1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Իսկ եթե "կյանք մահից հետո" ասելով, Հիսուս նկատի ուներ այն կյանքն ու հավերժությունը, որին հասավ ինքը, որին հասան, ասենք, Ֆրեյդը, Էնշտեյնը, կամ, թեկուզ, Մուհամեդը:![]()
Ի՞նչ հասցե էիր ուզում, որ լիներ. ասենք ֆիզիկական ոլորտի նմա՞ն. Երևան, Աբովյան փողոց 10նման հասցե նկատի ունեի՞ր - Այդ ոլորտն նույնքան բնական է մեր հոգու համար, որքան այս ֆիզիկականը մեր ֆիզիկական մարմնի համար. նա հոգու ոլորտն է սա՝ ֆիզիկական ու այստեղ ոչ մի զարմանալի կամ արտասովոր բան չկա։ Այնտեղ էլ կան բազում ոլորտներ տարբեր աստիճանի նուրբ տատանումներով ու հոգին գնում է այն ոլորտ, որ ոլորտին որ համապատասխանում են իր հոգու տատանումները և ֆիզիկական կյանքն էլ հենց դրա համար է, որ կատարելագործվի մարդ ֆիզիկական ոլորտում ու իր իսկական բնակավայրում (այլ ոչ թե ֆիզիկական մեր փորձադաշտում) առաջ գնա՝ ձեռք բերելով համապատասխան հոգևոր որակներ։
Միակ դժվարությունն այն է, որ մարդ չի հիշում ոչ իր վերերկրային ոլորտում գտնվելը, ոչ իր անցած կյանքերը (միայն մինչ 7 տարեկան երեխաների մոտ է դա մասնակի պահպանվում այն էլ վերագրվելով երեխայի երևակայությանն ու ծիծաղի կամ ծաղրի հանդիպելով երեխան պակում է այդ դուռն էլ)։ Իսկ չի հիշում մարդ, որովհետև սխալ կլիներ ու կխանգարեր մարդու առաջխաղացմանը և ասեմ ինչու՞. եթե մարդ հիշեր, որ իր անցած կյանքում նա վնասել է մի անձնավորության, որն իր հետ հիմա կողք կողքի ապրում են ու ըստ պատճառ-հետևանքի օրենքի այս կյանքում էլ նա պետք է վնասի իրեն պատկերացնում եք ինչ կկատարվի նրանց հետ ու այդպես կխախտվի ամեն բան։ Կամ ասենք անցյալ կյանքում մեկը թագավոր է եղել ու հիմա պետք է կյանքից այլ փորձ ձեռք բերի ու ծնվել է բանվոր, իսկ իրեն ղեկավարը իրեն նախկին ծառան է որին անցյալ կյանքերում շատ էր ճնշել ու հիմա պետք է հատուցիվերջիս միտքը որ աշխարհիկ իշխանավորները հասկանան, վստահ եմ այլ կերպ կապրեն ու առավել օգտակար իրենց իսկ համար։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մահը մարդու կյանքի վերջում տեղի ունեցող այն իրականությունն է, որից դեռ ոչ-ոք չի խուսափել։ Բոլոր դարերում մարդը փորձել է բացահայտել, թե ի՞նչ է մահը՝ դիմելով հնարավոր բոլոր միջոցների։ Մահվան նկատմամբ մարդու այսչափ հետաքրքրությունը պայմանավորված է դրա նկատմամբ ունեցած վախով։ Մարդկանց համար մահը ամեն բանի ավարտն է։ Որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս ընդհանրապես չխոսել դրա մասին։
Սակայն քրիստոնյաները միանգամայն այլ տեսակետ ունեն այս խնդրի շուրջ։ Աստվածաշունչն ամբողջությամբ պատասխանում է նաև այս հարցին։ Ըստ Աստծո Խոսքի՝ ֆիզիկական մահն ընդամենը անցում է մի իրականությունից մյուսին։ Ուստի, հիմք ընդունելով նշված փաստը, ոմանք վստահեցնում են, որ անհանգստանալու որևէ կարիք չկա։ Սակայն եթե կրկին դիմենք Աստվածաշնչին, ապա պարզ է դառնում, որ իրականում մահվանից հետո սկսվող իրականությունը քեզ համար կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, եթե դու չգիտես Հիսուս Քրիստոսի խաչով բացված ճանապարհի մասին։ Այս ճանապարհը տանում է դեպի մի տեղ, որին մեր Տեր Հիսուս Քրիստոսը կոչում է դրախտ։
Աստվածաշունչը պնդում է, որ իրականում գոյություն ունի և դրախտ, և դժոխք։ Դրախտում, որտեղ կա Աստծո ներկայությունը, մահից հետո հայտնվում են այն մարդիկ, ովքեր իրենց երկրային կյանքի ընթացքում արձագանքել են Աստծո կանչին և ընդունել են Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական Տեր ու Փրկիչ։ Մյուս կողմից, դժոխքում հավիտյանս կլինեն նրանք, ովքեր մինչև վերջ մերժել են Հոր կանչը, որը կոչ է անում վերադառնալ Իր հետ անմիջական փոխհարաբերության վայրը։ Դրախտ տանող ճանապարհը ոչ քո համեմատաբար արդար կյանք ապրելով է, և ոչ էլ միայն գործածդ մեղքերի ու հանցանքների համար զղջալով։ Սրանք, իհարկե, լավ բաներ են, սակայն ինքնին չեն ապահովագրում մարդուն մահվանից հետո դժողքում հայտնվելուց։ Միակ և կրկին միակ ճանապարհը դա Հիսուս Քրիստոսին հավատալն է ու Նրա հանդեպ ունեցած հավատքը համապատասխան գործերովամրապնդելը։
Հետաքրքիր է նշել, որ Աստված դժոխքը չի ստեղծել մարդկանց համար (Մաթ. 25:41): Այն ի սկզբանե ստեղծվել է սատանայի և նրա հետ ընկած չար հրեշտակների դատաստանի համար։ Սակայն մարդիկ, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսի միջոցով փրկությունը, իրականում ոչ միայն մերժում են Քրիստոսի էությամբ լցված կյանքի հնարավորությունը, այլ նաև ընտրում այս աշխարհի չար էությամբ ապրելը, որ նույնն է թե ընդունում են սատանայի ապստամբ էությունը։ Սրանով իսկ, բոլոր նրանք, ովքեր մերժում են Քրիստոսին, ըստ Աստվածաշնչի, մահվանից հետո կհանդիպեն նոր, սակայն միևնույն ժամանակ նաև դաժան մի իրականության։
Սակայն քրիստոնյաների համար մահը վախի աղբյուր չէ, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր փառավոր հարությամբ հաղթել է մահին (1-ին Կոր. 15:54-55):
Second Chance (18.04.2009), Կտրուկ (16.02.2009)
Ես նույնպես հակված եմ հավատալու վերամարմնավորման գաղափարին:
Կասեմ ավելին, ես զարմանում եմ, որ երկիր մոլորակի վրա դեռ կան մարդիկ, որոնք կասկածի տակ են դնում վերամարմնավորման գաղափարը: Անձամբ ես այս համոզմանը հանգել եմ հենվելով ՍԵՓԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ վրա, այլ ոչ թե հիմք ընդունելով եվ որպես միակ եվ ճշմարիտ ապացույց բերելով մեկ գիրք, իսկ հետոել շարունակելով աչք փակել այն անհերքելի ապացույցների վրա որոնք կոչված են վկայելու վերամարմնավորման գաղափարը:
Բազմաթիվ ՅՈԳեր, դեռեվս կյանքի օրոք վարպետորեն տիրապետում են մահվան արվեստին, նրանք կարողանում են աստրալ մարմինը ժամանակավոր անջատել ֆիզիկականից, եվ ճանապարհորդել գոյության նուրբ ոլորտներով, եվ նորից վերադառնալ ֆիզիկական մարմին: Այս կարգի մարդիկ իրականում գոյություն ունեցող, մեզ հետ նույն մոլորակի վրա ապրող մարդիկ են, այլ ոչ թե ինչ որ ֆանտաստիկ սյուժեյով ֆիլմի կամ գրքի հորինված պերսոնաժներ:
Եվս մեկ անհերքելի փաստ որը վկայակոչում է վերամարմնավորման հավաստի լինելը--------------Տիբեթցիների հոգեվոր առաջնորդ Դալայ Լաման, արդեն դարեր շարունակ, կյանքից -կյանք վերամարմնավորվում է տարբեր մարմիններում, որպեսզի շարունակի առաջնորդել սեփական ժողովրդի հոգեվոր վերելքը: Ամեն անգամ մահվանից առաջ նա հաղորդում է իր ծնվելու հաջորդ վայրը, արտաքին նշանները որոնց շնորհիվ նրան կարող են գտնել, եվ դեռ մանուկ հասակից նրան կարգել Տիբեթցիների հոգեվոր առաջնորդ: Սակայն բացի գտնվելու ճշգրիտ վայրի, արտաքին նշանների մասին տեղեկություններից գոյություն ունեն նաեվ հատուկ հարցեր, որոնց պատասխանը երբեք չի կարող իմանալ 5-6 տարեկան սովորական երեխան, եվ որոնց օգնությամբել հենց վերջնականապես համոզվում են որ երեխան հենց ինքը Դալայ Լամայի հերթական վերամարմնավորումն է:
Ըստ Քրիստոնեության այժմյան մեկնաբանության, մարդը ապրում է մեկ կյանք, եվ վերջին դատաստանից հետո ըստ գործած լավ կամ վատ արարքների, եվ ըստ Քրիստոսին որպես փրկիչ ընդունելու կամ չնդունելու հանգամանքի, մեռելները արժանանում են կամ դրախտի կամ դժոխքի: Մեկ կյանք ապրելու գաղափարը արդեն իսկ խիստ հակասում է տիեզերական այն օրենքներին որոնց մենք անպատճառ կարող ենք հետեվել կյանքին ավելի բաց աչքերով նայելու դեպքում:
Մեզնից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն հարց է տալիս-------Ո՞ՐՆ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ-------հենց նույն տիբեթցիները ասում են որ կյանքի իմաստը կայանում է ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ եվ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ:
Այս խոսքերը խիստ բնական են հնչում եվ ոչ մի կերպ չեն հակասում կյանքի օրենքներին: ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ, ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԿԶԲԻՆ:Իսկ արդյո՞ք հնարավոր է մեկ՝ մարդկային չափազանց կարճ կյանքի ընթացքում, անցնել ինքնաճանաչման եվ ինքնակատարելագործման ողջ ուղին
Մարդիկ կյանքի ընթացքում հաղթահարում են բազմաթիվ դժվարություններ, անցնում են փորձությունների, զրկանքների, դառնությունների միջով, այս ամենի արդյունքում կուտակում են կյանքի փորձ, ձեռք են բերում իմաստություն, նույնիսկ ամենածանր պայմաններում շարունակում են կառչել կյաքից, եվ այս ամենը ինչի՞՞՞՞ համար, որ հասնեն մահվան շեմին եվ մի քանի ակնթարթում կորցնեն ողջ կուտակվաց իմաստությունը եվ կյանքի հմտությունը: Կամ որ այդ ամենը սառեցնեն դարերով ինչ է թե կհասնի դատաստանի օ՞րը եվ հնարավոր է հրաշք տեղի ունենա եվ հայտնվեն դրախտում՞՞՞ Իսկ ի՞նչ է դրախտը՞՞՞՞՞՞ մշտական երջանկությու՞ն, իսկ արդյոք սաել չի հակասում տիեզերական օրենքներին, չէ որ բնության մեջ ամառվան հաջորդում է ձմեռը, ցերեկվան հաջորդում է գիշերը, ցրտին տաքը, ուրախությանը հաջորդում է տխրությունը եվ հակառակը:
գիտնականները վերջերս առնետների վրա փորձ են կատարել, ստիմուլացրել են կենդանու ուղեղի այն հատվածը որը պատասխան է տալիս երջանկության զգացման հետ: եվ ինչ է տեղի ունեցել, կենդանին դադարել է կատարիել կեր փնտրելու սովորական գործողությունը, նրա վարքից կարելի էր հետեվել որ պարզապես կորցրել է ապրելու իմաստը, եվ փորձի արդյունքը այն եղավ որ կենդանին շատ արագ, առանց որեվե լուրջ պատճառների պարզապես սատկեց:
ihusik (15.02.2009), Terminator (16.02.2009), Ուլուանա (14.02.2009)
ես կասկածի տակ չեմ դնում այլ հստակ մերժում եմ վերամարմնավորման մոլորությունը։այն համարում եմ աննպատակ ու դեպի փակուղի տանող։և ուզում եմ այդ շարքից տալ մի քանի հարց ամրապնդելու համար իմ տեսակետը։
1 քանի՞ անգամ մարդը պետք է գնա ու գա։
2 ո՞րն է դրա նպատակը եթե ոչինչ չի հիշելու։
3 եթե անընդհատ նույն հոգիները գնում գալիս են. ապա ինչի՞ հաշվին է շատանում մարդկությունը։
շարունակելի
Monk (14.02.2009), Second Chance (16.02.2009)
Ես էլի առիթ ունեցել եմ այս խոսքերը մեջբերել կրոնին վերաբերող այլ թեմայի շրջանակներում-----------------Աստված ԱԲՍՈԼՅՈՒՏ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ Է: Իսկ ԱԲՍՈԼՅՈՒՏԸ իր մեջ ընդգրկում է ԱՄԵՆ ԻՆՉ, տեսանելին եվ անտեսանելին, վերջավորը եվ անվերջանալին............... եվ եթե նա հանդիսանում է ԱՄԵՆ ԻՆՉ , հետեվաբար նա ոչ միայն սկզբնաղբյուրն է, այլ նաեվ հետեվանքը, եվ այս ընդգրկուն գաղափարից այն կողմ մարդկային միտքը բարձրանալ պարզապես անկարող է:
Եվ եթե ես Աստծո փոխարեն սկսեմ պատասխան տալ ձեր հարցերին, դրանք կլինեն ընդհամենը
պատասխաններ տրված ՄԱՐԴԿԱՅԻՆ ուղեղի կողմից, լավ կլիներ որ, ոչ ոք այս կամ այն գրքից բերված տողերը մեջբերելով, չփորձի խոսել ԱՍՏԾՈ անունից,ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ: հետեվաբար ես կփորձեմ ներկայացնել ԻՄ պատկերացումները ձեր տված հարցերի վերաբերյալ:
1-----------քանի՞՞ անգամ մարդը պետք է գնա ու գա:
ԵՍ կարծում եմ որ նպատակը պետք է հանդիսանա ճանապարհը , այլ ոչ թե հենց բուն նպատակը,մեկ նպատակին հաջորդում է մեկ այլ նպատակ, եվ այսպես շարունակ, շարժվելով դեպի անսահմանություն: Ցույց տվեք ինձ, թե որտե՞ղ են սկսվում, եվ որտեղ են վերջանում թվերի հաջորդականությունը:
2------ո՞րն է դրա նպատակը, եթե ոչինչ չի հիշելու:
Կարծում եմ այն ինչ որ պետք է, հիշվում է, լավ խոսք կա-----մեր կարման դա մեր միտքն է------կարեվորը մեր մտքերի պարունակությունն է, այլ ոչ թե այս կամ այն իրադարձությունների շղթան:
Մենք պետք է զգույշ վերաբերվենք մեր մտքերին, գիտակցելով որ մեր մտքերի եվ իրադարձությունների մեջ որոնք տեղի են ունենում մեր կյանքում, կա խիստ պատճառահետեվանքային կապ:Մեջբերեմ հրաշալի խոսքեր ասված մեծ փիլիսոփայի կողմից--------ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄԵՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ-------եվս մեկ մեջբերում որը ռուսերենով է լավ հնչում--------Я ЕСТЬ ТО ЧТО Я ДУМАЮ---------Գաղտնիք չի որ երեխան ծնվում է արդեն ունենալով սեփական բնավորություն:Իսկ ինչպես պարզեցինք հենց բնավորությունն է պայմանավորում մարդու ճակատագիրը: Էնպես որ դա առաջի հայացքից է թվում թե մարդ ոչինչ չի հիշում, գիտնականները վաղուց պարզվել են որ այն ամենը ինչ տեղի է ունենում մարդու կյանքում, այն ամենը ինչ նա մտածում կամ զգում է գրանցվում է ենթագիտակցության մեջ: Ահա հենց սա է որ մենք տեղափոխում ենք կյաքից կյանք:
3----------եթե անընդհատ նույն հոգիները գնում գալիս են. ապա ինչի՞ հաշվին է շատանում մարդկությունը-------------եթե ես տաի ձեր այն հարցի պատասխանը, թե ինչի հաշվին է շատանում մարդկությունը ես նաեվ հանգիստ կպատասխանեի այն հարցին, թե ինչպես է առաջացել մարդկությունը:
Չամիչ.որևէ կասկած չունենալով քո տրամաբանության վրա այնուամենայնիվ ասեմ. որ հարցերին վերաբերվող որևէ հիմնավորում չհնչեց։ուղղակի տարալուծական մտքեր։
բայց փորձենք առաջ գնալ։
Մարդը մարդ է առաջինը իր հիշողությամբ և իր արարքներին պատասխան տալու ունակությամբ։ինչի՞ համար եմ սա ասում՝ ենթադրենք թէ. ոչ թէ քո ներկա ժամանակից առաջ ես եղել. այլ նույն ժամանակի մեջ 2 կերպով ես հանդես գալիս. ասենք մեկը դու ես .մեկն ել կողքի շենքի Սաքոն։ որևէ բան տալիս է քեզ Սաքոյի գոյությունը։ իհարկե ո՛չ։ նմանապես և անցյալի երևակայական եսդ ոչինչ չի կարող քեզ տալ։ 2 ի՞նչ է լինում այն հոգիների հետ որոնք հասնում են կատարյալ կամ բավարար վիճակի։ նորից պետքէ վերամարմնավորվե՞ն թէ՞ պետք է ոչնչանան։
Չամիչ. կարծում եմ քո ասած ՙբացարձակ գոյությունը՚ ամեն դեպքում պետք է մարդկությանը հայտներ իր կամքը. այլ ոչ թէ թողներ ինքնահոսի։![]()
Ձեր թույլտվությամբ ես էլ պատասխանեմ այս հարցերին։
Նախ ասեմ, որ վերամարմնավորման գաղափարը ոչ թե տանում է փակուղի, այլ հանդիսանում իմ կարծիքով միակ ուղին փակուղի չմտնելու համար և միակ ուղին, որ հիմնավորված պատասխանում է շատ ու շատ հարցերի, որոնք եթե չընդունենք այդ գաղափարը ապա չենք էլ կարող տրամաբանական ու ճիշտ լուծում գտնել ու ստիպված պետք է փակուղի մտած ասենք. «Աստծո գործերն անքննելի են» և վերջ դնենք մեր գիտելիքի ձգտմանը։
1 քանի՞ անգամ մարդը պետք է գնա ու գա։
Այնքան անգամ, որքան որ հարկավոր է, որ հոգին տվյալ շրջանի համար նախատեսված իր դասերը սերտի, ինչպես աշակերտը։ Դուք մեկ օր չեք գնացել չէ՞ դպրոց ու փոխադրվել երկրորդ դասարան, այլ մի շարք օրեր գնացել եք դասարան ամեն օր մի բան սովորել հարստացրել ձեր տվյալ դասարանի համար նախատեսված գիտելիքները ու եթե այնքան ծույլ չեք եղել, որ դասատուն տնօրենի հետ խոսելով չթողնեն ձեզ փոխադրվել երկրորդ դասարան կարճ ասած համապատասխանել եք շատ թե քիչ մյուս դասարան անցնելուն ապա մյուս տարվանից հաճախել եք երկրորդ դասարան և այդպես շարունակ։ Իսկ երբ ավարտել եք դպրոցը և ընդունվել մանկավարժական իսնտիտուտ և ավարտել այնտեղ էլ ստանալով համապատասխան գիտելիքներ, ապա իրավունք եք ստացել գալ դպրոց և ինքներդ դասավանդել այն աշակերտներին, որոնք դեռ դպրոց հաճախելու մակարդակում են։ Կարծում եմ հասկանալի էին բերածս նմանություններն ձեր հարցի հետ կապված։ Իմիջիայլոց հոգիներն ունենում են ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկային մարմնավորումներ, որպեսզի ավելի արագ կատարելագործվեն՝ ձեռք բերելով երկու սեռերի հոգեբանական համապատասխան հատկանիշներն էլ ու երբեմն հանդիպած էլ կլինեք տղամարդու կանացի որակներով կամ հակառակն ու նաև որոշ հակառակ սեռի արտաքին տեսքի գծերով ինչը կարող է հանդիսանալ ոչ անցած մարմնավորման ժամանակ տվյալ հոգին հակառակ սեռի ներկայացուցիչ է եղել։ Բնականաբար լինում են նաև մի քանի մարմնավորումներ նույն սեռի ներկայացուցիչ որպես։ (մանրամասը չեմ գրում, թե չէ շատ երկար կլինի...)
2 ո՞րն է դրա նպատակը եթե ոչինչ չի հիշելու։
Նախ մի հակադարձ հարց այս հարցի հետ կապված. դուք հիշու՞մ եք ինչ եք արել ութ տարի առաջ այս նույն օրը... չեք հիշում, բայց ապրել եք չէ՞... ու այն մարդը հիմա այն մարդու արդյունքն է, որ ապրել է նաև ութ տարի առաջ ու որ չի հիշում դա չի նշանակում, որ չի եղել նա ութ տարի առաջ։ Հետո. մարդու ոգու հիշողությունը գտնվում է նրա անմահ Ոգու ոլորտում ու նա ով բարձրանում ու հասնում է իր մեջ այդ ոլորտին, նա հիշում է իր անցյալ կյանքերը։ Այսինքն իսկական ոգեղեն անհատը դա կարող է տեսնել, բայց նա չի ասի դրա մասին. կան բաներ, որ չեն ասվում։ Չնայած կարելի է օրինակ մտածել Պուշկինի գրած «Մոցարտ և Սալյերի» պոեմի վրա, որը որոշ կարծիքների դա հենց իր անցած մարմնավորման պատմությունն է. Մոցարտը մարմնավորվում է որպես Պուշկին ու նույն անձնավորությունն էլ կրկին նրան սպանում։ Մի հիանսքան գրվածք, որը շատ եմ սիրում կարող եք կարդալ այստեղ.
Ավ. Իսահակյան ՀԱՎԵՐԺՈԻԹՅՈԻՆ
Շատ դեպքեր են լինում, երբ երեխան հիշում է իր անցած կյանքերը ու ստուգելուց հետո հաստատվում է ամեն բան. դա շատ է հանդիպում մանավանդ այն հոգիների հետ, որոնք անցած կյանքում իրենց բնական մահով չեն մահացել ու կրկին արագ վերադարձել են մեկ այլ մարմնավորման։ Շատ նման դեպքեր կան մանրամասնել չեմ ուզում շատ երկար կտևի ուղղակի կարող եք ինքներդ էլ գտնել նման դեպքերի մասին պատմող գիտական ֆիլմեր... վերջերս էլի նման երկու ֆիլմ դիտեցի ռութուբում։ Իսկ պատճառներից մեկն էլ, որ մարդ չի հիշում դա այն է, որ եթե նրան տրվեր այդ հիշողությունը, դա նրան շատ կխանգարեր ներկա մարմնավորման ժամանակ առաջ շարժվելուն (տես նախորդ գրածներս)։ Եվ հենց դրա համար էլ նաև Հիսուսը կանգ չէր առնում դրա վրա՝ չնայած Աստվածաշունչը չի հերքում, այլ ճիշտ ընկալելու դեպքում ուղղակի խոսում է վերամարմնավորման գոյություն ունենալու մասին, ինչը շատ լավ գիտեին և Հիսուսը և նրա աշակերտները։ Եվ ինքներս էլ կարող ենք անել այն, ինչ անում էր Հիսուսը և դեռ ավելի ինչպես ասում է հենց ինքը Հիսուսը, բայց ե՞րբ դա կկարողանանք. երբ որ մի շարք մարմնավորումների ընթացքում հասնենք այն աստիճանին ու մի քիչ էլ բարձր, որ կարողանանք անենք այնպես ինչպես անում էր Հիսուսը ու դեռ ավելի - եթե հավատու՞մ ենք իհարկե Հիսուսի խոսքերին։
3 եթե անընդհատ նույն հոգիները գնում գալիս են. ապա ինչի՞ հաշվին է շատանում մարդկությունը։
Պարզ պատճառով. բոլոր հոգիները չեն մարմնավորված հիմա, այլ նուրբ, հոգևոր ոլորտում կան բազում հոգիներ, որոնք այդ ոլորտից գալիս և մարմնավորվում են ֆիզիկական այս ոլորտում ու մարմին ստանում՝ մարմնավորվում. դրանք այն հոգիներն են, որոնք հեռանալով մեր ֆիզիկական ոլորտից (մահանալով այսպես ասած) հեռանում են իրենց հոգու համապատասխան ոլորտը։ Կարծում եմ Աստվածաշունչ գնահատող մարդն այնքան մատերիալիստ չպետք է լինի, որ բացի մատերիայից այլ բան չընդունի և ասի հոգի չկա կամ չկա նման ոլորտ ուր հեռանում են այս ֆիզիկական ոլորտից հեռացած հոգիները։ Ու հենց այդ ոլորտում շատ ավելի հոգիներ կան քան ֆիզիկական ոլորտում մարմնավորվածները ու կարող է և շատանա և քչանա մարմնավորված հոգիների քանակը։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Terminator (16.02.2009), Ուլուանա (15.02.2009), Սելավի (15.02.2009)
;1582645]Չամիչ.որևէ կասկած չունենալով քո տրամաբանության վրա այնուամենայնիվ ասեմ. որ հարցերին վերաբերվող որևէ հիմնավորում չհնչեց։ուղղակի տարալուծական մտքեր։[/quote]
Փաստորեն իմ մտքերը համարեցիր չհիմնավորված, եվ որոշեցիր հակափաստարկներ չբերել ինձ հակառակն ապացուցելու համար:
[quote=Կտրուկ;1582645]ի՞նչ է լինում այն հոգիների հետ որոնք հասնում են կատարյալ կամ բավարար վիճակի։ նորից պետքէ վերամարմնավորվե՞ն թէ՞ պետք է ոչնչանան
Քո հարցին կպատասխանեմ շատ պարզ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ:
Իմ ասածը հետեվյալն է, ես ելնելով իմ սեփական դիտարկումներից, վերամարմնավորման գաղափարը համարում եմ ավելի տրամաբանական, քան այժմյան Քրիստոնեության մեկ կյանքի գաղափարը:
Ինչ է նշանակում Աստված պիտի հայտներ իր կամքը, եվ չպիտի մարդկանց թողներ ինքնահոսի:
դու զգու՞մ ես փորձում ես ինչ որ պատկերացումներ կազմել Աստծո որակների մասին: Աստված անքննելի է, անճանաչելի, անիմանալի:
Ես ապրելով ոչ շատ երկար կյանք, հանգել եմ այն եզրակացությանը, որ տիեզերքում գործում են որոշակի օրենքներ,եվ տիեզերքը կարծես լինի մեկ ընդհանուր օրգանիզմ իր բազմաթիվ, իրար հետ մշտական կապի մեջ գտնվող բջիջներով, առաջնորդվելով տիեզերական օրենքներով, մարդը կարող է պահպանել ներքին ներդաշնակություն եվ խաղաղություն: Իսկ ինչպե՞ս կարող է մարդը իմանալ որ խախտել է տիեզերքի օրենքները: Կարծում եմ որ տարբեր տեսակի ֆիզիկական հիվանդությունները, դեպրեսիաները, նեվրոզները կլիմայական անոմալ փոփոխությունները հանդիսանում են այն ահազանգող միջոցները որոնք մարդուն զգուշացնում են որ խախտվել են օրենքները:
Մահից հետո դրախտն է, բայց չգիտես ինչու ոչ ոք մեռնել չի ուզում
Չամիչ. հակափաստարկների համար՝ մինիմում փաստ է պետք։ որոնք դու չբերեցիր։ սկզբում ասացիր. որ քո տրամաբանությամբ ես հասել վերամարմնավորման գաղափարին։ ես էլ ուզում էի մեկնաբանեիր տրամաբանությունդ ։բայց ՙԱստված գիտի՚ պատասխանի դեպքում ի՞նչ հակափաստարկ ես ուզում։
չնայած գրածիդ մեջ շատ հակասություններ կան.որոնց գիչ անց կանրադառնամ։
մեկ օր չեմ գնացել.ինչպես ել մեկ օր չեք ապրում ։մեկ անգամ եմ գնացել և մեկ անգամ ել երկրային կյանքն է։պատկերացնում եմ այն խեդճ երեխայի վիճակը որ տեղափոխվելով երկրորդ դասարան .պետքէ նորից սովորի այբուբենը ու իր դպրոցի տեղը։ և այդպես ամեն տարիհիշեցնեմ որ այս ամենը կատարվում է իրականում .բայց մեկ կյանքը հերիք է լինում որ մարդ դառնա մանկավարժ։ դեռ չի եղել այնպիսի դեպք.որ նորածինը ծնվի ու իր մանկաբարձին ասի ՙայսօր սովորելու ենք Ա տառը՚Ո՛չ ։.......հասկանալը հասկանալի են բայց տրամաբանական ու ընդունելի չեն
Աաա՜ ահա թէ որտեղից են առաջանում հոմոսեքսուալիստները։ բայց այս ենթադրությամբ պետք է որ ճնշող մեծամասնությունը այդ արատի տակ լիներ։։ճիշտ ել անում եք ։։խնդրում եմ. իմ փոխարեն մի պատասխանեք։ ես հիշում եմ. թէ որտեղ եմ աշխատել . անունս ինչ է .ովքեր են հարազատներս ու ընկերներս ։ պարտադիր չի հիշեմ թէ այդ օրը ժամը քանիսին եմ արթնացել։։ես հանկարծ հիշեցի որ ինձանից 1000 դոլար եիք վերցրել նախորդ կյանքում։ե՞րբ կվերադարձնե՞ք։։
այ քեզ բ՜ան։ մարդը սովորոմ սովորում է կոնսերվատորյաում և դառնում բանաստեղծՏեսա։Աստվածաշնչյան տարրական գիտելիք ունեցոդ մարդը գիտի որ Աստվածաշունչը հերքում է վերամարմնավորումը։։
եվ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնիլ ու անկե ետքը դատաստան։
եբր.9։27
հոգի կա՛։ Գնալ գալը չկա՛։
Hrayr (15.02.2009), Monk (15.02.2009), Second Chance (16.02.2009), The_only_one (15.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ