Օր 15-րդ
Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելի պողոտան
![]()
Օր 15-րդ
Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելի պողոտան
![]()
Մի հատ «ռեալիթի շոու» կա, կոչվում ա «Խցիկ համար 5» այդ խցիկում նստած է նախկին թեկնածու Լեվան Գաչեչիլաձեի եղբայրը՝ Գիորգի Գաչեչիլաձեն, նույն ինքը երգիչ Ուցնոբին (թարգմանաբար Անհայտ): Հիմա այդ խցիկները դրել են որպես նրա շարունակություն, իբր Վրաստանը մի մեծ բանտախուց ա ու այդտեղ մարդիկ պիտի լինեին... Տենց էր էլի հաշվարկված, բայց ինչպես տեսնում ես դատարկ են խուցերը... Գլամուրնենկո... Ամեն մի խուցը 500$ արժի:
Norton (25.04.2009)
Օր 17-րդ
Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է վիդեոկադրեր, որտեղ Նինո Բուրջանաձեի ամուսինն ու տղան փայտեր են բաժանում Վրաստանի Հանրային հեռուստատեսության դիմացի փողոցում: Վիդեոկադրերը կարելի է ազատ բեռնել http://police.ge/ կայքից
![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.04.2009, 01:12:
Օր 18-րդ, ոչ մի նորություն, սպասում ենք դոմփելուն
![]()
«Խաղաղ ցուցարարները» ծեծել ու թալանել են Հանրային հեռուստատեսության մոտ ապրող մի բնակչի http://police.ge/showvideo.aspx?vnam...26.04.2009.wmv
Հետաքրքիրա երբ են ռուսաստանի կողմից ֆինանսավորվող կրմինալներին դոմփելու![]()
REAL_ist (02.05.2009)
1. Վրաստանին վնասում են
2. Կրիմինալներ են, զակոնի գողեր կան մեջները
3. Վրաստանի լավը ուզենային, կբանակցեին, կտրականապես դեմ են բանակցությանը:
4. Ամեն ինչ անում են իրավիճակը սրելու համար:
5. Հայաստանի ռուսամետները իրանց կողմն են:
6. Պուծինը իրանց կողմն ա:
7. Լավրովը իրանց կողմն ա:
8. Իմ ընտրած նախագահիս դեմ են:
Պետք էղավ էլի կգրեմ
Էլմո, ես արդեն հոգնեցի քեզ ասել, որ չփորձես համեմատել Վրաստանն ու Հայաստանը, բազմաթիվ ապացույցներ էլ բերեցի: Մի արա:
Ծակվելն ու խմելն էլ անպակաս...
Թբիլիսիում շարունակվում են շուրջօրյա հանրահավաքները. ընդդիմությունը պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ
Tert.amԱրդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմությունը անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ. ընդդիմադիրները պահանջում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը:
Հանրահավաքներից մեկի ժամանակ Tert.am-ի հետ համաձայնեց զրուցել ընդդիմության առաջնորդներից մեկը` Գեորգի Խաինդրավան: Զրույցի ընթացքում ընդդիմադիր գործիչը ևս մեկ անգամ հաստատեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև Սահակաշվիլին հրաժարական տա: Նշենք, որ հիմնական հավաքատեղին Ռուսթավելի պողոտան է` Վրաստանի Խորհրդարանի շենքի առջև, իսկ դեպի այդ փողոց տանող բոլոր ճանապարհները փակված են բանտախուց հիշեցնող մոմլաթով փաթաթված ճաղավանդակներով, որտեղ ընդդիմադիրները գիշերում են: Այդպիսի խցեր կարելի էր տեսնել Թբիլիսիի տարբեր հատվածներում:
Գեորգի Խաինդրավան պարզաբանեց, որ այդ խցերը նշանակում են այն, որ Սահակաշվիլին երկիրը դարձրել է բանտ: Բացի Ռուսթավելի պողոտայից, բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Սահակաշվիլու նստավայրի առջև: Մեր այն հարցին, թե հանրահավաքների ժամանակ արդյոք իրավապահ մարմինները որևէ գործողություն են իրականացնում, Խաինդրավան ասաց.
«Իրավապահները` հանրահավաքների հետ կապված, առանձնապես որևէ գործողության չեն դիմել: Մենք համոզված ենք, որ ուժային կառույցները այնքան խելամիտ կլինեն, որ չեն կրակի ժողովրդի վրա: Սադրանքներ լինում են «Ազգային շարժում» կազմակերպության կողմից, որը թեև քաղաքական կուսակցություն է, բայց դա համարում ենք տեռորիստական կազմակերպություն, որի գլխին կանգնած է Սահակաշվիլին: Նրանց ակտիվիստները հատուկ խմբերով մշտապես հարձակվում են միտինգի մասնակիցների վրա, կամ այցելում են նրանց տներ: Ութսուն մարդ գտնվում է հիվանդանոցում կամ այս ընթացքում եղել են հիվանդանոցում: Այս ամենի համար Սահակաշվիլին համապատասխան ձևով պատասխանատվության է ենթարկվելու: Նա և իր շրջապատը հանցագործներ են»:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աշխատանքին, ապա Գեորգի Խաինդրավան նշեց, որ Վրաստանում գրեթե բոլոր ազգային հեռուստաընկերությունները բռնազավթվել են Սահակաշվիլու կողմից:
«Կան երկու սեփական հեռուստաընկերություններ, որոնք, ցավոք, աշխատում են միայն Թբիլիսիում և որոշ ազատ թերթեր: Սկզբունքորեն տեղեկատվությունը տեղ հասնում է, բայց քանի որ հինգ համազգային հեռուստաընկերություններ վերածվել են «Ազգային շարժման» բարձրախոսի, ապա նրանք մշտապես ապատեղեկատվություն են հեռարձակում»,- նշեց Խաինդրավան: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հանրահավաքին մասնակցելու համար մարդիկ գալիս են Վրաստանի բոլոր շրջաններից:
Գեորգի Խաինդրավան տեղեկացրեց, որ ընդդիմադիրները պարբերաբար կազմեկրպում են երթեր դեպի նախագահի նստավայր և Վրաստանի Առաջին ալիքի շենք: Ընդդիմադիր գորչի հաղորդմամբ` հանրահավաքներին մասնակցում է շուրջ կես միլիոն մարդ, սակայն հիմնական հեռուստաալիքները ներկայացնում են, իբր, քսան-երեսուն մարդ է հավաքվել: Չնայած խոչընդոտների, Խաինդրավան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է պայքարել մինչև հաղթական ավարտ:
Սահակաշվիլին հրաժարական կտա մինչև մայիսի 6-ը
16:36 • 30.04.09
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական կտա մինչև մայիսի 6-ը` Սուրբ Գևորգ Հաղթանակողի տոնը: Իսկ նրա անվտանգության երաշխավոր կկանգնի Ամենայն Վրաց կաթողիկոս Իլիա 2-րդը: Այս մասին հաղորդում է «Ալիա» վրացական օրաթերթը:
«Ընդդիմության և կաթողկոսի գաղտի հանդիպման սկանդալային մանրամասները» հոդվածում ասվում է, որ նախագահի հրաժարականը պահանջող ընդդիմության և կաթողիկոսի միջև տեղի ունեցած փակ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երեկ` Ապաշխարման օրը, հիմնականում քննարկվել է երկու հարց` պատրաստ է արդյոք ընդդիմությունը լուծում գտնել ստեղծված բարդ քաղաքական իրավիճակում և արդյոք չեն փոխվել ընդդիմության` նախագահի հրաժարականի դեպքում նրա անվտանգության երաշխիքի վերաբերյալ հարցի ծրագրերը:
Վերջին խմբագրող՝ Norton: 01.05.2009, 01:40:
Գերմանիայի նախկին 70ականների կանցլեր այսօր ամենա ազդեցիք գերմանացի քաղաքական կործիչ Հելմուտ Շմիդտը կես տարի առաջ տված իր հարցազրույցում կարծիք հայտնեց, որ ՆԱՏՈն Եվրոպան պիտի թարգի դեպի արևելք տարածելուց ու ոչ միայն վրաստանում զինավարժություններ չանի, այլ նույնիսկ բյուրո չունենա, քանի որ ՆԱՏՕն Եվրոպայի համար ԱՄՆի ստեղծած գործիքն է, որ իր դերը խաղացել է, ազատությունը Եվրոպայում պաշպանել է սովետական ոտնձգություններից։
Հիմա էլ նա պնդում էր, դահլիճի բազմաթիվ ծափահարությունները ի հաստատում նրա այդ կարծիքի աջակցությանը գերմանիայում ու կարծում եմ Եվրոպայում, որ ՆԱՏՈն այսօրվա դրվածքով ու ընդլայնվելու ձգտումներով, Եվրոպայի գլխին պատուհաս է ու միայն ԱՄՆԻ հետ ԵՎրոպայի հարաբերությունների վատացման կհանգեցնի, քանի որ ԱՄՆի արտաքին քաղաքականությունը այլևս Եվրոպայի արտաքին քաղաքականության հետ չի համընկնում իսկ ՆԱՏՈի պատճառով Եվրոպան անընդհատ ԱՄՆի արտաքին քաղաքականության շրջանակներում կերած քաքերն ա ստիպված լինում մաքերել, փչացնելով իր արտաքին հարաբերություները։
Հելմուտ Շմիտը կարծում է, որ Եվրոպան Կովկասում անելիք չունի, դա ԱՄՆի ու Ռուսաստանի գործն է, ինչը և իրականանում է։
Հավանական է, որ Ռուսաստանը հույս ունի համոզի ԱՄՆին ՆԱՏՈին չխառնել Կովկասի իրենց բաժանմանը ցանկանում են իրենք իրենց մեջ դա լուծել։
Վերջին խմբագրող՝ voter: 02.05.2009, 01:13:
Սաակաշվիլին ինչպես արդեն կարծեմ գրել եմ, Բուշի կադրն ա ու Օբաման նրան փոխելու է, վաղ թե ուշ։
ՈՒղղակի հիմա պետք է Ռուսաստանի հետ ամերիկացիք պայմանավորվեն, եթե արդեն չեն պայմանավորվել ինչ պայմաններով ու խաղի կանոններով են Վրաստան պահելու։
Այդ կանոններին ով համաձայնվի – լինելով պրո ամերիկյան չլինել հակառուսական, նրան էլ դնելու են ու պրծ, միտինգ, վանդակ, ավլեմ թափեմ կապ չունի։ Իսկ որ Սաակաշվիլին գալիս ման է գալիս ընդիմադիրների շարքերում նրանց հետ ուզում է համագործակցել, դա զուտ անելանելիության վիճակից է, նրան արդեն ասել են, որ ժամանակի հարց է ման ենք գալիս ում դնենք ու նա էլ փորձում է պարզել ով է լինելու, որ նրա հետ հարաբերությունը լավ պահի, մոտիկանա, որ իշխանության գալուց հետո իրան խղճան շատ չքաշքշեն...
Ներկայացնել, դա որպես հպարտ ազնիվ դեմոկրատիա միքիչ կոմերիտական ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ հոտ է գալիս - սաղին հիշելա հետն էլ խոսելա, ուրեմն լավ ղեկավարա....
Վերջին խմբագրող՝ voter: 02.05.2009, 01:22:
voter
Սահակաշվիլիի ներքին ռեյտինգը այս մեկ ամսվա ընթացքում աննախադեպ աճել ա ու եթե ինքը հիմա հրաժարական տվեց, ժողովուրդը իրան հում-հում կուտի: Մեկը ես:
Ինչ վերաբերում ա կոնդոլիզաներին, մեթյուներին և այլնին, ապա մեծ հաշվով բացարձակապես էական չի թե դրանք ինչ են մտածում: Սահակաշվիլին մինչև 2013 թվականը ոչ մի տեղ չի գնա:
Բացի դրանից, զարմանում եմ խոսքերիդ վրա: Քլինթոնը մի քանի օր առաջ ասեց, որ ԱՄՆ-ն կկատարի Վրաստանի հանդեպ նախկին իշխանության կողմից տրված խոստումները, ԵՄ-ն մեռավ Վրաստաի տարածքային ամբողջականությունը պաշտպանելով, Սահակաշվիլիի վերջին մի քանի օրվա Եվրոպական շրջագայության մասին լսե՞լ ես ինչ-որ բան: Կարճ ասած շատ շուտ ա իրան «թաղելը»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ