may ջան Մարտին Լյութերի ամենակարևոր բարեփոխումներից էր այն, որ նա թարգմանեց աստվածաշունչը մայրենի լեզվով ու այն հասանելի դարձրեց մարդկանց: Իսկ մեր եկեղեցին Խաչատուր Աբովյանին կարծեմ 5րդ դարում չէր, որ հալածում էր դրա համար:
Նշածս ընդհանրական է , թե ավետարանչականներ, հոգեգալստականներ , խարիզմատներ...
Love has an enemy, but it is already defeated!
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Շատ ներողություն, Ձեր կարծիքով Աստվածաշունչը պիտի ամեն անգամ թարգմանվի ժամանակի խոսակցական լեզվով? Եթե այո, ինչն է պատճառը, որ մինչ օրս նույն Ձեր նշած Լութերի թարգմանությունն է հիմնականում կիրառվում բողոքականների կողմից. չէ որ անցել է մոտ հինգ դար (նույնիսկ արդի գերմաներենով թարգմանված Աստվածաշնչի տպագրությունն է առժանացել բողոքականների խիստ քննադատությանը):
Մի բան է, որ Ձեզ թվում է, և մի այլ բան, որ փաստում եք: Ձեր իրավունքն է, ես էլ իմ իրավունքով ենթադրում եմ, որ Ձեզ ճիշտ չի թվում:
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Nareco (24.02.2009)
Ժող ջան, ծանոթներիցս մեկը վերջերս հարցրեց ինձ՝ եթե Հիսուսին կախաղանի ենթարկած լինեին, պիտի պարան պաշտեինք? կամ եթե քարկոծած լինեին, քար, կամ մի այլ մահվան գործիք? եւ ինչու ենք մենք մահվան գործիքն անընդհատ հիշատակում եկեղեցիների վրա, խաչակնքման միջոցով? հարցը մնում է ինձ համար բաց...
այս հիմնավորումը ինձ չի բավարարում, քանի որ Քրիստոս Հարություն է առել, ինչու՞ դրա հետ կապված որեւէ սիմվոլ չի ստեղծվել…
ինձ թվում է . խաչի սիմվոլը քրիստոնեությունից շատ ավելի վաղ է եղել, դա պարզեցված հավերժության նշանը չէ արդյոք? գուցե քրիստոնեությունը վերցրել է սիմվոլը, այնուհետեւ ավելացրել նաեւ նոր բովոնդակություն, կապել այն Քրիստոսի չարչարանքների հետ? ի դեպ ենթադրությունը մերկապարանոց չէ, նույնպիսի մոտեցում է դրսեւորվել գրեթե մեր բոլոր հեթանոսական տոների նկատմամբ... եթե կարող եք լույս սփռել այս հարցերի վրա, շնորհակալ կլինեմ, քանի որ ծանոթիս հարցը ինձ անակնկալի բերեց, չէի մտածել այդ, մասին, բայց հիմա այդ հարցը ինձ հետաքրքրում է...
Мне нравится, что вы больны не мной...
Խաչ պաշտելը՝ Քրիստոսի աշխարհ գալու խորհրդի հետ բացարձակ կապ չունի:
Խաչ պաշտելը մարդկային մտքի արգասիքա, պարտադիր մի բան պիտի ունենան տեսանելի որ պատկերացնեն խորհուրդների միտքը:
Աներևույթ, անտեսանելի բաները մարդկային ուղեղը չի ընկալում, դա է պատճառը որ Քրիստոսի խորհրդի հետ մարդկությունը ասոցիցնում է խաչը, չնայծ որ Աստվածաշնչում նկարագրած խաչելության տեսարանը, կապ չունի խաչափայտի հետ, դա շատ ավելի խորը իմաստ ունի, քան մինչև այժմ հասկացել և բացատրել են տարբեր կրոնական և ոչ կրոնական արկղերին պատկանող շատ ու շատ « թանկագին ուսուցիչներ»
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Երևում է ես էլ ստիպված եմ լինելու շոշափել ճանաչել - բացահայտել անցումը: Չնայած մեջբերումը Կտրուկից է արված, ես ակնկալում եմ յուրաքանչյուրի օգնությունը, ով կցանկանա և կկարողանա օգնել ինձ: Ես Աստծուն չեմ ճանաչում և չեմ բացահայտել:
Ես գ ի տ ե մ, որ Աստված ԿԱ: Ես գ ի տ ե մ, որ այն, ինչ ես տեսնում, լսում, զգում եմ, ստեղծվել է Նրա խոսքով, ավելին՝ հենց Նրա նյութականացած խոսքն է: Ես չեմ հավատում, որ «Բիբլիա» կոչվող գիրքը Աստծո խոսքն է: Ավելին, այն խանգարում է ինձ Աստծուն հավատալու իմ, ես կասեի, Աստվածանվեր գործում: Կուզե՞ք, սպանեք, չեմ հավատում: Որպես մարդու կողմից գրված գիրք այն ինձ բավականին դուր է գալիս, շատ ճշմարտություններ է այն ինձ սովորեցնում, ինչպես նաև ավելի հեշտ եմ հաշտվում նրանում իմ կարծիքով տեղ գտած շատ, մեղմ ասած, անճշտությունների հետ: Հիմա ես ի՞նչ եմ- հավատացյա՞լ, անհավա՞տ, սրբապի՞ղծ:
Ես նույնիսկ վախենում եմ այս գրառումը տեղադրել « Հարցեր քահանային» բաժնում: Վախենում եմ, որ այն շատ անտակտ կհնչի…
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 26.03.2009, 18:33:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Նախ ասեմ, որ վախենալու ոչինչ չունեք այս հարցը քահանային տալու
Հիմա անդրադառնանք Ձեր հարցին: Հարցն անշուշտ խիստ բարդ է, բայց պատասխանելս նաև բարդացնում է մի կողմից այն, որ քրիստոնյա եմ և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորական, հետևաբար պիտի պատասխանեմ սեփական համոզմունքներիս տեսակետից, մյուս կողմից էլ չէի ցանկանա որևէ, թեկուզ աննուղակի, <ճնշում> գործադրել: Հարգում եմ մարդու ազատությունը և գտնում, որ ճշմարտության հասնելու լավագույն ուղին սեփական ընտրությամբ և ազատ կամքով հասնելն է:
Սկսենք մի հարցից. ինչու չեք հավատում, որ Բիբլիան կամ Ս. Գիրքն Աստծո Խոսքն է?
Հ.Գ. Կներեք, եթե մեր զրույցն ընդհատվի: Կապս պարբերաբար խափանվում է:![]()
Նախ՝ շնորհակալություն ճնշման ուղին չընտրելու համար: Այն ոչ մի լավ բանի չեր հանգեցնի:
Պատասխանելով հարցին ասեմ, որ իմ կարծիքով ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է ինքը հավատում, որովհետև հավատը պետք է չհիմնվի որևէ պարզաբանման կամ ապացույցի վրա. այդ դեպքում «հավատալ» -ի փոխարեն կարելի /և պետք/ կլիներ ասել-«համոզվել», «համաձայնվել», «վստահել» և այլն: Օրինակ՝ Աստծու հարցում ինձ ոչ ոք չի օգնել, իսկ գիրքը նույնիսկ փորձել է խանգարել, բայց ես հավատում եմ…![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Եկվոր ջան հրաշալի հարցեր են, եթե Քրիստոնյաները չեն առարկի և քեզ չեն հուզի իմ պատասխանները ես կպատասխանեմ հիմնվելով Արիական Վեդաների վրա, այլ կերպ պարզապես մի կարդացեք...
Աստծո Գերագույն Անձնավորությունը Անձ է, որը բնակվում է Հոգևոր աշխարհում, որը դուրս է նյութական տիեզերքից, այսպէս կոչված դրախտից կամ դժոխքից:
Աստծո հիմնական որակներն են՛ Ամենահզոր, Ամենահրապուրիչ, Ամենահարուստ, Ամենաանձնուրաց, ամենագեղեցիկ և ամենախելացին, այս բոլոր որակները միասին վերցրած ունի միյան Գերագույն Անձը:
Նա է ստեղծում նյութական տիեզերքը իր ամեն ինչով և մոլորակներով, և տալիս է Գիտելիք Իր մասին Կրոնների տեսքով որպեսզի ապրող էակները կարողանան
Ճանաչել Նրան և մահից հետո վերադառնան Նրա մոտ...
Գերագույնը չնայած որ Նա Անհատականություն է, ներկա է ամենուրեք և գտնվում է բոլոր ապրող էակների սրտերում որպես Գեր Հոգի, սովորական լեզվով Նրան ասում են Խիղճ...
մնացածը հետո...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ