոլոր թեկնածուների ելույթներին ու մոտեցումներին: Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին եւ ասել, թե ինքն իր ընտրությունը կատարելու է խղճով: “Ես ինքս հետեւելու եմ թե ծրագրերին, թե ելույթներին: Ինչպես միշտ, մայիսի 31-ին իմ քվեն կատարելու եմ քաղաքացիական խղճի մտոք, եւ ժառանգության կուսակցության հորդորի շրջանակներում”, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
    Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով նաեւ հարցին, թե ինչու Ժառանգությունը ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի վստահում Հայ Ազգային կոնգրեսին, որպեսզի էլ ավելի սերտանա կոնգրեսի եւ Ժառանգության գործակցությունը նախընտրական շրջանում, ասել է, թե այդ հարցին կարող է պատասխանել կուսակցության վարչությունը: “Վարչությունը որոշել է, որ մեր դերակատարությունը նաեւ պետք է լինի այն, որ գնահատելով, որ սա Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջին ընտրությունն է, որ մենք գնահատում ենք նաեւ ժողովրդավարական ընթացակարգի կարեւորությունը, եւ մենք հանրային հսկողության հրամայականին մեր մասնակցությունը պետք է բերենք: Մենք եւս ընդդիմություն ենք, մենք միակ ընդդիմությունը չենք, բայց նաեւ կոչ անելով հասարակությանը զորակցել ընդդիմությանը, մենք նաեւ մայիսի 31-ին կատարելու ենք մեր քաղաքացիական պարտքը այդ հսկողությունն ապահովելու առումով”, ասում է Ժառանգություն կուսակցության առաջնորդը:
    Լրագիր.ամ

    Պատկերացնում եք՞, Րաֆոն Չոռնու ծրագրին ա հետևելու, Հեղինե Bitch-արյանի ելույթներն ա լսելու ու վերջում էլ "խղճի մտոք և Ժառանգություն կուսակցության հորդորի շրջանակներում" ընտրելու ա… բա

    Ինչ ասեմ… ուշադիր լսի Չոռնուն ու Bitch-արյանին որ հանկարծ մի բան բաց չթողնես… կարծիքդ "ասանգ ամփոխչագան ըլլա" որ կարողանաս կուսակցությանդ "հորդորի շրչանագնրուն մեջ" "քաղաքացիգան բարդքդ գադարես"…

    Մյուս ընդդիմությունն էլ երևի ՀԱԿ-ն ա հա՞… չգիտեմ, փորձում եմ կռահել…Մինչև ե՞րբ ա էս մեր "արջուկը" քաղաքականգործիչ-քաղաքականգործիչ խաղալու

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (17.04.2009), Վիշապ (18.04.2009)

  10. #246
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս ընդդիմությունն էլ երևի ՀԱԿ-ն ա հա՞… չգիտեմ, փորձում եմ կռահել…Մինչև ե՞րբ ա էս մեր "արջուկը" քաղաքականգործիչ-քաղաքականգործիչ խաղալու
    մինչև էնքան, քանի դեռ կա պատվիրատու ու ֆինանսավորման բաց դյույմանոց վինտիլ: վինտիլը փակվեց, ինքն էլ պաշտոնապես կդառնա Դհոլչիների Ժող անսամբլի մենակատարներից մեկը:

  11. #247
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հաստատել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները։

    Ինչպես Ա.Սարգսյանը հաղորդել է երեկ ՀՀ ոստիկանությանն առընթեր հանրային խորհրդի նիստի ժամանակ, ինքը նույնպես ականետես է եղել կատարվածին։

    Ա.Սարգսյանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում ապրիլի 21-ին. ժամը 19։40-ին մոտ երեք ջիփ մեքենա մեծ արարգությամբ անցել են կարմիր լույսի տակ։ Ոստիկանության արձագանքը եղել է ավելի քան օպերատիվ. 6 րոպե անց կարգազանցները ձերբակալվել են։ Ինչպես պարզվել է նախաքննության ընթացքում, երեք մեքենաներից երկուսը պատկանում են ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (մականունը` «Բուռնաշ»), միջադեպին մեղսակից են պատգամավորի թիկնապահներն ու հյուրերը։ Ինքը` Աղաբաբյանը, դեպքի վայրում չի եղել և Ոստիկանություն չի տարվել։ Ներկայում մեքենաները ստուգվում են։ «Բոլոր մեղավորները կկրեն արժանի պատիժ», - խոստացել է Ա.Սարգսյանը։

    Ոստիկանության պետը հերքել է նաև միջադեպին ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի մասնակցության մասին տեղեկությունները։
    Tert.am

    Ասեմ, որ Լևոն Սարգսյանը, նույն ինքը "ալրաղացի Լյովը", տարածված լուրերի համաձայն մեքենայով ջարդել էր ազգային անվտանգության դարպասները ու ներխոժել էր ներս, դեբոշ կազմակերպել:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 23.04.2009, 13:35:
    էսպես չի մնա

  12. #248
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ Լևոն Սարգսյանը, նույն ինքը "ալրաղացի Լյովը", տարածված լուրերի համաձայն մեքենայով ջարդել էր ազգային անվտանգության դարպասները ու ներխոժել էր ներս, դեբոշ կազմակերպել:
    Ապեր, ոստիկանությունը հերքում է, որ Լևոն Սարգսյանը չափալախել է ԱԱԾ պետին: Ըստ ոստիականության տարածած հաղոդարգրության դա եղել է ընկերական ապտակ` կենցաղային հողի վրա, քավոր-սանիկ հարաբերություններին շրջանակներում:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (23.04.2009), Kuk (23.04.2009), ministr (23.04.2009), murmushka (23.04.2009), Երվանդ (23.04.2009)

  14. #249
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Երեւանի Հյուսիսային պողոտայում ցուցարարների նկատմամբ գրեթե ամեն օր կիրառվող բռնությունները ե՞ւս ժողովրդի շահերից են բխում, ոստիկանապետը արձագանքեց. - «Եթե քաղաքական զբոսանք` խնդրեմ, քայլեք Երեւանով, զբոսնեք, զրուցեք, ձեր հարցերը քննարկեք իրար հետ, բայց մեկ վայր ստեղծել, որը արգելված է մնացածին քայլել, որովհետեւ էդ վայրում ամեն րոպե կարող են կոնֆլիկտներ լինել` մենք դա թույլ չենք տա»:

    «Հանգիստ թողեք Հյուսիսային պողոտան: Հրահրել ոստիկանին, մոտենալ, քաշքշել, ինչ-որ մի բան ասել, վիրավորել, վերջում էդ պահը օգտագործել` «տեսեք, ինձ հրեց», կարծում եմ, սա չի կարելի եւ ընդունելի չի», - ասաց ոստիկանապետը` ամփոփելով. - Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները
    http://www.azatutyun.am/content/article/1613922.html
    աբսուրդ
    ինչպես ասում են NO COMMENT
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (23.04.2009)

  16. #250
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները
    Վայ քու արա Հյուսիսային Պողոտան նախկին իշխանությունների օրոք եղել ա մարդկանց բնակարաններ, կացարաններ, սույն թյուրիմացության խոսքով ասած` օջախներ, հիմա սրանք վերցրել օբյեկտներ են սարքել, մարդկանց էլ ասում են` գնացեք ուրիշ տեղ զբոսնեք: Դե արի ու մի ասա` տո այ զբոսնված, որ ամբողջ քաղաքը քանդեք օբյեկտ սարքեք, ինչն էլ անում եք, ուրմեն մարդկանց պետքա ուղարկեք այլ երկի՞ր: Չնայած տենց էլ անում են էլի, բայց դե կան ստրուկներ, որ համաձայն են քշվել այլ երկիր, թեկուզ մոզամբիկ, մենակ թե ոչ մի մենթի հետ կոնֆլիկտի մեջ չմտնեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #251
    Մշտական Անդամ Angelochek Pushisti-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Երեվան
    Գրառումներ
    218
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Բարաք Օբաման արտասանեց «Մեծ Եղեռն»

    23:50 • 24.04.09


    Սպիտակ Տան պաշտոնական կայքը տարածել է Բարաք Օբամային հայտարարությունը, որը նվիրված է 1915թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձություններին: Իր խոսքում Բարաք Օբաման երկու անգամ հայերեն արտասանել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը (հայտարարության մեջ անգլերեն տառերով գրված է Meds Yeghern): ԱՄՆ նախագահի ուղերձում ասված է.

    «94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ դաժանություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:
    Մեծ Եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց սրտերում:

    Պատմությունը, եթե այն չի գտել իր լուծումը, կարող է ծանր բեռ լինել: Մինչդեռ 1915թ. զարհուրելի իրադարձությունները մեզ հիշեցնում են այն դաժան տեսարանները, երբ մարդ կարող է անմարդկային լինել մեկ այլ մարդու նկատմամբ, անցյալի հետ հաշվի նստելու փաստը հաշտեցման մեծ հույս է ներշնչում: Ես հետևողականորեն պնդել եմ իմ կարծիքը 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և իմ կարծիքը տվյալ իրադարձությունների վերաբեյալ չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի լիարժեք, ազնիվ և արդար ճանաչման մեջ:

    Տվյալ նպատակին հասնելու համար լավագույն միջոցն այն է, որ հայ և թուրք ժողովուրդները, որպես առաջխաղացմանն ուղղված իրենց ջանքերի մի մաս, պետք է դիմեն անցյալի փաստերին: Ես լիովին սատարում եմ հայերի և թուրքերի` ցավալի պատմության միջով անցնելու ջանքերը, անցնելու մի ճանապարհով, որն ազնիվ է, բաց և կառուցողական:

    Հենց այդ նպատակով է հայ և թուրք ժողովուրդների միջև, ինչպես նաև Թուրքիայում սկսվել համարձակ և կարևոր մի երկխոսություն: Ես նաև լիովին սատարում եմ Հայաստանի և Թուրքիայի ջանքերը` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի միջնորդությամբ երկու երկրների կառավարությունները բանակցությունների ձևաչափի և ճանապարհային քարտեզ ծրագրի շուրջ համաձայնության եկան: Ես ողջունում եմ այս առաջընթացը և կոչ եմ անում նրանց իրականություն դարձնել փաստաթղթում ամրագրված խոստումը:

    Հայաստանը և Թուրքիան միասին կարող են դարբնել այնպիսի հարաբերություններ, որոնք իրենց բնույթով կլինեն խաղաղ, արդյունավետ և բարգավաճ: Եվ միասին` հայ և թուրք ժողովուրդները կլինեն ավելի ուժեղ, քանզի կընդունեն իրենց ընդհանուր պատմությունը և կգիտակցեն, որ միևնույն մարդկային ցեղին են պատկանում:

    Ոչինչ չի կարող հետ բերել Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերը: Սակայն վերջին 94 տարիների ընթացքում հայերի կողմից կատարած ներդրումը նրանց տաղանդի, հարաշարժության, հաստատունության վառ ապացույց է և նախատինք նրանց, ովքեր ցանկացել են ոչնչացնել հայերին: Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հարուստ երկիր է հայկական ծագում ունեցող բազմաթիվ ամերիկացիների շնորհիվ, ովքեր լուրջ ներդրում են կատարել մեր հասարակության մեջ և որոնցից շատերն այս երկիր են ներգաղթել 1915թ. դեպքերից հետո: Այսօր ես կանգնած եմ նրանց, ինչպես նաև ողջ աշխարհի հայության կողքին` լի բարեկամության, միասնության և խորին հարգանքի զգացումով»:

    Աղբյուր. Tert.am
    Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

    Demira Flowers http://www.youtube.com/watch?v=05vBWRV8jYU

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (25.04.2009)

  19. #252
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մոդերատորական: Լուրի քննարկումները տեղափոխվել են այստեղ: Քանի որ արձագանքները բավականին շատ են, խնդրում եմ տվյալ լուրի վերաբերյալ բոլոր քննարկումներն անցկացնել համապատասխան թեմայում:
    էսպես չի մնա

  20. #253
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ՀՅԴ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ՈՒ ԿՀՐԱԺԱՐՎԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
    Ժամը 13-ին ՀՅԴ Գորագույն մարմնի անդամ պատգամավոր Արմեն Ռուստամյանը կհայտարարի իշխանական կոալիցիայից իր կուսակցության դուրս գալու եւ գործադիրում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին: Այդ հանգամանքը, բնական է, խիստ կուրախացնի կոալիցիոն մյուս կուսակցություններին, որոնց բաժին կհասնեն ՀՅԴ քվոտայով պաշտոնները: Այդ հանգամանքը կուրախացնի նաեւ հայ հասարակության այն հատվածին, ովքեր այնուամենայնիվ խոր ակնածանք են տածում հնամյա ազգային կուսակցության հանդեպ եւ սրտի կսկիծով էին նայում, թե ինչպես է ազգային կուսակցությունը վերջին տասնամյակին հայտնվել ամոթալի գործարքների ու նվաստացումների ճահճում:
    Աստված պահի Դաշնակցությունը:
    lragir.am
    Si vis pacem, para bellum

  21. #254
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    "Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում
    Խորանը երկրիս ներսից է քանդվում և արդեն վաղուց..."

    արա դե հոգնել ենք էլի էս դաշնակների տուֆտա, հնադարյան պրիյոմներից...նոր բան չեն կարողանում մտածել: Արդեն դաժե անհետաքրքրիա դրանց հետ Հայաստանում ինչ ընտրություն լինի, տեղի անտեղի դաշնակները մի քանի ժամով դառնում են ընդիմություն...Բայց եթե ես անգամ ել ժողովուրդը կուտը կերավ, գնում եմ դառնամ մոլդովացի...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (27.04.2009)

  23. #255
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    "Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում
    Խորանը երկրիս ներսից է քանդվում և արդեն վաղուց..."

    արա դե հոգնել ենք էլի էս դաշնակների տուֆտա, հնադարյան պրիյոմներից...նոր բան չեն կարողանում մտածել: Արդեն դաժե անհետաքրքրիա դրանց հետ Հայաստանում ինչ ընտրություն լինի, տեղի անտեղի դաշնակները մի քանի ժամով դառնում են ընդիմություն...Բայց եթե ես անգամ ել ժողովուրդը կուտը կերավ, գնում եմ դառնամ մոլդովացի...
    Ապեր ժողովուրդը կուտը չի ուտի, բայց ԿԸՀ-ում նստած գեղանկարիչների համար էսի լավ առիթ ա որ դաշնակցությանը մի տաս տոկոս նկարեն ու ասեն, դե ընդդիմություն էր, էտքան հավաքեց բողոքավոր ձայներից:

Էջ 17 160-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •