User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 2 96-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #16
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հաբռգիստներն ու սերժանտներն ի՞նչ են անելու, Ոտեր:
    Խարակիրի, ոնց որ կոմմունիստները խարակիրի արեցին 90ակկաներին ու գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Տեր Պետրոսյանը....

  2. #17
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Voter, եթե դժվար չի, կհստակեցնես քո քաղաքական դիրքորոշումը մեկ բառով?
    Դու կողմ ես իշխանությանը, թե ընդդիմությանը? Միայն մեկ պատասխան
    Հարցադրումդ խիստ միակողմանի է, սև ու սպիտակ, իսկ կյանքը ԳՈՒՆԱՎՈՐ է, նույնիսկ ավելին սևը ու սպիտակը իրականում լրիվ սև չեն ու լրիվ սպիտակ չեն...

    Ես կողմ եմ ԱՐԺԵՔՆԵՐԻ – տվյալ դեպքում ժողովրդավարությանը, ով դրա համար պայքարում է ինձ համար արժեք է ու գովելի։

    Դեմ եմ իրեն կառավարություն հռչակած անձանց։ Ոչ թե, որովհետև նրանց անձամբ ճանաչում եմ ու ասենք դուրս չի գալիս, որ Ղարսի խորովածը հացով ու ոչ թե լավաշով են ուտում, այլ ինքնստինքյան իրենց էությունը կառուցել են հակաժողովրդավարական կրիմինալ էլեմենտրների վրա, նրանք այլևս հնրավորություն չունեն լինել ժողովրդավար կամ կատարել ժողովրդավար քայլեր։ Տրամաբանորեն նրանց կողմնակից ես լինել երբեք չեմ կարող....

    Իրեն մի ժամանակ միակ ընդիմություն հռչակած, ՀԱԿին նույնպես կողմ չէի այնքան, քանի դեռ նրանք զբաղված էին իրենց կառավարութուն հռչակածների հետ անձնական ռազբիրատներ կազմակերպելով, դրա համար էլ հակադրում էի ԼՏՊի անձին, ինչքան նրանք ՍՍի անձին էին փնովում։ Դա վատ ուղի էր վերջը եղավ այն ինչ եղավ – կուլմինացիան թույն ռազբիրատ Մարտի 1։

    Բայց կարծես թե այլևս ռազբիրատը թարգել են ու անիմաստ ժամանակ չեն վատնում այն մարդկանց վրա, ովքեր իրենց էությամբ չեն կարող փոխվել ու իրենք էլ խիստ մեծ գին պիտի վչարեն, որ դրանց փոխեն։ Այդպես էր և սովետի ժամանակ, ոչ մեկ չեր մտածում, որ պիտի գնանք գլուխ ջարդենք սովետական զինվորների հետ, որոնք թատերական հրապարակը արգելափակել, ոչ մեկին ներս չէին թողնում։

    Քանի դեռ որոշել են գործ անել – միայն կողմ եմ, այդպիսով նրանք իրենց տեղը Հայաստանյան դաշտում որոշակիացնում են ու արդեն փաստ է, որ ցանկացած կարևոր հարցում հայաստանում նաև արդեն ՀԱԿի հետ են խորհրդակցում, ինչը երկու տարի առաջ չեր – ՀՀՇից ինչ որ կարևոր հարցերում ոչ մեկ չեր ակընկալում կարծիք ԻՆՉ ԱՆԵԼ...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (16.03.2009), Սամվել (16.03.2009)

  4. #18
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Անսպասելի քայլ էր... ով ասես մտքովս կանցներ բացի իրանից: Որպես հին շախմատիստ շատ նուրբ քայլ ա կատարել, կարելի ա ասել որակի զոհաբերություն, որը հակառակորդի հաշիվները կարգին խառնած կլինի: Որակի զոհաբերություն է այն առումով, որ առաջին հայացքից նախագահության ձգտող մարդը քաղաքապետի պաշտոնի վրա պետք ա թքած ունենա.. հաշվի առնելով ՀԱԿ-ի ընտրազանգվածը Երևանում ամեն ինչ շատ ավելի լուրջ ա դառնում իշխանությունների համար: Եթե չեմ սխալվում ընտրված քաղաքապետը նշանակում է թաղապետերի, ու եթե ԼՏՊ-ն դառավ քաղաքապետ քաղաքային ինքնակառավարման մարմինները ոտից գլուխ փոխվում են, ու գալիք ընտրությունների ժամանակ Երևանի ձայնը ուր կգնա..? 1.5 միլիոնը Հայաստանի կեսն ա... մի 20-30% էլ որ շրջաններից լինի հերիք ա որ երգվի "Բարի գիշեր բարեկամներ" երգը:

    Ինչ վերաբերում ա քաղաքապետի պաշտոնի քաղաքական կամ ապաքաղաքական լինելուն: Որ Զախարյանը դառավ ՀՀԿ անդամ էդ ինչի չհիշեցին որ քաղաքապետը ապաքաղաքական ֆիգուրա պետք ա լինի? Էլ չասեմ հիմա, որ կուսակցություններով են մասնակցում ընտրության... Եթե քաղաքական չի կուսակցություններն ինչ գործ ունեն ընտրությունների հետ? Էդ էր էդ, մեծամասնականով թող լինեին ընտրությունները;

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (16.03.2009), Սամվել (16.03.2009)

  6. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ուրախալի է նման ոգևորություն տեսնելը: Անձամբ ինձ համար չկանխատեսված, բայց խիստ սպասված քայլերից է: Քաղաքական դաշտը առաջիկայում խիստ թեժանալու է, ինչը լավ է: Ընտրությունները, վստահ եմ, կեղծվելու են մանրակրկիտորեն, բայց անգամ դա չի էական: Հաղթելու՛ ենք: Օյաղանալուց հետո ավելի մանրամասն կգրեմ
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 16.03.2009, 09:51:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #20
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցադրումդ խիստ միակողմանի է, սև ու սպիտակ, իսկ կյանքը ԳՈՒՆԱՎՈՐ է, նույնիսկ ավելին սևը ու սպիտակը իրականում լրիվ սև չեն ու լրիվ սպիտակ չեն...

    Ես կողմ եմ ԱՐԺԵՔՆԵՐԻ – տվյալ դեպքում ժողովրդավարությանը, ով դրա համար պայքարում է ինձ համար արժեք է ու գովելի։
    կյանքը ինքնին սև է կամ սպիտակ: Նույնը քաղաքական դաշտում. այսօր մի բևեռն է սպիտալ, մյուսը՝ սև, վաղը դերերով փոխվում են,,, ուրիշ գույներ չկան

    Քո դիրքորոշումը գիտես ինչի է նման? Լավին սպասելուն? Բայց սպասելը անօգուտ է, պետք է ընդառաջ քայլ կատարել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #21
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մի բան հստակ պարզ ա, բոլոր էն մարդիկ որոնք ասում էին, որ Լևոնը իրա առաքելությունը իրականացրեց , ու հեռանում ա քաղաքականությունից, որ ինքը նախագահի աթոռն էր ուզում , չստացվեց հեռանալու է, մի մասը նույնիսկ ասում էի որ իրեն հենց մարտի մեկի բախումներն էին պետք, որպեսզի ՀՀՇ անունը մաքրվի, ներկայիս իշխանությունների սևացման ֆոնին, ու նա իր խնդիրը կատարել ա ու հիմա հեռանում ա, բոլոր էտ մարդիկ հիմա կպապանձվեն

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.03.2009), Chuk (16.03.2009), Kuk (16.03.2009), Mephistopheles (16.03.2009), murmushka (16.03.2009), Nareco (16.03.2009), Norton (16.03.2009), Հայկօ (16.03.2009), Մարկիզ (16.03.2009), Նարե (16.03.2009), Տրիբուն (16.03.2009)

  10. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան հստակ պարզ ա, բոլոր էն մարդիկ որոնք ասում էին, որ Լևոնը իրա առաքելությունը իրականացրեց , ու հեռանում ա քաղաքականությունից, որ ինքը նախագահի աթոռն էր ուզում , չստացվեց հեռանալու է, մի մասը նույնիսկ ասում էի որ իրեն հենց մարտի մեկի բախումներն էին պետք, որպեսզի ՀՀՇ անունը մաքրվի, ներկայիս իշխանությունների սևացման ֆոնին, ու նա իր խնդիրը կատարել ա ու հիմա հեռանում ա, բոլոր էտ մարդիկ հիմա կպապանձվեն
    Եր ջան, չեմ կարծում, բարբաջողը միշտ բարբաջանքի նյութ գտնում է, ուղղակի հերթական անգամ ստիպված կլինեն սահմափակվել մերկապարանոց խոսքերով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (16.03.2009), Norton (16.03.2009), Մարկիզ (16.03.2009)

  12. #23
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    կյանքը ինքնին սև է կամ սպիտակ: Նույնը քաղաքական դաշտում. այսօր մի բևեռն է սպիտալ, մյուսը՝ սև, վաղը դերերով փոխվում են,,, ուրիշ գույներ չկան

    Քո դիրքորոշումը գիտես ինչի է նման? Լավին սպասելուն? Բայց սպասելը անօգուտ է, պետք է ընդառաջ քայլ կատարել:
    Երկու գույնով աշխարհը նկարելը իհարկե հեշտ է բայց դա հանգեցնում է շատ անբացատրելի իրավիճակների ինչը և օրինակ քվանտային ֆիզիկան արդեն հարյուր տարի առաջ – մեր իրականության բազմակողմանիությունը, բացատրել է ու ապացուցել։

    Գոյություն չունի միանշանակություն, օրինակ միանշանակ սև կամ միանշանակ սպիտակ գոյություն ունենալ չի կարող, ֆիզիկապես անհընար է – անորոշության գոյությունը անխուսափելի է։

    Որոշ առումով, այդ իրականությանը եկել են դեռ դարեր առաջ չինացի փիլիսոփաները ին յանի գաղափարով, որ սևը միարժեք սև չէ ու սպիտակը միառժեք սպիտակ չէ ու մեկը մյուսի ձևափոխվելու ունակություն ունի http://en.wikipedia.org/wiki/Yin_and_yang։

    Երկբեվեռ քաղաքական դաշտը սահմանափակ մոտեցման արդյունք է, ինչը օր օրի ամբողջ աշխարհում փոխվում է ու բազմակուսակցությունը անխուսափելի է դառնում։

    Ամբողջ եվրոպան այդ փոփոխության առաջ է կանգնած քանի որ բնակչությունը գույներ է պահանջում կանաչներ, կարմիրներ, գազարագույններ և ոչ թե գորշություն։ Հրեաստանում էլ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ երկու ուղղությամբ այլևս անհընար է բնութագրել քաղաքական դաշտը, ժողովուրդը շատ ավելի ուղիներ գիտի, քան սև ու սպիտակ...

    Շուտով նաև սահմանափակ ու փոքրոգի անգլիացիներին ու ամերիկացիներին էլ դա կհասնի ու երկու կուսակցությունից բացի նաև այլ բազմաթիվ ուղղությունները կլինեն որոշիչ։

    Հայաստանում որպես սովետական կյանքի հետևանք միայն ՄԵԿ կուսակցություն գոյություն ունի, իշխանության – կամ դու դրա մեջ ես կամ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ես։

    Սովետի փլուզումից հետո մի ժամանակ ստեղծվեց իրավիճակ, որ մարդիկ հավատացին, ամեն ինչ հնարավոր է, բայց ցավոք հենց ԼՏՊի ջանքերով վերջում մնաց միակ կուսակցություն ՀՀՇն, մնացածին բանի տեղ դնող չկար։

    Եթե ԼՏՊն կարողանա հիմա վերականգնել հայ ժողովրդի հավատը, որ կարող ես չունենալով պաշտենական պորտֆել լինել երկրում պատկառելի գործիչ, որի ասածից ու արածից շատ բան է կախված, մեծ գործ արված կլինի...

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (16.03.2009), Tig (16.03.2009), Արիացի (16.03.2009), Սամվել (16.03.2009)

  14. #24
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ժողովուրդ, ասեմ իմ համար շատ անսպասելի քայլ էր: Բայց իրոք շատ ճիշտ բան են մտածել, դզեց
    Իմ կարծիքով, եթե արդար ընտրություններ լինեն, որը քիչ հավանական ա, հենց Լևոնն էլ կհաղթի, որովհետև մնացած թեկնածուներից մի գլուխ բարձր ա, ցանկացած տեսանկյունից:
    Ափսոս ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ: Դիտորդի կարգավիճակում եմ:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.03.2009), Elmo (16.03.2009), Mephistopheles (16.03.2009), Norton (16.03.2009)

  16. #25
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու գույնով աշխարհը նկարելը իհարկե հեշտ է բայց դա հանգեցնում է շատ անբացատրելի իրավիճակների ինչը և օրինակ քվանտային ֆիզիկան արդեն հարյուր տարի առաջ – մեր իրականության բազմակողմանիությունը, բացատրել է ու ապացուցել։
    Քվանտային ֆիզիկան գործ չունի քաղաքականությունում
    Քաղաքականության հիմքը շահն է, ՇԱՀԸ: Ոչինչ էլ անբացատրելի չէ, կամ այո է, կամ ոչ: Չես կարող քաղաքականության մեջ պատասխանել՝ չգիտեմ: Ձեռնպահ լինել, նշանակում է խաղից դուրս լինել, որովհետև քո ձայնը չունի նշանակություն


    Երկբեվեռ քաղաքական դաշտը սահմանափակ մոտեցման արդյունք է, ինչը օր օրի ամբողջ աշխարհում փոխվում է ու բազմակուսակցությունը անխուսափելի է դառնում։

    Ամբողջ եվրոպան այդ փոփոխության առաջ է կանգնած քանի որ բնակչությունը գույներ է պահանջում կանաչներ, կարմիրներ, գազարագույններ և ոչ թե գորշություն։ Հրեաստանում էլ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ երկու ուղղությամբ այլևս անհընար է բնութագրել քաղաքական դաշտը, ժողովուրդը շատ ավելի ուղիներ գիտի, քան սև ու սպիտակ...

    Շուտով նաև սահմանափակ ու փոքրոգի անգլիացիներին ու ամերիկացիներին էլ դա կհասնի ու երկու կուսակցությունից բացի նաև այլ բազմաթիվ ուղղությունները կլինեն որոշիչ։
    Դու սխալ ես պատկերացնում երկկուսակցական ու բազմակուսակցական համակարգերը: Երկկուսակցական չի նշանակում, որ երկրում բացի 2 կուսակցությունից այլ կուսակցություններ չկան. կան, ուղղակի կառավարություն կազմում են 2-ը: Իսկ բազմակուսակցական նշանակում է 2-ից ավել կուսակցությունների մասնակցությունը կառավարությանը: Մեր երկրում հոդված 7-ը ասում է, որ բազմակուսակցություն է. բայց դա իրոք այդպես է? Կուսակցությունների թիվը չի սահմանում բազմակուսակցություն, այլ գաղափարների տարբերությունը: Իսկ մեր մոտ կոջսակցությունները տարբերվում են առաջնորդների անուններով...

    Հայաստանում որպես սովետական կյանքի հետևանք միայն ՄԵԿ կուսակցություն գոյություն ունի, իշխանության – կամ դու դրա մեջ ես կամ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ես։
    ճիշտ ես

    Սովետի փլուզումից հետո մի ժամանակ ստեղծվեց իրավիճակ, որ մարդիկ հավատացին, ամեն ինչ հնարավոր է, բայց ցավոք հենց ԼՏՊի ջանքերով վերջում մնաց միակ կուսակցություն ՀՀՇն, մնացածին բանի տեղ դնող չկար։

    Եթե ԼՏՊն կարողանա հիմա վերականգնել հայ ժողովրդի հավատը, որ կարող ես չունենալով պաշտենական պորտֆել լինել երկրում պատկառելի գործիչ, որի ասածից ու արածից շատ բան է կախված, մեծ գործ արված կլինի...
    հիմա էլ Լևոնի ասածից ու արածից շատ բան է կախված, ուղղակի չունի իշխանական լծակներ, բայց շուտով...

    հ.գ. այս թեման նվիրված է քաղաքապետի ընտրություններին, չշեղվենք թեմայից
    Լևոն Տեր-Պետրոսյան, մեզ ՀԱՂԹԱՆԱԿ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (16.03.2009)

  18. #26
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    անսպասելի ու հիանալի քայլ
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայեր, ո՞վ մանրամասն գիտի քաղաքապետի ընտրություններին երևանցու մասնակցության կարգը, խնդրում եմ ասեք:
    Ուղղակի քաղաքապետի ընտրություններ քաղաքացիների կողմից չեն լինելու։ Երևանցիները ընտրելու են ավագանու 65 անդամ համամասնական ընտրակարգով(ընտրելու ենք կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք)։ Եթե որևէ կուսակցություն կեսից ավել տեղ զբաղացնի ավագանու կազմում ավտոմատ այդ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվողը կդառնա քաղաքապետ։ Եթե 50 տոկոսի շեմը ոչ մի կուսակցություն չհաղթահարի, ավագանու ընտրված 65 անդամները գաղտնի քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին առաջադրված թեկնածուներից։
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.03.2009), Նարե (16.03.2009)

  20. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Չգիտեմ ես եմ սխալվում թե իրականում այդպես է, բայց որ ԼՏՊ-ն այդ ցուցակում առաջի համարն է դա դեռ չի նշանակում որ հաղթանակի դեպքում նա է դառնալու քաղաքապետ:
    Այդտեղ կարծեմ նույն հարթությունում լինում են նաև ուրիշ ընտրություններ չգիտեմ « ավագանիներ թե ուրիշ անուն էլ կա» և ըստ հավաքած ձայների՝ մեծամասնությամբ, հաղթող թիմը՝ առաջարկում և անցկացնումա իր քաղաքապետի թեկնածուին:
    Հիմա որ թիմը կունենա մեծամասնություն այդ ընտրություններից հետո նա էլ կառաջարկի իր թեկնածուին՝ քաղաքապետի պաշտոնին:
    Իմ կարծիքով այդպես է, կամ էլ ես սխալվում եմ:
    Եթե կան այստեղ մարդիկ ովքեր հստակ գիտեն թե ինչպես է ընտրվում քաղաքապետը խնդրում եմ ասեք:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  21. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    անսպասելի ու հիանալի քայլ

    Ուղղակի քաղաքապետի ընտրություններ քաղաքացիների կողմից չեն լինելու։ Երևանցիները ընտրելու են ավագանու 65 անդամ համամասնական ընտրակարգով(ընտրելու ենք կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք)։ Եթե որևէ կուսակցություն կեսից ավել տեղ զբաղացնի ավագանու կազմում ավտոմատ այդ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվողը կդառնա քաղաքապետ։ Եթե 50 տոկոսի շեմը ոչ մի կուսակցություն չհաղթահարի, ավագանու ընտրված 65 անդամները գաղտնի քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին առաջադրված թեկնածուներից։
    REAL_ist ջան չէի նկատել որ հարցին հստակ պատասխանել էիր: երբ վերևում գրում էի կարծիքս, քո գրառումը ինչ որ չկար, չնայած ժամային մեծ տարբերություն կա իմ և քո գրառման մեջ, սակայն չէի նկատել ու նույն հարցն էի բարձրացրել:
    Ամեն դեպքում արդեն պարզա ես այդքան էլ չէի սխալվել որ քաղաքապետի ընտրությունը ուրիշ ձևովա լինում:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  22. #29
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Լևոնը ամենակոմպրոմիսային թեկնածուն է: Հիմա երբ ուզենք միտինգ կենենք, մինչև ընտրությունները
    Լևոնի անցնելը համարյա անհավանական է, բայց որ անցավ է....ջաննննննն...միտինգների մշտական ենք վերցնելու
    Շատ հետաքրքիր է լինելու, թե Լևոնը ինչ անակնկալներ է պատրաստել սրանց համար...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (16.03.2009), murmushka (16.03.2009), Նարե (16.03.2009)

  24. #30
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Չնայած նրան, որ ես դեմ եմ եղել Լևոնի ՀՀ նախագահ դառնալուն, բայց որպես քաղաքապետ կուզենաի տեսնել նրան: Իրոք ճիշտ նախաձեռնություն է: Սա ինչոր հավասարակշռության կարող է բերել իրավիճակը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 96-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •