User Tag List

Էջ 7 17-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 249 հատից

Թեմա: Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

  1. #91
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ դիլետանտ կարծիքով, Սահակաշվիլին մի քնաի տարի շատ ճիշտ ճանապարհի վրա էր: Եվս մի քանի տարի խաղաղություն` սառեցված Աբխազիայի ու Օսեթիայի հարցերով, Վրաստանը դառնալու էր առաջնակարգ երկիր: Հիմքերը ամեն դեպքում շատ լավ էր դրված: Սահակաշվիլին երկրի պրոբլեմները սկսել էր լուծել արդարադատության համակարգը խելքի բերելուց ու ուժայիններին կարգի հրավիրելուց: Բայց վերջին պահին լրջախոհությունը տեղի տվեց էմոցիաներին: Ռուսները բզեցին, իսկ նրանք դա անելուց լավ են: Յանկիները դուխ տվեցին: Դրանք էլ անհիմն դուխ տալուց են լավ: Սա էլ հըռը-կոբալի վրա քշեց:
    Այո, Սահակաշվիլու քաղաքականության մեջ լավն ու վատը խառնված են իրար։ Բայց Ձեր ասածի մի երկու դիտողություն ունեմ։

    Հ. Օսեթիայի վրա հարձակումը մի տեսակ... պահի տակ արված էմոցիոնալ քայլ ՉԷՐ, այլ հետեւանք էր նախընթաց քաղաքական կուրսի։ Սահակաշվիլու քաղաքականության հիմքերից մեկն էր. “Տղերք ջան, Էսա-էսա Սուխումն ու Ցխինվալին գրավում ենք” կարգախոսը։ Դրանով մի քանի անգամ ընտրվել էին ինքն ու իր կուսակցությունը։ Ու որպէսզի այդ ոգին “թարմ” պահեին, անընդհատ փոքրիկ “հարձակումիկներ” կարիք ունեին։ Հ. Օսեթիայի այն մասում, որը վրացական վերահսկման տակ էր, գեղեցիկ շենքեր էին սարքում` հաճախ օսեթական հրացաններից մի քանի տասնյակ մետր այն կողմ։ Սա մի կողմից ուրախացնում էր վրացական ընտրազանգվածին, մյուս կողմից էլ Վրաստանը ավելի զգայուն եւ խոցելի էր դարձնում պրովակացիաների համար։

    Ջավախքի հարցում էլ քաղաքաքականությունը հակասական էր։ Հենց նրա օրոք էր, որ ակտիվացավ հայերին իշխանության բոլոր օղակներից դուրս մղելու պրոցեսը։ Այսօր Սամցխե-Ջավախք նահանգի ղեկավարության մեջ կա ԶՐՈ հատ հայ։ Հայերը ԶՐՈ տոկոս են կազմում նաեւ Ախալցխայի ու Ծալկայի շրջանների ղեկավարության մեջ։ Դրանից բացի, Սահակաշվիլու օրոք թափ առավ Ջավախքում վրացի միգրանտներ բնակեցնելու ծրագիրը։ Վերանբակների քանակը սպառնալի չէ, բայց դրանով հայ բնակչությանը վանում են, քանի որ հայերի համար տասնամյակներով դպրոց չեն նորոգում, աշխատատեղ չեն բացում, իսկ այ այդ վրացի միգրանտների համար անմիջապես ֆոնդեր գտնվում են։ Իսկ, օրինակ, Հայաստանում որեւե մեկը լսած կա՞ արդյոք, որ կառավարությունը եզդիական կամ ասորական գյուղերում ուղղակի կամ անուղղակի կերպով հայեր բնակեցնելու ծրագրեր իրականացնի։

    Էլ չեմ ասում շինծու մեղադրանքներով հայ գրեթե բոլոր ակտիվիստներին ձերբակալելը… Այսինքն` Սահակաշվիլին դեռ օսերի հետ “չբարշած” հայերի հետ է խառը քայլեր անում։

    Վրացական նացիոնալիզմի վրա հենվելը Սահակաշվիլու հիմնական կետերից մեկն է։ Եւ դա բերեց այն հետեւանքներին, որոնք տեսնում ենք…

  2. #92
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ դիլետանտ կարծիքով, Սահակաշվիլին մի քնաի տարի շատ ճիշտ ճանապարհի վրա էր: Եվս մի քանի տարի խաղաղություն` սառեցված Աբխազիայի ու Օսեթիայի հարցերով, Վրաստանը դառնալու էր առաջնակարգ երկիր: Հիմքերը ամեն դեպքում շատ լավ էր դրված: Սահակաշվիլին երկրի պրոբլեմները սկսել էր լուծել արդարադատության համակարգը խելքի բերելուց ու ուժայիններին կարգի հրավիրելուց: Բայց վերջին պահին լրջախոհությունը տեղի տվեց էմոցիաներին: Ռուսները բզեցին, իսկ նրանք դա անելուց լավ են: Յանկիները դուխ տվեցին: Դրանք էլ անհիմն դուխ տալուց են լավ: Սա էլ հըռը-կոբալի վրա քշեց:
    Բա քո կարծիքով ռուսները ինչի՞ց էին վախեցել Հարավային Օսեթիայից մարդիկ փախնում էին Թբիլիսիի կողմից կառավարվող տարածքներ ու վերջին ժամանակներում հոսքը բավականին մեծացել էր: Բացի դրանից խնդիր կար դեռ Ռուսաստանի տակ գտնվող երկրներին հանգստացնելու ու չթողնելու, որ նույնիսկ մտածեն Վրաստանի նման լինելու վերաբերյալ:

  3. #93
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ. Օսեթիայի վրա հարձակումը մի տեսակ... պահի տակ արված էմոցիոնալ քայլ ՉԷՐ, այլ հետեւանք էր նախընթաց քաղաքական կուրսի։ Սահակաշվիլու քաղաքականության հիմքերից մեկն էր. “Տղերք ջան, Էսա-էսա Սուխումն ու Ցխինվալին գրավում ենք” կարգախոսը։ Դրանով մի քանի անգամ ընտրվել էին ինքն ու իր կուսակցությունը։ Ու որպէսզի այդ ոգին “թարմ” պահեին, անընդհատ փոքրիկ “հարձակումիկներ” կարիք ունեին։ Հ. Օսեթիայի այն մասում, որը վրացական վերահսկման տակ էր, գեղեցիկ շենքեր էին սարքում` հաճախ օսեթական հրացաններից մի քանի տասնյակ մետր այն կողմ։ Սա մի կողմից ուրախացնում էր վրացական ընտրազանգվածին, մյուս կողմից էլ Վրաստանը ավելի զգայուն եւ խոցելի էր դարձնում պրովակացիաների համար։
    Քաղաքական կուրսի մասին գրվածը ակնհայտ սուտ է: Նման հայտարարություն միայն Օքրուաշվիլին է արել ու գործից ազատվել:Սահակաշվիլին ամեն կերպ ձգտում էր երկիրը գրավիչ դարձնել, որ Աբխազիան ու Օսեթիան իրենք ուզենան լինել Վրաստանի կազմում ու վստահ եմ այդպես էլ կլիներ, եթե Պուծինի կեղտոտ ոտքը չդրվեր կրկին մեր սուրբ տարածաշրջան: Օրհնվի էն սհաթը, երբ դուրսը վերջնական դուրս կշպրտվի Վրաստանից (ամբողջական Վրաստանից):
    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջավախքի հարցում էլ քաղաքաքականությունը հակասական էր։ Հենց նրա օրոք էր, որ ակտիվացավ հայերին իշխանության բոլոր օղակներից դուրս մղելու պրոցեսը։ Այսօր Սամցխե-Ջավախք նահանգի ղեկավարության մեջ կա ԶՐՈ հատ հայ։ Հայերը ԶՐՈ տոկոս են կազմում նաեւ Ախալցխայի ու Ծալկայի շրջանների ղեկավարության մեջ։ Դրանից բացի, Սահակաշվիլու օրոք թափ առավ Ջավախքում վրացի միգրանտներ բնակեցնելու ծրագիրը։ Վերանբակների քանակը սպառնալի չէ, բայց դրանով հայ բնակչությանը վանում են, քանի որ հայերի համար տասնամյակներով դպրոց չեն նորոգում, աշխատատեղ չեն բացում, իսկ այ այդ վրացի միգրանտների համար անմիջապես ֆոնդեր գտնվում են։ Իսկ, օրինակ, Հայաստանում որեւե մեկը լսած կա՞ արդյոք, որ կառավարությունը եզդիական կամ ասորական գյուղերում ուղղակի կամ անուղղակի կերպով հայեր բնակեցնելու ծրագրեր իրականացնի։
    Վրացերեն սովորեք, դարձեք երկրի լիարժեք անդամ, պաշտպանեք ձեր իրավունքները, բայց բարի եղեք հարգել այն երկիրը, որի քաղաքացի եք ու սկզբի համար սովորեք պետական լեզուն:
    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ չեմ ասում շինծու մեղադրանքներով հայ գրեթե բոլոր ակտիվիստներին ձերբակալելը… Այսինքն` Սահակաշվիլին դեռ օսերի հետ “չբարշած” հայերի հետ է խառը քայլեր անում։

    Վրացական նացիոնալիզմի վրա հենվելը Սահակաշվիլու հիմնական կետերից մեկն է։ Եւ դա բերեց այն հետեւանքներին, որոնք տեսնում ենք…
    Սահակաշվիլին երբեք նացիոնալիստ չի եղել և նույնիսկ հակառակը, հենց նրա օրոք էր, որ Առաջին ալիքով սկսեցին հեռարձակել հայերեն լրատվական ծրագիր, նրա օրոք էր, որ հայերեն լեզվով վարորդական քննություններ, օլիմպիադաներ կազմակերպվեցին, նրա օրոք էր, որ Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին վերագործարկվեց և այլ նմանատիպ լիքը բաներ: Պարզապես պետք է վերացնել անջատողական տրամադրությունները և կառուցել երկիրը, որտեղ ապրում ես:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.03.2009, 03:45:

  4. #94
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրացերեն սովորեք, դարձեք երկրի լիարժեք անդամ, պաշտպանեք ձեր իրավունքները, բայց բարի եղեք հարգել այն երկիրը, որի քաղաքացի եք ու սկզբի համար սովորեք պետական լեզուն։
    Դժբախտաբար վրացերեն սովորելու մասին կոչերը միայն պրոպագանդա են։ Ախալցխայի հայերը հո լավ գիտեն վրացերեն։ Ինչո՞վ է նրանց դրությունը լավ Ախալքալաքի հայերի դրությունից։ Ինչու՞ Սամցխե-Ջավախքի ղեկավարության մեջ ԶՐՈ հատ հայ կա։ Միթէ այդ նահանգում ընդհանրապես բացակայում են վրացերեն իմացող օժտված հայերը։

    Ստիպված եմ նշելու, որ Վրաստանը ինքը երբեմն հակա-քայլեր է անում Ջավախքի հայության վրացերեն սովորելու ուղղությամբ։ Ախալքալաքի “համալսարանի մասնաճյուղի” ողորմելի պատմությունը հավանաբար գիտեք։

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքական կուրսի մասին գրվածը ակնհայտ սուտ է։ Նման հայտարարություն միայն Օքրուաշվիլին է արել ու գործից ազատվել։Սահակաշվիլին ամեն կերպ ձգտում էր երկիրը գրավիչ դարձնել, որ Աբխազիան ու Օսեթիան իրենք ուզենան լինել Վրաստանի կազմում ու վստահ եմ այդպես էլ կլիներ, եթե Պուծինի կեղտոտ ոտքը չդրվեր կրկին մեր սուրբ տարածաշրջան։ Օրհնվի էն սհաթը, երբ դուրսը վերջնական դուրս կշպրտվի Վրաստանից (ամբողջական Վրաստանից)։
    Իսկ Սոչի քաղաքն ինչո՞ւ եք թողնում Պուծինի կեղտոտ ոտքի տակ։ Այնտեղից էլ չքշե՞նք…

  5. #95
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքական կուրսի մասին գրվածը ակնհայտ սուտ է: Նման հայտարարություն միայն Օքրուաշվիլին է արել ու գործից ազատվել:Սահակաշվիլին ամեն կերպ ձգտում էր երկիրը գրավիչ դարձնել, որ Աբխազիան ու Օսեթիան իրենք ուզենան լինել Վրաստանի կազմում
    Այս վերջին տարիներին Վրաստանը աննախադեպ (եթե չեմ սխալվում` 50 անգամ?) մեծացրեց ռազմական ծախսերը, արեւմտյան մարզիչների օգնությամբ պատրաստեց իր բանակը, եւ այլն…

    Այդ ամենը Օքրուաշվիլու ղեկավարությամբ էր արվում, թէ` Սահակաշվիլու։

  6. #96
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժբախտաբար վրացերեն սովորելու մասին կոչերը միայն պրոպագանդա են։
    Ասաց նա ու տենց էլ չսովորեց վրացերեն... Ցանկության ու մի փոքր աշխատանքի դեպքում կարելի է շատ բանի հասնել:

    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Սոչի քաղաքն ինչո՞ւ եք թողնում Պուծինի կեղտոտ ոտքի տակ։ Այնտեղից էլ չքշե՞նք…
    Հույս ունեմ, որ եղբայրական ռուս ժողովուրդը շուտով կազատվի Պուծինի ռեժիմից:
    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս վերջին տարիներին Վրաստանը աննախադեպ (եթե չեմ սխալվում` 50 անգամ?) մեծացրեց ռազմական ծախսերը, արեւմտյան մարզիչների օգնությամբ պատրաստեց իր բանակը, եւ այլն…

    Այդ ամենը Օքրուաշվիլու ղեկավարությամբ էր արվում, թէ` Սահակաշվիլու։
    Դատարկ ագիտացիա չանելու համար, արի խոստովանենք, որ մինչև դա ռազմական բյուջեն ձգտում էր զրոյի:
    Բացի դրանից կա մի լավ խոսք, ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի, սրան էլ որ գումարենք այն, որ Վրաստանը ուզում է դառնալ ՆԱՏՈյի անդամ, ապա ամեն ինչ ավելի քան պարզ ու տրիվիալ է դառնում:
    Իսկ եթե գոյություն ունեն այնպիսի հիմարներ, որոնք կարծում են, որ Վրաստանը ռազմական բյուջե մեծացնելով, կարող էր հասնել նրան, որ հաղթեր Ռուսաստանին պատերազմում, ապա Աստված նրանց հետ: Վրաստանում այդպիսի հիմարներ չկան, առավել ևս այդպիսի հիմար չի երկրի ժողովրդի վստահության քվեն ստացած Սահակաշվիլին:

  7. #97
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա քո կարծիքով ռուսները ինչի՞ց էին վախեցել Հարավային Օսեթիայից մարդիկ փախնում էին Թբիլիսիի կողմից կառավարվող տարածքներ ու վերջին ժամանակներում հոսքը բավականին մեծացել էր: Բացի դրանից խնդիր կար դեռ Ռուսաստանի տակ գտնվող երկրներին հանգստացնելու ու չթողնելու, որ նույնիսկ մտածեն Վրաստանի նման լինելու վերաբերյալ:
    Ապեր քեզ թվումա Ռուսներին շատ պե՞տք են Օսերն ու Աբխազայի ժողովուրդը

    ԻՐանց հողնա պետք... ավելի լավ որ ժողովուրդը իրա ոտով գնում էր... կբերեն ռուսներ կապրացնեին հողը վերջնական իրանցով կանեին
    Loading your personal settings....

  8. #98
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

    զարմանում եմ ոնց են վրացիքի ուղեղները կերել, Սահակաշվիլուն պատերազմ սկսելու համար պետքա խաչեին հրապարակում, ջոգել էր որ մյուս հարթություններում ձև չունի, իրան միջին դարերում էր պատկերացնում վայրենավարի հող գրավողի դիրքում
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (29.03.2009)

  10. #99
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոթեր, քո տրամաբանությամբ ԱՄՆ–ն փալաս ու փուջ երկիր է, ու գոյություն ունենալու իրավունք չունի, քանի որ մի քանի օդաչու պայթացրեցին մի քանի հզոր շենք ու մի քանի հազար հոգի էլ վարի գնաց… Վրաստանը իմ կարծիքով Ռուսաստանի դիվերսիայից պաշտպանվելու մեծ խնդիր ունի, և իրականում այդքան էլ հեշտ չի Ռուսաստանի դեմ պայքարելը, եթե նա որոշել է տիրանալ։ Միայն հիշենք, որ մեր կողմից չսիրված Սահակաշվիլին այնուամենայնիվ կարգին էլ համաժողավրդական հանրահավաք իրականացրեց ռուս–վրացական պատերազմից հետո, և մասնավորապես իմ տպավորություններով վրաց ժողովուրդը սատարում է Սահակաշվիլուն։
    ԱՄՆ ն որպես օրինակ իմ ասածի ապացույցն է օրինակ Օբամայի հրաժարականը պահանջող Մարտի 21ի մի քանի հազար դեմոնստրանտների կամ պաղեստինցիների տխմար միտինգերի արդյունքում ԱՄՆ պետությունը չի փլուզվում ու նրան վտանգ չի սպառնում, նույնիսկ եթե այդ անկարգություննըերը հանգեցնում են այդ օդաչուների տեռորի դեպքում հազարավոր մարդկային զոհերի։

    Եթե ԱՄՆն մի քանի հազարկամ զոհի պատճառով փլվեր, ինչը այդ բթամիտ արաբների կարծիքով պիտի լիներ, ապա իննը տարի ԱՄՆի ամենաբթամիտ ու ապուշ նախահագը ի վիճակի չեր լինի կռիվ կռիվ խաղալ ու իր երկի քաղաքացիների փողերը մսխել։

    Տեռորիստների պատճառած վնասը ԱՄՆին մոծակի խայթոց է այդ երկրի համար, քանի որ այն կարող է իրեն թույլ տալ այդպիսի խայթոցներ ինչքան ցանկանա – ճանապարհային պատահարներից ավլեի շատ մարդիկ են զոհվում ԱՄՆում ու ավլեի մեծ ֆինասական վնաս է հասցվում ամեն ամիս...

    Իսկ վրաստանի պայքար Ռուսաստանի դեմ գոյություն չունի ու չի ունեցել երբեք, դա միշտ եղել ու մնում է ապաշնորհ վրացական ղեկավարության պայքար սեփական ժողովրդի դեմ, որոնց շեղում են իրական հոգսերից նման հիմար նախաձեռնություններով, ինչպես զինված ուժերի կողմից Աբխազիայի կամ Օսեթիայի կամ Աջարիայի «ազատագրումը ու վերադարձը հայրենի Վրաստանի կազմ»։

    Եթե վրաստանը ռուսաստանի դեմ պայքարելու ցանկություն ունենար, առաջինը կընդուներ Աբղազիայի, Աջարիայի, Չեչնյայի ու Օսեթիայի –միասնական և հարավային և հյուսիսային պետությունների անկախությունը ու կառաջարկեր նրանց համագործակցել ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ պայմաններով։ Դրանով Ռուսաստանին ավելի մեծ վնաս ու փլուզման եզր կարելի է հասցնել, քան ամերիկյան տանգերով ռուսների դեմ կռիվ կռիվ խաղալով։

  11. #100
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոտեր, կրկնում եմ ևս մեկ, հուսով եմ վերջին անգամ հատուկ քո, Էլմոյի և այլ նմանատիպ հայացքներ ու մտածելակերպ ունեցող մարդկանց համար: Վրաստանը դա Հայաստան չէ, և դրա բազմաթիվ օրինակներ եմ բերել: Հանգիստ կարող եմ շարունակել օրինակներ բերել, սակայն սրանից հետո որևէ նման անիմաստ գրառման չեմ պատասխանելու:
    Ի տարբերություն բանանային երկրների, Վրաստանում չեն բերում նոր, փայլուն լիմոնկաներ դնում խոտի մեջ, այսպես կոչվող Հանրային հեռուստատեսությամբ նկարահանում ու հետո տարատեսակ տաթևիկնալբանդյանների բերանով կեղտի ու լուտանքի աղբ թափում անմեղ զոհերի, խաղաղ ցուցարարների հասցեին:
    Վրաստանում պետական զինված հեղաշրջմամբ զբաղվում է Ներքին Գործերի Նախարարությունը, որը վարում է անաչառ ու հասարակության համար բաց հետաքննում: Ներկայացվում են տեսա և ձայնաժապավեններ, որոնք հասանելի են բոլոր հեռուստաալիքներին և ինտերնետից օգտվողներին http://police.ge/
    Ի դեպ վերջին հրտարակված տեսանյութերը Նինո Բուրջանաձեի կուսակցության անդամների զենք զինամթերք ձեռք բերելու վիդեոկադրերն են:
    Կարծում եմ բավականին պարզ եմ արտահայտվում ու այլևս այս թեմային չենք վերադառնա: Դադարեք համեմատել իրար Վրաստանն ու Հայաստանը:


    Լրիվ համաձայն եմ քո հետ: Միայն մեկ ավելացում կա: Մի քանի հազար սովորական մարդը մի բան է և լրիվ այլ բան մի քանի հազար մարդ, որոնք ֆինանսավորվում են աբիժնիկ «զակոննի» գողերից, էֆէսբեշնիկներից, կագեբեշնիկներից, արտաքին այլ ոչ բարյացակամ տրամադրված ուժերից: Սակայն վստահ ու համոզված եմ, որ Վրաստանը այս փորձությանն էլ կդիմակայի հանուն ոչ հարևան որոշ երկրների նման ապագա ունենալու:
    Վերջին անգամ չէ բայց չեմ հոգնի կրկնեմ, լիմոնկա խոտերի մեջ վրաստանում չեն քծում ու պլան ջեբերում չեն հայտնաբերում ուղղակի «անսարքին տաքացուցիչներ» են տեղադրում ու պնդում որ մարդիկ ինքնասպան են եղել թունավոր գազից, գիտակցելով թե իրենք ինչ անբարոյական են ու ինչ հրեշտակ կառավարության դեմ համարյան աստծու դեմ հանցանք են գործել, որ ընդիմացել են...

  12. #101
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին անգամ չէ բայց չեմ հոգնի կրկնեմ, լիմոնկա խոտերի մեջ վրաստանում չեն քծում ու պլան ջեբերում չեն հայտնաբերում ուղղակի «անսարքին տաքացուցիչներ» են տեղադրում
    Ինչը չգիտեմ ինչի ապացուցում են նաև միջազգային փորձագետները:
    Մյուս կողմից որ վերցնես, ավելի լավ ա պառլամենտ մտնել օրը ցերեկով ու ապաշքյարա սպանել չդզող դեմքերին... Մեկա ժողովուրդը ոչինչ չի ասի: Չնայած չէ, Ռուսաստանի աջակցությամբ ա միայն տենց բաներ տեղի ունենում, ժողովուրդը էս դեպքում կասեր:

  13. #102
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Իմ հույսը նա է, որ անգամ եթե նույնիսկ պառլամենտ մտնել գյուլելլը հնարավոր լինի, ինչպես շատ հոլիվուդյան կինոներում ԱՄՆի պառլամենտն էլ են լինումա գյուլում են, մեկ է ժողովուրդը քաջ գիտակցի, որ իր պետությունը կայուն է ու անգամ նման ցնցումը եկրիրը չի կարող փլուզման ու պետականությանը վտանգ սպառնալ։

    Քո մտավախությունը որ Վրաստանում հիմա ինչ որ ապուշ իրավիճակ կարելի է ստեղծել ու երկիրը կփլվի շատ ավելի մտահոգիչ է, քան այն, որ այդ վիճակը կարող է ստեղծվել։

    Բայց ինչքան նկատեցի, գոնթ հույս ես հայտնում, որ Վրաստանը կվերապրի նման ցնցումը – այ դա է կարևոր, որ վրացի ժողովուրդը համոզված լինի, ինչ էլ ռուսաստան, պակիստան կամ ամերիկստան իրենց գլխին սարքի իրենք տակից դուրս են գալու։

    Չնայած դա նաև մյուս ծայրահեղության է հանգեցնում, որ ինչ ապուշ, անօրինական ու ապաշնորհ կառավարություն էլ Հայաստանում տիրում է, սփյուռքահայությունը համոզված է որ դա իր Հայաստան երկրի գոյության համար վտանգ չի սպառնում «երեխայա մածունա թո ուտի, վնաս չի կարա տա իրանից բան կախված չի»։

    ՈՒ մեկ մեկ այդ համոզվածությունը պատճառ է դառնում իրար հետ արյունալի ռազբիրատների, ոնց Մարտի մեկն դարձավ, Արցախցիների մեջ վախ մտավ, թե ԼՏՊն գալիս ա իրանց հանձնի ու դարձան քաղաքական ռազբիրատի զոհ զինվորականների ուղարկեցին պետականությանը վտանգ սպառնացողների հարցը լուծելու, երբ իրականում ոչ մի պետականության վտանգ էլ չկար ալյ որոշ մարդիկ կորցնում էին իրենց ԼԵԳԻՏԻՄԻԶԱՑԻԱՆ։

    Այդպես էլ պետք է կրողանալ վտանգը, որ սպառնում է Սաակաշվիլու իշխանության լեգիտիմությանը տարբերել Վրաստանի պետականությանը սպառնացող վտանգներից։ Ընդիմության, կամ ով էլ լինի, միտինգը չի կարող սպառնալ Վրաստանի պետականությանը....
    Վերջին խմբագրող՝ voter: 29.03.2009, 17:15:

  14. #103
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մոդերատորական: թեմայից դուրս որոշ գրառումներ տեղափոխվել են համապատասխան բաժին: Կարող եք քննարկումները անցկացնել այնտեղ:
    էսպես չի մնա

  15. #104
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

    Երեկ Շեվարդնաձեն մեկ այլ ալիքի տրված հարցազրույցում հաստատեց իր տեսանկյունը, որ Սահակաշվիլին պիտի գնա:

    Բռնել ու բաց են թողել մի քանի ռադիկալ ընդդիմադիրի, որոնք խանգարում էին նախագահին ընթրել

    Երեկ Վրաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ, Ռուսաստանի կողմից իշխանությունից հեռացված, հետագայում սպանված՝ Զվիադ Գամսախուրդիայի ծննդրյան օրն էր:

    Ձեռի հետ էլ մի լավ լուր «Զակոննի» գողերից 100 տոկոսով ձերբազատված Վրաստանում երեկ բացվեց ՆԳՆ-ի նոր շենքը: Նույնքան թափանցիկ, որքան նրանց աշխատանքն է:
    Ի դեպ, մի քանի օր առաջ, թաքնված տեսախցիկով նկարահանում էին կեղծ պատռուլների, որոնք կաշառք էին պահանջում քաղաքացիներից: Մարդիկ միայն զարմանում ու ժպտում էին: Ընդամենը մի հոգի տվեց կաշառք: Մի քանի հոգի նույնիսկ բարկացան:

    Հ.Գ. Նկար չգտա, վիդեոից հանեցի:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  16. #105
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

    ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ
    Թուրքիայի Զինված ուժերի միացյալ շտաբը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել ռազմական սարքավորումներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը:

    Փոխանցված սարքավորումների ծավալի եւ նշանակության մասին մանրամասներ նախարարությունը չի հաղորդել: Դրանք տրամադրվել են 2005 թվականին կայացրած որոշման հիման վրա իրականացվող դրամաշնորհի շրջանակում: Օգնություն կստանան վրացական ռազմաօդային, ցամաքային ուժերը, հատուկ նշանակության խմբավորումը, լոգիստիկայի դեպարտամենտի ավտոմոբիլային գումարտակը եւ պաշտպանության Ազգային ակադեմիան:
    15:49:39 - 01/04/2009 լրագիր

    պատմությունը կրկնվում է...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 7 17-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանգստանալ Վրաստանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 187
    Վերջինը: 03.09.2013, 10:44
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  4. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •