ինչպիսիք են՝ պետությունների նպատակը և ինչ են ուզում ստանալ ժողովրդից,
Պետությունների նպատակն է իրենց «ժողովրդին» օգտագործելով փող աշխատեն ու մենք դժվարությամբ կարող ենք ասել, թե ինչ արժե մարդու մի կիլոն քաղաքական գործիչների համար։ (իհարկե կան եզակի մարդիկ, ովքեր իրոք մտածում են մարդկության մասին, բայց դրանք բացառություն են կազմում)
ինչն է ընկած կրոնի հիքում և ինչն է կրոնի նպատակը (ամենաշատը խոսքը գնումա կրոնական կառույցների և անհատների մասին, այ ոչ թե կրոնական գաղափարախոսություններրի մասին),
Կրոնի հիմքում ընկած է շահը։ Կրոնը շատ լավ միջոց է մասաներին ղեկավարելու համար, և այն շատ ձեռնտու է թե՛ քաղաքականության համար, և թե՛ մեծ բիզնեսի ներկայացուցիչների։ Կրոնի միակ նպատակը նույնպես իր սեփական շահն է։ Կրոնը մտահոգված չէ մարդկության բարօրությամբ, այլապես նա չէր հրահրի ատելության, պատերազմների և այլ ամոթալի գործերի, որոնցով աչքի են ընկնում։ Եթե կրոնը մտահոգված լիներ մարդկության բարօրությամբ, ապա հոգ կտաներ նրանց հոգևոր կարիքների մասին, իսկ այսօր դուքն ինքներդ եք տեսնում, թե դա տեղի ունենում է, թե ոչ։ (խոսքը չի գնում անկեղծ հավատացյալների կամ անհատների մասին, այլ ինչպես նշված էր՝ ընդհանուր կրոնական կառույցի մասին։ Նաև հատուկ ուզում եմ նշել, որ իմ կարծիքով Աստվածաշունչ գիրքը չունի ոչ մի ընդհանուր բան այսօրվա կրոնների հետ, քանի որ կրոնները միայն նշում են Աստվածաշնչում գրվածները, բայց ոչ մի բան չեն կիրառում իրենց կյանքում։)
ի՞նչու են մեծ պետությունները մարդկային զոհերի հաշվին նպատակներ իրականացնում,
ի՞նչու պետքա աշխարհում միլիոնավոր մարդիկ սովից և հիվանդություններից մահանա, եթե կարելիա դրանցից խուսափել,
Որովհետև դա ձեռնտու է։ Աշխարհում ամենաարդյունավետ բիզնեսը համարվում է զենքի առևտուրը։ Իսկ զենք ծախելու համար ի՞նչ է պետք. պահանջարկ։ Իսկ պահանջարկը հենց պատերազմներ ստեղծելն է։ Ի դեպ, պատերազմ ստեղծելու համար ամենալավ դրդիչ ուժը ողջ պատմության ընթացքում եղել է հենց կրոնը
ի՞նչու է ստեղծվել փողը՝ մարդուն ի՞նշխելու, արդյոք կա իրականում ազատություն, թ՞ե մեր իմացած ազատությունը թվացյալ ազատություն է և մարդու ճակատագիրը որոշվումա որոշ պետությունների շահերի շրջանակներում,
Մենք ազատ ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք խանգարում «մեծերին»։ Փորձիր մի փոքր տարբերվել այլախոհությամբ կամ ունենալ այլ տեսակետներ, և կտեսնես, թե վերջդ ինչ կլինի
(Առաջին դեմքով դիմում եմ որպես օրինակ)
վերջիվերջո շատ փաստեր հակասության են տանում այդ գաղափարախոսություններին և
Ով ենք մենք իրականում, ոչխար թե մարդ, ու՞ր ենք գնում, և կա արդյոք մի կառույց, որը ինչ-որ չափով ղեկավարում է երկիրը:
Իմ կարծիքով երկիրը ղեկավարում է մեծ բիզնեսը իր գլխավոր գործիքների միջոցով՝ քաղաքականության և կրոնի։ Իսկ ընդհանուր առմամբ երկիրը ղեկավարում է էգոիզմը, ատելությունը և մի քանի հոգու շահը
Եվ խորհուրդ կտայի դիտել Дух Времени վերնագրով վավերագրական ֆիլմերը, որը նկարահանված է աշխարհում տիրող կարգերի դեմ, որոշ բաներ չափազանցված են, որոշ բաների բերված փաստերով կարելիա հավատալ:
Եթե չեմ սխալվում մի քանի ֆիլմեր են։ Մի տարի առաջ դիտել եմ այդ ֆիլմերի սեպտեմբերի 11-ի մասին։ բայց շատ բաներ մոռացել եմ։
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1447224
Քննարկումը կարելիա ծավալել այդ ֆիլմերի կողմից արտահայտված եզրակացությունների և վերը բերված հարցերի շուրջ
Էջանիշներ