dvgray, այն որ քո ասած պայծառ ուղեղներ միշտ էլ եղել են, դրա վերաբերյալ կարծում եմ ոչ ոք չի վիճում, բայց քանի գնում ավելի եմ համոզվում գիտական աշխարհի սուբյեկտիվիզմի մեջ։ Ու ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ երկար ժամանակ, երբ դարվինիզմն էր իշխում աշխարհում (հիմա էլ շատ մեծ չափով), ցանկացած գիտնական ով այն հերքող տեսակետներ էր արտահայտում, միանգամից սկացնում էին, չէին թողնում առաջ գնա, խոսքը լսելի դառնա, փաստերը կոծկվում էին։ Հիմա տարբեր գիտնականներ սկսել են քիչ–քիչ խոսել էդ մասին ու ջրի երես հանել։
Էլ չեմ ասում պատմությունը, որ ամեն մի երկիր իր ուզած ձևով է դասավորում ու չտեսնելու տալիս հակառակ կողմի փաստերը։
Գիտական աշխարհը մեծ մասամբ դրսևորում է սուբյեկտիվիզմ՝ ենթարկվելով տվյալ հասարակության մոդայիկ աշխարհընկալմանը, քաղաքական կողմնորոշմանը, ազդվելով դրանցից։ Ու միայն հատուկենտ համարձակներ են, որ կարողանում են դեմ գնալ, դիմակայել ճնշմանը ու հաճախ հետմահու փոխում գիտական աշխարհի զարգացման ընթացքը։
Ու ընդհանրապես, արևմտյան գիտական աշխարհի ամբողջ պատմության ընթացքում նման դեպքերը բազմաթիվ են՝ ինչպես կարծրացած գիտական պատկերացումերի, այնպես էլ միտումնավոր կերպով ակնհայտ ճշմարտությունը չընդունելու։ Միշտ էլ գիտական աշխարհում պայծառ ուղեղները իրենց տեսած ճշմարտությունները հաստատելու համար ստիպված են եղել պայքարել շրջապատող ինտելեկտուալ անազնվության դեմ։
Ստանդարտ մոդելներից մեկն էլ սա է. տարեց գիտնականը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է ինչ–որ ոլորտում, ճանաչված գիտնական, հաճախ նաև գիտությունների ակադեմիայում բարձր պաշտոն ունի ու հանկարծ հայտնվում է ինչ–որ երիտասարդ, որի գիտական պնդումներով տարեց գիտնականի (ու իր շրջապատի մյուս գիտնականների) ողջ կյանքի աշխատանքը, բազմիցս պնդած տեսակետները փուչ են դուրս գալիս։ Բնականաբար տարեց գիտնականը սկսում է ատամներով պայքարել իր «վաստակի ու պատվի» համար։

Էջանիշներ