Lion, բարձրացուցած հարցերդ վաղուց գտել են պատասխաններ: Այլ զրուցակիցներ տուել են նոյն հարցերը: Չես ընդունում՝ մի' ընդունի: Վերջ:
Lion, բարձրացուցած հարցերդ վաղուց գտել են պատասխաններ: Այլ զրուցակիցներ տուել են նոյն հարցերը: Չես ընդունում՝ մի' ընդունի: Վերջ:
Rammstein (14.04.2009)
Եղբայր - իսկ "այլ զրուցակիցներին" տրվե՞լ են բավարար պատասխաններ: Եթե այո, ապա ցույց տվեք գոնե հղումները...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այդ ամենը, համաձայն իմ նկարագրախ տարբերակների, չի կարող կրկնվել։ Ախր պարզ նկարագրել եմ ողջ գործընթացը։ Պիտի ենթադրեմ, որ կա՛մ չես կարդացել, կա՛մ չես հասկացել ողջ էությունը։
Ուզում ես կասկածիր, ուզում ես` ոչ։
Մենք խոսում են ուղղագրոթյան մասին, այ ոչ թե լեզվի։ Նախադասությունների կառուցվածքի, ոճաբանության, եւ այլնի փոփոխության մասին խոսք չի գնացել։ Պետք չէ թեմայից շեղվել։
Կարող է այդ փոխված ջութակով դու այսօր լավ նվագես ու սովորես դրան, բայց պիտի հիշես, որ ջութակի համար գրված գործերը գրված են սովորական ջութակի համար, այլ ոչ թե քո` փոխված, ուտի վաղը կարող է մի գործ հանդիպի, որը դու ի վիճակի չլինես քո ջութակով նվագելու։
Կեղծիքի արմատը...
Եթէ կարելի է կեղծել լեզուն, կարելի է նաեւ կեղծել պատմութիւնը:
Ընդհանրապէս կարելի չէ պատկերացնել հայագիտութիւնը, հետեւաբար՝ հայրենագիտութիւնը եւ ինքնաճանչումը, առանց աւանդական ուղղագրութեան, ուր պատկերուել է հայերէնը:
Հայերէնը, հայերի միտքն ու պատմութիւնն է: Աղաւաղուած լեզուն, աղաւաղուած գրելաձեւը. հայի ինքնութեան ու մտքի աղաւաղումն է, նաեւ յիշողութեան կորուստը...
Արցախ ազատագրող հայը, կարող է նաեւ ազատագրուել. իրեն պարտադրուած բոլշեվիկեան չարափոխումից: Երբ կամքն է իշխողը, նա է գործողը: Կամենալ՝ կարենալ:
Ես մատնանշեցի մի քանի հիմնարար պրոբլեմներ, որոնց բավարար լուծումը չեք առաջարկում: Ընդ որում՝ բավարա գործնական, այլ ոչ թե տեսական մարակարդակով:Այդ ամենը, համաձայն իմ նկարագրախ տարբերակների, չի կարող կրկնվել։ Ախր պարզ նկարագրել եմ ողջ գործընթացը։ Պիտի ենթադրեմ, որ կա՛մ չես կարդացել, կա՛մ չես հասկացել ողջ էությունը։
Թույլ տուր կասկածեմ, եթե մի գործի գլխավորներից մեկը "ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ" Պարույր Հայրիկյանն էՈւզում ես կասկածիր, ուզում ես` ոչ։
Առավել ևս - ուղղագրություն փոխելու ուղղակի իմաստը չեմ տեսնում: Դե ասա - իմաստը ո՞րն է /անորոշ դատողությունները ազգային արմատներին վերադառնալու մասին չեն ընդունվումՄենք խոսում են ուղղագրոթյան մասին, այ ոչ թե լեզվի։ Նախադասությունների կառուցվածքի, ոճաբանության, եւ այլնի փոփոխության մասին խոսք չի գնացել։ Պետք չէ թեմայից շեղվել։![]()
/
Հանգիստ եղիր - մեր "Աբեղյանական" ջութակը հերիքել է և գիտական ֆիզիկային, և Սևակի պոեզիային, և Մ. Հ. - ի գրքերին, և լիքը այլ բաների...Կարող է այդ փոխված ջութակով դու այսօր լավ նվագես ու սովորես դրան, բայց պիտի հիշես, որ ջութակի համար գրված գործերը գրված են սովորական ջութակի համար, այլ ոչ թե քո` փոխված, ուտի վաղը կարող է մի գործ հանդիպի, որը դու ի վիճակի չլինես քո ջութակով նվագելու։
Պանդուխտ
Մեր լեզուն ոչ-ոք չի կեղծել:Կեղծիքի արմատը...
Եթէ կարելի է կեղծել լեզուն, կարելի է նաեւ կեղծել պատմութիւնը:
Ես ոը Հայաստանի հայերի մեծագույն մասը շատ լավ պատկերացնում ենք: Պետք չէ ավելորդ խառնաշփոթի հիմք դնել:Ընդհանրապէս կարելի չէ պատկերացնել հայագիտութիւնը, հետեւաբար՝ հայրենագիտութիւնը եւ ինքնաճանչումը, առանց աւանդական ուղղագրութեան, ուր պատկերուել է հայերէնը:
Եղբայր, իսկ հեչ մտքովդ չի անցել, որ Հայաստանի հայի համար հենց քո գրած "յիշողութեան" բառն է... աղավաղումՀայերէնը, հայերի միտքն ու պատմութիւնն է: Աղաւաղուած լեզուն, աղաւաղուած գրելաձեւը. հայի ինքնութեան ու մտքի աղաւաղումն է, նաեւ յիշողութեան կորուստը...
Լավ էլի: Հերրք է այդքան պոզ ու պոչ կպցնեք "բոլշևիկյանին": Հենց այդ բոլշևիկյանով են ստեղծագործել Սևակն ու մյուս մեծերը: Հերիք է, ամեն մի "բոլշևիկյան" չէ, որ վատ է: Անձամբ ես չեմ պատրաստվում ինչ-որ մի կամային որոշման արդյունքում "հիշողություն" բառի փոխարեն գրել "յիշողութեան"Արցախ ազատագրող հայը, կարող է նաեւ ազատագրուել. իրեն պարտադրուած բոլշեվիկեան չարափոխումից: Երբ կամքն է իշխողը, նա է գործողը: Կամենալ՝ կարենալ:Ամենայն հարգելով մեր սփյուռքահայ բարեկամներին ու լիքը սիրելով իրենց - կներեք էլի, բայց չէ՞ որ դա ինձ ու իմ նմանների համար օտար է: Հլը կարդացեք "յիշողութեան..."
Մեծապես գնահատելով սփյուռքի դերը Հայ ժողովրդի ընդհանուր մասսայում, այնուհանդերձ հստակ է մի բան - հենց Հայաստանն է իր ամեն ինչով հայականության այն օրինակելի ձևը, որին պետք է նմանվեն ու ընդունեն բոլոր հայերը: Հակառակ դեպքում կստեղծվի քաոս, քանի Սփյուռքն ինքը միատարր չէ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Խնդրում եմ՝ այս զառամախտաբույր թեման փակեք:
DIXIcarpe noctem
Բարոն Lion, Մեսրոպեան ուղղագրութիւնը Սփիւռքի գործը չէ: Սփիւռքը սոսկ պահել է աւանդական գրելաձեւը, ինչպէս որ պահեց, փայփայեց ու նորանկախ Հայրենիքին յանձնեց Եռագոյնը:
Վաղը, միւս օր, Սփիւռքում հայախօսութիւն չի մնայ: Բայց կը լինեն Աւանդական ուղղագրութիւն եւ գրաբար ուսանողներ Հայրենիքում, քանզի առանց «զառամաբոյր»ի՝ կարելի չէ հինը իմանալ, նորը հասկանալ:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՀԱՐ «զարնել, խփել». Ճոխ զարգացում կրած մի արմատ է, որից ածանցուած են՝ հարկանել բայի մի քանի ժամանակները, ինչպէս կտր. հարի, ապ. հարից, հրմ. հա՛ր եւն. ՍԳր. հարուլ «զարնել» Մխ. դտ. Վրք. հց. «նետ արձակել՝ զարնել» Բանք. իմ. 30. «լուացման ժամանակ ձեռքով տրորել». հարուիլ «վնասուիլ» հարուած...Ուրեմն՝ ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑՅԱՐ «կից, կցուած, կողք կողքի միացած». այս արմատից են յար միանգամայն «իսկոյն». յարել «կցել, իրար միացնել, աւելացնել». յարնչիլ «ի դէպ գալ, յարմարիլ»:= Բնիկ հայ բառ՝ հնխ. ar- «կցել, միացնել» արուեստով յօրինել» արմատից, սրա պարզ, աճած կամ կրկնաւոր ձեւերն են ներկայացնում յունարէն άραρίσχω «յարմարել, պատրաստել, կցել, յօրինել», άρμενος «յարեալ, կազմեալ», άρμός «կցուածք, ճեղք, գամ», լատիներէն ars «արուեստ»...: Հայերէնում հնխ. ar- դարձած է *ար, որից յ նախդիրով՝ յարել, կրկնութեամբ՝ արարի, աճմամբ՝ արդ (արդար, արդիւնք, արդեօք, յարդ, զարդ), ն յօդով՝ առնել. այս բայերի վրայ տե՛ս վերը առանձին. տե՛ս եւ յարմար
Հարցադրումը ինքը անընդունելի է ,մշակույթի մեջ ցանկացած փոփոխություն պայմանավորված է ժամանակի գործոնով:
Մեր լեզվամտածողության հիմքը Մաշտոցյան հայերենն է որի վրա Աբովյանը կառուցեց իր պատկերացրած եւ իր ժամանակակից գրավոր հայոց լեզուն եւ այսպես հաջորդաբար:
Ակնհայտ է ,որ ժամանակակից հաերենը կարիք ունի լեզվական շտկումների ,ակնհայտ է որ արդեն հայ ժողովրդի մեկ մասը գրաբար չի հասկանում իսկ մյուս մասը ժամանակակից ՝այսինքն Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն:
Հետեւություն, անհրաժեշտություն կա կատարելու որոշակի դինամիկ փոփոխություն նե րհայոց լեզվի երկու ճյուղերի բանավոր եւ գրավոր խոսքի մեջ:
Մենք խոսում ենք մեկ լեզվով բայց արդեն իրար շատ դեպքերում չենք հասկանում բառի բուն իմաստով:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Հայրիկյանի կապն այնքան է, որ նա ինքն է այս գաղափարի գլխավոր ջատագովներից մեկը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բայց, եղբայր, քեզ ո՞վ բան ասաց: Ուղղակի հարցն այն է, որ եթե մի բան լոբբինգ է անում այդ մարդը, ապա այդ բանի արժեքը խիստ կասկածելի է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ