Այս հարցի պատասխանը կախված է այն բանից, թե ի՞նչ է Աստվածաշունչը մարդու համար, այսինքն՝ ի՞նչ դեր է տանում նրա կյանքում։ Եթե միայն սուրբ կամ հին գիրք է, որը բացի հնությունից և խորհրդավոր լինելուց բացի ուրիշ արժեք չունի, ապա կարծում եմ՝ ոչ։ Իսկ եթե գործնական առաջնորդության աղբյուր է, որի սկզունքներից ու խորհուրդներից ցանկանում ես օգտվել ամեն օր, ուրեմն՝ այո պետք է և դեռ ավելին՝ անհրաժեշտ է, որ այն թարգմանվի։
Այս հարցին պատասխանեմ ոչ թե կրոնական տեսանկյունից, այլ՝ լեզվական։ Լեզուն կենդանի է և ամեն օր ենթարկվում է փոփոխությունների։ Շատ կառույցներ, բառեր և արտահայտություններ դառնում են անգործածելի և անհասկանալի։ Շատ բառեր այնքան չեն օգտագործվել, որ այսօր եթե նայեք ԺՀԲԲ կամ Աղայանի, կամ էլ ցանկացած ուրիխշ բառարան, ապա շատ կհանդիպեք Հնցծ. (այսինքն՝ հնացած) հապավումը։
Եթե չլինեն նոր թարգմանություններ, ապա Աստվածաշունչը դուրս կմղվի մարդկանց կյանքից և կկորցնի իր գործնական արժեքը տվյալ լեզվով խոսողների համար։
Էջանիշներ