Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ
Աղջիկ, որին ժամանակին փախցրել են իր կամքին հակառակ և որին ետ են բերել ծնողները իհարկե մի քանի օր դեպքից հետո.
Ի՞նչ խորհուրդներ կտաք այդ աղջկան, որը գտնվում է հոգեբանական բարդ իրավիճակում
Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ
Աղջիկ, որին ժամանակին փախցրել են իր կամքին հակառակ և որին ետ են բերել ծնողները իհարկե մի քանի օր դեպքից հետո.
Ի՞նչ խորհուրդներ կտաք այդ աղջկան, որը գտնվում է հոգեբանական բարդ իրավիճակում
Վերջին խմբագրող՝ Kisa: 17.01.2007, 17:02:
Ï..էտ մի քանի օրվա մեջ ախջկա կամքին հակառակ նաև ուրիշ բանա? եղել:... գիտեք ինչ...
Ամեն դեպքում ահավոր վատ բանա:Զզզվում եմ նման տղաներից:Ինչպե?ս կարելիյա աղջկա հետ նման կերպ վարվել:Ինչ աղջիկ ուզումա լինի....
..Իսկ աղջկան....մի քիչ ցրվել, հանգստանալա պետք....մի քիչ մենակ մնալ, հետո ընկերների հետ լինել, շփվել, ապրել.....
Եղել է....electrical_storm-ի խոսքերից
Գիտեմ որ ահավոր բան է, կարծում եմ իրոք պետք է ապրել
Իսկապես տխուր բանա:
Չէ որ մարդ ենք,իսկ շատերը անում են կենդանուն վայել քայլեր.![]()
Ես խորհուրդ կտամ այդ աղջկան թքած ունենա բոլորի կարծիքի վրա և իրան մեղավոր չզգա,աշխարհում չարը շատա,ինչ արած...
Եթե հնարավորություն կա թող գնա ուրիշ տեղ ապրելու,փոխի միջավայրը,թե չէ մեր հայերի մեջ նման դեպքից հետո դժվար կլինի ապրել:
Ու մի բանել, պետք չի նման դեպքից հետո այդ մարդում վատ աչքերով նայել,
հակառակը...
Չեմ հասկանում, թե ինչ խնդիր կա դրա մեջ: Լրիվ նորմալ ա ընտիր ու հոյակապ: Բարդը գիտե՞ք որնա, երբ ծնողները ստիպում են աղջկան մնալ տղու հետ: Իսկ էս դեպքում ի՞նչ խնդիր կա:![]()
Համաձայն եմ քեզ հետ քո ասած տարբերակը ավելի ահավոր ու զզվելի էArtgeo-ի խոսքերից
Իրոք չեմ կարողանում հասկանալ այդպիսի ծնողների մտածելակերպը:
Իսկ այս դեպքում կարծում եմ երևի այդ աղջկա համառ նշանակություն ունի իրեն շրջապատողների կարծիքը իր մասին…? Մտածում եմ իրոք պետք է աշխատի ցրվել , և շարունակել ապրել:
Մի կողմ դնենք ծնողների ստիպելը, այնքանել նորմալ ու ընտիր չի,չէ որ նրա կամքին հակառակ բան են արել,բռնացել են և դա բերում է ծանր հոգեբանական վիճակի:Artgeo-ի խոսքերից
Շատ եմ ցավում այդ աղջկա համար, քանի որ դա տեղի է ունեցել իր կամքին հակառակ ու ինչ-որ մի ապուշի պատճառով, որը իր արարքներին հաշիվ չի տալիս:
Աղջկա համար ավելի վատ բան հազիվ թե կարար լիներ, ու քանի որ շատ պատասխանատու բան է խորհուրդ տալը, ես ուղղակի իմ կարծիքը կասեմ: Այն մարդը, ով արժանի է քո արցունքներին ու տառապանքներին, ուղղակի թույլ չի տա որ դա քո հետ պատահի, իսկ ով արժանի չի, սկի պետք էլ չի տառապել, լավ է ծուտ մոռանալը:
Հիմա մանավանդ շատ կօգնի հարազատների կողմից ջերմ վերաբերմունքը և խնամքը:
Վերջին խմբագրող՝ Արսեն: 17.01.2007, 21:16:
...ներկերս վերջացել են...
Հա…Իրոք ցավալի դեպքեր գրվեցին այս թեմայում, լացս եկավ նույնիսկ… Հիմնական խորհուրդներն արդեն գրվել են, բայց իմ մոտ մի հարց մնաց. ինչու՞ Հայաստանում նման դեպքերում վախենում են դատարան դիմելուց: Չէ՞ որ դա կոչվում ա բռնաբարություն, իսկ բռնաբարությունը կրում ա քրեական պատասխանատվություն և դրա դիմաց տալիս են մի քանի տարի ազատազրկում… Համ էլ էս ի՞նչ ապուշ ավանդույթներ ու պրինցիպեր ունենք մենք՝ հայերս
: Ահավոր կատաղում եմ, երբ լսում եմ նման պատմություններ: Քիչ հերիք էն աղջկան բռնաբարել են, նա հոգեկան ապրումների մեջ ա մի հատ էլ հլը շրջապատն ա սկսում էշ-էշ դուրս տալ, ճնշել, «անուն գցել» ու նման բաներ: Փոխանակ օգնեն էդ աղջկան, շրջապատեն սիրով և քնքշանքով կեղտոտ բաներ են խոսում
: Եթե ինձ իմ կամքին հակառակ փախցնեին, ես հետ գալու ցանկություն ունենայի, իսկ իմ ծնողները դեմ լինեին (չնայած իմ ծնողներն էդ մակարդակի մարդիկ չեն), ապա ես ինքս կհրաժարվեի նման ծնողներից ու մի կերպ իմ ճարը կգտնեի՝ փախնելով ինձ փախցրածից: Չեմ հասկանում ախր, էդ ի՜նչ ծնող պտի լինի, որ իր երեխու կամքի հակառակ բաներ ստիպի անել
: Ու՜ֆ, շատ ջղայնացա… Ախր համարյա ամեն օր նման պատմություն եմ լսում ու կատաղում եմ մեր հայ ազգի տգիտության ու անմակարդակության վրա
:
Հ.Գ. Եթե որևէ մեկին վիրավորեցի իմ գրառումով, ապա ներողություն եմ խնդրում, պարզապես արտահայտեցի իմ կարծիքը…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իսկ բռնաբարողը դեռ կենդանի՞ է։Kisa-ի խոսքերից
Թող չհուսահատվի և իմանա, որ կայնքը միևնույնն է նրա համար երջանկություն դեռ կբերի,
Մնում է հարազատ մարդկանց աջկցությունն ունենալ, և թեկուզ առանց դրա էլ թող հոգեկան առումով հանգիստ ու վստահ մտքերն այցելեն նրան...
Նա կգնահատվի, եթե պայքարել փորձի և իրագործի իր երազանքները, իղձերը բոլոր...
Թող աշխարհին միայն Հայաստանով չնայի, աշխարհը մենակ Հայաստանում չի, և չի վերջանում հույսերի հանգրվանումը մեր անուրջներում...![]()
կներեք իհարկե, ուղղակի հետաքրիքր է, դուք իսկապես էդպես եք մնտածում, թե ուղղակի լավատեսի դիմակով եք ծածկվել: Ինչը կարող է լավ լինել, եթե էդ աղջիկը ամբողջ կյանքում պիտի հիշի, որ մի հատ սրիկա շան որդի իրեն անասունի պես է պահել: Հա գուցե հայաստանից ու հայերից հեռու ինքը կկարողանա նոր կյանք սկսել, բայց միևնույն է, դա երջանկություն չի կարող լինել: Ինքը ողջ կյանում պիտի տանջվիԻսկ էդ տղային ու դրա նման սիրկաներին պետք է վառել, հա հենց վառել հրապարակում, ու ջհանդամ թե դժողք չենք գնա, դրանց պետք է հիմա դտել ու չսպասել ահեղ դատաստանին
![]()
Ես շատ լավ եմ հասկանում Ձեր մտքերը, և համաձայն եմ չսպասելու հետ, բայց ինչ կտա այդ դատաստանը, իհարկե չի վերադարձնի կորցված ու վիրավորված կյանքն ու զգացմունքները, բայց եթե ուժերիդ կարեցածին չափով պայքարում ես, դա փարատում է սիրտդ...
Ես կարծում եմ, որ այո դժվար թե նա մոռանա դա, բայց ես ինքս կցանկանայի, որ մոռանա ու հանի այդ դժոխային հիշողությունները իր մտքերից, գոնե թող ընկերները ամեն կերպ, ջանք չխնայելով օգնեն ու պաշտպանեն նրան ամեն սրիկայություններից ու ավելորդ խոսակցություններից...
Պայքարելով և փորձելով հույսը դնել ընկերների և մարդկությունը չկորցրած մարդկանց վրա, և թեկուզ հանուն ինքն իրեն, թող որ նա հասնի իր նպատակներին և գտնի իր երջանկությունը
Չե որ նման իրավիճակներ կարող են բոլորիս էլ պատահել, քանի որ կյանքը լի է դաժան ու ստոր, անուղղելի անասուն կենդանիներով...
Կներեք վերջի բառերի համար, բայց հասնում ա այդ արարքների դիմաց...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ