User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ստերեոտիպեր

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստերեոտիպեր

    Մեկն ասում էր. "Երբեք մի ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր չեն ծխում, բուսակեր են ու աշխատում են որպես կամավոր: Նրանք ահավոր անհետաքրքիր են": Ունեմ լիքը ընկերներ, որոնք բուսակեր են, չեն ծխում, ու որ մի օր շատ անկեղծանան, գուցե պարզվի նաև, որ կամավոր էլ են աշխատել: Ու բնավ էլ անհետաքրքիր չեն:

    Բերել եմ ոչ այնքան ծանր օրինակ, բայց դե փաստ է, որ մենք՝ հայերս, շատ ստերեոտիպային մտածելակերպ ունենք: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ, ու մեկ էլ, ի՞նչ եք կարծում, ընդհանրապես կարիք կա՞ դրա դեմ պայքարելու:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկն ասում էր. "Երբեք մի ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր չեն ծխում, բուսակեր են ու աշխատում են որպես կամավոր: Նրանք ահավոր անհետաքրքիր են": Ունեմ լիքը ընկերներ, որոնք բուսակեր են, չեն ծխում, ու որ մի օր շատ անկեղծանան, գուցե պարզվի նաև, որ կամավոր էլ են աշխատել: Ու բնավ էլ անհետաքրքիր չեն:

    Բերել եմ ոչ այնքան ծանր օրինակ, բայց դե փաստ է, որ մենք՝ հայերս, շատ ստերեոտիպային մտածելակերպ ունենք: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ, ու մեկ էլ, ի՞նչ եք կարծում, ընդհանրապես կարիք կա՞ դրա դեմ պայքարելու:
    Պայքարել ամեն դեպքում կարծում եմ պետք չի, ավելի ճիշտ՝ անօգուտ է, էդ էն բանն է, որ ամեն մարդ պետք է ինքը գա ինչ որ հետևության։ Օրինակ, ես մի քանի անգամ ինքս ինձ բռնացրել եմ հենց էդ երևույթի վրա, որ մարդու մասին կարծիք եմ կազմել դատելով սև կոշիկներից կամ էլ այն փաստն եմ հաշվի առել, որ ֆիզկուլտ ինստիտուտ է ավարտել։ Բայց հետագայում, շփման մեջ արդեն պարզել եմ և շատ զարմացել, որ իմ իմացած շատ ու շատ իբր կիրթ տղաներից հազար անգամ զարգացած է, դաստիարակված և ճաշակով։ Իհարկե, պետք է նաև փաստեմ, որ 98%-ով չեմ սխալվում և նման անակնկալներ կյանքը առանձնապես հաճախ չի մատուցում
    When life gives you lemons, make lemonade

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Բայց ինչի պայքարել, կյանքը հետաքրքիր է իր բազմազանությամբ: Բազարձակ ճշմարիտ ոչինչ ու ոչ մեկ չկա

    Հ.Գ. Էդ վերաբերում ա և իմ վերոհիշյալ մտքին: Էս էլ քեզ տավտալոգիա

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    ....մարդու մասին կարծիք եմ կազմել դատելով սև կոշիկներից ....
    Օրինակ սև կոշիկներից ինչ ես ենթադրում: Աշխարհի կեսը սև կոշիկ ա հագնում: Մի քիչ չհասկացա դա ինչի հետ կարա կապվի

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկն ասում էր. "Երբեք մի ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր չեն ծխում, բուսակեր են ու աշխատում են որպես կամավոր: Նրանք ահավոր անհետաքրքիր են": Ունեմ լիքը ընկերներ, որոնք բուսակեր են, չեն ծխում, ու որ մի օր շատ անկեղծանան, գուցե պարզվի նաև, որ կամավոր էլ են աշխատել: Ու բնավ էլ անհետաքրքիր չեն:
    Լիլ, էս ինձ նկատի ունեի՞ր։
    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ սև կոշիկներից ինչ ես ենթադրում: Աշխարհի կեսը սև կոշիկ ա հագնում: Մի քիչ չհասկացա դա ինչի հետ կարա կապվի
    Ենթադրում եմ, որ Արիադնան նկատի է ունեցել սև ծիծակ կոշիկներ , ինչն ընդունված է համարել քյարթուության կամ ռաբիսության նշան։

  6. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    impression-ի խոսքերից
    Մեկն ասում էր. "Երբեք մի ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր չեն ծխում, բուսակեր են ու աշխատում են որպես կամավոր: Նրանք ահավոր անհետաքրքիր են": Ունեմ լիքը ընկերներ, որոնք բուսակեր են, չեն ծխում, ու որ մի օր շատ անկեղծանան, գուցե պարզվի նաև, որ կամավոր էլ են աշխատել: Ու բնավ էլ անհետաքրքիր չեն:
    Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր էս 3 գործոններով// հարմար բառը չգտա// օժտված են, և կարող եմ վստահեցնել նրանք բնավ էլ անհետաքրքիր չեն` ընդհակառակը շփումը նրանց հետ բերում է այն եզրակացության, թե որքան են այդ մարդիկ կյանքի դժվարությունների նկատմամբ դրականորեն տրամադրված և ինչքանով են պատրաստ օգնության ձեռք մեկնելու:Իմ կարծիքով կարծիք կազմել միայն արտաքին գործոնների վրա հիմնվելով, դա առնվազը խաբուսիկ է:Գուցե ինչ-որ ճաշակային հարցեր պարզվեն, բայց ավելի նեղ պատկերացում չի ստացվի:

  7. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Գիտես ոնց ա, Լիլ, իրականում դա դոգմաներ են, որոնց կարիքը զգում են կայուն արժեքային համակարգից զուրկ մարդիկ (ընդ որում՝ մեծերն ավելի շատ, քան երիտասարդները): Իսկ կայուն արժեքային համակարգի փոխարինելը դոգմաներով Հայաստանում հիմա բնական է՝ մարդիկ համարյա մի դար է, որ իրենց արժեքները թրիքի մեջ են գցում ու նոր արժեքներ կառուցում:
    Մի զարմացիր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #8
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ սև կոշիկներից ինչ ես ենթադրում: Աշխարհի կեսը սև կոշիկ ա հագնում: Մի քիչ չհասկացա դա ինչի հետ կարա կապվի
    Սև ասելով ի նկատի ունեի՝ սև, ծիծակ Հա, նոր տեսա, որ Ուլուն արդեն բացատրել ա, լավ ա էլի, որ Անահիտը գիշերները հերթապահում ա ...))))
    When life gives you lemons, make lemonade

  9. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ստերեոտիպեր

    Իմ կարծիքով աշխարհի բնակչության մեծ մասի, եթե ոչ բոլորի, կյանքը ամբողջությամբ բաղկացած է ստերեոտիպեցից։ Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա հավանաբար նկատենք, որ որքան էլ մենք դա չցանկանանք, միևնույնն է շատ հարցերում ինքներս առաջնորդվում ենք ստերեոտիպերով։

    Ստերեոտիպերը կամ կարծրատիպերը, անմեղ լինելուց բացի, երբեմն կարող են լինել շատ վտանգավոր։ Օրինակ եթե առաջնորդվենք որևէ ազգի կամ խումբ մարդկանց նկատմամբ, կամ էլ փոքրամասնությունների մասին տարածված ստերեոտիպերով, ապա մեր հետագա քայլերը կարող են լինել, ոչ այդքան ցանկալի։ Այդպիսի կարծրատիպերը կարող են բերել անհանդուրժողականության, ռասիզմի և այլ անցանկալի երևույթների։ Իսկ անհատների հետ կապված՝ կարող ենք, ինչպես արդեն նշվել է վերևի մեկնաբանություններում, շատ վատ ու սխալ կարծիք կազմենք, շատ լավ մարդկանց մասին։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (05.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •