User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ես քեզ իրոք սիրել եմ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես քեզ իրոք սիրել եմ...

    /Մերիին ու Ալեքսին/
    ...


    —Ծանոթացի՛ր, Մե՛ր, Ալեքսն է, ընկերս։
    —Ուրախ չեմ։
    —Նա այդպիսին է, Ա՛լ...լավ, անցնենք առաջ...
    —Թո՛ղ խոսեմ, վա՜յ...ինձ իսկապես շատ հաճելի է , Մերի՛...ջան...
    —Նստի՛ր էստեղ, Մե՛ր...
    —Լավ...էս ի՞նչ ա...
    —Մի՛ հարցրու, ջա՛նս...
    —Չմոռանամ ասել. Ես Ալեքսին ճանաչում եմ...
    —Ուրեմն, Մերի՛ ջան, էս իմ ստեղծած սարքն ա...սեղմում եմ, ընկնում էս հիշողությունների գիրկը...ուրեմն սա նաև սուտ-մուտ ա բռնում, բայց մենք էս սարքով դեռ պիտի քո անցյալում սուզվենք...
    Դե լավ, ուղղակի մի հատ փափուկ աթոռ ա, քնում ես ու նյարդերդ թուլացնում։
    —ԻՆչու՞....
    —Մե՛ր, քեզ համար, ջա՛նս...
    —Ալեքսը թո՛ղ գնա...
    —Բայց ախր Ալեքսի գյուտն ա, ինքն ա փորձարկելու...մի՛ վախեցիր հետդ եմ...սա խմի՛ր։
    —Ի՞նչ ա
    —Համով բան
    —Լուրջ...համով ա
    ...
    «Ես հիշում եմ երկու սիլուետ...ստվերներ...լուսավոր ու մութ մի փողոց...այսպես շատերն են խոսում..բայց ես մեղավոր չեմ...այդքան շաբլոն են իմ հիշողությունները և...»
    —Ալե՛քս, հորինում ա...
    —Մե՛ր, պիտի անջատվես իրականությունից։ Այս ակնոցները դրա համար են։ Փորձիր հաշվել աստղերը ու բարձրաձայն հիշել, լա՞վ...
    —Ի՞նչ
    —Ինչ ուզում ես...
    —ԵՍ հիշում եմ բարև ու էլի բարև ու էլի բարև...ես հիշում եմ ընթացք...ընկավ աստղը...դու սկսում ես մտքերս խառնել իրար...ես հետզհետե սիրահարվում եմ...հետո ես վախենում եմ ու սովորության համաձայն փախչում...հետո ես սկսում եմ կարոտել...հետո ես լրիվ կտրում եմ մեր կապը...հետո ես քեզ մոռանում եմ...հիշում եմ, երբ դու էլ ինձ ես մոռանում, բայց միայն քեզ հիշեցնելու համար, որ միակն էի, ով կոտրեց հպարտությունդ ու ես...
    —Ալե՛քս, անկեղծ ա՞...
    —Հա
    —Մե՛ր...
    —Քնեց
    —Ա՛լ, ի՞նչ էիր լցրել մեջը...
    —Քնաբերը...քիչ դոզայով...
    —Քեզ բան պիտի ասեմ։ Մերին տանջվում ա։ Մենակ ա տանջվում։ Պիտի օգնենք։
    —Հը՞ն...
    —Տանջվում ա։ Ինչի՞ց։ Ինքս էլ չգիտեմ։ Բայց զգում եմ, որ ես էլ եմ տանջվում, երբ տեսնում եմ, թե ինչքան տխուր ա։ Ոչ ոքի ոչինչ չի պատմում ու չի մատմի։ Ալե՛քս, պիտի օգնեմ, սիրում եմ, շատ։ Չգիտեմ, թե ով ա քեֆին կպել, բայց ինչ էլ որ է, պիտի օգնեմ, եթե անգամ ուժերիս մեջ չտեղավորվի։
    Քեզ մոտ եմ բերել՝ մտածելով, որ դու ինչ-որ մասնագիտական մոտեցում ցույց կտաս։ Բայց քո մեթոդները շատ տարօրինակ են, իսկ Մերին մի քիչ սառն ա, շատ սառը։ Ինքը շուտ ա հոգնում ու հեսա քնից էլ կհոգնի, կարթնանա, անկախ նրանից դոզան ինչքան ա։
    Ի՞նչ անեմ։
    —Ու՞մ մասին էր խոսում...
    —Չգիտեմ, պատկերացում անգամ չունեմ, բայց գիտեմ, որ պիտի օգնեմ...
    —Չգիտեմ...նման նախադեպ չի եղել, որ ես հաճախորդին խոսեցնեմ ուրիշ մեկի մոտ։
    —Վախենում ա...վախենում եմ...
    —Գիտես, չէ՞ ինչու քնեցրինք...
    —Հա...
    —Մոտը նոպա էր սկսվում...տեսա՞ր ոնց էին ցնցնվում ձեռքերն ու շուրթերը...
    —Հա...
    —Եթե մտադիր ես օգնել, իմացի՛ր...դժվար գործ ենք հանձն առնում...էս տեսակը երբեք իր կյանքից չի հրաժարվի, բայց մեռած կապրի ինչքան ուզես...տեսա՞ր նույնիսկ ասեց, որ ինձ ճանաչում է...իսկ ես հո առաջին անգամ եմ տեսնում...
    —Բա...տեսնում ես...
    —Ուրեմն կարթնանա մի քիչ հանգստացած...ես հարցեր կտամ շատ զգույշ...դու չխանգարես կողքից...ես գիտեմ՝ ինչ եմ հարցնելու...
    ...
    —Ալեքսը թո՛ղ գնա...
    —Մե՛ր, ինքը գործի գիտակ ա, քեզ կօգնի...
    —Ես գիտիմ՝ ինչ զիբիլ ա ինքը...
    —Ա՛լ, Մերին հոգեբաններին տանել չի կարողանում...
    —Վահե՛, դու գնա ուրեմն...
    —Մե՛ր, ջա՛ն...
    —Եթե ուզում ա, պիտի գնաս...ինձ «հիվանդիս հետ մենակ թո՛ղ»
    ...
    —Մերի՛...
    —Քեզ ու՞մ տեղն ես դրել...
    —Իմ...
    —Ի՞նչ ներկայացում է։ Ի՞նչ, ուզում ե՞ս հիշողություններիս մեջ էնպես անեմ Վահեն գլուխդ ջարդի։
    —Ես ի՞նչ իմանայի, որ էդ հոգեկանը դու ես...
    —Ես..հոգեկան...ինչու՞ ես ձևացնում, թե ինձ չգիտես...ինչու՞...չեմ հասկանում...
    —Ջա՛ն, վահեն չգիտի, որ քեզ հետ կապ եմ ունեցել...
    —Ի՞նչ կապ
    —վիրտուալ...
    —գժվել ե՞ս...մեր կապը միայն վիրտուալ չի եղել..մենք իրականում էլ ենք շփվել..հետո ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ մենք սովորական շփվել ենք...
    —Մե՛ր, դու գիտես, որ մեր մեջ ոչ մի զրույց սովորական չի եղել...
    —Լսի՛ր, հոգի՛ս, ես հոգնել եմ քեզանից վաղուց...չես պատկերացնում, թե որքան սովորական են եղել այդ զրույցները...դու նույնիսկ պատկերացում չունես...ավելին. շատ բաներից գաղափար չունես, թե չէ այս աթոռին դու կլինեիր նստած ու ինքդ քեզ աստղերը կսովորեցնեիր հաշվել...
    —Մե՛ր, Վահեն ընկերս ա, ճիշտ ա՞...
    —Չգիտեմ՝ քեզ համար ով է ընկերը...
    —Ես քեզ հետ առաջին իսկ զրույցից մի նպատակ եմ ունեցել. գրավել սիրտդ...
    —Չի ստացվել...
    —Համոզված չեմ...բայց եթե Վահեն իմանա, որ քեզ այսպես ասած փորձել եմ գայթակղել...մի խոսքով...մի՛ փչացրու մեր դարավոր ընկերությունը...
    —Ի՞նչ անել...
    —Ինչու՞ ես տխուր...
    —ԵՍ տխուր չեմ..
    —Մե՛ր, օգնի՛ր ինձ...արի՛ կազմենք սցենարը, թե ինչպես եմ քեզ իբրև թե փրկելու։ Միևնույն է քեզանից լավ ոչ ոք քեզ չի կարող օգնել...
    —Դու գժվել ես...
    —Մե՛ր, ես քեզ իրոք սիրել եմ...բայց դու շատ անհասանելի էիր։ Ես դժվար բաներ չեմ սիրում։ Քեզ հասնելը դժվար էր։ Փոխարենը՝ դա ավելի հեշտացավ, երբ մենք դադարեցինք շփվել, որովհետև դու վերջապես ինձ սովորեցիր կարոտել...
    —Դե հիմա դու՛ լսիր։ Ես քեզ իրոք սիրել եմ...չէիր սպասում, չէ՞...բայց եթե հիշում ես մեր կապը դադարեցրել եմ ես...ինչու՞...որովհետև դու ձանձրալի ես...
    —Հավատս չի գալիս...
    —ՀԻմա...ահա թե ինչ...Տղամարդ եղի՛ր...ասա՛ ընկերոջդ ճշմարտությունը, այլապես դու փալաս ես...
    —Մե՛ր...
    —Լսի՛ր, Վահեն իմ մանկության ընկերն է։ Ես նրան նյարդերով գիտեմ։ Նա քեզ կների, բայց ինձ՝ ոչ...
    —Մե՛ր, ես խճճվել եմ...ես քեզ...
    —Վե՛րջ տուր...
    Լավ, դու կանչում ես ու ասում, որ իրականում ինձ մոտ մարդկանց մոտ շատ հաճախ հանդիպող մի դեպրեսիոն շրջան է. երբ ամեն ինչ պատվում է ունայնության քողով, երբ մարդը կախվում է օդերից, բայց ոտքերը գետնին հասնում են, ահա թե ինչու չի խեղդվում...
    —ԻՆչպես միշտ...
    —Ալե՛քս, ես այդպես էլ չհասկացա, թե ինչ գաղտնի ու թաքուն սիրավեպ էր մեր մեջ։ Բայց դա շատ սովորական մի բան էր ինձ համար, որովհետև ես...ես իսկապես ավելին չէի ուզում...
    Ալե՛քս, միակ բանը, որ կուզենայի, դա այն է, որ Վահեն ինձ ատեր, բայց դա անհնար է, քանի որ ես շատ լավն եմ...հեհե...իսկապես...մի խոսքով...Ալե՛քս, ես իսկապես ավելին չէի ուզում։ Ես ուզում էի ավարտը։ Ես առաջին անգամ ուզում էի ունենալ ինչ-որ թանկ բանի սկիզբը և ավարտը։ Ես հավերժի կողմնակից չեմ։ Ես հավերժությունը համարում եմ շատ ձանձրալի մի բան։
    Խնդիրն այն է, որ սկիզբն ինձ համար այնքան թանկ չէր, որքան ավարտը, որովհետև դա օգնեց գնահատել, իրապես գնահատել իմ ու քո սկիզբը...
    Վե՞րջ...Կանչե՞նք...պատրաստ ե՞նք...
    —Ես քեզ սիրում եմ...
    —Գիժ ես...
    —Թո՛ղ որ...ես պաշտում եմ քեզ...ահա թե ինչից էի վախենում...ես վախենում էի մի օր աչքերիդ մեջ նայելուց...քեզ ճշմարտությունը ասելուց...քո ճշմարտությունը լսելուց ու քեզ հենց այսպես փխրուն, բաց ու քնից նոր արթնացած սիրելուց...Մե՛ր, մի՞թե այս ամենը սովորական է...
    —Չեմ զիջի...
    —Հե՜՜՜յ...սպասի՛ր...
    —Ոչ...
    —Սա քո առաջին համբույրն էր...
    ...
    —Կներե՛ք, չեմ համբերում, ի՞նչ է կատարվում, Մե՛ր, Ալե՛քս, ինձ բացատրե՛ք...այս ի՞նչ փոփոխություն է...հրեշտակս բուժվե՞ց...
    —Լսի՛ր եղբայր...
    —Ալե՛քս...
    —Մենք ամուսնանում ենք...հը՞ն , խաչեղբայրս կլինե՞ս...
    —Ի՞նչ...
    —Ոչինչ Վահե՛, ինձ տուն տար...
    —Մե՛ր, ախր...
    —Երբեք, երբեք չեմ ուզում քեզ տեսնել...ես չեմ սիրում այս սերը...սա սեր չէ...
    —Ի՞նչ է կատարվում...
    —Վա՛հ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ...մի քիչ ուշ...ինձ տուն տար...միայն թե հիշի՛ր...ես արտոնել եմ...կարող ես սրան շանսատակ անել...Մեկ էլ...մի բան էլ...էդ ո՞վ է ասել, որ սերը հավերժ է...Ալե՛քս, վերջին խրատս. Սկիզբը պիտի վերջ էլ ունենա, այլապես մենք «կապիկ կմնայինք» կամ, որ հաստատ է «դրախտից չէինք վտարվի»...
    ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 17.02.2009, 03:07:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.02.2009), Chuk (17.02.2009), E-la Via (15.03.2010), Empty`Tears (11.03.2010), Mark Pauler (13.03.2010), murmushka (17.02.2009), Nadine (18.02.2009), Selene (17.02.2009), unknown (17.02.2009), Երկնային (17.02.2009), Ժունդիայի (11.03.2010), Մանուլ (28.07.2010), Մարկիզ (17.02.2009), Քամի (18.02.2009), Ֆոտոն (01.12.2009), Ֆրեյա (17.02.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Ինչ-որ տարօրինակ ա, համ զգում եմ, որ հավանել եմ, համ հասկանում եմ, որ չեմ հասկացել, համ էլ զգում եմ, որ հասկացել եմ Վաղը նորից կկարդամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (17.02.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ տարօրինակ ա, համ զգում եմ, որ հավանել եմ, համ հասկանում եմ, որ չեմ հասկացել, համ էլ զգում եմ, որ հասկացել եմ Վաղը նորից կկարդամ
    Նույնն էլ իմ մոտա ա , պլյուս որ նեռվայնացա, վաղը կտպեմ, մենակ էն ալեքս անունը նեռվերիս ազդում ա

  6. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ տարօրինակ ա, համ զգում եմ, որ հավանել եմ, համ հասկանում եմ, որ չեմ հասկացել, համ էլ զգում եմ, որ հասկացել եմ Վաղը նորից կկարդամ
    ավելի լավ ա չհավանե՛ս...չհասկանալու բան չկա

  7. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    վայյյյյյյ դուրս ոնց եկավ...... վաղուց սենց անտիկվար սրտովս բան չէի կարդացել
    Լավ էլ հասկանալի էր
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծով (17.02.2009), Մանուլ (28.07.2010)

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելի լավ ա չհավանե՛ս...չհասկանալու բան չկա
    Եթե բութ ես, կարող ես և չհասկանալ
    Ծով, իսկ ինչի՞ չհավանեմ: Չլինի՞ «դևը»-ատիպ ա
    Իրականում, իմ համար, էս պատմվածքդ քո մյուս գործերի, մյուս պատմվածքներիդ հետ մրցակցությունից դուրս ա: Բայց ինչ-որ մի բան կա, որը զգում եմ, որ դուրս գալիս ա... եթե անգամ դևատիպ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Երվանդ (17.02.2009), Ծով (17.02.2009)

  11. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե բութ ես, կարող ես և չհասկանալ
    Ծով, իսկ ինչի՞ չհավանեմ: Չլինի՞ «դևը»-ատիպ ա
    Իրականում, իմ համար, էս պատմվածքդ քո մյուս գործերի, մյուս պատմվածքներիդ հետ մրցակցությունից դուրս ա: Բայց ինչ-որ մի բան կա, որը զգում եմ, որ դուրս գալիս ա... եթե անգամ դևատիպ ա
    Չէ...«Դևը» «ղժալով» /էս բառը լավ չի, դրա համար չակերտների մեջ/ եմ գրել...ասել եմ արդեն...հատուկ էր հատուկ ղժալու համար, բայց էս մեկը...անկեղծություն...մի այլ կարգի ճերմակ...լացելով եմ գրել

  12. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Ծով ստեղի տղերքը աղջկեք էին, քիչ ա մնում խորանամ

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ...«Դևը» «ղժալով» /էս բառը լավ չի, դրա համար չակերտների մեջ/ եմ գրել...ասել եմ արդեն...հատուկ էր հատուկ ղժալու համար, բայց էս մեկը...անկեղծություն...մի այլ կարգի ճերմակ...լացելով եմ գրել
    Ոնց-որ թե հասկացա, թե ինչն եմ հավանել, կամ նաև ինչը: Պատմությունն ինքը, կարծես թե, այնքան էլ տպավորիչ չի: Բայց այ ոճում.. ցավը... հստակ զգացվում ա մի քանի հոգու ցավը ու ներքին ապրումները ու մարդկայնությունը ասեմ, ինչ ասեմ, որ իսկի չես կողմնորոշվում, թե ով ա դրականը, ով բացասականը, կամ կարելի՞ ա արդյոք տենց կատգեորիաների բաժանել: Մի խոսքով էսօր բութ եմ, մտքերս խառը, բայց հույս ունեմ, որ կհասկանաս, թե ինչ եմ ուզում ասել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (17.02.2009)

  15. #10
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Իսկ ես շատ հավանեցի: Չեմ կարող ասել, թե ինչի համար: Երեւի մտքի թռիչքի
    Ծով ջա՛ն, գրելու տաղանդ ունես: Հաճույքով եմ կարդում գրածներդ, նույնիսկ սա, որ շատ դժվարընթեռնելի էր:
    Մի խոսքով՝ ՇԱՏ ԱՊՐԵՍ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (17.02.2009)

  17. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    հմմ… դուրս եկավ, Ծով, ուղղակի չեմ կարողանում կոմնորոշվել, թե հատկապես ինչը
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (17.02.2009)

  19. #12
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմ… դուրս եկավ, Ծով, ուղղակի չեմ կարողանում կոմնորոշվել, թե հատկապես ինչը
    Պատմվածքի մեջ շատ սեր կար ու էլ ավելի շատ խենթություն, մի տեսակ շունչդ ոնց որ կտրվի կարդալուց...
    Իսկ էս հատվածն ամեն ինչ արժե.
    Մե՛ր, ես քեզ իրոք սիրել եմ...բայց դու շատ անհասանելի էիր։ Ես դժվար բաներ չեմ սիրում։ Քեզ հասնելը դժվար էր։ Փոխարենը՝ դա ավելի հեշտացավ, երբ մենք դադարեցինք շփվել, որովհետև դու վերջապես ինձ սովորեցիր կարոտել...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (11.03.2010), Ծով (17.02.2009)

  21. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Հա լավ անկապ բան ա, ինչն ա յանի էտքան դուրներդ գալիս

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (17.02.2009)

  23. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Հա լուրջ, մի հատ ասե՛ք էրեխուն թո՛ղ հանգստանա
    մի հատ լուսավորում...պատմվածքը ամբողջովին սուտ ա, որովհետև երեք հերոսները հավասարաչափ իրար խաբում են.../ ու միակ ճշմարտությունը, թերևս հենց դա ա, որ խաբում են/ ես շատ կուզենայի, որ իրանք ուղղակի մի հատ լավ խմեին իրար հետ
    Շնորհակալ եմ բոլորից...
    Մեկ էլ.
    Ոնց որ իմ համար գրած լինեիր
    սա իմ ստացած վարկանշային մեկնաբանություններից ա...
    ...փաստորեն սա անկապ չի, որովհետև մեկը նույնիսկ իր հետ կապ տեսավ

  24. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես քեզ իրոք սիրել եմ...

    Իմ սուբյեկտիվ դինոզավրային կարծիքը` էս անգամ քո մոտ էլ չի ստացվել:
    Ես իհարկե կարայի հանուն մեր անցյալի շնորհակալություն հայտնեի, բայց չէ:
    Դու շատ լավն ես, էս մի պատմվածքդ` չէ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Empty`Tears (11.03.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրահարվել և սիրել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 29.06.2011, 11:01
  2. Մի՞թե սիրել՝ նշանակում է տանջել
    Հեղինակ՝ impression, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 09.01.2009, 04:09
  3. Մի՞թե սիրել նշանակում է տանջվել
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 129
    Վերջինը: 18.09.2008, 16:12
  4. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:
    Հեղինակ՝ chiburgen, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 14.03.2008, 16:18
  5. Սիրել սկզբից,թախծել վերջում…
    Հեղինակ՝ Lernci, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.01.2008, 11:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •