Ոնց փորձում եմ XML ֆայլի մեջ չեմ կարում հայերեն գրել…
Ոնց փորձում եմ XML ֆայլի մեջ չեմ կարում հայերեն գրել…
հնարավոր ա խմբագրիչիցդ լինի.
WordPad--ով փորձի, յունիկոդ...
Խմբագրիչը կապ չունի, ես էլ ամեն ինչ տեղը տեղին անում եմ, նույնիսկ XML-մեջ նշում եմ, որ յունիկոդա, իմ մոտ նորմալ ցույց ա տալիս, բայց երբ մեկ ուրիշ ծրագրային ապահովման մեջ եմ օգտագործում հարցական նշաններ են երևում հայերենի փոխարեն:
չգիտեմ դրանիցա թե չէ, բայց որ հայերեն եք գրում, հետո եդ ֆայլը ոչ ստանդարտ հմբագրիչով (կարծեմ homesite-նել կլինի) բացեք եդ յունիկոդ ֆայլը, ու եթե ֆայլի սկզբում 3 հատ անկապ սիմվոլ կա, ջնջեք.
Նախ, ոչ մի կապ չունի, ֆայլդ *.xml ընդլայնումն ունի, թե ասենք *.txt :^Barcelona^-ի խոսքերից
Եթե unicode կոդավորումով ես գրում ու վերջում էլ որպես unicode կոդավորմամբ ֆայլ ես պահպանում, ապա ոչ մի խնդիր պիտի որ չլինի: Խղճիս հանգստության համար հենց նոր մի հատ էլ փորձեցի: Ամեն ինչ նորմալ է:
Եթե հետո այլ ծրագրով նորմալ չի երևում, ապա կամ այդ ծրագիրը unicode ապահովում (support) չունի կամ պետք է ուղղակի հայերենը պարունակող որևէ unicode տառատեսակ ընտրել: Այդքան բան:
Եթե ավելի մանրամասն ասեք, թե ինչ ծրագրերով, ինչ կոդավորմամբ ու ինչ տառատեսակով ինչ եք անում, գուցե ավելի կոնկրետ խորհուրդ տամ:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Եթե unicode-ով պռոբլեմ է լինում, կարող ես ASCI - ով պահել տառերը, բայց ամեն տառի համարը վերածես HEX կոդի:Արշակ-ի խոսքերից
Օրինակ.
՛Ա՛ -> 178 -> 0xB2
կարող ես XML-ում ՛Ա՛-ի փոխարեն գրես, B2
Շատ խնդիրներում, այս մոտեցումը ինձ օգնել է:
Տղերք ջան, մի հարցում կարո՞ղ եք ինձ օգնել…
Ուրեմն "Macromedia Dremviewer" ում հայերենը(ansi ,utf8) լրիվ նորմալ աշխատում է:
Սակայն կոդերով աշխատելիս ավելի հարմար եմ համարում օգտագործել NotePad++ ծրագիրը և կամաՆց-կամաՆց դրան եմ ուզում անցնել… Սակայն NotePad++ -ում հայերեն և ռուսերեն տառերը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չեն երևում: Ինչ-որ հարցականներ են երևում տառերի տեղը: Փորձել եմ "ֆոնտը" փոփոխել(ansi ,utf8)…, բայց դե էլի բան չի ստացվել:
Իսկ էլ Ի՞նչ տարբերակներ կան փորձելու,կամ դա ինչի՞ց կլինի:
եթե հարցականներ են (այլ ոչ թե քառակուսիներ կամ նման բաներ) ուրեմն ծրագիրը Unicode չի "սատարում": Ես ունեմ Notepad+ (մի հատ պյուսով), նորմալ աշխատում է:
Իսկ ընդհանուր առմամբ Dreamweaver-ի կարգի ծրագրերը երբեք չեն խանգարում: Հատկապես autofill-ի նման ֆունկցիաները միշտ օգտակար են:
Ես ել փորձեցի Notepad+-ը, սակայն դա էտքան էլ լայն հնարավոր8յուններ չուներ, ինչ որ ++-ը…Ինչևէ, ինձ մոտ խնդիրը նրանում է, որ մեկ `?????, մեկ էլ ինչ որ քառակուսիներ է ցույց տալիս, կարծում եմ դա կապ չունի , թե Notepad-ը քանի պլյուսով է, քանի որ բոլոր "txt" րեդակտորների մեջ նուկն պրոբլեմն է: ինձ մոտ հավանաբար լրիվ ուրիշ պրոբլեմ է. Իսկ հնարավո՞ր է դա ամբողջովին ԱՆԳԼԵՐԵՆ XPsp2-ից լինի:
Իսկ այդ պրոբլեմն էլ կարելի է լուծել, ճիշտն ասած, ինձ մոտ մի հատ ծրագիր կար, որը կատարում էր նույն autofill-ի ֆունկցիան և բավականին դյուրին օգտագործվող և օգտակար ծրագիր էր,որն աշխատում էր շատ ծրագրերի հետ, սակայն ցավոք սրտի հիմա դա էլ չունեմ(Ջնջվցվցվցվել է):"Հատկապես autofill-ի նման ֆունկցիաները միշտ օգտակար են:"
եթե քառակուսիներ է ցույց տալիս, ուրեմն .... ուրեմն հավանաբար XP-ում Asian Language Support ինստալլ արած չի: Դա արվում է Regional And Language Options-ից....
եթե դրա ինստալյացիայի ժամանակ ինչ-որ խնդիրներ լինեն, կամ այստեղ գրիր, կամ` http://armunicode.org
OK! Thanks!
Անպայման այսօր կփորձեմ, հուսով եմ,որ գոնե այդպես կստացվի;
Արդյունքի մասին կտեղեկացնեմ:Thanks!
Egern.net: Ես ակումբում արդեն գրառել էի, որ քո ասած տարբերակն իրոք օգնեց միացնելու համար Հայերենը, բայց նոր տեսա, որ իմ կողմից արված գրառումը չկա... Շնորհակալ եմ կրկին...Քեզ էլ խորհուրդ կտամ որ փորձես Notepad++-ը, այն իմ կարծիքով +-ի ավելի հաջողված տարբերակն է...Thanks!
Ինձ շատ ծանոթ պռոբլեմ է որ վեբում առաջանում են խնդիրներ XML ու հայերեն unicodeի հետ կապված: Երբ ես պետք է XML-ից տվյալներ ստանայի որ ցույց տայի Հայերեն տառեր www.hay.am կայքի նորություններում (տվյալները տալիս է panarmenian.net կայքը) մենք ստիպված եղանք տառերը փոխարինել այսպես կոչված Web Safe Numeric Characternerի, հիմա կասեք հին մեթոդ է եւ այլն, բայց առանց պռոբլեմի աշխատում է, օրինակ ասենք իմ այս տեքստը XMLում կերեվար այսպես որ ուրիշն էլ կարողանար իրեն կայքի վրա ցույց տար՝
Իսկ աշխատանքը հեշտացնելու համար մենք ստիված եղանք ստեղծել HAY Converter եւ HAY Converter Plus ծրագրերը: Ծրագրերի օգնությամբ կարող եք գրել հայերեն ANSI տառերով ու convert անել հայերենի WEB SAFE NUMERIC CHARACTER-ներիԿոդ:Ինձ շատ ծանոթ պռոբլեմ է որ վեբում առաջանում են խնդիրներ XML ու հայերեն unicodeի հետ կապված: Երբ ես պետք է XML–ից տվյալներ ստանայի որ ցույց տայի Հայերեն տառեր www.hay.am կայքի նորություններում (տվյալները տալիս է panarmenian.net կայքը) մենք ստիպված եղանք տառերը փոխարինել այսպես կոչված Web Safe Numeric Characternerի, հիմա կասեք հին մեթոդ է եւ այլն, բայց առանց պռոբլեմի աշխատում է, օրինակ ասենք իմ այս տեքստը XMLում կերեվար այսպես որ ուրիշն էլ կարողանար իրեն կայքի վրա ցույց տար՝
Վերջին խմբագրող՝ Ludwig: 07.06.2007, 00:26:
http://hayeren.akumb.am/?p=convertor ում էլ է հնարավոր փոխարկել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ