Գալիս է ամառն, անցնում,
Գալիս է կարմիր աշուն,
Մենք հետ ենք նայում,
Հիշում,
Ու ախ ենք քաշում…
Գալիս է ձմեռ, անցնում,
Գալիս է կանաչ գարուն,
Մենք հետ ենք նայում,
Հարցնում,
Որտե՞ղ էինք Նոր Տարում:
Գալիս է ամառ, աշուն,
Գալիս է ձմեռ անշունչ,
Գարունը գալիս,գնում,
Մենք մնում,
Նայում ու հիշում…
Էջանիշներ