Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
REAL_ist (30.03.2009)
որպես բանակի հարցի դիմաց կանգնած մարդ կուզենամ իմանալ ծառայածներից կան արդյոք բանակում չգրված օրենքներ որոնք պետք է իմանա նոր ծառայողը ...
նախորոք շնորհակալություն
>Глупец пытается перевернуть мир, мудрец стремится его улучшить.
И только гений совершает почти невозможное - пробует оставить мир в покое.
>Порой очень сложно отличить гения от безумца
Ըհը, հիանալի հարց էր: Ուրեմն ասեմ, ապեր, որ բանակը մեր կյանքի այն ինստիտուտներից մեկն է, որտեղ "չգրված օրենքներ"-ի դերը ամենամեծերից է: Նրանից ավելի մեծ դեր "չգրված օրենքներ"-ը ունեն միայն ազատազրկման վայրերում:
Հարցիդ կոնկրետ պատասխանեմ, փորփրելով հիշողությունս, եթե ինչ-որ բան էլ մոռացա, ընթացքում կավելացնեմ: Բանակի "Չգրված օրենքներ"-ի ցանկը մոտավորապես ունի հետևյալ տեսքը.
1. Բանակում գոյություն ունեն մի շարք վայրեր, որոնք համարվում են անմաքուր: Ընդ որում հարցը ամենևին էլ դրանց սանիտարահիգենիկ վիճակով չի կարևորվում, թեև անմաքուր վայրերը հիմնականում դրանք են /օրինակ՝ զուգարան, աղբանոց, նայած զորամասի /դրանց մեծ մասում/ բաղնիք, նայած զորամասի ամաններ լվանալու տեղ և այլն/: Այս վայրերի վերաբերյալ բանակում կիրառվում է մի տերմին, որը քաղաքացիական կյանքում երբեք չեք հանդիպի - "Գառլախ": Ընդհանուր կանոնը հետևյալն է - շփվել "Գառլախ" տեղերի հետ հնարավորինս ամենանվազագույն ձևով, երբ այլ ելք ուղղակի չկա /օրինակ՝ զուգարան/, սակայն այդ անելիս հետևել երկաթյա կանոնների
ա/ ոչնչի ձեռք չտալ - աբսալյոտնի: Օրինակ, չի կարելի ծորակի բացիչին կպնել, կարևր չէ, ջուրը բացելու, թե փակելու համար,
բ/ ոչինչ չվերցնել - ինձնից բոլորին խորհուրդ. նման վայրեր մտնելիս ուշադիր դիտեք Ձեր գրպանների պարունակությունը… Լավ է դրանցում ընդհանրապես բան չլինի, իսկ եթե այնուհանդերձ այնտեղ բան կա, այդ "բան"-ը այնպես ամրապնդեք, որ այն չընկնի: Հասկանալի է վերցնել չեք կարող...
Սովորաբար զորամասի "ասող" տղերքի պարտքն է զորամաս ժամանող ամեն մի նորեկի, ով էլ նա լինի, մանրամասն ծանոթացնել բոլոր "Գառլախ" վայրերի տեղադրությանը ու դրանց հետ վարվելու կանոններին: Սա կարևորվում է այնքանով, որ եթե հանկարծ նրանց կողմից այս պարտականությունը չկատարելու կամ ոչ ժամանակին ու պատշաճ ձևով կատարելու պատճառով նորեկը "Գառլախ" վայրերի հետ վարվելու կանոնները խախտի, պատասխան իրենք են տալու, որպես "Կարգին տղու" նկատմամբ իրենց պարտքը չկատարած մարդիկ: Այստեղ այլ նրբություններ էլ կան, բայց դրանց մասին - ընթացքում,
2. Չի կարելի որևէ մեկին սրբություն հայհոյել, ինչ ձևով ուզում է լինի: Բանակում դա կոչվում է "Խլեշ անել": Քաղաքացիական կյանքում այս տերմինը հանդիպում է չափազանց հազվադեպ, բայց բանակում սովորական կիրառելի տերմին է: "Խլեշ" թույլատրվում է միայն սպաներին և մնացած պագոնավորներին, թեև ասեմ, որ դա էլ խորհուրդ չէի տա կիրառել կամ, գոնե եթե կիրառում եք, անել դա միայն ծայրահեղ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ դեպքում: Դեպք գիտեմ,. երբ մեկը սպային "Խլեշ" է արել շարքայինական միջավայրում, բայց դրանից հսկայական խոսակցություն է բացվել, քանի որ զինվորներից մեկի մտքով անցել է խորանալ, թե այդ սպայի նոր ծնված փոքրիկը ինչ մեղք ունի, որ պետք է ընկնի այդ հայհոյանքի տակ...
3. Չի ընդունվում ՀԱԿԱՀԻԳԵՆԻԿ պահվածքը: Չգիտեմ քաղաքացիական կյանքում ով ոնց, սակայն բանակում Ձեր հիգենան միայն Ձեր գործը չէ: Պետք է դրան շատ ուշադիր լինել, ռեգուլյար լվալ ոտքերը և այլն: Հակառակ դեպքում կկորցնեք մարդկային հարգանքը, իսկ դրանից սկսվումէ ամեն ինչ...
Առայժմ այսքանը![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե նայած... պադխոդների հարց է: Սովորաբար բանակում "բ...երին" թույլատրվում է հայհոյել ցանկացած կերպ, թեև անձամբ ես դրան դեմ եմ եղել և նույնիսկ ամենաատածս սպաներին, իսկ դրանք եղել են, կին, ընտանիք և երեխա չեմ հայհոյել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
xalyavshik (01.04.2009)
Վայ՜, ախպերութուն ջան, էս ինչ մի դասեր ա՝ «ժիզն մոլոդովօ բօյցա»…![]()
Տուլիկից նայի բան-ման չպահես հոգապահուստ, թե չէ "դպրոցական" թեմայա![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
xalyavshik (01.04.2009)
Լավ թեմա է, շնորհակալ եմ բացողին ու ակտիվացնողին: լիքը հարցեր կան, հերթով ասեմ
1. Ասենք որևե գործ անելը (բակի ձյունը մաքրել օրինակ) ու՞մ է վստահվում, ավելի կոնկրետ' սերժանտի՞ն ա հանձնարարվում էդ գործն անել ու սերժանտն ա՞ պատասխանատու չանելու համար, թե՞ խոսկի սպան:
Ու վաբշե սերժանտ լինելու առավելությունների ու Չառավելությունների պահերն ա հետաքրքրում:
նախօրոք շնորհակալ եմ
xalyavshik (01.04.2009)
Չարժե - վերջը այստեղ յուրօրինակ /համենայն դեպս - ինձ համար/ ընկերական շրջապատ է, իսկ ընկերներին օգնում են, այդ թվում և խորհուրդներով:
Նախ կոնկրետ հարցիդ պաըասխանեմ. սովորաբար որևէ մի գործ անելու համար պատասխանատու է այդ օրվա կամ այդ տարածքի հերթապահ սպան: Օրինակ, եթե ասենք դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արսեն Պողոսյանը գիշերը եղել է վաշտի հերթապահ, նա /հիգենայի տեսակետից/ պատասխանատու է առնվազն նրա համար, որ զորանուցը լինի մաքուր ու ըստ "կանոնակարգի": Բացի այդ, եթե նրա վաշտի վրա դրված է նաև պատասխանատվություն ասենք պլացի մաքրության համար, ապա նա ԱՆՁԱՄԲ պատասխանատու է նաև դրա համար: Այսինքն, եթե առավոտյան զորամասի հրամանատարը եկավ ու տեսավ, որ պլացը դեռ մաքուր չի, կամ էլ վաշտի կամ գումարտակի հրամանատարը տեսավ, որ զորանոցը էն չի - թուքումուրը /մեղմ ասած/ այդ սպան է ուտելու: Բայց սա - ընդհանուր իմաստով: Ավելի կոնկրետ, զորամասի ամեն մի մասի համար պատասխանատու է որևէ մի սերժանտ: Օրինակ, զորանոցի մաքրության համար թեև, ինչպես արդեն ասեցի, ընդհանուր իմաստով պատասխանատու է այդ օրվա հերթապահ սպան, սակայն ԿՈՆԿՐԵՏԻԿԱՅԻ ապահովումը դրված է այդ օրվա հերթապահ սերժանտի կամ ավագի վրա: Սպան սովորաբար չի խառնվի այն հարցում, թե որ զինվորը որ տարածքը կավլի... Նա լավ գիտի, որ զինվորական միջավայրին քաջածանոթ իր հերթապահը ամեն ինչ կանի տեղը-տեղին ու ամեն մի զինվորի կհանձնարարի այն, ինչը կարող է հանձնարարել կամ ինչը կանի այդ զինվորը: Նրան պետք է, որ մաքուր լինի - մաքուր է, վերջ - խնդիր չկա: Սովորաբար այդ սպան նույնիսկ չի էլ ներկա լինում ԲՈՒՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ գործընթացին: Նախ, որ չտեսնի կանոնակարգային անխուսափելի խախտումները, հետո էլ որ իր զինվորներն ու սերժանտները ավելի ազատ լինեն...
Դե իսկ կոնկրետ մաքրությունը անում են շարքայինները, թեև, եթե զորամասը բարդակ է, հնարավոր է, որ նույնիսկ շարքայինը սերժանտին գործի դնի: Դեպքեր գիտեմ, երբ շարքայինը սերժանտներին հանել է պլացը ավլելու...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շատ բարդ և նուրբ հարց է: Իրոք, սերժանտ լինելը իր մեջ ունի և ԼՈՒՐՋ առավելություններ, և ԼՈՒՐՋ թերություններ: Միանգամից ասեմ, որ ամեն ինչ կախված է հսկայական չափով ԿՈՆԿՐԵՏ ՄԱՐԴՈՒՑ:Ու վաբշե սերժանտ լինելու առավելությունների ու Չառավելությունների պահերն ա հետաքրքրում:
Մարդ կա, որ գերադասում է ամեն ինչ ինքն անել, լուռ ու մունջ տանել դժվարությունները, չմտածել, չկոնֆլիկտվել ու գլորել օրերը: Մարդ էլ կա, որ, ընդհակառակը, ուզում է ամեն ինչ կազմակերպել, ղեկավարել և, իշխելով ուրիշներին, համ հեշտ ծառայել, համ էլ իր տեսակին հավատարիմ մնալ...
Սերժանտ լինելու լավն ու վատը մեծապես կախված է նրանից, թե ՈՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ եք սերժանտ և ինչպիսի դրվածք կա այդ զորամասում: Եթե ուստավ է, ապա սերժանտ լինելը բարդ չէ և լիքը առավելություններ ունի: Օրինակ, Արմավիրի ուչեբկեն /շատերդ լսած կլինեք, ես այնտեղ եղել եմ 22.06.2004-09.11.2004 թթ/ սերժանտ լինելու համար աննման մի տեղ է: Այստեղ սպայակազմը կանգնած է սերժանտների թիկունքին և սերժանտները որևէ կոնկրետ զինվորի գործի դնելու խնդիր ուղղակի չունեն: Ասենք առավոտյան, սերժանտը հանում է իր ջոկի զինվորներին տարածք ու ասում. "Տղեք, ես չունեմ Ձեզ բան ասելու: Էդ բ...ը գալուա ստուգի, տեսեք ինչ եք անելու"... ու գնում է: Նա գիտի, որ մի բան նե տո եղավ - շարքայիններն են տուժվելու: Մի խոսքով, այս տիպի զորամասերում ուստավը մեծ առավելություն է տալիս սերժանտին և նույնիսկ ամենաչմո սերժանտը լիքը ուժեղ շարքայիններից լավ ծառայություն է տանում...
Այլ հարց է բարդակ զորամասերում: Այստեղ սերժանտ լինելը շատ բարդ է և հաճախ իրոք ավելի հեշտ է շարքային լինելը: Բանն այն է, որ այս տիպի զորամասերում որևէ մեկը /բառիս լայն առումով / կանգնած չէ սերժանտի թիկունքին, իսկ ուստավի վրա հենվել նա, հսականալի պատճառներով, չի կարող: Դրա համար էլ նա այստեղ պիտի իր ասածը անել կարողանալ տա միայն այլևայլ մեթոդներով, որը ամեն մարդու բանը չէ, իսկ շատերն էլ իրենց ուղղակի թույլ չեն տա... Իսկ սպան պահանջում է և երբ եկավ տեսավ, որ ասենք զորանոցի միջանցքը ավլված չէ, նա կկատաղի ու, բացառված չէ, որ հենց այդ սերժանտին ավլել կտա...
Մի խոսքով - հարցը 80 տոկոս կախված է մարդու տեսակից, 20 տոկոս էլ զորամասի վիճակից...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
xalyavshik (01.04.2009)
Պարզ ա Լիոն ջան, մերսի: Իսկ եթե չեմ դասավորում, 50-50 ա՞ բառդակ չաստ ընկնել-չընկնելու հարցը, թե՞ դասավորածներին բառդակ են տանում ու մեծանում ա հավանականությունը նորմալ, ուստաով առաջնորդող չաստ ընկնելու:
Ըստ իմ դիտարկումների "բարդակ" զորամասերի թիվը մեր ներկայիս բանակում լրջորեն նվազել է և նվազում է գնալով արագացող տեմպերով: Ինչքան լսել եմ, որ այս զորամասը "բարդակ" է, հետագայում լսել եմ, որ եկել է մի խիստ հրամանատար և հիմա այնտեղ ուստավ է: Դասավորելու պահով - հավատա, բանակային ծառայությունը մի անկանխատեսելի բան է, բառիս ամենաբուն իմաստով: Այստեղ դասավորել լինում է, բայց շատ ու շատ հաճախ էլ ամեն ինչ խառնվում է և հետո մուծված փողերը ետ ստանալու հետ խնդիրներ են առաջանում...
Կա մի զարմանալի, սակայն լիովին բացատրելի օրինաչափություն - ինչքան զորամասը մարտական է և սահմանի մոտ, այնքան այնտեղ ուստավ է: Եվ հակառակը, ինչքան զորամասը թիկունքային և և "խաղաղ", այնքան բարդակ է: Դե, ռազմական կողմը պարզ է, թե ինչու են սահմանային զորամասերը ուստավ: Հետաքրքիր է մեկ այլ կողմը: Հիմնական դասավորվածները, փողատերերը, պաշտոնավորների որդիները և այլն, բնականաբար դասավորում են և ընկնում են թիկունքային զորամաս: Ու, երբ սրանց տեսակարար կշիռը մեծանում է, զորամասը ինքստինքյան դառնում է բառդակ /սպաներն էլ են դժվարանում կառավարել, երբ ամեն րոպե զինվորը կարող է ծլնգացնել "պապային" ու սպայի վրա ուդառ իջնի/: Դե իսկ սահմանային զորամասերը, որտեղ հասարակ չդասավորվածներն են ընկնում, ավելի կարգապահ են լինում, որովհետև կոնտինգենտն ուրիշ է: Բայց ասեմ - սա ընդհանուր դատողությւն էր, իսկ բանակում ամեն ինչ շատ կոնկրետ է, անկրկնելիության աստիճանի կոնկրետ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
xalyavshik (01.04.2009)
Հա, ապեր, տենց պատմություններ ես էլ եմ լսել: ՈՒղղակի չուզեցա խորանալ դրա վրա - հասկացողը կհասկանա: Իհարկե, կարող էի ասել, որ, երբ մարդ չի տեսնում ու զզվելու խնդիր չունես, վերցրու իրը "Գառլախ" տեղից ու դրանից քեզ ոչինչ չի լինի: Ու մեծ մասը վերցնում էլ են... Բայց դա արվում է խիստ գաղտնի ու վերցնողը նույնիսկ ամենամոտոիկին կարողա պռիզնատ չգալ, որ այդպիսի բան է արել:
Մի խոսքով - ավելի լավ է չգցել...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ