User Tag List

Էջ 18 160-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868118 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #256
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՅԴ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ՈՒ ԿՀՐԱԺԱՐՎԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
    Ժամը 13-ին ՀՅԴ Գորագույն մարմնի անդամ պատգամավոր Արմեն Ռուստամյանը կհայտարարի իշխանական կոալիցիայից իր կուսակցության դուրս գալու եւ գործադիրում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին: Այդ հանգամանքը, բնական է, խիստ կուրախացնի կոալիցիոն մյուս կուսակցություններին, որոնց բաժին կհասնեն ՀՅԴ քվոտայով պաշտոնները: Այդ հանգամանքը կուրախացնի նաեւ հայ հասարակության այն հատվածին, ովքեր այնուամենայնիվ խոր ակնածանք են տածում հնամյա ազգային կուսակցության հանդեպ եւ սրտի կսկիծով էին նայում, թե ինչպես է ազգային կուսակցությունը վերջին տասնամյակին հայտնվել ամոթալի գործարքների ու նվաստացումների ճահճում:
    Աստված պահի Դաշնակցությունը:
    lragir.am
    Հեսա հերթական լղոզված հայտարարությունը կլինի, էն Վահան Հովհաննիսյանի նախագահական ընտրություններից հետո արված հայտարարության պես - մենք դուրս ենք գալիս, բայց նենց կիսատոտ ենք դուրս գալիս, որ դրսից քննադատենք, բայց ներսին օգնենք, ու մենք բողոքում ենք, բայց նենց կամաց ենք բողոքում, որ համ ասենք դեմ ենք, համ էլ չվնսաենք, ու մենք դեմք ենք, բայց մի քիչ գոմիկոտ, քանի որ համ տալիս ենք, համ լալիս ենք:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.04.2009), Mephistopheles (27.04.2009), Norton (27.04.2009), Rammer (27.04.2009), Ribelle (27.04.2009), Նորմարդ (30.04.2009)

  3. #257
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

    http://a1plus.am/am/politics/2009/04...ard-nalbandyan
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. #258
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Եթե հայ-թուրքական սահմանի բացումը որեւիցե նախապայմանով արվի, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանի նույնը, ինչ ՀՅԴ-ն:

    Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

    Սակայն վերջինս համոզված է, որ որեւէ նախապայման չի լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը «հարյուր անգամ ասել է այդ մասին»:

    Ինչ վերաբերվում է ՀՅԴ հրաժարականին, ապա ըստ նրա, կորուստը մեծ կլինի. «Ինչքան միասնական, ինչքան մեծ, այնքան լավ»:

    Իսկ արդյոք ՀՅԴ-ի Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ արված հրաժարականը ձայներ կորզելու միջոց չէ՞' հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ՀՅԴ իր ձայները ունի. «Դա պապական ձայներ են, 10-15 տոկոս»:

    Այնուհետեւ կրկին վերադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը' հավելեց. «Բոլորս տեղյակ ենք, որ առանց նախապայմանի է լինելու, ասենք թե հիմնական ճանապարհները բացում են, բայց ցեղասպանության ճանաչմանը դա չի խանգարում, եւ եթե մենք դիմենք միջազգային դատավարության ցեղասպանության ճանաչման համար, դա նույնպես հիմնականում չի խանգարում: Եւ ասենք Ղարաբաղի հարցը միջազգային ճանաչում պետք է ունենա , նույնպես չի խանգարում: Կոալիցիայում լինել, չի նշանակում, թե բոլոր հարցերին միանման ենք անդրադառնում: Լինի դիմություն, ընդդիմություն, բոլորս միասին պետք է որոշենք ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի, որովհետեւ բոլորն էլ ասում են իրենց մտածելակերպը, իրենց կարծիքը, իրենց ծրագիրը, որը ընդունելի է լինում, այն էլ ընդունում ենք»:

    Ի դեպ, վերջինս կարծում է, որ սա խաղ է եւ Թուրքիան ճանապարհը չի բացելու:

    Ա1+
    10-15%
    Պապականի պահն էլ ա բացում Աղբյուր Սերոբի ձայներն են
    Վերջին խմբագրող՝ Kuk: 27.04.2009, 14:49:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.04.2009), Ռուֆուս (29.04.2009), Քամի (28.04.2009)

  6. #259
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

    http://a1plus.am/am/politics/2009/04...ard-nalbandyan
    Պատասխան. - Գիտեք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք չենք հավատում մենք մեզ, թերահավատություն ունենք մեր ուժերի նկատմամբ, մեր հնարավորությունների նկատմամբ
    Աննորմալ ա էս մարդը...

  7. #260
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Էս մի նախադասությունը սըբանեց.
    Նկատի ունեք՝ գիշե՞րը: Գիտեք, դիվանագիտության մեջ չկա ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր, ո՛չ առավոտ, ո՛չ երեկո հասկացողությունները:
    Իսկ հիմա ուշադրություն, հարցը. Մեկ էլ ինչի՞ մեջ չկան այս հասկացողությունները։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նորմարդ (27.04.2009)

  9. #261
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աննորմալ ա էս մարդը...
    Ուզումա ասի նենց մի հատ խելոք բան ենք արել, որ չեք ջոգում հլա..
    Հետաքրքիրա հիմի Թուրքիային որտեղ են ուզում քցած ըլնեն...?

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նորմարդ (27.04.2009)

  11. #262
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Պատասխան. -Ներողություն, պարոն Զորյան, որ ընդհատում եմ Ձեզ, որովհետեւ կուզեի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է հանրապետության նախագահը, իսկ ես ղեկավարում եմ արտաքին գործերի նախարարությունը, որի գլխավոր առաքելությունն է իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է հանրապետության նախագահը:
    Դզեց: Տղեն կանկրետնի իրա վրից քցում ա պատասխանատվությունը: Ես բան չեմ արել, ինձ դռթել բռթել են;

  12. #263
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Էսօր ինչ որ առանձնակի դաժանությամբ քաղաքական հումորի օր ա...

    Այնուհետեւ կրկին վերադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը' հավելեց. «Բոլորս տեղյակ ենք, որ առանց նախապայմանի է լինելու, ասենք թե հիմնական ճանապարհները բացում են, բայց ցեղասպանության ճանաչմանը դա չի խանգարում, եւ եթե մենք դիմենք միջազգային դատավարության ցեղասպանության ճանաչման համար, դա նույնպես հիմնականում չի խանգարում: Եւ ասենք Ղարաբաղի հարցը միջազգային ճանաչում պետք է ունենա , նույնպես չի խանգարում: Կոալիցիայում լինել, չի նշանակում, թե բոլոր հարցերին միանման ենք անդրադառնում: Լինի դիմություն, ընդդիմություն, բոլորս միասին պետք է որոշենք ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի, որովհետեւ բոլորն էլ ասում են իրենց մտածելակերպը, իրենց կարծիքը, իրենց ծրագիրը, որը ընդունելի է լինում, այն էլ ընդունում ենք»:

    Էս ինչ որ մեկը կարող է թարգմանել մեր` մարդկային լեզվի?

    Լուրջ եմ ասում ձայնս օֆիսով մեկ էր եղել...
    Մարդը ինչա ասում? Ասում ա սահմանի բացումը չի խանգարում ցեղասպանության ճանաչմանը...կարծես թե մի քիչ նախադասությունը հասկանալի է. Քաղաքական տեսակետից իհարկե անընդունելի, բայց ամեն դեպքում...Բայց այ հաջորդ նախադասությունը ուղակի մարդու ուղեղը կախում ա..."եւ եթե մենք դիմենք միջազգային դատավարության ցեղասպանության ճանաչման համար, դա նույնպես հիմնականում չի խանգարում" Այսիքն մենք դիմում ենք միջազգային դատարան ցեղասպանության ճանաչման համար և դա ցեղասպանության ճանաչմաը չի խանգարում...էս ինչ որ նոր քաղաքական տակտիկաjա...Ղարաբաղի հարցի միջազգային ճանաչումը որն ա քույեր և եղբայներ??? ու հլը հերիք չի դրա միջազգային ճանաչումը չի խանգարում ցեղասպանության ճանաչմանը... Լավ ես գնամ մի հատ խառակիրի անեմ ու հետ գամ...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (27.04.2009), Նորմարդ (27.04.2009)

  14. #264
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ որ մեկը կարող է թարգմանել մեր` մարդկային լեզվի?
    Ուրեմն, չգիտեմ կարծեմ մի անգամ գրել եմ, բայց մի անգամ էլ գրեմ, որ Ռուսատանի հայազգի կայսր Ալեքսանդր երրորդը սենց դեպքերի համար ասել ա "нельзя выпускать блядей из среды в коей они родились ".

    Ինտելեկտուալ գիգատնը իրա անձը սկսել ա ահավոր լուրջ ընդունել, ու արդեն միջազգային դիվանագիտության ասպարեզ ա դուրս գալիս: Հիմա ինքը գիտի լուրջ գիտական վերլուծություն ա արել, ու կողքից էլ հարուր դոլարով մի հազար հոգի հաստատող ունի, որոնք համ էլ ակադեմիայի ոսկե մեդալ են տալիս տղուն: Բա ուզում ես էտքանից հետո մի բան էլ ինքը իրա կողմից չասի՞:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (27.04.2009)

  16. #265
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր ինչ որ առանձնակի դաժանությամբ քաղաքական հումորի օր ա...

    Այնուհետեւ կրկին վերադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը' հավելեց. «Բոլորս տեղյակ ենք, որ առանց նախապայմանի է լինելու, ասենք թե հիմնական ճանապարհները բացում են, բայց ցեղասպանության ճանաչմանը դա չի խանգարում, եւ եթե մենք դիմենք միջազգային դատավարության ցեղասպանության ճանաչման համար, դա նույնպես հիմնականում չի խանգարում: Եւ ասենք Ղարաբաղի հարցը միջազգային ճանաչում պետք է ունենա , նույնպես չի խանգարում: Կոալիցիայում լինել, չի նշանակում, թե բոլոր հարցերին միանման ենք անդրադառնում: Լինի դիմություն, ընդդիմություն, բոլորս միասին պետք է որոշենք ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի, որովհետեւ բոլորն էլ ասում են իրենց մտածելակերպը, իրենց կարծիքը, իրենց ծրագիրը, որը ընդունելի է լինում, այն էլ ընդունում ենք»:

    Էս ինչ որ մեկը կարող է թարգմանել մեր` մարդկային լեզվի?

    Լուրջ եմ ասում ձայնս օֆիսով մեկ էր եղել...
    Մարդը ինչա ասում? Ասում ա սահմանի բացումը չի խանգարում ցեղասպանության ճանաչմանը...կարծես թե մի քիչ նախադասությունը հասկանալի է. Քաղաքական տեսակետից իհարկե անընդունելի, բայց ամեն դեպքում...Բայց այ հաջորդ նախադասությունը ուղակի մարդու ուղեղը կախում ա..."եւ եթե մենք դիմենք միջազգային դատավարության ցեղասպանության ճանաչման համար, դա նույնպես հիմնականում չի խանգարում" Այսիքն մենք դիմում ենք միջազգային դատարան ցեղասպանության ճանաչման համար և դա ցեղասպանության ճանաչմաը չի խանգարում...էս ինչ որ նոր քաղաքական տակտիկաjա...Ղարաբաղի հարցի միջազգային ճանաչումը որն ա քույեր և եղբայներ??? ու հլը հերիք չի դրա միջազգային ճանաչումը չի խանգարում ցեղասպանության ճանաչմանը... Լավ ես գնամ մի հատ խառակիրի անեմ ու հետ գամ...
    Չէիր նշել թե ում ես ցիտում, բայց "ասենք"-ներից պարզ էր:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (27.04.2009)

  18. #266
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէիր նշել թե ում ես ցիտում, բայց "ասենք"-ներից պարզ էր:
    Ասենք թե, այո, որ ասենք թե մեր գործը, մեր խոսքը, մեր սկզբունքները( աչքերը փակ, ժպիտ), որ ասենք թե մենք ասել ենք ու էլի կասենք, նախագահի հետ միասին ու ասենք թե այո', որը դա մենք այդպես ենք հասկանում ու ժողովուրդը դա տեսնում է գնահատում է մեր գործը, մեր աշխատանքը...

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.04.2009), Kuk (27.04.2009), ministr (27.04.2009), murmushka (27.04.2009), Հայկօ (27.04.2009), Տրիբուն (28.04.2009)

  20. #267
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Եթե Դավիթ Հարությունյանը խոսել է երկրում կատարված բարեփոխումների մասին, ապա «Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարել է, որ իրականում ոչինչ չի փոխվել : Նա հիշեցրել է մի կարեւոր փաստ. պաշտոնական տվյալներով` մարտի 1-ին երեք հոգի զոհվել է «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառումից, մինչդեռ առ այսօր որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:
    Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ` իր մեղադրանքներից փորձել է պաշտպանվել համազեկուցող Պրեսկոտը` ասելով, թե. «Բայց չէ՞ որ կասկածներ կան, որ իշխանության զավթում է եղել»:
    Տիկին Փոստանջյանն էլ անմիջապես իր պայուսակից հանել է մարտի 1-ի քրեական գործերի վերաբերյալ նյութերը եւ տրամադրել ներկաներին:

    Ա1+
    Էս էլ մեզ Եվորպայի թույլատվությունը նոր սպանդ կազմակերպելու համար…

    Լևոնը ճիշտ էր ասում, սրա օձիքից (քթից) բռնել էն ու բաց չեն թողնելու
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 27.04.2009, 22:13:

  21. #268
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

    "Այսօր, քաղաքացիական հագուստով անձանց խմբերը, Երեւանի տարբեր մասերում՝ Ամիրյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Կարապի լճի մոտ եւ Արաբկիրում հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի կողմից Մայիսի 1-ին հրավիրած արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, ծեծկռտուք սարքել, խլել թռուցիկները, ոմանց առեւանգել։

    Մոտիկ գտնվող ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել բանդիտական խմբերի գործողություններին նաեւ այն բանից հետո, երբ նրանց դիմել են։ Թռուցիկներ բաժանող խմբերին ուղեկցող լրագրողները կարողացել են լուսանկարել բոլոր հարձակվողներին եւ նրանց մեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ հարձակվող այդ խմբերի մեջ եղել են նաեւ ոստիկանության քրեական բաժնի քաղաքացիական բաժնի աշխատողներ, ինչը կճշտվի համապատասխան լուսանկարների ուսումնասիրությամբ։ Ավելի ուշ նրանք դարանակալել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ եւ հենց այդտեղից առեւանգել վերադարձող երիտասարդներից մեկին։

    Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ միաժամանակ տարբեր տեղերում այս հանցավոր գործողությունները ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված միջոցառում է, ինչի համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը և առաջին հերթին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Համապատասխան նյութերը՝ բոլոր բանդիտների լուսանկարներով, կհանձնվեն իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նյութերը կներկայացվեն նաեւ պատկան միջազգային կառույցներին։

    Անկախ օրինական իրազեկման դեմ իշխանության կազմակերպած ապօրինություններից, Հայ Ազգային կոնգրեսի՝ Մայիսի 1-ի հանրահավաքը լինելու է հզոր եւ քաղաքական իրավիճակի արմատական փոփոխման սկիզբ է դառնալու։"ասված է հաղորդագրության մեջ:

    Քիչ առաջ ''Հայկական Ժամանակ" օրաթերթի մեր գործընկերներից տեղեկացանք, որ այս պահին իրենց մոտ է գտնվում առեւանգված երիտասարդը, որի անունն է Արմեն Գեւորգյան : Արմենին առեւանգել են Կորյունի փողոցից, մեքենայի մեջ նրան ծեծի են ենթարկել, այնուամենայնիվ երիտասարդին հաջողվել է փախուստի դիմել: Այդ պահին ամենամոտը եղել է Հայկական Ժամանակի խմբագրությունը, եւ նա այնտեղ է պատսպարվել:Նա հիշում է նաեւ մեքենայի համարները եւ մոդելը:

    Ա1+
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.04.2009), Աբելյան (27.04.2009)

  23. #269
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեկնարկեց «Վահան» օպերացիան
    29.04.2009
    Իրինա Հովհաննիսյան
    Հայաստանի ոստիկանությունն այսօրվանից սկսում է «Վահան» անվանումը ստացած մեկամսյա օպերացիան:

    Այսինքն՝ մինչեւ մայիսի 29-ը ոստիկանները պետք է առավել ակտիվորեն պայքարեն ապօրինի զենք-զինամթերք կրողների, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։

    «Անձնակազմն ամբողջությամբ պատրաստ է: Նախապես ունենք մեր օպերատիվ տեղեկատվության ամբողջ բազան, այս պահին մշակվում է, եւ մենք միջոցառումներ կձեռնարկենք այս հանցագործությունների դեմ պայքարը ակտիվացնելու ուղղությամբ», - երեկ հայտարարել էր Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

    Փաստորեն, այս օպերացիան մեկնարկում է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից 3 օր առաջ եւ շարունակվելու է ողջ քարոզարշավի ընթացքում (նախընտրական քարոզարշավը մայիսի 2-ից 29-նն է նախատեսված)։ Ուստի ընդդիմությունը հնչեցնում է լուրջ մտահոգություն, որ օպերացիայի ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ. Այն կարող է քարոզչության եւ հանրահավաքների ակտիվ փուլում ընդդիմադիրների դեմ սադրանքներ հրահրելու, ընդդիմության համակիրներին մշտական լարվածության տակ պահելու նպատակ հետապնդել:

    «Սա անհեթեթ մի որոշում է, որը կարող է ունենալ միայն մեկ քաղաքական ենթատեքստ՝ դրանով իշխանությունները պլանավորել են պրովոկացիաներ ընդդիմության նկատմամբ հենց այն պահին, երբ պիտի ընթանան ակտիվ քաղաքական պրոցեսներ: Ոստիկանությունը ցանկանում է ունենալ ռեպրեսիվ լրացուցիչ լծակներ, որոնք, մենք շատ հավանական ենք համարում, օգտագործվելու են՝ հաշվի առնելով անօրինությունը ոստիկանական գործողությունների մեջ, որը նրանք ցուցադրել են ամիսներ, տարիներ շարունակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

    Այն կարծիքին, թե ոստիկանության «Վահան» օպերացիան քաղաքական ենթատեքստ ունի, եւ ենթադրում է ընտրարշավի ողջ ընթացքում խուզարկություններ, հետապնդումներ եւ լրացուցիչ լարվածություն, համաձայնեց նաեւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Սակայն, նրա համոզմամբ, այս անգամ թիրախում ոչ այնքան ընդդիմության շարքերը համալրած ազատամարտիկներն են, որքան հենց իշխանությանը ծառայող, բայց իշխանությունների հսկողությունից դուրս գալու փորձեր անող օղակները. - «Ավելի շատ ներքին ուղղվածություն ունի այս միջոցառումը, որովհետեւ այս մեկուկես տարվա ընթացքում ընդդիմադիր ճամբարի հալածանքը ծայրից ծայր կատարվել է: Սա ես ավելի շատ կվերագրեի իրենց ներքին ճամբարի զսպանակները ձգելուն… Այս իշխանությունները իշխանության եկել են եւ իրենց իշխանությունը պահպանել են կրիմինալով: Նրանք անընդհատ խնդիր ունեն այդ կրիմինալը պահել իրենց վերահսկողության տակ: Եթե հանկարծ լինի կրիմինալում անորոշություն, դա խարխլելու է իրենց իշխանությունը»:

    Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, որ «Վահան» օպերացիան կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ:

    Հարցին, թե ինչու է ընտրվել հենց քարոզարշավի ժամանակահատվածը, Շիրինյանը արձագանքեց. - «Ոչ մի նշանակություն չկա՝ մեկ օր շուտ սկսել, մեկ օր ուշ սկսել: [Վախի մթնոլորտ ստեղծելու մասին պնդումները] բացարձակապես հորինված մտքեր են: Ոստիկանության պետը եւ ոստիկանությունը այդքան միամիտ չեն, որ ասեն՝ մենք այդպիսի միջոցառում ենք իրականացնում, եւ հետո դա միտված լինի ընդդիմությանը»:
    Ազատություն

  24. #270
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Այսօր հերթական անգամ բռնության են ենթարկվել մայիսի 1-ի ընդդիմության կազմակերպած հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդները: Քաղաքացիական հագուստով անձինք կրկին, ինչպես ընդամենը երեք օր առաջ, փորձել են երիտասարդների ձեռքից խլել թռուցիկները, ապա նրանց դաժան ծեծի են ենթարկել:

    Մեր ունեցած տղեկություններով, ծեծի հետեւանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած երիտասարդներից երկուսը տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց, իսկ մեկը` Վահագն Գեւորգյանը, Երեւանի թիվ մեկ հիմանդանոց:

    Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ նմանատիպ հանցագործությանը ներկա են եղել ոստիկաններ, որոնք չեն կանխել բռնությունը: Այսօր հանցագործությունը կրկնվեց ավելի դաժան կերպով` իրազեկող երիտասարդները հիվանդանոցներում են:

    A1plus.am
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

Էջ 18 160-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868118 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •