User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Բարձրացիր վար

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարձրացիր վար

    Հոգեբաններն էլ են երբեմն ստեղծագործում: (Բանաստեղծություններ գրելու «ունակությունը» ժառանգել եմ տատիկիցս):

    Հանձնում եմ Ձեր քննադատությանը:



    Բարձրացիր վար

    Հիմա գոնե տեսնու՞մ ես` որքան վեր ես դու իջել,
    Ինչպե՞ս տեսնես, քանի դեռ մի բան էլ կա քեզնից վեր:
    Մի՛ շտապիր: Դու ստո՛ր ես, բայց թանկ իմ խոր հուշերում,
    Այդքան ջանք դու մի թափիր. կհասնես դեռ, բայց թե՝ ու՞մ:

    Մի՞թե նման ջնջոց կար, որ անցյալդ մոռացրեց,
    Չե՜, քեզ քո ստեղծած սուզանավը խենթացրեց,
    Հանեց քեզ վա՜ր, հասցրեց բարդու սաղարթին,
    Ուշքի՛ արի, ա՜յ հիմար, նմանվել ես երկաթի:

    Քանի դեռ անգիտակից, կիսամեռել մարդու նման մի քիչ շունչ կա քո մարմնում,
    Շնչի՜ր, երկա՛թ, դու սառում ես, ինչպես հուրը սառցե չարքի բերանում:
    Հիշի՜ր, հիշի՛ր, հիշի՛ր՝ ինչպես էիր մարդը խոտից տարբերում,
    Ի՞նչ է՝ կու՞յր ես: Չէ՛, կույրը քեզ պես չորս ոտքերով չի քայլում:

    Դու տկար ես, հանգած ալիք, գարնան գետ ես անվարար,
    Լա՛վ, դու սար ես՝ անդունդի պես կամ՝ հրաման՝ անկատար:
    Չէ՞: Այս բառերն էլ արդեն էլ քեզ չեն նեղացնում:
    Վերադարձի՛ր... ես «հաչում եմ», դու՝ ճամփադ ես կարճացնում:

    Մոռացե՞լ ես՝ ինչպես միասին չորս ոտքերով, մարդս՝ երկու,
    Կարմրած դեմքով, հաղթահարած սառը հողմերը հուժկու,
    Սարերին՝ սար, ծառներին՝ ծառ, մարդկանց բարև ասելով,
    Առանց նավի ծով էինք կտրում՝ ալիքները թոքերումս մարսելով:

    Լսի՛ր ձայնս, շատ մի ել վար, բան չմնաց վախճանիդ,
    Ետ արի, սա՛ր, հույսդ մի՛ դիր որդերով լի գրպանիդ:
    Բարձրացիր վար, շուտ ետ արի, այստեղ բարձր է ամենից,
    Արի դահլիճ, կանգնիր կողքիս, կրկին խոսենք մենք բեմից:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (19.04.2009), Մուշեղ Ասատրյան (23.05.2009), Քամի (19.04.2009)

  3. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանաստեղծություն: Բարձրացիր վար

    Մտքերդ լավն են, բայց գրելաոճդ ձանձրացնում է: Շատ դժվար է կարդալը: Ռիթմիկություն չկա: Հանգերդ էլ պրիմիտիվ են: Եթե բառերը նույն վերջածանցներով են, էտ չի նշանակում, որ հանգավորել ես: Մի խոսքով աշխատելու տեղ ունես

    Հ.Գ. Ներիր անկեղծության համար:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (22.04.2009)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանաստեղծություն: Բարձրացիր վար

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտքերդ լավն են, բայց գրելաոճդ ձանձրացնում է: Շատ դժվար է կարդալը: Ռիթմիկություն չկա: Հանգերդ էլ պրիմիտիվ են: Եթե բառերը նույն վերջածանցներով են, էտ չի նշանակում, որ հանգավորել ես: Մի խոսքով աշխատելու տեղ ունես

    Հ.Գ. Ներիր անկեղծության համար:
    Ներողություն խնդրելու կարիք չկա: Անկեղծությունից լավ բան չկա: Չէ՞ որ ինքս գրել էմ՝ հանձնում էմ Ձեր քննադատությանը՝ հասկանալուվ որ քննադատությունը միայն դրական չի լինում:

    Բանաստեղծություն գրելն իմ մասնագիտությունը չէ Ես դա պարզապես անում եմ, երբ մտքեր են գալիս, որ ուզում եմ չկորեն

    Շնորհակալություն

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (21.04.2009)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանաստեղծություն: Բարձրացիր վար

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբաններն էլ են երբեմն ստեղծագործում: (Բանաստեղծություններ գրելու «ունակությունը» ժառանգել եմ տատիկիցս):

    Հանձնում եմ Ձեր քննադատությանը:



    Բարձրացիր վար

    Հիմա գոնե տեսնու՞մ ես` որքան վեր ես դու իջել,
    Ինչպե՞ս տեսնես, քանի դեռ մի բան էլ կա քեզնից վեր:
    Մի՛ շտապիր: Դու ստո՛ր ես, բայց թանկ իմ խոր հուշերում,
    Այդքան ջանք դու մի թափիր. կհասնես դեռ, բայց թե՝ ու՞մ:

    Մի՞թե նման ջնջոց կար, որ անցյալդ մոռացրեց,
    Չե՜, քեզ քո ստեղծած սուզանավը խենթացրեց,
    Հանեց քեզ վա՜ր, հասցրեց բարդու սաղարթին,
    Ուշքի՛ արի, ա՜յ հիմար, նմանվել ես երկաթի:

    Քանի դեռ անգիտակից, կիսամեռել մարդու նման մի քիչ շունչ կա քո մարմնում,
    Շնչի՜ր, երկա՛թ, դու սառում ես, ինչպես հուրը սառցե չարքի բերանում:
    Հիշի՜ր, հիշի՛ր, հիշի՛ր՝ ինչպես էիր մարդը խոտից տարբերում,
    Ի՞նչ է՝ կու՞յր ես: Չէ՛, կույրը քեզ պես չորս ոտքերով չի քայլում:

    Դու տկար ես, հանգած ալիք, գարնան գետ ես անվարար,
    Լա՛վ, դու սար ես՝ անդունդի պես կամ՝ հրաման՝ անկատար:
    Չէ՞: Այս բառերն էլ արդեն էլ քեզ չեն նեղացնում:
    Վերադարձի՛ր... ես «հաչում եմ», դու՝ ճամփադ ես կարճացնում:

    Մոռացե՞լ ես՝ ինչպես միասին չորս ոտքերով, մարդս՝ երկու,
    Կարմրած դեմքով, հաղթահարած սառը հողմերը հուժկու,
    Սարերին՝ սար, ծառներին՝ ծառ, մարդկանց բարև ասելով,
    Առանց նավի ծով էինք կտրում՝ ալիքները թոքերումս մարսելով:

    Լսի՛ր ձայնս, շատ մի ել վար, բան չմնաց վախճանիդ,
    Ետ արի, սա՛ր, հույսդ մի՛ դիր որդերով լի գրպանիդ:
    Բարձրացիր վար, շուտ ետ արի, այստեղ բարձր է ամենից,
    Արի դահլիճ, կանգնիր կողքիս, կրկին խոսենք մենք բեմից:
    Հետաքրքիր էր Մի փոքր նմանություն զգացի Լևիի բանաստեղծությունների հետ (երևի մասնագիտական է), չնայած էմոցիոնալ պահը լրիվ տարբեր էր: Առանձնապես պատկերներն էին շատ հաճելի: Առողջ, հյութեղ ու մարդկային:
    Մի բան եմ զգացել. մարդկանց ինտուիտիվ զգալն այնքան է ուժեղացել մոտս, որ քո գրառումներից հետո արդեն գիտեի, որ ստեղծագործությունդ էլ է դուրս գալու: Սպասենք շարունակությանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (20.04.2009)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բարձրացիր վար

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտքերդ լավն են, բայց գրելաոճդ ձանձրացնում է: Շատ դժվար է կարդալը: Ռիթմիկություն չկա: Հանգերդ էլ պրիմիտիվ են: Եթե բառերը նույն վերջածանցներով են, էտ չի նշանակում, որ հանգավորել ես: Մի խոսքով աշխատելու տեղ ունես
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Մորֆեուսի գրածին, բայց չնայած նշված թերություններին (հատկապես թավատառ դարձրածս)՝ կարդալիս չձանձրացա, քանի որ մտքերդ իսկապես հետաքրքիր են։ Ուղղակի այնքան էլ չընկալեցի որպես բանաստեղծություն։ Բովանդակությունը լավն է, բայց ձևի հարցում իրոք աշխատելու բան ունես, իմ կարծիքով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hay_XY (22.04.2009), Morpheus_NS (21.04.2009)

  11. #6
    Սկսնակ անդամ GarSu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2009
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանաստեղծություն: Բարձրացիր վար

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը

    Բանաստեղծություն գրելն իմ մասնագիտությունը չէ
    Հայ 15 ջան, բանաստեղծություն գրելն ընդհանրապես մասնագիտություն չէ…
    Շատ լավն է վերնագիրը, տեղով բանաստեղծություն: Հետաքրքիր, մի քիչ խորքային բողոք կար, որը անկեղծությանդ մասին է խոսում, իսկ անկեղծությունը ամենակարևորն է ցանկացած ստեղծագործության մեջ: Աշխատելու տեղ միանշանակ ունես, կարևորն ընդգծելու խնդիր կա, իսկ թե ոնց՝ հուսամ մյուս գործերումդ կարտահայտվի… Ի դեպ, հանգերի և ձևի առումով ընդհանրապես. սա, իմ կարծիքով, ամենաերկրորդականն է պոեզիայում, ինքն իրեն ստացվող մի բան, որի վրա չարժե կենտրոնանալ: Շնորհակալություն:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •