User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 249 հատից

Թեմա: Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպլո, նախ օգօստոսյան իրադարձությունների շարժառիթներն ու հետևանքները թվում է թե Ռուսաստանի օգտին էին, ու Սահակաշվիլին գուցե իսկապես ինչ–որ տեղ ստրատեգիական սխալ արեց, սակայն Արտգեոյի ասածը ինձ թվում է Սահակաշվիլիամոլություն չի, պարզապես լուրջ թեմա չկա Վրաստանում իշխանություն փոխելու, իսկ ինչ–որ խունտա այնուամենայնիվ վիզ է դնում։ Ժողովուրդը համենայն դեպս օգոստոսյան իրադարձությունների ժամանակ հիմնականում պաշտպանում էր Սահակաշվիլուն, ես այնտեղ էի սկզբի օրերին։ Հետո էլ մասսայական հավաք ու երթ արեցին եթե հիշում ես։ Իսկ հիմա մի 5-6000 հոգի առանց լուրջ թեմայի իշխանափոխություն են ուզում, Արտգեոի ասածն ինձ թվում է դա է։ Ոնց որ մեզ մոտ յանի ի՞նչ փոխվեց, որ Լևոնի հրաժարականը պահանջեցին ու նստեցին տեղը, մահանան Ղարաբաղի բազարներն էին, փոխարենը սաղ տվեցին Ռուսներին, ինչ կար չկար կերան, ու հիմա էլի ավելին զիջելու խոսակցություններ են գնում, բայց պաչեմու տո ոչ մեկ դրա համար նախագահի հրաժարական չի պահանջում… հարցեր, հարցեր…
    Ապեր, ես էլ հենց այդ ստրատեգիական սխալը ի նկատի ունեմ, որի համար տալիս են շատ պարզ պատասխան - հրաժարական, անկախ այն բանից թե ինչ շարժառիթներ կային, ու ով դրդեց կամ բռթեց Վրաստանին ներքաշվել պատերազմի մեջ: Իսկ թե հիմա Վրաստանում վիզ դնողները խունտա են, թե լուրջ քաղաքակ ուժ լուրջ ընտրազանգվածով, դժվար է ասել: Իմ տպավորությունն այնպիսին է, որ ներկա պահին Վրաստանում կա Սահակաշվիլու հրաժարականի հասարակական պահանջ, որը շատ նորմալ է, քանի որ երկիրը ներքաշվել էր ավանտյուրայի մեջ, որից կարող էր խուսափել, եթե Սահակաշվիլին կդորմ քիչ էմոցիոնալ լիներ ու ավելի հավասարակշռված որոշումներ ընդուներ վճռական պահին:

    Իսկ ինչ մնում է պատերազմի ժամանակ Սահակաշվիլու ունեցած ժողովդրական աջակցությանը, ապա կզարմանայի, եթե հակառակը լիներ: Երկիրը փաստացի պատերազմ մեջ էր, բա ինչ անեին ?? Բրախեին գնային?? Հիմա մեր վրա վերցնենք: Որ վաղը հանկարծ Թուրքիայ իհետ պատերազմ լինի, Աստված ոչ անի, երևի մենք էլ բոլորով դուրս կգանք փողոց ու կաջակցենք իշխանություններին, մեր ղզլբաշներին, մի հատ էլ կամավոր կգրվենք ու կգնանք ճակատ:

    Իմ դիլետանտ կարծիքով, Սահակաշվիլին մի քնաի տարի շատ ճիշտ ճանապարհի վրա էր: Եվս մի քանի տարի խաղաղություն` սառեցված Աբխազիայի ու Օսեթիայի հարցերով, Վրաստանը դառնալու էր առաջնակարգ երկիր: Հիմքերը ամեն դեպքում շատ լավ էր դրված: Սահակաշվիլին երկրի պրոբլեմները սկսել էր լուծել արդարադատության համակարգը խելքի բերելուց ու ուժայիններին կարգի հրավիրելուց: Բայց վերջին պահին լրջախոհությունը տեղի տվեց էմոցիաներին: Ռուսները բզեցին, իսկ նրանք դա անելուց լավ են: Յանկիները դուխ տվեցին: Դրանք էլ անհիմն դուխ տալուց են լավ: Սա էլ հըռը-կոբալի վրա քշեց:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (28.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանգստանալ Վրաստանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 187
    Վերջինը: 03.09.2013, 10:44
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  4. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •