KiLa-ի խոսքերից
* ** *
Ջահելությունն
Ինքնին արդեն մեծ զարդ է,
Նրա ճամփեն
Միշտ գեղեցիկ ու հարթ է,
Երբեմն լեզուն
Մեզ անծանոթ ու խորթ է
Դրանից էլ,
Լինելը նրա հետ քիչ բարդ է...
18.11.09
* ** *
Հույսով եմ, մեր դեմ
Արտացոլումն է մեկ այլ ,,հանդեսի".
Հույսով եմ մի օր
Կկոտրի հաելին այդ չարատեսի.
Տեսնում եմ այստեղ
Շատ բնական է դիմակ կրելը,
Հույս ունեմ մեզ մոտ
Պարսավանք է դեռ երես փոխելը...
25.08.09
* ** *
Մեկ անգանմ էլ փորձ արեցի,
Որ իմ տեղը ես ճշտեմ...
Կրկին անգամ անօգուտ փորձ,
Չկա տեղն այդ, որ գտնեմ:
...Ու ես նորից կյանքն իմ զավեշտ,
Քմծիծաղ եմ կարծելու,
Ապրելու եմ այսպես դժբախտ
Կամ... դիմակ եմ կրելու...
15.05.09
* ** *
Նա չէր մնալու, ես դա գիտեյի,
Պիտի հեռանար ադամամութին,
Եվ վարկյան տևած ժամերի վկան
Աստղերն էին և...մի կիսատ լուսին:
Նա հեռացավ ճիշտ իր ժամանակին
Եվ մենակ էի ես ադամալուսին,
Ու վկա դարձան աստղե'րը մարող
Ոնց սիրտս դարձավ մի կիսատ լուսին...
08.06.09
* ** *
Պապս ասում էր. ,,Սուտ ասողից
Հազար կանգուն հեռու փախչեմ,
Ճիշտ խոսողի դռանը կապած
Թեկուզ շան պես անվերջ հաչեմ...":
Ես, երևի պապիս նման
Հաչելու մեծ պահանջ ունեմ,
Այնինչ հիմա անտեր շան պես
Սիրտ մաշելով կլանչում եմ...
27.05.09
* ** **
Պարարտ կրծքի
Մետաքսաձայն թույլ շրշյունով,
Ծիրանափող
Հնչյունների քաղցր խաղով
Ու մեղրածոր
Շարժումների նուրբ նազանքով,
Կանչում է ,,նա"
Իր գիրկը գաղջ , ինձ խաբելով...
* ** *
Ամեն գիշեր, երբ հանգում են լուսերը,
Ու քաղաքը փակում է իր աչքերը,
,,Մեղքը" հագած իր մութ ու սև շորերը
Խրախճում է, հաշվելով իր զոհերը...
Քանի? հոգի շեղեց այսօր իր ճամփեն,
Քանի? հոգի ընտրեց դժոխք ու գեհեն,
Քանի? հոգի մոլորվելով մտածեց,
Թե խաբել է սատանային ստաստեղծ...
22.06.09
* ** *
Ինչո?ւ մարդս երկտակվում է,
Ինչո?ւ այսպես մասնատվում է,
Հաշտ չի ապրում ինքն իրեն հետ
Ու շարունակ պառակտվում է...
Աջ ձեռքը այս, ձախը` այլ կողմ
Մի այլ կողմ է գնում ոտքը,
Հոգին մի կողմ, սիրտը ` մյուս,
Բայց այլ կողմ է գնում միտքը...
07.07.09
* ** *
Հավերժ արևի շողերը անտես
Կատարելով մի յուրահատուկ ծես,
Դառնում են սնման աղբյուր անապակ,
Որից օգտվում է ամեն մի համբակ:
Բայց ինչպես ,,էշը չգիտի նուշը"
Նրանք էլ չգիտեն թե ի?նչ է լույսը,
Եվ ցինիկության զորեղ մամլիչով
Ճզմում են հաճախ վառ արշալույսը...
12.07.09
* ** *
Հեծեծում է դառն ու աղի թաց բարուրը,
Որը իր մեջ թաքցնում է կյանքի մուրը,
Որը իր մեջ փաթաթել է սև մրուրը
Ու խեղճ մարդուց թաքցնում է շիտակ լուրը...
Ու փոխարեն փայլփլում է ,,կախված սուրը",
Գովազդվում է ,,մեղրածորող" կեղծ համբույրը,
Ու բոլորին հրամցվում այն կեղծ լուրը,
Թե մեր քիթը հոտոտում է նեկտար բույրը...
06.09.09
* ** *
Ես չեմ սիրում գծուծ մարդուն,
Բայց նա պետք է,
Եվ այդ նա է, որ մեր պեսը
Քիչ տնտես է...
Ես չեմ սիրում և մատնիչին
Գուցե պե?տք է...
Բայց այդ նա է, որ մեր պեսը
Իր ողջ կյանքում միշտ անպետք է...
17.04.09
* ** **
Քո աչքերի հենց գույնը
Արդեն ինձ խորթ է,
Քեզ հասկանալն ինձ համար
Խրթին ու բարդ է:
Ի?նչ նյութից ես պատրաստված
Սա շատ մեծ հարց է,
Հավերժ այրվող կրակում
Չայրվելն աբսուրդ է...
26.12.09
* ** *
Հարց իմ երկրի խելոք ..տերերին".
,,ի?նչ է որկորը ու ի?նչ է փորը":
Թե պատասխանեն միայն մի կեսին
Կկտրեմ ձախիս` բոլոր մատները,
Մյուս կեսին էլ գտնեն պատասխան
Կկտրեմ աջիս բոլոր մատները:
...Եթե խելոք են երկրի տերերը
Մշակին պետք չեն էլ իր ,,ձեռքերը"...
16.04.09
* ** *
Քո վարմունքը ինձ համար
Մեծ հանելուկ է,
Նիստ ու կացդ, ի?նչ ասեմ,
Միայն տաղտուկ է...
Հողից ելել ու նորից
Հող ենք դառնալու,
Բայց ,,երկնային հոր" շնչից
Քո հոգին զուրկ է...
26.12.09
* ** *
Կարող եմ ես և լինել
Ընկերը այն շան,
Նրա հետ մեկտեղ և ճաշել
Ոնց մի բարեկամ...
Իմ մասին ես մեծ կարծիք
Չէ, չունեմ իսկի,
Հանուն կատվի մի ձագի էլ
Պատրաստ եմ ռիսկի...
.
28.12.09
* ** *
Սուր ,,բուրում" էր նորածնի թաց բարուրը
Ու լսվում էր ծննդկանի երգ օրորը,
Երգից պոկված ամեն մի բառ ամեն հնչյուն
Պտտվում էր անմեղության շուրջ բոլորը:
Տարածվել էր մոր սուրբ կաթի մեղմիկ բույրը
Ու պարուրել կեղտով ,,բուրող" թաց բարուրը,
Իսկ հոգնատանջ ու քրտնած մեղմ զեփյուռը
Հալածում էր գուժով ,,բուրող" տխուր լուրը...
11.10.09
Էջանիշներ