Հայ Արիական Միաբանությունը ջերմ ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին՝ իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար:
Վերջերս բնիկ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն:
Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են, ուստի պետք է վերականգնվի իրենց հին հավատը: Նա նաեւ նշել է, թե չի բացառվում, որ իսպաներենի հետ համատեղ պետական լեզու համարվի տեղի հնդկացիների լեզուն:
Հայ Արիական Միաբանությունը Ամերիկա աշխարհամասի առաջին հնդկացի նախագահի պետականորեն իրականացվող այս թերեւս եզակի նախաձեռնությունը համարում է լուրջ աշխարհայացքային քայլ, ինչը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել բոլոր հին ազգերի հավատադարձության վրա:
Մենք՝ հայ-արիականներս, նույնպես ունենք մեր հին հավատի, հայ Աստվածների պաշտամունքը եւ կարեւորում ենք Բոլիվիայի նախագահի վճռական քայլը՝ իր երկիրն ու ազգը սեփական արմատներին ամրացնելուն եւ զորացնելուն միտված:
Վստահ ենք, որ հայությանը նույնպես սպասվում է դարձ դեպի արմատները՝ հայոց հավատը, հայ Աստվածների պաշտամունքը:
Փա’ռք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադարձ հայ Աստվածներին:
Արիական Հայաստանն է հայոց զորության հիմնաքարը:
Էջանիշներ