Այսինքն ոնց հասկանում եմ կուսակցական ընտրությունների նման ե՞ն լինելու քաղաքապետի ընտրությունները: Քվեաթերթիկի մեջ ի՞նչ է գրված լինելու: Կուսակցությունների անուննե՞ր:
ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Այսինքն ոնց հասկանում եմ կուսակցական ընտրությունների նման ե՞ն լինելու քաղաքապետի ընտրությունները: Քվեաթերթիկի մեջ ի՞նչ է գրված լինելու: Կուսակցությունների անուննե՞ր:
էսպես չի մնա
Մենք ավագանի ենք ընտրելու ՝կուսակցական ցուցակներով:ՀՀ ՕՐԵՆՔԸ "ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ"
Հոդված 13. Ավագանու կազմը, ընտրության կարգը
1. Ավագանին կազմված է 65 անդամից։
2. Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 44. Քաղաքապետի ընտրության անցկացումը
1. Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը:
2. Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
3. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին:
4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
5. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:
Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
6. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Այս օրենքով սահմանված կարգով, տեսականորեն հնարավոր է, որ ՀԱԿ+Ժառանգություն հավաքեն 45%, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀԿ առանձին առանձին են գնում ընտրություններին, բայց բոլորի ձայները միասին կազմի 55%: ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀԿ միասին առաջարկեն մեկ թեկնածու, բնականաբար Չոռնիին: Անցկացվի փակ գաղտնի քվեարկություն ու Չոռնին դառնա քաղաքապետ:
Բայց, իմ կարծիքով ստեղ կարևորը նա չէ, թե արդյքունում ով է դառնալու քաղաքապետ; Կարևորը ողջ ընտրական գործընթացն է: Լևոնի թեկնածությունը առանձնահատուկ թեժություն է մտցնում գործընթացի մեջ, ու նորից Լևոնը իր մի քայլով խառնեց իշխանությունների բոլոր խաղաքարտերը: Իշխանությունենրը պանիկա մեջ են, ու այդ հոգեվիճակում, նրանց սխալներ թույ տալու հավանականությունը կտրուկ մեծանում է:
Գրազ կգամ, որ բացի հիմնական ուժերից - ՀԱԿ, Ժառանգություն, ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ - ընտրություններին մասնակցելու են մանր մունր երաժշտական գործիքներ, գոնե մի 10% ձայն փոշիացնելու համար: Տիգրան Կարապետյանն արդեն նաղդ կա: Սպասենք մյուս կլիենտներին, որ Հ1 էկրանից մեզ էլի մութ ու ցուրտ տարիների մասին պատմեն, ու գովերգեն վերջին տարիներին Երևանում գենոցիդի ենթարկված այգիներն ու գերեզմանոց հիշեցնող Հյուսիսային Պողոտան:
Բայց հեչ դուրս չեկավ ընտրությունների էս կարգը: Երևանի քաղաքապետարանն էլ հո ազգային ժողովի նման օրենսդրական կառույց չի, որ ընտրենք պատգամավորներին, իսկ իրանք էլ ընտրեն նախագահին: Ամեն դեպքում, իմ կարծիքով, քաղաքապետը պտի ընտրվի ժողովրդի կողմից և ոչ թե ինչ-որ կուսակցություններ: Բայց դե էլի լավա, որ գոնե ընտրություններ կան, թե չէ նշանակումը ընդհանրապես հիմարություն էր:
Tig (16.03.2009)
Արիացի (16.03.2009)
Իմ կարծիքով նման ֆորմատով ընտրակարգի դեպքում Լևոնի շանսերը ընտրվելու փոքրանում են, որովհետև 50% դժվար հավաքի ՀԱԿը, իսկ հակառակ դեպքում իշխանական ուժերը կհամախմբվեն ու մի թեկնածուի կանցկացնեն, բայց ամեն դեպքում հենց Լևոնի մասնակցությունը ՀԱԿ-ի ընտրվողների քանակը մինիմում կկրկնապատկի:
Տրամաբանական է:
Հենց նրա համար, որ Երևանի ուղղակի ընտրությունների միջոցով ընտրված քաղաքապետը ավտոմատ չդառնա երկրի ուղղակի ընտրությունների միջոցով ընտրված նախագահին:
Ընտրության նման ձևը, ու Երևանի մասին օրենքի մի քանի այլ դրույթներ, հնարավորություն են տալիս կառավարությանն ու նախագահականին ազդեցության լծակներ ունենալ քաղաքապետի վրա: Օրենքն ընդունվել գործող ԱԺ կողմից, գրվել է նախագահականում, 2008- դեկտեմբերին: Իրանք էլ էշ չեն, հասկանում են, որ Երևանը երկրի կեսն ա, ու ուղղակի ընտրություններով ընտրված քաղաքապետը դուբլ նախագահ կդառնա:
Որ ուշադիր կարդաս, ստեղ դրա մասին արդեն գրվել է
http://www.akumb.am/showpost.php?p=1616912&postcount=33
Ապեր, մի բան էլ ասեմ, որ միտքս ավելի հասկանաի լինի:
Թե ով կարող է տեսականորեն դառնալ Երևանի քաղաքապետ, էական չի:
Երևանի ավագանու ընտրությունների գործոընթացը Լևոնի մասնակցությամբ, կարող է հանգեցնել այնպիսի անկանխատեսելի հետևանքների, որ երկրում նախագահ փոխվի: Ստեղ պրոցեսն ավելի կարևոր է, քան ակնկալվող արդյունքը:
Երևանի մեծ մասը օրենքը չի կարդալու, ու վերլուծություններ անի, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո: Մարդիկ դուրս են գալու ու էլի պայքարելու են հանուն արդար ընտրությունների: Իսկ հանուն արդարության պայքարը, արդեն գիտեք թե ինչ զարգացումների կարող է բերել: Էլ չեմ ասում այն մասին, որ հիմա ընտրություններն ուղեկցվելու են նաև սոցիալական պահանջներով: Իշխանությունները բոլոր միջոցներով պայքարելու են պայքարի դեմ) քանի որ նորից ուղղակիորեն վտանգվելու է նրանց կոռմը, կամ կոմբիկոռմը:
Կարճ ասած "Լե-վոն, քա-ղա-քա-պետ" ... չի հնչում, բայց զատո կայֆ ա:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ