Պարապի, որ դիմացկուն լիւնես…
Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Պարապի, որ դիմացկուն լիւնես…
Ինձ խորհուրդներ են պետք.
Շնչեք...
Փողով չի
Ուղղակի հետաքրքիրա![]()
Շնչեք...
Փողով չի
Եթե արդեն զորակոչվել ես ու եթե արդեն ասենք Ղարաբաղում ես, պետք է չկորցնես քո եսը, պետք է Սամավոլկի մասին չմտածես, նամակ գրես, անփորձանք ու խաղաղությամբ ծառայես ու շուտ վերադառնաս հարազատներիդ մոտ, ինչը ցանկանում եմ բոլոր ապագա զինվորներին:
Լավն էր, ուրիշ ?
Շնչեք...
Փողով չի
ճի՞շտա, որ նոր օրենք ա դուրս եկել, յանի 18 տարին լրացած բոլոր տղաներին անխտիր տանում են բանակ, կապ չունի անվճարա սովորում, թե վճարովի ու ԱՏ-ով։ իսկ եթե հա, էդ օրենքը ինձ վերաբերվումա՞(ես 2-րդ կուրս եմ)։
Անտանելի են այն բարբաջանքները, թե Հայոց բանակը բարելավվում է..ԶԻՆՎՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԴԻԱԿ
Ինչիս է հարկավոր գոյություն քարշ տվող կաղապարս
Ես սպանված զինվորի մայրը` Անահիտ Կիրակոսյանս, ուզում եմ ձեզ կրկին անգամ հիշեցնել այն սպանության մասին, որը տեղի է ունեցել ս.թ. մայիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի դիրքերում, ժամկետային զինծառայող« ավագ հրաձիգ Անդրանիկ Հայրապետյանի հետ:
Սպանեցիք որդուս եւ տարաք սիրտս, ինձ թողեցիք միայն կաղապարս, իսկ ինչիս է հարկավոր գոյություն քարշ տվող կաղապարը: Ի դեպ, այդ կաղապարը այսօր օդ է շնչում, ինչը միգուցե վաղը ձեզ շատ անհրաժեշտ լինի: Իմ միակ զենքը գրիչն է, որով էլ արտահայտում եմ իմ դժբախտության եւ ձեր անօրինությունների մասին: Այն համակարգը, որը մշակել է քննչական վարչությունը, մեկ գործի նախաքննության ընթացքոմ փոխել երեք քննիչ, որն է դրա նպատակը: Այն, որ յուրաքանչյուր քննիչ գործին ծանոթանալու համար 2 ամսից ավելի ժամանակ է պահանջում: Փոխելով քննիչներին, արհեստականորեն երկարացնում են նախաքննության ընթացքը: Պարոն Ա. Հարությունյան, քննիչներ փոխելը ձեր անձնական հոբի՞ն է, թե՞ ձեզ հրամայում են վերեւից: Եթե կարծում եք, որ ժամանակի ընթացքում մենք կհաշտվենք իրավիճակի հետ, չարաչար սխալվում եք, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ ենք ցանկանում հանցագործներին պատժված տեսնել: Իմ բազմաթիվ բողոքներից հետո հայտնվեց առաջին քննիչը` Յուրա Դանիելյանը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղից: Ես մտածեցի, որ վերջապես սայլը տեղից շարժվեց: Հետո նրան հաջորդեց երկրորդ քննիչը` Դ. Դավթյանը եւ ես միայն այդ ժամանակ հասկացա, որ նրանք մեզ հիշում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է մեզանից ստորագրություն կորզել: Իսկ իմ այն հարցին, թե որդուս սպանության չարաբաստիկ դեպքը ինչպես է տեղի ունեցել, Լեռնային Ղարաբաղի 3-րդ կայազորի դատախազ Ապրեսյանը պատասխանեց շատ համառոտ. «թող տղան կենդանի լիներ եւ ինքը պատասխաներ ձեր հարցին»: Այսպիսին են մեր օրերի քննչական մարմինները: Իմ համոզմամբ, այս նախաքննությունը չի ավարտվի եւ կտեւի մի ամբողջ հավիտենականություն:
Պարոն վարչապետ, ո՞ւր եւ ինչի՞ եք հասնելու ձեր այդ պահվածքով, ինչո՞ւ եք թաքնվում սպանված զինվորների ծնողներից: Այն ծնողներից, որոնց որդիները սպանվել են ձեր իսկ երկրի բանակում, ասում եմ ձեր, որովհետեւ դուք եք ղեկավարում այս անտեր երկիրը եւ դուք եք վայելում երկրի ունեցվածքը, իսկ մեր միակ ունեցածը` մեր որդիներին խլեցիք մեր ձեռքից բավական չէ, հիմա էլ լկտիաբար արհամարհում եք մեզ: Մեր յուրաքանչյուր պահանջի համար ունեք պատասխան օրենսգրքից: Իսկ ո՞ր օրենքով, ՀՀ Սահմանադրության ո՞ր հոդվածով եք իմ որդուն զորակոչել այլ հանրապետություն` Ղարաբաղ ծառայելու: Այդքանից հետո որդուս փոխարեն նրա դիակն եք տուն բերել: Իսկ մի քանի սպանված զինվորների ծնողների համար կառավարության շենքի մոտ ոստիկանների մի մեծ բանակ եք կանգնեցնում: Չեմ հասկանում ոստիկանները ո՞ւմ են պաշտպանում եւ ումի՞ց: Նրանք օգտագործում են օրենքի խստագույն կանոնները, որպեսզի պաշտպանեն փափուկ աթոռներին նստած այն իշխանավորներին, որոնք իրենց աթոռներին սոսնձվում են գերբնական սոսնձով: Գիտեմ, որ փակ են ձեր հոգու դռները, բայց ինչո՞ւ եք փակում կառավարության շենքի դռները մեր առջեւ, ո՞վ է տվել այդ բարոյական իրավունքը ձեզ: Մի՞թե արդեն սեփականաշնորհել եք նաեւ այդ շենքը: Անհարմար եմ զգում խոսել այն նախարարների մասին, որոնք գռեհիկ ծիծաղով դուրս են գալիս կառավարության շենքից` չհարգելով մեր վիշտը, մի՞թե դժվար է մի փոքր խոհեմություն ցուցաբերել: Պարոն Սարգսյան, ձեզ եւ ձեր որոշ նախարարներին անհրաժեշտ է անհապաղ հատուկ դասընթացների գնալ եւ սովորել մարդկային վերաբերմունք, որից դուք զուրկ եք: Թե ինչպես պետք է վերաբերվել քաղաքացիներին, առավել եւս սպանված զինվորների ծնողներին:
Իմ նկարը պատահական չէ, որ հայտնվել է թերթի այս էջում, իմ ցանկությունը այն է, որպեսզի ինձ լավ ճանաչեք եւ իրագործեք ձեր հրեշավոր պլանները: Կարող եք հրամայել ձեր կատարողներին (թուլեքին) եւ նրանց միջոցով ավարտին հասցնեք գործը: Ասենք դա լինի ավտովթար կամ ինչու ոչ, հաճախակի կիրառվող զենքի մի կրակոց: Դուք կազատվեք ինձնից, ես էլ կազատվեմ այս դժոխքից եւ դրանով մեծ ծառայություն կմատուցեք ինձ:
Ես ատում եմ իշխանություններին, եւ ատում եմ այն գահը, որին բազմել եք դուք եւ ոչինչ չեք անում:
Անահիտ Կիրակոսյան
No787 Սեպտեմբերի 19 (ինտերնետային No 947)
Աղբյուր
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չորս զոհ զորամասում
Մարտի 26-ին, ժամը 05:35-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ:
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն զոհվել են կրտսեր սերժանտ Պարգև Սամվելի Կարապետյանը, շարքայիններ Արամ Ռազմիկի Կարապետյանը, Արկադի Խաչատուրի Ումերյանյանը և Հրաչ Սուրենի Եղյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները ճշտվում են:
Աղբյուր
Հունիսի 10ին տանում են![]()
Loading your personal settings....
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
էսպես չի մնա
Ես էլ էի "ավել պահվելու" թեկնածու, քանի որ 10 օր գուբախտ ունեի, բայց... չպահեցին
http://www.akumb.am/showthread.php?t=30549
Վերջին խմբագրող՝ Lion: 27.03.2009, 23:07:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս թեման զարգացնելու միտք առաջացավ Հայոց բանակ թեման կարդալուց: Առաջարկում եմ այս թեմայում քննարկել ԱՄԵՆ ԻՆՉ, ինչ կապված է բանակային կայազորային ծառայության հետ: Հաշվի առնելով, որ ակումբում կան մարդիկ, որոնք դեռ չեն ծառայել և կան էլ մարդիկ, որոնք արդեն ծառայել են - նախատեսում եմ, որ երկրորդ խմբի մարդիկ կպատասխանեն առաջին խմբի մարդկանց հուզող հարցերին: Իսկ որ հուզող հարցեր կլինեն, չեմ կասկածում...
Հ.Գ. Տղերք, եկեք լինենք իրատես, ճշմարտախոս, ըստ հնարավորինս լուրջ և թեման չվերածենք պարծենկուտության մրցույթի տիպա "ես էդ ուզբեկին ընենց բոքսեցի, որ ինքը թռավ... սապոգները մնացին"
Դեհ, չծառայած ակումբցիներ, բանակային ծառայության վերաբերյալ բոլոր հետաքրքրող հարցերով, կլինի դա ավել անել, կառաուլ կանգնել, դնեվալնի լինել, դեդերի հետ բազառ անել թե պլաց ներկել, այս կողմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ