/նվիրում եմ H.a.y.k.o.-ին՝ որպես իմ ճանաչած ու իմ կյանքում հանդիպած ամենաբարի մարդուն.../
Հայկոն տխուր-տրտում բարձրանում էր կասկադով, այնտեղից պիտի մանումենտը կտրեր անցներ ու նոր հասներ տուն։ Կարելի է դա համարել հաճելի զբոսանք։ Մարդը միայնակ քայլում է,ավելի ճիշտ՝ իր մտքերի հետ։ Մի քիչ էլ զով քամի ու նույնիսկ իսկապես որ հաճելի է։ Հայկոն չզգաց էլ ժամանակը ոնց անցավ, հասավ տուն, կոշիկները չհանած միացրեց համակարգիչը , այցելեց ակումբ/հայկական ֆորում/ , որ տեսնի՝ շուրջը ինչ է կատարվել ու մի քիչ ներսում կուտակվածը թափի զրուցարանում։ Այդ ժամանակ նրան մեկը գրեց.« - 09.03.2010 Հա՛յկ ջան, կարա՞ս մտնես սկայպ, հարց ունեմ քեզ… »
Մտավ, գրողը մի քանի հարց տվեց ու դե՛, Հայկո՛, բռնվի՛ր...
...
Այնտեղ, ուր մենք ապրում ենք, այն կոլապսի մեջ, ուր մենք այնուամենայնիվ արարչագործում ենք , կան սակավաթիվ մարդիկ, ովքեր մարդիկ են, կան շատ քիչ մարդիկ, ովքեր լավ մարդիկ են և հաշված մարդիկ, ովքեր լավը վատից տարբերում են։ Այնուամենայնիվ այս մարդկանց ծնված օրվանից ասում են մարդ, թե հիմա ինչքան փիլիսոփաներ կամ պոետներ են բնութագրել մարդ արարածին և կամ ինչ-որ մի բնորոշում տվել, թե ով է մարդը, կամ ինչ ասել է մեծատառով մարդ, էական չէ։
Հայկոն շատ օրիգինալ մի տղա էր. պատմության ֆորմատը պահանջումէ , որ անցյալով խոսենք։ Նա իսկապես տարբերվում էր իր միջավայրում։ Նախ շատ բարի էր, նրան հեշտ էր խաբելը, բայց միայն մակերեսորեն, իրականում նա լավ էլ զգում ու տեսնում ճշմարտությունը, պարզապես հաճախ չտեսնելու էր տալիս հենց հանուն դիմացի անասունի։
Նա ինձ նման դիմացինին անասուն երբեք չէր անվանի… Հայկոն ուրիշ էր։
Մի օր նրան առաջարկեցին բարություն քարոզել մի քաղաքում, ուր կյանքի տարաբնույթ հոգսերը, մի քանի ամիս առաջ բազմաթիվների կյանք խլած համաճարակն ու սովորական դարձած կորստյան վիշտը, ինչպես նաև ևս ինչ-որ բազմաաթիվների արտագաղթը ու ձանձրալի իչչ-որ բանի, ոչ թե լավի, այլ գուցե նաև վատի սպասումը չարացրել էր մարդկանց։
Ասենք ինչ-որ մեկը կարող էր դիտավորյալ գողանալ մյուսի կատվին, տանել գցել վարարուն գետը և հետևել, թե հաջորդ օրը ինչպես է տերը վայնասունը կապել, որովհետև կենդանին իր միակ մխիթարանքն էր, իսկ քանի որ որ այդ քաղաքում եթե կային դեռ մարդիկ , որ մխիթարանք ունեին, աններելի փաստ էր այնուամենայնիվ։ Պատահում էին մարդիկ, ովքեր իմանալով, որ ինչ-որ մեկին ինչ-որ թանկ բան անհետացել է, միակ ուրախաղնող հանգամանքն այդ ինչ-որ մեկին, ակամա ցնծում էին։
Մի կողմից էլ հանդիպում էին որոշ «խելացիներ», ովքեր ասում էին...եթե որևէ մեկի վիշտը թեկուզ նախանձի և չարակամության պատրվակով կարող է ուրախացնել մի հազար հոգու, այդ վիշտն առաջացնելու նախապես ծրագրված հանցանքը հայտարարում ենք արդարացված...
Եվ այսպես հակասությունների մի խառնաշփոթ, որտեղ թերևս միայն քաղաքի դպրոցի տարրական դասարանում, որպեսզի եկող սերունդը մի քիչ հանդուրժող լինի, պետք է «բարություն» դասավանդեր Հայկոն ու ամբողջ խնդիրն այն է, որ նրան այդ քաղաք ուղեկցում էի ես և մեղքն իմ վիզը, եթե Հայկոն կաթվածահար լիներ, բայց...
Առաջին օրը նրա ուշադրությունը գրավեց մի փոքրիկ՝ գունատ, նիհարակազմ, կապույտ աչքերով մի շատ տարբերվող էակ, ով ընդհանրապես չէր խոսում , բայց միշտ պլշած աչքերով նայում էր Հայկոյին և ուշադիր կուլ տալիս ամեն մի բառը։
Մյուս երեխաները զբաղված էին միմյանց վրա թղթեր շպրտելով, մազ-մուզ քաշելով, և դասերը աննշան էին տարբերվում դասամիջոցներից։ Դրանց ժամանակ ավելի քիչ էին զոհեր լինում։
Ամեն անգամ դասարան մտնելիս Հայկոն հանում էր իր գլխարկը, որպեսզի ինչ-որ մեկն այն չթրցնի, հագած էր լինում երկար շալվար,այնքան, որ նստելիս գուլպաները չերևան և վերցնում էր իր հետ քանոն, որպեսզի տպավորություն ստեղծի, թե մոտեցողին կխփի...
Սկզբում նա անտարբեր խոսում էր, այնպես էր ստացվել, որ իշխել չէր կարողնաում, զսպել աղմուկը չէր կարողանում, ամեն անգամ գլխացավաով տուն էր գնում ։Սակայն մի օր նա որոշեց փոխել տակտիկան...
Գունատ փոքրիկին, ում մականունն էր Լղար, նա նստեցրեց իր դիմաց և սկսեց դասի ժամանակ միայն նրան նայել։ Բացի այդ , նա սկսեց խոսել շատ ցածր, այնքան, որ հազիվ լսելի էր այդ փոքրիկին և այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ գաղտնիքներից են խոսում։ Իսկ աղմկասեր դասարանի համար սա փոքր-ինչ տարօրինակ էր, և այս շշուկները նրանց ուշադրությունը շեղում էին խաղերից
Համենայնդեպս այս քայլը աշխատեց և ամենաչարաճճին, որ դասարանի լիդերն էր «հրամայեց».
—Բարձր խոսե՛ք , այլապես ես կբողոքեմ
—Իսկ ի՞նչ տարբերություն բարձր, թե ցածր, մինևնույն է ձեզ հետաքրքիր չէ, և դուք չեք լսում
—Կլսենք...
Դասարանը մեկեն փոխվեց։
Էջանիշներ