Նշեմ, որ ինքնաներշնչման հետևանքով անհնարին էր գեյ կամ լեսբի դառնալը:
Ընդհանրապես, քո նշած երևույթը գալիս է նրանից, որ բոլոր մարդիկ սեռական հասունացման տարիքում ունենում են մի երևույթ, որը հոգեբանության մեջ կոչվում է սեռական ինքնաիդենտիֆիկացիա: Այդ շրջանում մարդու մոտ վերջնականապես ձևավորվում են կայուն սեռական դերեր, սենսորալ-հորմոնալ տրանսակցիաներ, ֆետիշներ ու շատ այլ բաներ: Այդ շրջանում շատ մարդիկ արտահայտում են բիսեքսուալիզմի հատկանիշներ, բացի դրանից՝ շատ մարդկանց առաջին սեռական թորձը հոմոսեքսուալ է: Ինչևէ, ինչպես սեռական ինքնաիդենտիֆիկացիայի ընթացքում հոմոսեքսուալ սեռական փորձ ունենալը չի կարելի համարել հետագա կյանքում հոմոսեքսիուալիզմի նախադրյալ, այնպես էլ դրա բացակաայությունը չի ասում, որ մարդն անպայման հետերոսեքսուալ է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (08.04.2009)
Թե ասա արա դուք ի՞նչ եք գտել իրար մեջ: Ո՞նց կարելի ա գեղեցիկ, նուրբ, թովիչ ձայնով, ձիգ, սլացիկ ու ոտքերով աղջկան փոխել կոպիտ, մազոտ ծուռտիկ ոտքերի, թրաշով ու ղարթ ձայնով տղամարդու հետ:
էսպես չի մնա
Ես ընդունում եմ այն տեսակետը, որ համասեռամոլությունը հոգեկան շեղում է՝ թե աֆրոամերիկացու, թե հայի դեպքում: Այն փաստարկները, որոնց հիման վրա այս տեսակետը մերժվել է աֆրոամերիկացիների դեպքում, հայերի համար կարող է կիրառելի չլինել, քանի որ /առնվազն ինձ հանդիպածները/ հաշվի է առնում աֆրոամերիկացիների կենսակերպին և սոցիալական ու մշակութային պայմաններին բնորոշ ուրույն հատկանիշներ /գումարած սակավ տեղեկատվության հիմքի վրա կատարված ընդհանրացումները/:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Rhayader (08.04.2009)
Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է պնդել, որ մի սեռը պարտավոր է սիրել միայն հակառակ սեռին։
Մի քիչ էլ ես արտահայտվեմ։
Բոլորը այստեղ սիրո փոխարեն ավելի շատ խոսում են առաջին հայացքից գրավելու մասին, ռուսերեն ասած` влечение, որն առաջանում է դիմացինի մամրնի կազմվածքից։ Elmo-ի ասած "սիրուն, ախորժալի"-ն բոլորովին պարտադիր չի, որ իմ համար էլ ախորժալի լինի։
Իսկ մարմնի կառուցածքից դեռ սեռը չի երևում (աղջիկները շալվան են հագնում, տղաները մազերը երկարացնում և այլն)։
Ամեն տեղ, որտեղ խոսք է գնում սիրո մասին, նշում են, որ տեսքը երկրորդական է, կարևորը մարդու "ներքնաշխարհն է"։ Հասկանալի է, որ ոչ ոք "ներքնաշխարհը" տեսնելու համար ընկերոջը չի հերձում։ Այն ձևավորվում է մարդու սովորույթների, ինտելեկտի և այլ վերացական գործոնների հիման վրա։ Իսկ դրանք միայն X կամ Y քրոմոսոմներով չեն որոշվում։
Տղաներին վերագրվող շատ հատկանիշներ հանդիպում են կանանց մոտ և հակառակը (որպես վառը օրինակ դիտեք Շարլիզ Թերոնի Монстр ֆիլմը)։
Կարճ ասած` սեռը սուտ ա։
Հ․Գ․ Ի դեպ ինչպես որ ծայրահեղական հակա-համասեռամոլական տղաները չեն ընդունում տղա գեյերին, բայց վայելում են լեզբի տեսարանները, նույնի հակառակն էլ ես հանդիպել եմ աղջիկների մոտ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (18.06.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իմ համար ավելի զարմանալին ու սարսափելին այն է, որ այն մարդիկ ովքեր ամպագորգոռ բառերով քննադատում են համասեռամոլությունը ու չեն ցանկանում, որ իրենց երեխաները այգում ման գան ու նման տեսարաններ տեսնեն, երբ մենակ են լինում, բազմադարյան սեռաքաղց անհագ ախորժակով դիտում են լեզբիների պոռնոներ և ինչու ոչ՝ նաև մի գուցե գոմիկների։
Ես ավելի շատ վտանգավոր եմ համարում էս տեսակ մարդկանց։
Իսկ ինչ վերաբերում է հինվանդություն է դա թե ոչ, ապա դատեք ինքներդ։ Նրանք ովքեր պնդում են, որ դա հիվանդություն է, դրանով ցանկանում են ցույց տալ, որ այդ մարդիկ մեղք չունեն, որ այդպիսին են։ Բայց բազմաթիվ են այն դեպքերը, երբ մարդիկ ովքեր ժամանակին եղել են միասեռական, բայց հետո դադարել են։ Այդ փաստը ինձ ստիպում է համոզված լինել, որ գոմիկ ուզում ենդառնալ։ Դա ընտրության հարց է։
Որպես սեռական փոքրամասնությունների պաշտպանության և աջակցության կոմիտեի նախագահ, փոձեմ գործի մեջ պարզություն մտցնել.
1- նախ հնչեցին այսպիսի արտահայտություններ. «ինձ մոտեցավ մի գոմիկ», «ես տեսա գոմիկ»: Հարց այդ արտահայտությունների հեղինակներին, «Որտեղի՞ց իմացաք նրանց «գոմիկ» լինելու մասին: Կանացի պահվածքով տղամարդ դեռ չի նշանակում «գոմիկ»: Կանացի պահվածքը տղամարդու մոտ ձևավորվում է սխալ դաստիարակության, կանանց շրջապատում մեծանալու և մասնագիտական ինչ-ինչ գործոնների հետևանքով: Նկատած կլինեք, որ տղամարդ վարսահարդարները, դիզայներները կամ ձևավորողները հաճախ են կանացի պահվածք դրսևորում և դա ոչինչ չի ասում այն մասին, թե ում հետ են նրանք ավելի շատ հաճույք ստանում սեռական հարաբերություններից, կամ որ սեռի ներկայացուցիչներին են համակրում...
2- «համասեռամոլությունը հոգեկան խանգարում է...»
Այս հարցում համամիտ եմ, սակայն սխալ եմ գտնում «հիվանդություն» բառը նման դեպքերում և ցանկացած տեսակի խոսակցությւոնները բուժման մասին... Վերցնենք ի ծնե կույրերին, ի ծնե խուլերին... Հիվանդությու՞ն է:
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել միաբջիջ երկվորյակների շրջանում և պարզել, որ երկվորյակներն ունենում են նույն սեռական նախապատվությունները: Ինչից արվել է եզրակացություն, որ համասեռամոլությունը ժառանգական բնույթ ունի: (ըստ «Վաշինգտոն Պոստ-ի): Նույն աղբյուրում նշվում է, որ համասեռամոլության պատճառ է հանդիսանում մարդու գեներում առկա հակառակ սեռի բջիջները: Չէ որ երեխան ներարգանդային զարգացման սկզբում չի ունենում սեռ... Սեռն ի հայտ է գալիս զգալիորեն ուշ: Այսինքն էմբրիոնը ուներ թե արական, թե իգական բջիջներ: Դրանցից մեկի գերակայության շնորհիվ էլ պտուղը ստանում է սեռ: Համասեռամոլների դեպքում երկու սեռի բջիջներն էլ զարգանում են, ինչը շեղում է մարդու ֆիզիոլոգիան: (կներեք վատ թարգմանության համար, տերմինները չգիտեմ): Փաստորեն համասեռամոլությունը ոչ թե այլասերվածություն է, այն ՖԻԶԻՈԼՈԳԻԱ: Մարդիկ պարզապես այդպիսին են ծնվում: Դա չի կարելի հիվանդություն համարել:
3- Աստվածաշնչյան արգելքների մասին
Թե հին կտակարանը, թե նորը ոչինչ չեն ասում համասեռամոլների մասին: Հայտնի է, որ Քրիստոսի ժամանակներում (և դեռ հարյուրավոր տարիներ անց էլ), համասեռամոլությունն ընդունված էր և սովորական բան էր համարվում: Թագավորները և իշխաններն անգամ ունեին տղամարդ ֆավորիտներ: Ավելին` կինն համարվում էր ցածր էակ, նա միայն բազմանալու համար էր: Կար համոզմունք, որ իրական է միայն տղամարդու սերը:
Իսկ արգելքը մտցրվել է Վատիկանի կողմից շատ տարիներ անց: Այն կոչված է եղել պայքարել տարածված վեներական հիվանդույթունների դեմ, որոնց պատճառը համասեռամոլությունը, պոռնկությունը և անկանոն սեռական հարաբերություններն էին:
4- Համասեռամոլության բուժման մասին:
Սուտ բան է: Մի քանի տեղ ասվել է, թե մեկը «գոմիկ» էր կամ լեսբուհի ու «բուժվել է»:
Ի գիտություն ձեզ ասեմ, որ գոյություն ունի բիսեկսուալիզմ երևույթը: Այն է` հետաքրքրությունը երկու սեռի ներկայացուցիչների նկատմամբ էլ: Հավանաբար այդ բուժվածները հենց բիսեկսուալներ են: Այն որ նրանք ամուսնանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դեռ չի նշանակում, որ «բուժվել են»
Գիրքս գրելու համար նամակագրային կապի մեջ եմ մի քանի համասեռամոլների հետ, որոնցից մեկն ամուսնացած է: Նա ասում է, որ ամուսնության պատճառը հասարակության ճնշումն էր` ծնողներ, ընկերներ: Որ ստիպված է դիմել այդ քայլին:
Կզարմանաք, կան համասեռամոլներ, որոնք թեկուզ ընդունում են իրենց կողմնորոշումը, ոչ մի անգամ սեռական հարաբերությունների մեջ չեն եղել նույն սեռի ներկայացուցիչների հետ:
Հա... Մեկ էլ... Բոլոր «գոմիկները» չեն շորորալով ման գալիս ու քսվում... Մեծխ մասամբ նրանք սովորական տղամարդու տեսք ունեն: Ավելին` իրար հաճելի լինելու համար նրանք ավելի շատ են մարզվում և իրենց «համապատասխանեցնում» մաչոյի ընդունված կերպարին...
Ուֆ... շարունակելի...
Դորիան, ես համաձայն չեմ հոմոսեքսուալիզմի գենետիկ հիմքին:
Կարծում եմ, այն հոգեբանական-հորմոնալ անոմալիա է, որը կազմավորվում է սեռական ինքնաիդենտիֆիկացիայի շրջանում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ