User Tag List

Էջ 6 22-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

  1. #76
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մոռանում եք, որ մենակ լուզերները չեն, որ դառնում են թմրամոլ...
    Լիքը հաջողակ, հարուստ, կայացած մարդիկ կան, որ դառնում են թմրամոլ, ուղղակի այն պատճառով, որ արդեն ամեն ինչի հասել են ու նոր հետաքրքրություններ չունեն, փորձում են այդպես կյանքը հետաքրքրացնել
    Կամ ուզում են ամեն ինչ փորձած լինեն, դա արդեն հաբռգածությունից ա գալիս

    Բայց կարծում եմ, մարդու բնավորությունը, խառնվածքը ևս նշանակություն ունեն
    Օրինակ, կասեի, որ պրպտող, կյանքը տակնուվրա ուսումնասիրող, անհանգիստ, անինքնաբավ մարդիկ որոշ դեպքերում թմրանյութերում են գտնում իրենց հանգիստը
    Այդպիսի մարդուն դժվար թե ինչ-որ մեկը համոզի հետ կանգնել, մանավանդ եթե ուրիշ հետաքրքրություն, իմաստ կյանքում չի գտնում մարդը
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #77
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռանում եք, որ մենակ լուզերները չեն, որ դառնում են թմրամոլ...
    Լիքը հաջողակ, հարուստ, կայացած մարդիկ կան, որ դառնում են թմրամոլ, ուղղակի այն պատճառով, որ արդեն ամեն ինչի հասել են ու նոր հետաքրքրություններ չունեն, փորձում են այդպես կյանքը հետաքրքրացնել
    Կամ ուզում են ամեն ինչ փորձած լինեն, դա արդեն հաբռգածությունից ա գալիս

    Բայց կարծում եմ, մարդու բնավորությունը, խառնվածքը ևս նշանակություն ունեն
    Օրինակ, կասեի, որ պրպտող, կյանքը տակնուվրա ուսումնասիրող, անհանգիստ, անինքնաբավ մարդիկ որոշ դեպքերում թմրանյութերում են գտնում իրենց հանգիստը
    Այդպիսի մարդուն դժվար թե ինչ-որ մեկը համոզի հետ կանգնել, մանավանդ եթե ուրիշ հետաքրքրություն, իմաստ կյանքում չի գտնում մարդը
    Այո ամենատարբեր հնարավորությունների տեր մարդիկ կարող են դառնալ թմրամոլ և դրանից ոչ ոք ապահովագրված չէ, քանի որ մեր հասարակության մեջ ապրելով մարդիկ ցանկանալով փոփոխել, նորացնել իրենց կյանքը, հաճախ են սխալվում և փորձը դառնում է փորձանք,
    Թմրամոլներին վերաբերվում եմ ինչպես հիվանդ մարդկանց, որոնք այպես, թե այնպես դառնալով այդպիսին, ստիպված ամեն բանի պատրաստ են իրենց համար թմրանյութ ձեռք բերելու համար...
    Կարծում եմ այն մարդիկ կարող են ավելի շուտ դառնալ թմրամոլ, ովքեր իրենց լավ չեն ճանաչում և մոռանալով իրենց կյանքի առաքելության մասին, տրվում են փորձարկումներին, որոնք միշտ տարբեր հետևանքներ են ունենում տարբեր մարդկանց մոտ...
    Միմիայն թևեր ...
    Անսահման թռիչք ...
    Ազատություն ...

  3. #78
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մարկիզ, քո նշած նեյրոքիմիական փոփոխությունները, հիմնականում պայմանավորված նեյրոմեդիատորների արտադրման քիմիական ստիմուլյացիայով, ինչը թմրադեղի կիրառման պատճառ է, կարող են տեղի ունենալ նաև խրոնիկական հոգեբանական գործոնների ազդեցության տակ:

    Մասնավորապես, հոգեբան Էրիկ Բեռնը նշում է, որ ֆիզիկական կոնտակտի պակասը նույնիսկ կարող է բերել ուղեղի նեյրոնային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխությունների:

    Ես ոչ բոլոր թմրադեղերի մասին կարող եմ խոսել, իհակե, որովհետև ոչ բոլորի գործողության մեխանիզմին եմ ծանոթ, բայց իմ իմացածների վերաբերյալ ասածս ճիշտ է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #79
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռանում եք, որ մենակ լուզերները չեն, որ դառնում են թմրամոլ...
    Լիքը հաջողակ, հարուստ, կայացած մարդիկ կան, որ դառնում են թմրամոլ, ուղղակի այն պատճառով, որ արդեն ամեն ինչի հասել են ու նոր հետաքրքրություններ չունեն, փորձում են այդպես կյանքը հետաքրքրացնել
    Կամ ուզում են ամեն ինչ փորձած լինեն, դա արդեն հաբռգածությունից ա գալիս
    Ճիշտ ես, Ֆրեյա ջան, հատկապես մեր երկրում թմրամոլների մեջ այդպիսի մարդկանց քանակը շատ է, ի տարբերություն ալկոհոլիզմի, որն առավել հատուկ է սոցիալապես անապահով մարդկանց:

    Բայց կարծում եմ, մարդու բնավորությունը, խառնվածքը ևս նշանակություն ունեն
    Օրինակ, կասեի, որ պրպտող, կյանքը տակնուվրա ուսումնասիրող, անհանգիստ, անինքնաբավ մարդիկ որոշ դեպքերում թմրանյութերում են գտնում իրենց հանգիստը
    Այդպիսի մարդուն դժվար թե ինչ-որ մեկը համոզի հետ կանգնել, մանավանդ եթե ուրիշ հետաքրքրություն, իմաստ կյանքում չի գտնում մարդը :(
    Ասեմ, որ ընդհանուր առմամբ ճիշտ ես, սակայն այդ մարդկանց մեծ մասը գիտակցում և ցանկանում են ազատվել թմրամիջոցներից, սակայն «թմրամոլ»-ի խարանը նրանց ամեն քայլափոխի խանգարում է, հասարակության, իրենց նախկին ընկերների, բարեկամների, գործընկերների, հարազատների վերաբերմունքը նրանց ավելի է հուսահատեցնում, որի արդյունքում նրանց այլ ճանապարհ պարզապես չի մնում: Այս ամենը, ինչպես նաև պաթոլոգիկ հակումը, թմրամիջոցների չարաշահման հետևանքով անձի «իջեցումը» պատճառ են դառնում կրկին վերսկսել չարաշահումը: Փորձը ցույց է տալիս, որ «թմրամոլություն» ախտորոշումն ունեցող մարդու ռեաբիլիտացիան բավականին դժվար, մեծ ջանքեր պահանջող և երկարատև պրոցես է, որին պետք է մասնակից դառնա ողջ հասարակությունը:
    Մարդը, որն արդեն իր ունեցածը կորցրել է և իր նախկին ունեցածի գոնե մի փոքր մասը/լայն իմաստով/ վերականգնելու հույսի նշույլ անգամ չի տեսնում, պատասխանատվության զգացում չի կրում ու պարզապես թքած ունի իր առողջության վրա:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (01.06.2010)

  6. #80
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, քո նշած նեյրոքիմիական փոփոխությունները, հիմնականում պայմանավորված նեյրոմեդիատորների արտադրման քիմիական ստիմուլյացիայով, ինչը թմրադեղի կիրառման պատճառ է, կարող են տեղի ունենալ նաև խրոնիկական հոգեբանական գործոնների ազդեցության տակ:
    Rhayader, այս հարցում մասամբ ճիշտ ես: Այդպես է առաջանում խաղամոլությունը/երևի ամենացայտուն օրինակն է/, բայց խաղամոլության «լոմկա»-ի ժամանակ զարգանում են միայն հոգեբանական կախվածությանը բնորոշ երևույթներ: Ի դեպ, ներկայումս այս «մոլությունը» վերացնելու նպատակով շատ երկրներում կիրառում են նաև դեղորայքային բուժում:

    Մասնավորապես, հոգեբան Էրիկ Բեռնը նշում է, որ ֆիզիկական կոնտակտի պակասը նույնիսկ կարող է բերել ուղեղի նեյրոնային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխությունների:
    Ճիշտն ասած, այնքան էլ պարզ չի, թե ինչ է նկատի ունեցել Էրիկը՝ վերը նշված միտքն արտահայտելիս, ու պարզ չէ նաև, թե որքանով է առնչվում այդ միտքը «թմրամոլություն» երևույթի հետ:

  7. #81
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, այնքան էլ պարզ չի, թե ինչ է նկատի ունեցել Էրիկը՝ վերը նշված միտքն արտահայտելիս, ու պարզ չէ նաև, թե որքանով է առնչվում այդ միտքը «թմրամոլություն» երևույթի հետ:
    Թմրամոլության օրինակ չի, պարզապես ցույց է տալիս, ինչքան սահուն է հոգեբանական ու ֆիզիկական սիմպտոմատիկ պաթոլոգիաների սահմանը:

    Բերնը կոնկրետ օրինակներ էր բերել, նրանցից մեկը՝ մանկատներում կրծքային երեխաները, որոնք ֆիզիկական կոնտակտ ստանում էի միայն ներքնաշորերը փոխելիս: Որոշ ժամանակից հետո նրանք դադարում էին լացել, հետո հրաժարվում էին ուտելիքից ու վերջապես՝ մահանում: Հերձումը ցույց էր տալիս այդ երեխաների ուղեղային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխույթուններ: Միակ բանը, որից նրանք զրկված էին, ֆիզիկական կոնտակտն էր: Արդյունքները ստացվել են տարբեր անկախ մանկատներից ու օրինաչափ բնույթ են կրում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #82
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո ամենատարբեր հնարավորությունների տեր մարդիկ կարող են դառնալ թմրամոլ և դրանից ոչ ոք ապահովագրված չէ, քանի որ մեր հասարակության մեջ ապրելով մարդիկ ցանկանալով փոփոխել, նորացնել իրենց կյանքը, հաճախ են սխալվում և փորձը դառնում է փորձանք,
    Թմրամոլներին վերաբերվում եմ ինչպես հիվանդ մարդկանց, որոնք այպես, թե այնպես դառնալով այդպիսին, ստիպված ամեն բանի պատրաստ են իրենց համար թմրանյութ ձեռք բերելու համար...
    Կարծում եմ այն մարդիկ կարող են ավելի շուտ դառնալ թմրամոլ, ովքեր իրենց լավ չեն ճանաչում և մոռանալով իրենց կյանքի առաքելության մասին, տրվում են փորձարկումներին, որոնք միշտ տարբեր հետևանքներ են ունենում տարբեր մարդկանց մոտ...
    Բայց իմ գրառումը լրիվ հակառակն էր ասում
    Մարդ կարող է իրեն շատ լավ ճանաչել ու իրեն ճանաչելով հասկանալ, որ այլևս ոչինչ չունի կյանքում հասնելու կամ կորցնելու, ամեն ինչի հասել է, ամեն ինչ, ինչ ուզում էր ունի, որոշի իրեն նվիրել թմրադեղերին...
    Ու պարտադիր չի, որ մարդը հիվանդ լինի /հոգեկան հիվանդ կամ էլ ապուշի մեկը/

    Կներես, Նարինֆինիտի ջան, մեկ էլ մի բան հետաքրքիր ինձ քո գրառման մեջ. դու գիտես, թե որն է կյանքի առաքինությունը? /առաքինությունը- միսիան է, չէ? /
    Շնորհակալություն
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #83
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ ընդհանուր առմամբ ճիշտ ես, սակայն այդ մարդկանց մեծ մասը գիտակցում և ցանկանում են ազատվել թմրամիջոցներից, սակայն «թմրամոլ»-ի խարանը նրանց ամեն քայլափոխի խանգարում է, հասարակության, իրենց նախկին ընկերների, բարեկամների, գործընկերների, հարազատների վերաբերմունքը նրանց ավելի է հուսահատեցնում, որի արդյունքում նրանց այլ ճանապարհ պարզապես չի մնում: Այս ամենը, ինչպես նաև պաթոլոգիկ հակումը, թմրամիջոցների չարաշահման հետևանքով անձի «իջեցումը» պատճառ են դառնում կրկին վերսկսել չարաշահումը: Փորձը ցույց է տալիս, որ «թմրամոլություն» ախտորոշումն ունեցող մարդու ռեաբիլիտացիան բավականին դժվար, մեծ ջանքեր պահանջող և երկարատև պրոցես է, որին պետք է մասնակից դառնա ողջ հասարակությունը:
    Մարդը, որն արդեն իր ունեցածը կորցրել է և իր նախկին ունեցածի գոնե մի փոքր մասը/լայն իմաստով/ վերականգնելու հույսի նշույլ անգամ չի տեսնում, պատասխանատվության զգացում չի կրում ու պարզապես թքած ունի իր առողջության վրա:
    Համաձայն եմ... հավանաբար, եթե մարդը գիտակցաբար որոշում է թմրամոլ դառնալ, ինքն էլ է գիտակցում, որ երկար չի ձգի այդպես, ինչ-որ տեղ` ինքնասպանություն է գործում, միայն թե ավեի դանդաղ...
    Ու հաշվի առնելով, որ ուղեղի վրա անվերադարձելի ազդեցություն են ունենում թմրանյութերը, նույնիսկ շատ ցանկանալու դեպքում էլ արդեն նույն մարդը չի դառնա...

    հ.գ. ճիշտ է արդյոք, որ մարդ կարող է թմրամոլ դառնալ, եթե ասենք որևէ ծանր մարմնական վնասվածք է ստանում /ասենք` դժբախտ պատահարում/ ու հետո առանց ցավազրկողների չի կարողանում, սովորում է դրանց ու քիչ-քիչ թմրամոլ է դառնում?
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 08.04.2009, 18:24:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #84
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Թմրամոլության օրինակ չի, պարզապես ցույց է տալիս, ինչքան սահուն է հոգեբանական ու ֆիզիկական սիմպտոմատիկ պաթոլոգիաների սահմանը:
    Ճիշտ է: Այս թեմայում մեկ անգամ արդեն ասել եմ, որ շատ դեպքերում նման սահմանազատում անցկացնելը սխալ է: Այս մոտեցումն է ընկած ներկայումս հիվանդությունների միջազգային դասակարգման հիմքում: Այսինքն, երբ արդեն մարդը տառապում է որևէ նյութից կախվածությամբ, ախտորոշվում է ընդհանուր մեկ արտահայտությամբ «կախվածության համախտանիշ»: Ստադիաների, փուլերի ըստ հոգեբանական ու ֆիզիկական ախտանիշների առկայության չի բաժանվում: Ալկոհոլիզմի օրինակն այս թեմայում գրել եմ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (01.06.2010), Rhayader (08.04.2009)

  12. #85
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. ճիշտ է արդյոք, որ մարդ կարող է թմրամոլ դառնալ, եթե ասենք որևէ ծանր մարմնական վնասվածք է ստանում /ասենք` դժբախտ պատահարում/ ու հետո առանց ցավազրկողների չի կարողանում, սովորում է դրանց ու քիչ-քիչ թմրամոլ է դառնում?
    Հնարավոր է և հայտնի են այդպիսի դեպքեր: Նման մասսայական դեպքեր եղել են անցյալում, երբ բուժական նպատակով օգտագործված դեղորայքը, արդյունքում առաջացրել է կախվածություն: Այդ ցավազրկողները հիմնական մասը քնաբեր կակաչից ստացվող նյութեր են, ինչպես նաև՝ դրանց արհեստական նմանակները: Բոլորը մտնում են այսպես կոչված «ծանր» թմրամիջոցների ցուցակի մեջ: Ներկայումս նման դեպքեր շատ քիչ են լինում: Շատ զգույշ են բժիշկները:
    Ամենավառ օրինակը երևի հերոինի օրինակն է: Հերոինը որոշ ժամանակ եղել է անգամ ազատ վաճառքում: Պատերազմների ժամանակ այն բավականին օգտակար է եղել և լայնորեն կիրառվել է վիրավորներին ցավազրկելու համար, սակայն որոշ ժամանակ անց նկատել են, որ այդ նույն վիրավորները արդեն չեն կարող ապրել առանց հերոինի: Ի դեպ, գրեթե բոլոր առավել հայտնի թմրամիջոցներն էլ ժամանակին ազատ կիրառություն են ունեցել բժշկության մեջ, կենցաղում, ծիսակատարությունների ժամանակ և այլն:

    Ահա՝ Բայեր հայտնի դեղագործական ֆիրմայի անցյալի գովազդային վահանակը, որտեղ մարդուն ոչնչացնող հերոինը ներկայացված է ասպիրինի հետ մեկ շարքում:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. #86
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Ժողովուրդ, մի կարևոր հարց ունեմ բոլորիդ: Գաղնիք չէ, որ կան մարդիկ, որոնք գործածելով թմրամիջոցներ՝ շարունակում են աշխատել բազմաթիվ մասնագիտություններով: Հիմա՝ հարց: Արժե՞ արդյոք թմրամիջոցների չարաշահման հայտնաբերմանն ուղղված աշխատանքներ իրականացնել՝ հասարակության համար առավել «կարևոր» մասնագիտությունների տեր մարդկանց նկատմամբ: Եվ եթե՝ այո, ապա ո՞ր մասնագիտությունների տեր մարդկանց ու ո՞ր հիմնարկություններում, կազմակերպություններում աշխատողների նկատմամբ է անհրաժեշտ սահմանել հսկողություն՝ տվյալ անձանց օրգանիզմի պարտադիր պարբերաբար կատարվող հետազոտություններով, որոնք կհայտնաբերեն տվյալ մարդը թմրամիջոցեր գործածու՞մ է, թե՞ ոչ:

    Հա, ու մի քիչ ակտիվ եղեք:

  14. #87
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրավապահ-դատական մարմիններ, դիվանագետներ, բժիշկներ, մանկավարժներ...

  15. #88
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Երկար մտածում էի գրել, թե… Գրում եմ
    Ուրեմն ես մի քանի տարի ապրել եմ մի մարդու հետ /հարազատ/, որ տառապում էր և՛ ալկոհոլիզմով, և՛ թմրամոլությամբ /հաշիշամոլ/, ու դիմեդռոլ էր խմում, որ գիշերները կարողանար քներ: Չգիտեի, ինչպե՞ս կարելի է մարդուն էս դեպքում օգնել: Կողքից լուռ հետևում էի/ ողորմելի էի/, տեսնում էի ընտաանիքի մյուս անդամների անհանգստությունը, արցունքները: Մի օր շնչարգելություն ա/չգիտեմ ճի՞շտ եմ ասում էս բառը/ սկսվում մոտը, ու կանչում ենք շտապ օգնություն, փրկում են կարճ ասած և անալիզների պատասխանն ենք ստանում՝ երիկամները ազոտ են արտադրում:
    Ու քանի որ երևի էդ գիտակցումը, որ կյանքը կործանվում է, ու հետո բժիշկների դեղտոմսերը որոշակի դիետաները, ծխելու, խմելու խստիվ արգելումը, բերում են նրան, որ նա միանգամից կտրականապես սկսում է հրաժարվել "վատ կերակրից":
    Հիմա ո՜նց եմ զարմանում, թե այդ ինչպե՞ս, Երևի ի՜նչ զոհողություններով է կարողացել հրաժարվել: Դրանից հետո էլ այդ թեմայով չեմ խոսացել հետը: Հիմա գլխավոր խոսակցության թեման երիկամներն են
    Չգիտեմ, մի օր կպատմի երևի ո՜նց կարողացավ հաղթահարել և ինչո՞ւ էր սկսել թունավորել կյանքը:

    Հ.Գ Հիմա դեմի գույնն էլ "մարդկային ա", առաջ դեղին էր, չէ ավելի շուտ մի տեսակ սև:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (09.04.2009), xaladilnick (25.03.2013), Մարկիզ (09.04.2009), Ուլուանա (09.04.2009), Չիպ (18.04.2009)

  17. #89
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավապահ-դատական մարմիններ, դիվանագետներ, բժիշկներ, մանկավարժներ...
    Հայկ ջան, նշածդ մարդկանց քանակը մեծաթիվ է, իսկ այդ հետազոտությունները բավականին բարդ և ժամանակ պահանջող են: Հասկանում եմ գրածդ մասնագիտությունների կարևորությունները, բայց փորձիր, խնդրում եմ, մի քիչ կոնկրետացնել և առաջնայինը երկրորդայինից տարանջատել:

  18. #90
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, նշածդ մարդկանց քանակը մեծաթիվ է, իսկ այդ հետազոտությունները բավականին բարդ և ժամանակ պահանջող են: Հասկանում եմ գրածդ մասնագիտությունների կարևորությունները, բայց փորձիր, խնդրում եմ, մի քիչ կոնկրետացնել և առաջնայինը երկրորդայինից տարանջատել:
    Մարկիզ ջան, հեռախոսով էի գրում, էդքան կարողացա : Իսկ ընդհանրապես՝ կարելի է գոնե որոշ՝ բարձր ու պատասխանատու պաշտոնների համար սահմանել պարտադիր ստուգումներ (հասկանում եմ, իհարկե, որ մարդիկ Հայաստանում բարձր պաշտոնների են ձգտում հենց ստուգումներից խուսափելու համար, բայց դա ուրիշ հեքիաթից է): Ասենք՝ դատավորները, նախարար-փոխնախարարները, ոստիկանության՝ թմրամոլության դեմ պայքարի աշխատակիցները (իրենք՝ հատկապես ), վիրահատող բժիշկները, դեսպաններն ու դեսպանորդները (երկրի դեմք են, ինչքան չլինի): Չնայած՝ տեսականորեն պետք է ստուգվեն առաջին հերթին այն մարդիկ, որոնց ոչ սթափ աշխատանքային վիճակը կարող է հանգեցնել այլ մարդկանց վնասվածքներին, հիվանդությանը կամ մահվանը: Բժիշկները, վարորդները, շինարարական տեխնիկայի հետ աշխատողները, օդաչուները, որոշ զինվորականներ... Ամեն դեպքում՝ շատ բարդ հարց է: Ու ամենաառաջին դժվարությունը նման ստուգումներ կազմակերպելն է: Որովհետև դրանք նախ պիտի լինեն, կարծում եմ, գաղտնի, և ապա՝ պարտադրված բարձր կառավարական մակարդակից, ինչն իրատեսական չէ:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (09.04.2009), Մարկիզ (10.04.2009), Ուլուանա (09.04.2009)

Էջ 6 22-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •