Նախորդ գրածների մեջ չգտա մի գրառում, որտեղ ինֆորմացիա լիներ բանակային ծառայության կարևոր մաս հանդիսացող ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ/պոստ պահելու/ վերաբերյալ:
Ու հենց էս քո տված հարցն էլ ամենահարմարն է դրան անդրադառնալու համար:
Ուրեմն սենց, հիմնականում մարտական հերթապահությունը իրականացվում է ջոկի կազմով,/ առավելապես ԼՂՀ-ում/ իսկ սերժանտը դա նույն ինքը ջոկի հրամանատարն է: Այսինքն, ջոկի հրամանատարը պատասխանատվություն է կրում 1 ամբողջ մարտական դիրքի համար, որը իր մեջ կարող է ըդգրկել երբեմն մինչև 150-200մ պետական սահման:
Դե հիմա մտածենք.
1. Ի՞նչքանով ես օրինակ դու պատրաստ կրել նման պատասխանատվություն:
2. Իվիճակի՞ ես արդյոք նորմալ ձևով կազմակերպել ջոկի դիրքի կարգ ու կանոնը:
3. Պատրաստ ես յուրաքանչյուր թերության՝ կեղտոտ խրամատի, չմաքրած զենքի, ժամանակին չկազմակերպված ճաշի, փտության աստիճանի հասնող ոտքերով զինվորի փոխարեն և այլ, պատասխան տաս վերադասիդ
4. Կկարողանա՞ս վախը սրտում զինվորին տրամադրել ու տաանել 2 գիշերը 2 ժամ թողնել խրամատում
Եթե այս ու նման մի շարք այլ հարցերին դու կտաիր դրական պատասխան, ապա
այո, սերժանտ լինելը ունի առավելություններ, նույն այդ մարտական հերթապահությունում, սովորաբար, սերժանտը հերթափոխն է տանում բերում, այլ ոչ թե մնում խրամատներում:
Իսկ եթե ոչ, ապա քո համար նախընտրելի կլինի նման իրավիճակում պատասխանատվություն կրել մենակ սեփական արարքների, սեփական զենքի, սեփական 2 ժամի ................ համար, ու հանգիստ խղճով անցկացնել ծառայությունը:
Ամեն դեպքում ուր էլ որ ծառայես, կարևորը ԶԳՈՒՅՇ ու ՈՒՇԱԴԻՐ եղիր, ու քեզ բարի ծառայություն:
Էջանիշներ