Ավելի վատԱյսինքն` պիտի սպասել որ այդ մարդը դառնա ոչ թե 65 տարեկան, այլ 80։![]()
Երբ ես փոքր էի, ինձ թվում էր, թե խեղճ տատս ուղղակի անգրագետ է, ճիշտ գրել չգիտի... Հետո միայն հասկացա, որ նա ուրիշ սիստեմով է կրթվել: Հիմա ուզում եք այս ամենը կրկնվի՞:
Իսկ ես մի քիչ կասկածում եմ, որ այս հարցի մեջ հենց նման մոտիվաիաներն են գերիշխում:Ներողություն, բայց թքած ունեմ, թե ով ինչ կոչում կստանա, իմ խնդիրը դա չէ, դա լեզվի հետ կապ չունի։
Այո: Ձեր թվարկածները ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐ են, իսկ այս դեպքում մենք երեխային կսովորեցնենք ՄԵԿ ԼԵԶՎԻ 2 ՏԱՐԲԵՐԱԿ: Սա իսկը խառնածփոթի հիմք է: Պատկերացրեք, Ձեզ սովորեցնեին, որ ճիշտ է և "երգ", և "երք" տարբերակները: առանց այդ էլ հազիվ ենք հիշում, որ այդ անիծյալը վերջոմ լսվում է "ք", բայց գրվում "գ"... հիմա որ Ձեզ մանկուց սովորեցնեին, թե երկուսն էլ ճիշտ է, բայց մինչև 200-ճ թվականը գրեք "գ"-ով... պատկերացնում եք ինչ կկատարվի...Ուղղակի ծիծաղելի է։ Ուրեմն հայերեն, ռուսերեն, անգլերեն կարողոանում են սովորեն, մի հատ ուղղագրություն չեն կարանա՞։![]()
Ամենևին էլ չնչին չի: Շատ ու շատ էական մանրուքներ են...Հարգելիս, արի չնչին մանրուքների հետեւից չընկնենք։ Հայ ազգը էդքան տուպոյ չի, որ չկարողանա էդ բանը սովորել։ Կամ եթե չկարողանա, ապա թող ռուսերենը հանեն, թող գլուխները պատով տան, բայց դասական ուղղագրությունը սովորացնեն։
Բավականին դժվար է...Բաից ինչո՞ւ հազիվ։ Չեմ հասկանում էդքան դժվար է՞ մեր լեզուն։
Ես ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չեմ տեսնում փոխելու անհրաժեշտությունը:Եթե իրոք որոշվի փոխել, ապա ինչքան շուտ, այնքան լավ։
Իսկ եթե բոլշևիկի փոխած ջութակով ես ոչ պակաս լավ եմ նվագում, իսկ մատներս էլ, դրան գումարած արդեն սովորել են այս ամենի՞ն - հանուն ինչի վերադառնամ հնին:Բռավո։ Հիմա պատկերացրու դու ջութակահար ես, ու ինչ-որ մի բոլշեւիկ գալիս ա ու ջութակիդ երկու լարը տեղերով փոխում ա։ Դու ի՞նչ կանես, հետ կբերես լարերի դասավորությունը՞, թե՞ կասես «պետք չի ձեռ տալ, ջութակը խաղալիք չի»։![]()
Տես - ուրեմն այդ հսկայական թվով գրականությունը "շարքից հանենք"...Դե դա ավելի քան բնական է։ Մինչեւ այդ տպագրությունն էլ զարգացած չէր՝ կային տեխնիկական պատճառներ։
Խնդերմ - սովետի տարիներին հազարավոր ակադեմիկներ, պրոֆեսորներ, թեկնածուներ, գրողներ և այլոք մշակել են "Աբեղյանական"-ը, երկարատև վեճերից ու քննարկումներից հետո ընդունել են բառագրական ու նախադասությունների կազզմամ ամենաարդյունավետ տարբերակները, մշակել են նախադասության կառուցվածքը, ստեղծել են ոճաբանական ճաշակ: Սրան հակառակ - "Մաշտոցյան"-ը իհարկե չի անցել այս ամենով և նույնիսկ ավարտուն տեսք չունի: Հիմա ես որ Ձեզ հարցնեմ, թե սպառիչ նկարագրեք,թե ինչ եք հասկանում "Մաշտոցյան"-ի տակ, դուք չեք կարողանա նկարագրել, քանի որ նույնիսկ մեկ ժամանակակից տպագիր գիրք, որը կկարգավորեր "Մաշտոցյան"-ի կանոնները չկա: Հետո - ի՞նչ հասկանալ "Մաշտոցյան"-ի տակ... Գուցե գրաբարը՞, իսկ ինչո՞ւ ոչ:Հիմնավորի՛ր pls։
Եվ ամենակարևորը - ՀՀ-ին այս պահին մենակ դա էր պակաս: Լեզվահամակարգ կա, այն հիանալի ծառայումէ իր նպատակներին - ինչո՞ւ փոխել. այս հարցին կարո՞ղ եք պատասխանել:
Էջանիշներ