Նկատե՞լ եք, թե որքան է մարդկանց մասնագիտությունը ազդում նրանց աշխարհայացքի վրա։ Միշտ մտածել եմ, թե ինչքան ուրիշ կլինեի ես, եթե իմ մասնագիտությունն ընտրելու փոխարեն ասենք մաթեմատիկոս դառնայի... Ի՞նչ ուրիշ երանգներով կտեսնեի աշխարհը, ինչպե՞ս կընկանելի և կմեկնաբանեի իրերն ու երևույթները։
Նման մի անեկդոտ կա, երբ հացնում են հրշեջին, թե ինչ տարբերություն ջութակի ու թավջութակի միջև, պատասխանում է, որ թավջութակը տասը րոպե ավելի երկար է վառվում։
Ինչպե՞ս է ամեն մեկիդ մասնագիտությունը ազդում ձեր աշխարհընկալման վրա։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք այս կամ մասնագիտության՝ մտածողության վրա ունեցած ազդեցության մասին։


Մեջբերել
Օրինակ, շինարարության մեջ հող փորողները մի տեսակ դաժան մարդիկ են։ Դաժան են նաեւ աղբ հավաքողները։ Բացի են հացի փուռում աշխատողները։ Հանգիստ են Էլեկրտիկները։ Մանր թվերի հետ աշխատողներն էլ են հետաքրքիր՝ ժլատ են։ 


Ու ընդհանրապես ցանկացած բան կարդալիս անմիջապես նկատում եմ առկա լեզվական սխալներն ու վրիպակները։ Նույնիսկ բանավոր խոսք լսելիս երբեմն ինձ հազիվ եմ զսպում, որ չընդհատեմ ու չուղղեմ տվյալ մարդու թույլ տված սխալները...
Միևնույն ժամանակ նկատել եմ, որ վերջերս, երբ այլևս սրբագրական աշխատանքով չեմ զբաղվում, զգում եմ, որ աչքս այլևս նախկին սրությունը չունի...
Սա կարելի է որակել որպես բծախնդրություն, բայց որ ասեմ՝ սրբագրությամբ զբաղվելուց հետո եմ բծախնդիր դարձել, սուտ կլինի։ Ի ծնե էլ էդպիսին եմ եղել, ուղղակի սրբագրիչ դառնալուց ի վեր անտանելի բծախնդիր եմ դարձել։

Էջանիշներ