User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հիշում եմ....

  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշում եմ....

    Հիշում եմ, որ քայլում էի, բայց թե ուր էի քայլում, չեմ հիշում: Հիշում եմ, որ ձյուն էր գալիս, կամ էլ կարկուտ էր գալիս, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես տաք էի հագնվել ու չէի մրսում:

    Հիշում եմ, որ ծառեր կային, կամ էլ թփեր էին, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ կանաչ էին, իսկ ես կանաչ գույն շատ եմ սիրում:
    Հիշում եմ, որ երիկո էր, կամ էլ գիշեր էր, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ մութ էր, ու ոչ ոք ինձ չէր տեսնում, նույնիսկ ծառերը, որ թփեր էին կամ թփերը, որ ծառեր էին:

    Հիշում եմ, որ մի աղջիկ կար, կամ էլ արդեն կին էր, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ նա իգական սեռի ներկայացուցիչ էր ու բավական գեղեցիկ էր:

    Հիշում եմ, որ այդ կինը կամ էլ աղջիկը թփերի կամ էլ ծառերի տակ էր կանգնած, ու նրա ուսերին կարկուտի կամ էլ ձյան հետքեր կային: Հիշում եմ նաեւ, որ այդ աղջկա կամ կնոջ աչքերը թաց էին: Երեւի արտասվել էր, կամ էլ աչքերը անձրեւից էին թրջվել:

    Ուրեմն ո՛չ ձյուն էր, ո՛չ կարկուտ, այլ անձրեւ… Գուցե անձրեւ էր, գուցեեւ լաց էր եղել, աբյց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա տխուր էր, ու ես նրա մոտով անցնելիս թախիծ տեսա նրա աչքերում:

    Բայց ինչպե՞ս տեսա, եթե շուրջս մութ էր: Գուցե թփերը ծառեր չէին, ծառերն էլ թփեր չէին… գուցե ծառերն ու թփերը ցերեկային լույսեր էին: Կամ էլ ոչ թե երեկո կամ գիշեր էր, այլ առավոտ… կամ էլ ցերեկ, բայց դա էլ այնքան կարեւոր չի: Կարեւորն այն, է որ ես նրա աչքերում թախիծ տեսա ու հասկացա… Բայց թե ինչ հասկացա, ես չեմ հիշում:

    Հիշում եմ, որ նրա մոտով անցա ու կանգ չառա կամ էլ կանգնեցի, բայց դա հիմա ընդհանրապես կարեւոր չի: Կարեւորն այն է, որ ես անցա նրան, որ նա հետեւում մնաց:

    Հիշում եմ, որ մի պահ հետ նայեցի, բայց նա արդեն այնտեղ չէր կամ էլ այնտեղ էր, բայց չէր երեւում, կամ էլ ես չէի ուզում տեսնել ու չէի տեսնում: Բայց դա էլ այնքան կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես այն ժամանակ հետ նայեցի ու հիմա էլ ժամանակա առ ժամանակ հետ եմ նայում…

    … Հիշում եմ, որ քայլում էի, բայց թե ուր էի քայլում, չեմ հիշում: Բայց դե արդեն հարյուր յոթանասունչորս տարի է անցել, ու արդեն կարեւոր չի, որ շատ բաներ մոռանում եմ: Կարեւորն այն է, որ ինչ որ բան դեռ հիշում եմ:

    Գիտեմ՝ մի հարյուր յոթանասունչորս տարի հետո հիշելու եմ, որ հարյուր յոթանասունչորս տարի առաջ ինչ-որ բան գրում էի, բայց չեմ հիշելու, թե ինչ: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ գրածս պահելու եմ, որ հարյուր յոթանասունչորս տարի հետո, երբ հիշեմ, որ հարյուր յոթանասունչորս տարի առաջ ինչ-որ բան էի գրում, բայց չհիշեմ, թե ինչ, հանեմ, կարդամ ու հասկանամ, թե ինչ եմ գրել: Կամ էլ կկարդամ բայց չեմ հասկանա, ինչպես հիմա չեմ հասկանում… կամ էլ հասկանում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ եմ հասկանում: Բայց դա այնքան էլ կարեւոր չի… կարեւորն այն է, որ դուք հասկանաք:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.02.2009), Ambrosine (08.02.2009), Kita (02.04.2009), Moon (08.02.2009), Nadine (02.04.2009), Sona_Yar (02.04.2009), unknown (08.02.2009), Արմինե (02.04.2009), Եկվոր (03.04.2009), ԿԳԴ (07.02.2009), Հայկօ (07.02.2009), Ուրվական (07.02.2009), Ռուֆուս (08.02.2009), Փոքրիկ (03.04.2009), Քամի (07.02.2009)

  3. #2
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Չգիտեմ, թե ի՞նչ էիր ուզում ասել, կամ էլ ես լավ չհասկացա միտքդ, բայց մեկա ստեղծագործությունդ լավնա,կամ լավը չի, բայց դա այդքան էլ կարևոր չի, կարևորն էնա, որ ինքնատիպա ու անկեղծ, կամ էլ անկեղծ չի, բայց դա այդքան էլ կարևոր չի, կարևորն էնա, որ դու ստեղծագործում ես ու դեռ շատ ասելիք ունես, կամ էլ չունես, բայց դա այդքան էլ կարևոր չի, կարևորը էնա, որ մի հարյուր յոթանասունչորս տարի հետո հիշելու եմ, կամ չեմ հիշելու... Ու վերջապես ամենակարևորը սրտի աշխատանքնա
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (02.04.2009), Morpheus_NS (08.02.2009), Եկվոր (03.04.2009)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Պիտի անկեղծ ասեմ, որ շատ մեծ դժվարությամբ կարդացի։ Առաջին անգամ է, որ քո ստեղծագործությունը դժվարությամբ եմ կարդում։ Ընթացքում սիրտս ծակում էր / ավելի շուտ չգիտեմ ոնց բացատրեմ մզմզում էր/։ Ինձ հետ լուրջ էդպես ա լինում, երբ որ ինչ-որ բան դուրս չի գալիս։ Կարևոր բաներ իհարկե կային, բայց դե, որ սիրտս չգիտեմ ինչ եղավ։ oyէդ էդքան էլ կարևոր չի, որ դուր չեկավ...կարևորը, որ ես հաստատ գիտեմ, որ հասկացա

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (08.02.2009)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Ինձ թվում է՝ բառախաղը մի քիչ շատ էր։ Էդքան կրկնվող խոսքային կաղապարներից բնականությունը մի տեսակ կորչում է, համենայնդեպս, ինձ համար... Կարծես էն կարևորը կորչում–մնում էր անկարևորների արանքներում։ Չգիտեմ, գուցե ասածս մի քիչ դաժան հնչի, բայց իմ տպավորությունը հետևյալն է. խոսքերն ավելի շատ էին, քան իմաստը։ Ասածս, բնականաբար, չի նշանակում, թե իմաստ չկար, մի խոսքով՝ երևի հասկացաք։

    Հ.Գ. Ստեղծագործությունը հավանողներին չմոռանամ հիշեցնել, որ սա ընդամենը իմ համեստ կարծիքն էր։

    Մորֆ, չես նեղանում, չէ՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (08.02.2009)

  9. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Հիշում եմ..... բայց դա կորևոր չի, կամ էլ կրևոր ա....չէ կարևորը էն ա, որ հասկացանք կարևոր լինել ու չլինելու իմաստը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (08.02.2009)

  11. #6
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ բառախաղը մի քիչ շատ էր։ Էդքան կրկնվող խոսքային կաղապարներից բնականությունը մի տեսակ կորչում է, համենայնդեպս, ինձ համար... Կարծես էն կարևորը կորչում–մնում էր անկարևորների արանքներում։ Չգիտեմ, գուցե ասածս մի քիչ դաժան հնչի, բայց իմ տպավորությունը հետևյալն է. խոսքերն ավելի շատ էին, քան իմաստը։ Ասածս, բնականաբար, չի նշանակում, թե իմաստ չկար, մի խոսքով՝ երևի հասկացաք։

    Հ.Գ. Ստեղծագործությունը հավանողներին չմոռանամ հիշեցնել, որ սա ընդամենը իմ համեստ կարծիքն էր։

    Մորֆ, չես նեղանում, չէ՞։
    Ուլու ջան, իհարկե չեմ նեղանա: Նախ եւ առաջ, եթե կարծիք ես գրել, նշանակում է, որ չես ալարել, գրածս կարդացել ես, ինչի համար ես արդեն շատ շնորհակալ եմ: Երկրորդն էլ՝ էս գործը մի քիչ իմ ոճի մեջ չէր: Չգիտեմ, թե ինչքանով հաջող-անհաջող ստացվել, բայց հաշվի առնելով կարծիքների սակավությունը՝ կարելի է կարծել, որ այնքան էլ հաջող չի ստացվել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #7
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ, որ քայլում էի, բայց թե ուր էի քայլում, չեմ հիշում: Հիշում եմ, որ ձյուն էր գալիս, կամ էլ կարկուտ էր գալիս, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես տաք էի հագնվել ու չէի մրսում:

    Հիշում եմ, որ ծառեր կային, կամ էլ թփեր էին, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ կանաչ էին, իսկ ես կանաչ գույն շատ եմ սիրում:
    Հիշում եմ, որ երիկո էր, կամ էլ գիշեր էր, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ մութ էր, ու ոչ ոք ինձ չէր տեսնում, նույնիսկ ծառերը, որ թփեր էին կամ թփերը, որ ծառեր էին:

    Հիշում եմ, որ մի աղջիկ կար, կամ էլ արդեն կին էր, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ նա իգական սեռի ներկայացուցիչ էր ու բավական գեղեցիկ էր:

    Հիշում եմ, որ այդ կինը կամ էլ աղջիկը թփերի կամ էլ ծառերի տակ էր կանգնած, ու նրա ուսերին կարկուտի կամ էլ ձյան հետքեր կային: Հիշում եմ նաեւ, որ այդ աղջկա կամ կնոջ աչքերը թաց էին: Երեւի արտասվել էր, կամ էլ աչքերը անձրեւից էին թրջվել:

    Ուրեմն ո՛չ ձյուն էր, ո՛չ կարկուտ, այլ անձրեւ… Գուցե անձրեւ էր, գուցեեւ լաց էր եղել, աբյց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա տխուր էր, ու ես նրա մոտով անցնելիս թախիծ տեսա նրա աչքերում:

    Բայց ինչպե՞ս տեսա, եթե շուրջս մութ էր: Գուցե թփերը ծառեր չէին, ծառերն էլ թփեր չէին… գուցե ծառերն ու թփերը ցերեկային լույսեր էին: Կամ էլ ոչ թե երեկո կամ գիշեր էր, այլ առավոտ… կամ էլ ցերեկ, բայց դա էլ այնքան կարեւոր չի: Կարեւորն այն, է որ ես նրա աչքերում թախիծ տեսա ու հասկացա… Բայց թե ինչ հասկացա, ես չեմ հիշում:

    Հիշում եմ, որ նրա մոտով անցա ու կանգ չառա կամ էլ կանգնեցի, բայց դա հիմա ընդհանրապես կարեւոր չի: Կարեւորն այն է, որ ես անցա նրան, որ նա հետեւում մնաց:

    Հիշում եմ, որ մի պահ հետ նայեցի, բայց նա արդեն այնտեղ չէր կամ էլ այնտեղ էր, բայց չէր երեւում, կամ էլ ես չէի ուզում տեսնել ու չէի տեսնում: Բայց դա էլ այնքան կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես այն ժամանակ հետ նայեցի ու հիմա էլ ժամանակա առ ժամանակ հետ եմ նայում…

    … Հիշում եմ, որ քայլում էի, բայց թե ուր էի քայլում, չեմ հիշում: Բայց դե արդեն հարյուր յոթանասունչորս տարի է անցել, ու արդեն կարեւոր չի, որ շատ բաներ մոռանում եմ: Կարեւորն այն է, որ ինչ որ բան դեռ հիշում եմ:

    Գիտեմ՝ մի հարյուր յոթանասունչորս տարի հետո հիշելու եմ, որ հարյուր յոթանասունչորս տարի առաջ ինչ-որ բան գրում էի, բայց չեմ հիշելու, թե ինչ: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ գրածս պահելու եմ, որ հարյուր յոթանասունչորս տարի հետո, երբ հիշեմ, որ հարյուր յոթանասունչորս տարի առաջ ինչ-որ բան էի գրում, բայց չհիշեմ, թե ինչ, հանեմ, կարդամ ու հասկանամ, թե ինչ եմ գրել: Կամ էլ կկարդամ բայց չեմ հասկանա, ինչպես հիմա չեմ հասկանում… կամ էլ հասկանում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ եմ հասկանում: Բայց դա այնքան էլ կարեւոր չի… կարեւորն այն է, որ դուք հասկանաք:
    Իսկապես դժվար կարդացվող էր, հատկապես երբ արագ ես կարդում, դժվար է ընկալվում, բայց այս մուգ մասերը մասերը շատ հավանեցի։ Հարյուրյոթանասունչորսն էր շատ խառը...պարզապես մի քիչ քիչ է պետք կրկնել։
    Ապրես, այդ աղջկա կերպարը լրիվ իմ աջքի առաջ ընդգծվեց։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (08.02.2009), Եկվոր (03.04.2009)

  14. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Դպրոցում շարադրություն էին հանձնարարել (6-րդ դասարան էի, կարծեմ): Էն ժամանակ դեռ հայերենս լավ չէր: Ուզում էի գրեի я воздержусь от критики, բաց արեցի բառարանը` воздержание - ժուժկալություն, գրեցի. «Ես քննադատություններից ժուժկալություն եմ անում»:
    Ջիգ, կարդացել եմ, բայց էս անգամ կարծիքներից արի ժուժկալություն անեմ, հա՞...
    Սիրտս չի գնում բացասական բան ասեմ` քեզ մի տեսակ սիրել եմ...
    «Փոքրիկս»-ը լավն էր:

  15. #9
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցում շարադրություն էին հանձնարարել (6-րդ դասարան էի, կարծեմ): Էն ժամանակ դեռ հայերենս լավ չէր: Ուզում էի գրեի я воздержусь от критики, բաց արեցի բառարանը` воздержание - ժուժկալություն, գրեցի. «Ես քննադատություններից ժուժկալություն եմ անում»:
    Ջիգ, կարդացել եմ, բայց էս անգամ կարծիքներից արի ժուժկալություն անեմ, հա՞...
    Սիրտս չի գնում բացասական բան ասեմ` քեզ մի տեսակ սիրել եմ...
    «Փոքրիկս»-ը լավն էր:
    Ասա, քննադատի, Դորիա՛ն ջան, խնդիր չկա: Ես էս ստեղծագործությունս գրել եմ ի հակադրություն նրանց, ովքեր ինձ մեղադրում էին չափից դուրս պարզ ու հակիրճ գրելու մեջ: Ուզում էի տարբերությունը ցույց տալ: Դրա համար էլ էս ստեղծագործությունը էնքան բարդ եմ գրել, որ դրա իմաստը ոչ ոք չի հասկացել.... նույնիսկ ես

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.02.2009), Ambrosine (10.02.2009), Dorian (10.02.2009)

  17. #10
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ կկարդամ բայց չեմ հասկանա, ինչպես հիմա չեմ հասկանում… կամ էլ հասկանում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ եմ հասկանում: Բայց դա այնքան էլ կարեւոր չի… կարեւորն այն է, որ դուք հասկանաք:
    Սա էլ այդքան կարևոր չէ, կարևորն այն է, որ դու զգում ես...

    P.S. Կարծում եմ լուրջ ստեղծագործության համար արժե "կարևորությունների" շարքն ընդլայնել ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.02.2009, 22:56: Պատճառ: Սխալ մեջբերման ուղղում

  18. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Էտ կանաչ սմայլիկը երեւի մեջբերումից դուրս պիտի դնեիր, թե չէ ես այդպես չեմ գրել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  19. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    լավն էր, այսինքն այն ինչ ասում էին ճիշտ է, բառախաղը շատ է, կրկնություններ կան, գուցե դժվար է կարդացվում, բայց ինձ դուր եկավ, սիրում եմ, որ ստեղծագործության միջոցով աշխարհին նայում ես տվյալ գրողի աչքերով, դա և գրողի անկեղծությունից է գալիս և կարդացողի ընդունման ձևից:

    Ես մեկ ակնթարթ քայլեցի քո ոտքերով ու քո աչքերով տեսա, քո զգայարաններով զգացի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (10.02.2009)

  21. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ կանաչ սմայլիկը երեւի մեջբերումից դուրս պիտի դնեիր, թե չէ ես այդպես չեմ գրել:
    Մորֆեուս ջան, Կատկան իրականում կանաչ սմայլիկ չէր դրել: Էդ կանաչ սմայլիկը հաճախ «ինքնագլուխ» առաջանում է : և [ սիմվոլների՝ կողք–կողքի հայտնվելու դեպքում, դե, հիմնականում մեջբերումներ անելիս, քանի որ [ նշանը մեջբերման մեջ է օգտագործվում։ Գրառումն արդեն խմբագրել եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (10.02.2009)

  23. #14
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    …Հիշում եմ, որ ես անմարդաբնակ կղզում էի ու արդեն հարյուր յոթանասունչորս տարի էր, ինչ մարդու երես չէի տեսել... կամ էլ անմարդաբնակ կղզում չէի… համենայն դեպս կողքիս մարդ չկար, միայն ծաղիկներ ու ծառեր… Երեւի այգում էի… Իրո՛ք, այգում էի… Լա՛վ, ուրեմն նորից սկսեմ…

    Հիշում եմ, որ տխուր նստած էի այգու նստարանին, ու աչքերիցս արցունքներ էին գլորվում… կամ էլ տխուր չէի, այլ ուրախ էի, իսկ արցունքներն էլ երջանկության արցունքներ էին… բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ արցունքներս մի աղջիկ տեսավ, եկավ ու նստեց կողքիս:

    Հիշում եմ, որ նա շատ գեղեցիկ էր… կամ էլ ոչ այնքան, բայց դա բնավ կարեւոր չէ: Կարեորն այն է, որ նա չքնաղ հոգի ուներ, ու նրանից այնպիսի անսպառ լույս էր ճառագում, որ թվում էր, թե արեգակն է երկնքից իջել ու կողքիս նստել:

    Հիշում եմ՝ նա կամացուկ ինչ-որ բան շշնջաց ականջիս… կամ էլ ոչինչ չասեց, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես իմ կողքին զգացի նրա ներկայությունը, ու ինձ թվաց, թե կյանքում ոչինչ ավելի շատ չեմ տենչում, քան նրան միշտ իմ կողքին տեսնել:

    Հիշում եմ, որ նա ինձ շրջապատող բնությունից՝ ծաղիկներից, արեգակից ու իր հոգուց մի աշխարհ պատրաստեց… կամ էլ այդ աշխարհը նա իր հետ էր բերել, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ աշխարհը նա ինձ նվիրեց:

    Հիշում եմ, որ հասկացա, որ սիրում եմ նրան… կամ էլ դա սեր չէր, այլ ամբողջովին ուրիշ՝ ավելի պարզ, ավելի մաքուր մի զգացմունք, որը թերեւս կարելի է հարազատություն անվանել, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես պատրաստ էի ամեն ինչ անել, որ մենք չբաժանվենք:

    Հիշում եմ, որ ես նրան ասացի, որ նա շատ թանկ է ինձ համար, որ երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը նրան ցավ պատճառի… կամ էլ ոչինչ չասացի, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա հասկացավ այդ ամենը ու… ժպտաց… ու ինձ թվաց, որ արեւը սկսեց մի փոքր ավելի շատ ջերմություն տալ աշխարհին, որ այս աշխարհը մի քիչ ավելի բարի դարձավ:

    Այդ օրվանից ուղիղ հարյուր յոթանասունչորս տարի է անցել… Հիշում եմ, որ ամբողջ այդ ընթացքում ես միշտ նրա հետ եմ եղել… կամ էլ գուցե սխալվում եմ, գուցե այդ օրը մենք իրար տեսանք առաջին եւ վերջին անգամ…գուցե նույնիսկ այդ աղջիկն այս կյանքում ինձ չի էլ հանդիպել, բայց ես մի բան գիտեմ, ու դա է ինձ համար ամենակարեւորը… իմ սրտում, իմ հոգում ես մի աշխարհ ունեմ… ու այդ աշխարհը նա է ինձ նվիրել…




    Նվիրվում ա հընգերներիս:
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 02.04.2009, 17:56:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009), Ambrosine (02.04.2009), Kita (02.04.2009), Nadine (02.04.2009), Sona_Yar (02.04.2009), Արմինե (02.04.2009), Եկվոր (03.04.2009), Երկնային (02.04.2009), Քամի (02.04.2009)

  25. #15
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հիշում եմ....

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Նվիրվում ա հընգերներիս:
    ...ու նաեւ նրան, ով չի սիրում հընգեր բառը....

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշում եմ ...
    Հեղինակ՝ Nimra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.07.2012, 01:13
  2. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •