ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
ժամանակՀՀԿ-ում լուրջ իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է գլխավորելու Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների ցուցակը: Մեր տեղեկություններով` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, երեկ հայտարարել է, որ ցանկանում է գլխավորել Չոռնի Գագոյի` Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբը` վրեժ լուծելու համար Տեր-Պետրոսյանից: Սակայն ՀՀԿ-ում այս որոշմանը կտրուկ դեմ են արտահայտվել: Ի դեպ, Տեր-Պետրոսյանի առաջադրման լուրը մեծ անհանգստություն է առաջացրել հատկապես Բեգլարյանի մոտ: Վերջինս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ եթե ելք ունենար, ապա կհրաժարվեր ընտրություններին մասնակցելուց, սակայն հիմա ստիպված է խաղի մեջ մտնելու եւ պարտվելու:
ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ
Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը հեշտ չէ մեկնաբանել։ Ոչ այն պատճառով, որ մեկնաբանելու բան չկա. ընդհակառակը` այդ որոշումը այնքան բազմաշերտ է, որ դժվար է այդ շերտերից որեւէ մեկին նախապատվություն տալ։ Այսուհանդերձ, տվյալ պահին առավել կարեւոր է թվում արձանագրումը, որ այս քայլով առաջին նախագահը ցույց տվեց, որ առաջվա նման պահպանում է քաղաքական պայքարի առաջամարտիկի երիտասարդական ավյունը։ Այն, որ նման ընդունակություն կարող էր ունենալ 1988-ի Տեր-Պետրոսյանը, հասկանալի է։ Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս։ Արդյո՞ք անսպասելի էր Տեր-Պետրոսյանի այս որոշումը։ Մեծ հաշվով` ոչ։ Սա մի իրադարձություն էր, որի տեղի ունենալու հույսը թաքնված էր Հայ ազգային կոնգրեսի շատ համախոհների մտքերում, պարզապես այդ մասին խոսում էին սուրճի սեղանների շուրջ, բայց ոչ` հրապարակայնորեն։ Սրա պատճառն այն էր, որ շատերը վստահ չէին, որ Հայաստանի հիմնադիր-նախագահը իր համար պատշաճ կհամարի պայքարը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար։ Տեր-Պետրոսյանը, սակայն, գնաց նման քայլի եւ դա արեց ոչ թե պատշաճությունը կամ ոչ պատշաճությունը հաշվի առնելով, այլ, որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, հաշվարկելով, որ Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությունը ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու ամենաուղիղ ճանապարհն է։ Եւ, ի դեպ, շատ հետաքրքիր կենսագրություն ունի Տեր-Պետրոսյանը` Հայաստանի առաջին նախագահ եւ Երեւանի` ուղիղ ընտրված առաջին քաղաքապետ։ Այս տիտղոսը գործնականում նվաճված եմ համարում, որովհետեւ ակնհայտ է, թե ում պետք է ընտրել` Չոռնի Գագո-Լեւոն Տեր-Պետրոսյան երկընտրանքի դեպքում։ Քավ լիցի, գուցե այլ կուսակցությունների ցուցակներում հարգելի մարդիկ լինեն, բայց հասկանալի է, որ մեծ հաշվով, ընտրությունը պարզ է` Չոռնի Գագո՞, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Չեմ ուզում քննարկել անգամ այն տարբերակը, որ այս ընտրության արդյունքում Չոռնի Գագոն դառնա Երեւանի քաղաքապետ։ Այս պարագայում, ինչպես կասեր Հրանտ Տեր-Աբրահամյանը, պետք է ընդամենը ասել. «Ապե ստե պահի, հա՞, ես իջնում եմ»։ Իսկ քաղաքապետի ընտրություններում Տեր-Պետրոսյանի առաջադրման հաջորդ արդյունքը Հայ ազգային կոնգրեսի մոբիլիզացիան է։ Կոնգրեսի ակտիվը վերջին շրջանում որոշակի վակուումային վիճակում էր, եւ շատերը չէին պատկերացնում իրենց հետագա անելիքը։ Հիմա յուրաքանչյուրը ունի կոնկրետ անելիք, յուրաքանչյուրը` սկսած Կոնգրեսի վերնախավից, ավարտած հանրահավաքի ամենավերջին շարքում կանգնող ՀՀ քաղաքացով։ Այդ անելիքը շատ կոնկրետ է, եւ անելիքի վայրը նույնպես կոնկրետ է` Երեւան քաղաք, սկսած այն շենքից, որում ապրում եք, ավարտած աշխատավայրով, երթուղային տաքսիով, սրճարանով, հեռախոսազրույցով, ինտերնետային չաթով եւ այսպես շարունակ։ Հայ ազգային կոնգրեսի որեւէ ակտիվիստ այլեւս չի կարող բողոքել, թե պարապ է ու չգիտի` ինչ անել։ Անելիքը պարզ է` մայիսի 31-ի ընտրություններում ձայն բերել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եւ ի վերջո, այս քայլով Տեր-Պետրոսյանը ջարդեց այն քարոզչության ողնաշարը, որ արդեն երկար ժամանակ հետեւողականորեն եւ լայնամասշտաբ իրականացնում են իշխանությունները ոչ միայն լրատվամիջոցներով, այլեւ բամբասանքների տարածման միջոցով։ Իշխանությունը փորձում էր հանրությանը համոզել, թե Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալու քայլեր է մտմտում։ Այս պատմությունից իրոք հեռացման հոտ է գալիս, բայց հեռացողների դերում հայտնվում են նրանք, ովքեր հեռացում էին կանխատեսում Տեր-Պետրոսյանի համար։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին` հասկանալի է, որ այս պայմաններում իշխանության միակ ռեսուրսը ընտրակեղծիքներն են մնում։ Բայց նաեւ ակնհայտ է, որ ընդդիմությունն այսօր ունի ընտրակեղծիքները կասեցնելու բոլոր հնարավորությունները։ Սրա համար անհրաժեշտ է ուղղակի կոնսոլիդացնել Հայ ազգային կոնգրեսի ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ հանրապետության ներուժը։ Քաղաքապետի ընտրությունների հաղթանակը ուղղակի դրված է Հայ ազգային կոնգրեսի «գրպանում», մնում է ուղղակի այդ «գրպանը» պահպանել ջեբկիրներից։
Հ.Գ. Չնայած Երեւանի քաղաքապետի ընտրությունները երկրում Սահմանադրական կարգը վերականգնելու լավ առիթ են, ակնհայտ է, որ ընդդիմությունը լուրջ ասելիք ունի նաեւ Երեւան քաղաքի հոգսերը, պրոբլեմները լուծելու մեխանիզմներ առաջարկելու իմաստով։ Կասկածից վեր է, որ ընդդիմությունը Երեւանի զարգացման ռազմավարական ծրագիր նույնպես կառաջարկի եւ յուրաքանչյուր երեւանցու հասանելի կդարձնի, թե ի վերջո` ինչ է շահելու նա Երեւանի կառավարումը ընդդիմությանը հանձնելուց հետո։
Նիկոլ Փաշինյան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սերժիկենք եթե քթի ծակ ունենային, ապա էս ընտրություններում կառաջադրեին Սև Գագիկի տեղը Քոչին:
Քթի ծակ ունեն դրա համար էլ չեն առաջադրել: Դեռ էնքան ժամանակ չի անցել որ ժողովուրդը մարսի նրան կա մոռանա որոշ հանգամանքներ: Ամեն ինչը մի կողմ դրած, որպես քաղաքապետ կարծում եմ Բեգլարյանը լավը կլիներ, հաշվի առնելով նրա աշխատանքը Կենտրոնում: Բայց հիմա նենց ստացվեց, որ ընտրում ենք ոչ թե քաղաքապետ, այլ երկրի ապագան կարելի ա ասել, քանի որ լճացում ա գնում արդեն ինչքան ժամանակա, ու ընդդիմության հաղթելը հակակշիռ կստեղծի, հետևաբար "ինչ ուզում անում եմ" 10 տարվա գաղափարախոսության վերջը կգա:
Սամվել (18.03.2009)
Աղբյուր՝ lragir.amԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մարտի 18-ին հայելի ակումբում ներկայացրել է բացատրությունն այն բանի, թե ինչու Ժառանգությունը Երեւանի քաղաքապետի ընտրությանը չի մասնակցում հայ Ազգային Կոնգրեսի հետ միասնական ցուցակով: Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ իրենք Հայ Ազգային Կոնգրեսին առաջարկել են քննարկել այն ընտրազանգվածի հարցը, որը լինելով դեմ իշխանությանը, այդուամենայնիվ չի քվեարկում նաեւ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ այդ նկատառումից ելնելով է, որ Ժառանգությունը ՀԱԿ-ին ներկայացրել էր ցուցակ, որտեղ առաջինը Արմեն Մարտիրոսյանն էր, նոր միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովսեփ Խուրշուդյանը նշում է, թե նախագահի ընտրության ժամանակ իրենք մտածում էին, որ դաշտն իսկապս սեւ ու սպիտակ է դարձել, սակայն ընտրությունը ցույց տվեց, որ ընդդիմադիր մեծ ընտրազանգված գնաց եւ քվեարկեց այլ մարդկանց օգտին: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, գուցե դա էր այն ռեսուրսը, որը պակասեց հաղթանակի համար, որը սակայն բերելու է անպայման հաղթանակի: Ժառանգության մամուլի խոսնակը ասում է, որ իրենք Հայ Ազգային Կոնգրեսին առաջարկում են քննարկել ընդամենը այդ ընտրազանգվածի հարցը, ոչ թե ցուցակներում շատ ու քիչ տեղի խնդիրը, ինչպես որ տպավորություն են փորձում ստեղծել ժառանգության կեցվածքի մասին:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ սթափության կոչ է արել ընդդիմադիր մամուլին, որպեսզի Ժառանգությանը չանվանարկեն ու չհամարեն ընդդիմության թշնամի, քանի որ դա ձեռնտու է միմիայն իշխանությանը: Ժառանգության ներկայացուցչի խոսքով, իրենց կուսակցությանը պետք չէ շփոթել որեւէ մեկի հետ: Խուրշուդյանը հայտարարել է նաեւ, որ Ժառանգությունը հավատում է, որ հաղթելու է ընդդիմությունը, ի դեմս իր երկու թեւի` Ժառանգության եւ Հայ Ազգային Կոնգրեսի; Ժառանգության առանձին մասնակցությունը Հովսեփ Խուրշուդյանը պայմանավորում է հենց նրանով, որ չեն ցանկանում փոշիացնել այն ընտրողների ձայները, որոնք դեմ են իշխանությանը, բայց ընդդիմության օգտին էլ չեն քվեարկի, քանի որ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
Լրագրողների հարցին, թե արդյոք առանձին մասնակցելը չէ, որ փոշիացնում է ընդդիմության ձայնը, Հովսեփ Խուրշուդյանը համաձայնել է, ասելով, թե դա կարող է ապատիա առաջացնել հանրության շրջանում եւ մի մասը կարող է ընտրությանը պարզապես չգնալ տեղամաս ու չքվեարկել, սակայն նա մյուս կողմից նշում է, որ ՀԱԿ ցուցակը իրենց համար լինելով հարգելի, հենց այդուամենայնիվ հենց այն բանի պատճառով, որ մարդիկ կարող են Լեւոն տեր-Պետրոսյանի առաջատարության դեպքում չգալ ու չվեարկել այդ ցուցակի օգտին, իրենք գնում են առանձին, որպեսզի չկորցնեն այդ ընտրազանգվածին: Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ Արմեն Մարտիրոսյանի թեկնածության առաջատրությամբ ցուցակ ներկայացնելով, իրենք պարզապես փորձել են հենց այդ ընտրազանգվածին էլ ներգրավել, ու ստեղծել այնպիսի մի վիճակ, որ առաջնորդներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մյուսները իրենց ուսերի վրա, ի դեմս Արմեն Մարիտրոսյանի, ընդդիմությանը տանելու էին հաղթանակի:
Տպավորություններս խիստ հակասական են: Մի կողմից ինձ բավական դուր է գալիս «ժառանգության» գործունեության մի շարք դրվագներ, մյուս կողմից այս քայլը կատարյալ սխալ քայլ է:
Ինձ բոլորովին չեն բավարում ժառանգության ու Խուրշուդյանի բացատրությունը, քանի-որ օբյեկտիվորեն համարում եմ, որ այս որոշումը հենց կարող է տանել որոշ ձայների փոշիացման: Խուրշուդյանի ասածը, որ սրանով ուզում են շահել այսպես կոչված «երրորդ ուժի» ձայները, ովքեր և ՀԱԿ-ին են դեմ, և իշխանությանը, պարզապես միֆ է: Այդպիսի մարդիկ ձայն չէին տա անգամ «Արմեն Մարտիրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան...» ցուցակին, որովհետև դրանում առկա է Տեր-Պետրոսյանի անունը, այն էլ՝ երկրորդ տեղում: Մյուս կողմից օբյեկտիվորեն տեսնում ենք, որ այսօր անգամ կան ՀԱԿ հակակիրներ, ովքեր ոգևորված են ու ուզում են ՀԱԿ-ի օգտին քվեարկել, հենց ցուցակի առաջին տեղում Տեր-Պետրոսյանի անվան համար: Նրանք իրենց այս դիրքորոշումը բացատրում են իշխանությանը ռեալ հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությամբ: Հետևաբար սա ևս գալիս է ցույց տալու Խուրշուդյանի ասածների իրականության հետ եզր չունենալու փաստը:
Մյուս կողմից գիտենք, որ անգամ Ժառանգություն կուսակցության բազում շարքային անդամներ դժգոհ են վարչության այս որոշումից: Այսինքն դեռ ՀԱԿ համակիրներին ու այսպես կոչված երրորդ կողմին չանդրադառնանք, հենց իրենց համախոհներն են դժգոհ: Հետևաբար ժառանգության այս քայլը կարող է բերել միայն ձայների փոշիացման, որովհետև օբյեկտիվորեն իրենք առանձին հանդես գալով ոչ մի շանս չունեն մեծ տոկոսներ հավաքելու, շատ քչերն են նրանց օգտին քվեարկելու:
Բացառիկ շանս է այսօրվա Տեր-Պետրոսյանի առաջադրումը ու սրանից օգտվել պարտավոր էին բոլորը՝ թե՛ ՀԱԿ համախոհ, թե՛ հակախոհ, որովհետև սա ռեալ հնարվորություն է երկրի բրգաձև կառավարման կառուցվածքը փոխելու, թերևս եզակի հնարավորություն, ռեալ ուրվագծվող, տեսանելի: Ու այս պարագայում ժառանգության այս դիրքորոշումն իմ համար անընդունելի է ու անգամ այլ բաներ մտածելու տեղիք է տալիս:
Բայց դեռ ես էլ կսպասեմ դեպքերի զարգացմանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ քանի՞ տոկոս է պետք հավաքել ավագանում տեղ ունենալու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԲԱԺԻՆ 7. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 30.6. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 138.18. Քվեարկության և ընտրության արդյունքների ամփոփումը
3. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 7 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 9 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հեսա ասեմ, Ձայնո ջան:
Հիմա, գնանք նայենք թե Ընտրական Օրենսգիրքը ինչ ա ասում էս կապակցությամբ:ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 13. Ավագանու կազմը, ընտրության կարգը
1. Ավագանին կազմված է 65 անդամից։
2. Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Փաստորեն ՀԱԿ-ի դեպքում հարկավոր է առնվազն 9%: Բայց եթե ՀԱԿ-ը հավաքի 40%, կամ մեկ այլ կուսակցություն կամ դաշինք, ապա ավտոմատ կստանա մեծամասնություն` 50%+1: Իսկ Ժառանգությունը պիտի հավաքի 7%: Երկուսի անցնելու դեպքում նվազագույնը կլինի 16%: Բայց դա ոչ մեկիս պետք չի, քանի որ մեզ պետք է ՀԱԿ համար նվազագույնը 40%: Նախագահականի արդյուքներին եթե նայենք, ու հաշվի առնենք ՕԵԿ, Դաշնակցությունից հիսթափված ընդդիմադիր զանգվածը, հաղթանակը ՀԱԿ գրպանում է:ՀՀ ԸՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Բ Ա Ժ Ի Ն 7
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 138.18. Քվեարկության և ընտրության արդյունքների ամփոփումը
1. Երևանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 63.2 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին.
2) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
3. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 7 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 9 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները):
4. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (դաշինքների) թեկնածուների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի) թեկնածուների ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Եթե սույն կետով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, իսկ մյուս մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջև:
5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:
Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:
6. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակներից ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
7. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման, անցկացման և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրության իրական արդյունքները:
8. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով դատարան կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
9. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների թեկնածուների ցուցակների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։
10. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:
11. Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող թեկնածուին: Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, կամ հաջորդ թեկնածուները հրաժարվում են մանդատից, ապա մանդատը մնում է թափուր:
Մոդերատորական: Թեմայից դուրս հումորը ոչնչացված է:
Վերջին խմբագրող՝ Elmo: 18.03.2009, 15:24:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ