User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Փոքրիկս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փոքրիկս

    Փոքրիկս


    Փոքրի՛կս, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ. քո այդ վառվռուն աչիկները, որ սեր են ճառագում, քո այդ տարօրինակ պահվածքը ինձ տեսնելիս, մեծ ջանքերի գնով մի կերպ քողարկվող քո ժպիտը մատնում են քեզ:

    Փոքրի՛կս, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ… հասկանում եմ ու… ափսոսում, որ չեմ կարող պատասխանել քո զգացմունքներին: Ես չեմ կարող քեզ սիրել, չեմ կարող քեզ նվիրել իմ սիրտը, որովհետեւ… որովհետեւ ես սիրտ չունեմ:

    Փոքրի՛կս, գիտե՞ս՝ կար մեկը՝ այնքան լավը, քնքուշ, զուլալ, ում մի փոքրիկ տեղ տվեցի իմ սրտում, իսկ նա ագահաբար ավելին ու ավելին ուզեց ու շուտով ամբողջությամբ գրավեց իմ սիրտը, տակնուվրա արեց այնտեղ ամեն ինչ, հետո վերցրեց իմ սիրտն ու իր հետ տարավ:

    Փոքրի՛կս, գիտե՞ս՝ դրանից հետո աշխարհը կանգ առավ ինձ համար, ու կյանքս գորշ գույներով ներկվեց: Թվում էր, թե կյանքն այլեւս իմաստ չունի ինձ համար: Կարծում էի, որ ես էլ երբեք չեմ ժպտալու, ուրախանալու: Բայց ժամանակի հետ ես ձանձրացա տխուր ու թախծոտ լինելուց, հասկացա, որ անիմաստ է տառապել մեկի համար, ով քո մասին գուցե նույնիսկ չի էլ հիշում ու թեւ չկարողացա նրան մոռանալ, բայց սովորեցի նրա մասին չհիշել:

    Փոքրի՛կս, գիտե՞ս՝ ես մտածում էի, որ եթե մեկն իմ հանդեպ զգացմունք ունենա, ես կանեմ ամեն ինչ, որ նա չզգա այն, ինչ ես եմ զգացել, որ անկախ այն բանից՝ կսիրեմ նրան, թե ոչ, միշտ նրա կողքին կլինեմ: Հիմա հասկանում եմ, որ սխալվում էի, որ ես… ոչնչով լավը չեմ նրանից:

    Փոքրի՛կս, գիտե՞ս՝ սերը աշխարհի ամենաանարդար զգացմունքն է: Երբեմն այն երկու սրտեր է իրար միացնում, բայց միեւնույն ժամանակ հազարավոր սրտեր է կոտրում:

    Փոքրի՛կս, դու ավելիին ես արժանի, դու դեռ կհանդիպես մեկին, ով քեզ կսիրի, ով քեզ կնվիրի ողջ աշխարհն ու կյանքդ երջանկությամբ կլցնի… Ինչու՞ ես այդպես նայում, ի՞նչ է, չես հավատում, խոսքերիս. ես էլ չէի հավատում, երբ նա էր այդպես ասում ու մինչեւ հիմա էլ չեմ հավատում, բայց… բայց ասում եմ նույն խոսքերը, որովհետեւ… որովհետեւ ուրիշ բան չունեմ ասելու:

    Փոքրի՛կս, դու փոքրիկ տեղ ես ինձ տվել քո սրտում, ու ես գիտեմ, որ ես էլ նրա նման ագահաբար ավելին ու ավելին եմ ուզելու, ես էլ գրավելու եմ քո սիրտը ու տակնուվրա եմ անելու այնտեղ ամեն ինչ, ինչպես նա արեց ու վերջում վերցնելու եմ սիրտդ ու տանելու եմ ինձ հետ… բայց ես նրան չեմ մեղադրում, դու էլ ինձ մի՛ մեղադրիր:

    ՀՐԱՇՔ ԵՍ:

    Նվիրվում է Ա-ին եւ Գ-ին

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.02.2009), Ambrosine (05.02.2009), Dorian (06.02.2009), Kita (25.03.2009), Mariam1556 (25.03.2009), murmushka (05.02.2009), Nadine (06.02.2009), Selene (05.02.2009), Արիացի (25.03.2009), Բարձրահասակ (06.02.2009), Եկվոր (25.03.2009), Երկնային (06.02.2009), Երվանդ (06.02.2009), Ծով (06.02.2009), ԿԳԴ (06.02.2009), Հակոբ Գեւորգյան (06.02.2009), Մինա (04.02.2012), Սամվել (06.02.2009), Փոքրիկ (25.03.2009), Քամի (06.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •