Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ
Աղջիկ, որին ժամանակին փախցրել են իր կամքին հակառակ և որին ետ են բերել ծնողները իհարկե մի քանի օր դեպքից հետո.
Ի՞նչ խորհուրդներ կտաք այդ աղջկան, որը գտնվում է հոգեբանական բարդ իրավիճակում
Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ
Աղջիկ, որին ժամանակին փախցրել են իր կամքին հակառակ և որին ետ են բերել ծնողները իհարկե մի քանի օր դեպքից հետո.
Ի՞նչ խորհուրդներ կտաք այդ աղջկան, որը գտնվում է հոգեբանական բարդ իրավիճակում
Վերջին խմբագրող՝ Kisa: 17.01.2007, 17:02:
Ï..էտ մի քանի օրվա մեջ ախջկա կամքին հակառակ նաև ուրիշ բանա? եղել:... գիտեք ինչ...
Ամեն դեպքում ահավոր վատ բանա:Զզզվում եմ նման տղաներից:Ինչպե?ս կարելիյա աղջկա հետ նման կերպ վարվել:Ինչ աղջիկ ուզումա լինի....
..Իսկ աղջկան....մի քիչ ցրվել, հանգստանալա պետք....մի քիչ մենակ մնալ, հետո ընկերների հետ լինել, շփվել, ապրել.....
Եղել է....electrical_storm-ի խոսքերից
Գիտեմ որ ահավոր բան է, կարծում եմ իրոք պետք է ապրել
Իսկապես տխուր բանա:
Չէ որ մարդ ենք,իսկ շատերը անում են կենդանուն վայել քայլեր.![]()
Ես խորհուրդ կտամ այդ աղջկան թքած ունենա բոլորի կարծիքի վրա և իրան մեղավոր չզգա,աշխարհում չարը շատա,ինչ արած...
Եթե հնարավորություն կա թող գնա ուրիշ տեղ ապրելու,փոխի միջավայրը,թե չէ մեր հայերի մեջ նման դեպքից հետո դժվար կլինի ապրել:
Ու մի բանել, պետք չի նման դեպքից հետո այդ մարդում վատ աչքերով նայել,
հակառակը...
Չեմ հասկանում, թե ինչ խնդիր կա դրա մեջ: Լրիվ նորմալ ա ընտիր ու հոյակապ: Բարդը գիտե՞ք որնա, երբ ծնողները ստիպում են աղջկան մնալ տղու հետ: Իսկ էս դեպքում ի՞նչ խնդիր կա:![]()
Համաձայն եմ քեզ հետ քո ասած տարբերակը ավելի ահավոր ու զզվելի էArtgeo-ի խոսքերից
Իրոք չեմ կարողանում հասկանալ այդպիսի ծնողների մտածելակերպը:
Իսկ այս դեպքում կարծում եմ երևի այդ աղջկա համառ նշանակություն ունի իրեն շրջապատողների կարծիքը իր մասին…? Մտածում եմ իրոք պետք է աշխատի ցրվել , և շարունակել ապրել:
Մի կողմ դնենք ծնողների ստիպելը, այնքանել նորմալ ու ընտիր չի,չէ որ նրա կամքին հակառակ բան են արել,բռնացել են և դա բերում է ծանր հոգեբանական վիճակի:Artgeo-ի խոսքերից
Կներես, արի մի բան պարզենք, նրան փախցրել են միայն, թե՞ բռնաբաել էլ են:emo-ի խոսքերից
Artgeo-ի խոսքերից
Ես այդպես հասկացա
electrical_storm-ի խոսքերից
Kisa-ի խոսքերից
Հա, էդ դեպքում չգիտեմ ինչ ասեմ, տխուր ա, բայց դե սենց թե նենց կյանքը շարունակվում ա: Այն տղային պետք է բերման ենթարկել ու նա պիտի ստանա իր պատիժը: Կամ էլ, միգուցե աղջիկն ու տղան իրար հետ ծանոթանան սիրեն: Եթե սիրելը բացառվում է, ապա երկու տարբերակ է մնում: Եթե աղջիկը հղի չէ, ապա նա պիտի կարողանա հաղթահարել հոգեբանական ծանր հարվածը, ինչը հեշտ չի, բայց հնարավոր է: Իսկ հղիության դեպքում, արդեն նորից երկու տարբերակ է առաջանում: Կամ թողնել երեխային, կամ աբորտ անել: Երկու դեպքում էլ շարունակել կյանքը...
Ես գիտեմ նման մի դեպք... Խոսքը ընդամենը 16ամյա արտակարգ գեղեցիկ աղջկա մասին է, որ ապրում էր Արտաշատի շրջանի գյուղերից մեկում: Նրան սիրահարվում է մի տղա, որին աղջիկը տանել չէր կարողանում: Մի քանի ամիս աղջկա բարեհաճությանը արժանանալ փորձելուց ու ձախողվելուց հետո տղան դիմում է վճռական քայլի` փախցնում է նրան: Օրեր անց աղջիկը մի կերպ ծնողների հայտնում է իր տեղը ու խնդրում փրկել իրեն: Ծնողները ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ արդեն «բանը բանից անցել էր» (աղջկա հոր բառերն են): Սակայն աղջիկն ուներ նաև հորեղբայր, որ նրան հարազատ աղջկա պես էր սիրում, ով և գնում է ու հետ բերում նրան: Այստեղ ես նորից հիշեցնում եմ, որ աղջիկն ապրում էր Արտաշատի շրջանի գյուղերից մեկում... այսինքն` սույն դեպքից հետո նրա ապագան խիստ կասկածի տակ էր... Հարազատ ծնողներն այլևս չեն ընդունում նրան` ասելով` դու էլ մեր աղջիկը չես, դու փաստացի արդեն ՆՐԱ կինն ես... (նույնիսկ հաշվի չառնելով, թե ինչպես է ՆԱ տիրացել այդ կնոջը)... Այդ իսկ պատճառով կազմակերպում են հարսանիք ու աղջկան «օրինական» կերպով ամուսնացնում այդ տղային հետ...
Դեպքից տարիներ են անցել, աղջիկն արդեն 21 թե 22 տարեկան է, ունի զավակ... նախքին չքնաղ արտաքինից հետք անգամ չի մնացել... Ապրու՞մ է թե՞ գոյատևում
Դե հիմա դուք ասեք... կործանվե՞ց կյանք![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Եթե աղջկա կամքին հակառակ տղան նույնիսկ աղջկա մազին էլ դիպչի, դա դատապարտելի է. չէ? որ աղջիկները շատ քնքուշ էակներ են:Նրանց պետքա սիրել ու ամեն բան անել, որ լավ զգան ուժպտան:Տղան պետքա աղջկան պաշտպան լինի, ոչ թե հակառակը:Նողկում եմ նման դեպքերից:Զզզվում են էտ կովկասյան անկապ ու ապուշ սովորույթներից ու մենթալիտետից:Ատում եմ նման տղաների:Աղջկա համար դա շատ ծանր հոգեբանական հետևանքներ կարողա թողնել:Պիտի ամեն բան արվի, որ նման բաներ տեղի չունենան:
Զզզվում եմ, որ աղջիկներին դիտարկում են որպես առարկա, "кухарка", երեխա պահող,,, աղջիկը դա շատ մեծ բանա, ու աղջկա մեջ մի ամողջ տիեզերք կա, անվերջություն կա աղջկա մեջ....
Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ հոգեկան ապրումներ կարող է ունենալ աղջիկը, որին տիրացել են իր կամքին հակառակ այն էլ , երբ դա իր ԱՌԱՋԻՆ սեռական հարաբերությունն է ( նման ձևով) իր կյանքում: Նա կորցնում է վստահությունը տղամարդկանց նկատմամբ, այդ վստահության կորուստը նույնիսկ թշնամության է վերածվում: Ամոթը, դատապարտված լինելու, երեսով տալու, անըդհատ հիշեցնելու վախը ներսից կրծում է նրա հոգին:
Ես խորհուրդ կտայի հոգեբանի մոտ տանել նրան, քանի որ նման դեպքերում աղջիկները այդ թեմայով ոչ ոքի ( անգամ ամենամտերիմ մարդկանց) հետ չեն կարողանում ազատ խոսել / կիսվել: Լավ կլիներ, որ նոր զբաղմունք ( լինի աշխատանք, սպորտ, արվեստի ճյուղ, հետաքրքրություն...), նոր շրջապատ գտներ իր համար, և կարճ ժամանակով ինչ-որ տեղ մեկնելն էլ կօգներ գոնե մի քիչ ցվրվելու: Բայց այնուհանդերձ դա հետք է թողնում ամբողջ կյանքում, հատկապես տղամարդկանց հետ հարաբերություններում:
Ամեն դեպքում նա պետք է զգա, թե ինչքան սիրված է հարազատների ու հատկապես ծնողների կողմից և որ այդ դեպքը չի վնասել իր նկատմամբ սերը, հարգանքը, վերաբերմունքը...
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Շատ եմ ցավում այդ աղջկա համար, քանի որ դա տեղի է ունեցել իր կամքին հակառակ ու ինչ-որ մի ապուշի պատճառով, որը իր արարքներին հաշիվ չի տալիս:
Աղջկա համար ավելի վատ բան հազիվ թե կարար լիներ, ու քանի որ շատ պատասխանատու բան է խորհուրդ տալը, ես ուղղակի իմ կարծիքը կասեմ: Այն մարդը, ով արժանի է քո արցունքներին ու տառապանքներին, ուղղակի թույլ չի տա որ դա քո հետ պատահի, իսկ ով արժանի չի, սկի պետք էլ չի տառապել, լավ է ծուտ մոռանալը:
Հիմա մանավանդ շատ կօգնի հարազատների կողմից ջերմ վերաբերմունքը և խնամքը:
Վերջին խմբագրող՝ Արսեն: 17.01.2007, 21:16:
...ներկերս վերջացել են...
Հա…Իրոք ցավալի դեպքեր գրվեցին այս թեմայում, լացս եկավ նույնիսկ… Հիմնական խորհուրդներն արդեն գրվել են, բայց իմ մոտ մի հարց մնաց. ինչու՞ Հայաստանում նման դեպքերում վախենում են դատարան դիմելուց: Չէ՞ որ դա կոչվում ա բռնաբարություն, իսկ բռնաբարությունը կրում ա քրեական պատասխանատվություն և դրա դիմաց տալիս են մի քանի տարի ազատազրկում… Համ էլ էս ի՞նչ ապուշ ավանդույթներ ու պրինցիպեր ունենք մենք՝ հայերս
: Ահավոր կատաղում եմ, երբ լսում եմ նման պատմություններ: Քիչ հերիք էն աղջկան բռնաբարել են, նա հոգեկան ապրումների մեջ ա մի հատ էլ հլը շրջապատն ա սկսում էշ-էշ դուրս տալ, ճնշել, «անուն գցել» ու նման բաներ: Փոխանակ օգնեն էդ աղջկան, շրջապատեն սիրով և քնքշանքով կեղտոտ բաներ են խոսում
: Եթե ինձ իմ կամքին հակառակ փախցնեին, ես հետ գալու ցանկություն ունենայի, իսկ իմ ծնողները դեմ լինեին (չնայած իմ ծնողներն էդ մակարդակի մարդիկ չեն), ապա ես ինքս կհրաժարվեի նման ծնողներից ու մի կերպ իմ ճարը կգտնեի՝ փախնելով ինձ փախցրածից: Չեմ հասկանում ախր, էդ ի՜նչ ծնող պտի լինի, որ իր երեխու կամքի հակառակ բաներ ստիպի անել
: Ու՜ֆ, շատ ջղայնացա… Ախր համարյա ամեն օր նման պատմություն եմ լսում ու կատաղում եմ մեր հայ ազգի տգիտության ու անմակարդակության վրա
:
Հ.Գ. Եթե որևէ մեկին վիրավորեցի իմ գրառումով, ապա ներողություն եմ խնդրում, պարզապես արտահայտեցի իմ կարծիքը…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ