Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ նման է հայաստանյան Մարտի մեկի դեպքերի արդարացումներին, թե Օպերայի կամ Մյասնիկյանի հրապարակում հավաքվածները սպառնում էին պետականությանը։
Ոտեր, կրկնում եմ ևս մեկ, հուսով եմ վերջին անգամ հատուկ քո, Էլմոյի և այլ նմանատիպ հայացքներ ու մտածելակերպ ունեցող մարդկանց համար: Վրաստանը դա Հայաստան չէ, և դրա բազմաթիվ օրինակներ եմ բերել: Հանգիստ կարող եմ շարունակել օրինակներ բերել, սակայն սրանից հետո որևէ նման անիմաստ գրառման չեմ պատասխանելու:
Ի տարբերություն բանանային երկրների, Վրաստանում չեն բերում նոր, փայլուն լիմոնկաներ դնում խոտի մեջ, այսպես կոչվող Հանրային հեռուստատեսությամբ նկարահանում ու հետո տարատեսակ տաթևիկնալբանդյանների բերանով կեղտի ու լուտանքի աղբ թափում անմեղ զոհերի, խաղաղ ցուցարարների հասցեին:
Վրաստանում պետական զինված հեղաշրջմամբ զբաղվում է Ներքին Գործերի Նախարարությունը, որը վարում է անաչառ ու հասարակության համար բաց հետաքննում: Ներկայացվում են տեսա և ձայնաժապավեններ, որոնք հասանելի են բոլոր հեռուստաալիքներին և ինտերնետից օգտվողներին http://police.ge/
Ի դեպ վերջին հրտարակված տեսանյութերը Նինո Բուրջանաձեի կուսակցության անդամների զենք զինամթերք ձեռք բերելու վիդեոկադրերն են:
Կարծում եմ բավականին պարզ եմ արտահայտվում ու այլևս այս թեմային չենք վերադառնա: Դադարեք համեմատել իրար Վրաստանն ու Հայաստանը:

Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Հետևությունը մեկն է, նման պետությունը, որին կարող է սպառնել մի քանի հազար մադու մեկ տեղում հավաքվել ու նույնիսկ անկարգություններ սարքելը ՓԱԼԱՍ ու ՓՈՒՉ երկիր է ու գոյություն ունենալու հնարավորություն իսկ իմ կարծիքով իրավունք չունի...
Լրիվ համաձայն եմ քո հետ: Միայն մեկ ավելացում կա: Մի քանի հազար սովորական մարդը մի բան է և լրիվ այլ բան մի քանի հազար մարդ, որոնք ֆինանսավորվում են աբիժնիկ «զակոննի» գողերից, էֆէսբեշնիկներից, կագեբեշնիկներից, արտաքին այլ ոչ բարյացակամ տրամադրված ուժերից: Սակայն վստահ ու համոզված եմ, որ Վրաստանը այս փորձությանն էլ կդիմակայի հանուն ոչ հարևան որոշ երկրների նման ապագա ունենալու: