User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Հայ Արիական Միաբանությունը ջերմ ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին՝ իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար:
    Վերջերս բնիկ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն:
    Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են, ուստի պետք է վերականգնվի իրենց հին հավատը: Նա նաեւ նշել է, թե չի բացառվում, որ իսպաներենի հետ համատեղ պետական լեզու համարվի տեղի հնդկացիների լեզուն:
    Հայ Արիական Միաբանությունը Ամերիկա աշխարհամասի առաջին հնդկացի նախագահի պետականորեն իրականացվող այս թերեւս եզակի նախաձեռնությունը համարում է լուրջ աշխարհայացքային քայլ, ինչը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել բոլոր հին ազգերի հավատադարձության վրա:
    Մենք՝ հայ-արիականներս, նույնպես ունենք մեր հին հավատի, հայ Աստվածների պաշտամունքը եւ կարեւորում ենք Բոլիվիայի նախագահի վճռական քայլը՝ իր երկիրն ու ազգը սեփական արմատներին ամրացնելուն եւ զորացնելուն միտված:
    Վստահ ենք, որ հայությանը նույնպես սպասվում է դարձ դեպի արմատները՝ հայոց հավատը, հայ Աստվածների պաշտամունքը:
    Փա’ռք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադարձ հայ Աստվածներին:
    Արիական Հայաստանն է հայոց զորության հիմնաքարը:

    http://www.hayary.org/index.php?opti...=747&Itemid=56


    Ինչու Բոլիվիացիք կարող են պայքարել իրենց ազգային շահերի համար իսկ մենք ոչ:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.hayary.org/index.php?opti...=747&Itemid=56


    Ինչու Բոլիվիացիք կարող են պայքարել իրենց ազգային շահերի համար իսկ մենք ոչ:
    Հայ բնիկ հավատն արիականը չի, այն փոխառված է: Հին հայկական հավատը վիշապապաշտությունն է: Ալիքները մի խառնի:
    Վիշապապաշտությանը վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել՝ այն մի փոքր ոչ կենսունակ է, տվյալներ էլ շատ քիչ են պահպանվել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.02.2009), Elmo (05.02.2009), impression (04.02.2009), Jarre (04.02.2009), Norton (06.02.2009), Sunny Stream (04.02.2009), Ռուֆուս (05.02.2009), Վարպետ (04.02.2009), Ֆրեյա (12.11.2010)

  4. #3
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հին հայկական հավատը վիշապապաշտությունն է: Ալիքները մի խառնի:
    - Երբեւե որեւէ մեկը, այդ թվում հայերի թշնամիները հայերին վիշապապաշտ չեն ասել: Սա իսկական ախմախություն է կամ մտածված հիմարաբանություն: Նույնիսկ Հայոց Զորության եւ Ռազմի Աստված Վահագնը հայտնի է Վիշապաքաղ անունով, որ միշտ պատերազմել է Վիշապների դեմ: Գոնե խելքին մոտ բան գրեք:
    Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արարված Արիածին Արարածը Արիացին էր` Արի Մարդը`Արի Մանը, Արմանը կամ Արմենը... Եթե այսքան Արիական բառ ու բան կգտնեք որեւէ ազգի բառարանում կամ ծագումնարանում, ապա հայերին արիականությունից կտարանջատեք: Այսինքն` չի ստացվի: Քանզի եւ Հայերի Բնօրրանը եւ Ծագման Վկայագիրը արարչական-արիական են: Տիեզերքի Արարիչն ու Հայերի Աստվածահայր Արան հենց Ար-ի նախասկիզբն են որանցից էլ արարչությունը արիականորեն <իջել> է Արարատ եւ տրվել բնիկներին` մեզ:
    Հիմա թե դու վիշապապաշտություն կասես, թե մեկ այլը` սատանայապաշտություն, դա ձեր խնդիրն է: Հայերը ոչ ձեզանով են արիականացել, ոչ էլ ձեզանով պիտի եհավայականանան...
    Մտեք www.hayary.org որոշ բաներ կսովորեք գոնե...
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    - Երբեւե որեւէ մեկը, այդ թվում հայերի թշնամիները հայերին վիշապապաշտ չեն ասել: Սա իսկական ախմախություն է կամ մտածված հիմարաբանություն: Նույնիսկ Հայոց Զորության եւ Ռազմի Աստված Վահագնը հայտնի է Վիշապաքաղ անունով, որ միշտ պատերազմել է Վիշապների դեմ: Գոնե խելքին մոտ բան գրեք:
    Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արարված Արիածին Արարածը Արիացին էր` Արի Մարդը`Արի Մանը, Արմանը կամ Արմենը... Եթե այսքան Արիական բառ ու բան կգտնեք որեւէ ազգի բառարանում կամ ծագումնարանում, ապա հայերին արիականությունից կտարանջատեք: Այսինքն` չի ստացվի: Քանզի եւ Հայերի Բնօրրանը եւ Ծագման Վկայագիրը արարչական-արիական են: Տիեզերքի Արարիչն ու Հայերի Աստվածահայր Արան հենց Ար-ի նախասկիզբն են որանցից էլ արարչությունը արիականորեն <իջել> է Արարատ եւ տրվել բնիկներին` մեզ:
    Հիմա թե դու վիշապապաշտություն կասես, թե մեկ այլը` սատանայապաշտություն, դա ձեր խնդիրն է: Հայերը ոչ ձեզանով են արիականացել, ոչ էլ ձեզանով պիտի եհավայականանան...
    Մտեք www.hayary.org որոշ բաներ կսովորեք գոնե...
    Տղա ջան (դե, ռազ ուժ դու իմ ասածին ախմախություն կասես, ես էլ քեզ էսպես կանվանեմ, քո ասացը մի հատ աղանդի՝ էսպես կոչված «Արորդիների Ուխտի» տեսանկյունն ա, իսկ իրանք նույնիսկ հին արիական դիցաբանության տեսանկյունից իրականությանը մոտիկ չեն: Նրանք ընդամենը խառնում են հայկական նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական ավանթույթները:
    Վահագնիկը (ապուշ աստված, փոխառվել է հելլենիստական շրջանում հունական Ապոլլոնից՝ հույները չէին էլ կիրառում նրա Վահագն անունը), պարզ է որ պիտի Վիշապիս սպաներ, հետո էլ պետք է, որ Վիշապի դեմոնիզացիա իրականացվեր, որպեսզի նոր կրոնը հնին փոխարինելու հիմքեր ստանա:
    Իրականում Վիշապը մի հատ չի եղել, եղել են տարբեր վիշապներ, որոնք իսկական արիական աստվածներին բավականին մոտ են: Հայկական «արիական» աստվածներն իրականում գտեթե ամբողջությամբ փոխառված են ու պատկանում են հելլենիստական ու պոստհելլենիստական շրջանին: Օրինակ, Աստղիկը նույն Բաբելոնյան Աստարտեն է:
    Մյուս կողմից՝ Միհրը նույն արիական Միտրան է:
    Հին վիշապներին նայենք՝ Աժի Դահակա (Աժդահակ), Աժի Ռուդրախա (արիական Ռուդրան, որը հնդկական դիցաբանության Ռուդրան, հետագայում՝ Շիվան է) և այլն:
    Ասորիները Հայաստանն անվանում էին Նաիրի՝ Ջրերի երկիր ոչ նրա համար, որ այն ջրառատ էր, այլ նրա համար, որ մեծ տարածում ուներ Ջրի Վիշապի պաշտանմունքը: Սրա մասին են վկայում այդ և ավելի վաղ շրջանների վիշապաքար-ֆալլոսները:
    Վիշապապաշտությանը հաջորդեց քուրմ-արքաների պաշտանմունքը (Խալդի-Հայկ, Արամե, Մենուա), ինչին հաջորդեց փոխառումների ու բաբելոնյան ազդեցության շրջանը, հետո՝ հելլենիստականը, հետո՝ պոստհելլենիստականը, հետո՝ քրիստոնէությունը, որը երկրի արյան մեջ է ներարկվում արդեն գրեթե երկու հազար տարի:
    Էլի հարցեր կա՞ն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (04.02.2009), Norton (06.02.2009), Լուսիանա (05.02.2009), Հրատացի (05.02.2009), Ռուֆուս (05.02.2009), Ֆրեյա (12.11.2010)

  8. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Սովորելու վերաբերյալ ասեմ, որ իննսունականների երկրորդ կեսից հումորով հետևում եմ ձեր աղանդի գործունեությանը: Եթե այդքան խելոք ես պատասխանի, ի՞նչ նշանակություն ունի արիական դիցաբանության երրորդ շրջանի ամենահայտնի ատրիբուտը՝ Լոկոպալաների Սվաստիկան: Ե՞րբ է Սվաստիկան թարս շրջվում, և ինչի՞ համար: Ինչպե՞ս է կոչվում թարս շրջված Սվաստիկան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Էլի սկսվավ Հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումները ու կամայական մեկնաբանությունները:
    Ի դեպ եթե ձեզ համարում եք աստվածաբան ապա մի հատ լավ կլիներ նաև տայիք Եհովա աստծու բարոյական նկարագիրը: Եվ մի հատ անկեղծ ասեիք թե ուր հասցրեց մարդկությանը այդ ժամանակակից «աստվածը»:

    Իսկ Վահագնին վիրավորելու համար դուք մի օր կտեսնեք հետևանքները... երբ անձամբ կհայտնվեք մի որևէ ժամանակակից Վիշապի ճիրաններում նոր այն ժամանակ կհասկանաք թե ով է իսկապես Վահագնը և ինչ է նա խորհրդանշում:

    Վիշապապաշտությանը վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել՝ այն մի փոքր ոչ կենսունակ է
    Նայելով թե քանի անձնավորություն են ձեր այս գրառմանը շնորհակալություն հայտնել կարելի է ասել որ ժամանակակից Վիշապապաշտությանը լուսավոր ապագա է սպասվում:
    Վիշապը դա քաոսի, բնազդային, վայրենի ցածր ուժերի խորհրդանիշն է: Դա անարխիա է, դա պետության կարգերի տապալման ձգտում է ԱՄԵՆ ԳՆՈՎ;

    Այնպես որ վիշապաշտությունը այսօր լավ էլ ծաղկում է ու քանի գնում խորանալու է Միջազգային ճգնաժամին զուգահեռ:
    Ուղղակի էս անգամ ժամանակակից վիշապաշտությունը ու անարխիզմը ուղղված է հենց Բիբլիական սիստեմի դեմ: Քանդեք, խեղաթյուրեք ինչքան կարող եք, տեսնենք Եհովան կկարողանա մի նոր Հիսուս, կամ մի ուրիշ հերոս աստված «ծնել» որպեսզի կասեցնի սեփական համակարգի տապալումը.... թե սաղ հույսներդ երկրորդ գալստյան վրա է: Հույսը վերջին է մեռնում բայց մեռնում է:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  10. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Իսկ Բոլիվիային ՀԱԼԱԼ Է:
    Կեցցեն Ինկացիների փառապանծ ժառանգները:

    Ես հավատում եմ որ վաղ թե ուշ Մարդկությունը ազատվելու այս մղձավաջից որ կոչվում է հուդա-քրիստոնեական դարաշրջան ու մտնելու է լուսավոր դարաշրջան որտեղ մարդիկ ինչքան էլ որ զարգացած են կլինեն, այնքան էլ կհարգեն իրենց հին անցյալը այլ ոչ թե կզբաղվեն սեփական Մանկությունը ԱՏԵԼՈՎ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի սկսվավ Հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումները ու կամայական մեկնաբանությունները:
    Ի դեպ եթե ձեզ համարում եք աստվածաբան ապա մի հատ լավ կլիներ նաև տայիք Եհովա աստծու բարոյական նկարագիրը: Եվ մի հատ անկեղծ ասեիք թե ուր հասցրեց մարդկությանը այդ ժամանակակից «աստվածը»:

    Իսկ Վահագնին վիրավորելու համար դուք մի օր կտեսնեք հետևանքները... երբ անձամբ կհայտնվեք մի որևէ ժամանակակից Վիշապի ճիրաններում նոր այն ժամանակ կհասկանաք թե ով է իսկապես Վահագնը և ինչ է նա խորհրդանշում:



    Նայելով թե քանի անձնավորություն են ձեր այս գրառմանը շնորհակալություն հայտնել կարելի է ասել որ ժամանակակից Վիշապապաշտությանը լուսավոր ապագա է սպասվում:
    Վիշապը դա քաոսի, բնազդային, վայրենի ցածր ուժերի խորհրդանիշն է: Դա անարխիա է, դա պետության կարգերի տապալման ձգտում է ԱՄԵՆ ԳՆՈՎ;

    Այնպես որ վիշապաշտությունը այսօր լավ էլ ծաղկում է ու քանի գնում խորանալու է Միջազգային ճգնաժամին զուգահեռ:
    Ուղղակի էս անգամ ժամանակակից վիշապաշտությունը ու անարխիզմը ուղղված է հենց Բիբլիական սիստեմի դեմ: Քանդեք, խեղաթյուրեք ինչքան կարող եք, տեսնենք Եհովան կկարողանա մի նոր Հիսուս, կամ մի ուրիշ հերոս աստված «ծնել» որպեսզի կասեցնի սեփական համակարգի տապալումը.... թե սաղ հույսներդ երկրորդ գալստյան վրա է: Հույսը վերջին է մեռնում բայց մեռնում է:
    Անգրագետ ու անիմաստ գրառում: Անիմաստ եմ համարում պատասխանելը: Բառերի նման ծախսի փոխարեն կարելի է մի փոքր կարդալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտեք www.hayary.org որոշ բաներ կսովորեք գոնե...
    Կայքը ժամանակավորապես անջատված է։ Այցելեք մի փոքռ ուշ։
    էսպես չի մնա

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (06.02.2009), Rhayader (05.02.2009), Ձայնալար (05.02.2009), Ռուֆուս (05.02.2009)

  14. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    - Հույս ունենք մեր հայուհիների աղորժաբեր և յուղոտ բդիկները հաճելիորեն կզարդարեն ձեր տոնական սեղանը:
    Արա դե մեկա զոհաբերելու են էթա .. Ի՞Նչ պարտադիրա կույս լինեն

    Ինքնաթիռը արդեն թռելա՞
    Loading your personal settings....

  15. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե մեկա զոհաբերելու են էթա .. Ի՞Նչ պարտադիրա կույս լինեն

    Ինքնաթիռը արդեն թռելա՞
    Չէ, Սամ ջան, պարտադիր ա, որովհետև նախքան զոհաբերելը կուսությունից զրկում են
    I may be paranoid but no android!

  16. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Հայաստանի Մարդակերների Ասոցիացիան իր ջերմագին ողջույններն է հղում Պապուա Նոր Գվինեայի Մամբո Յամբո ցեղի առաջնորդ Բոբո Մոբոյին՝ Քարի Դար վերադառնալու նախաձեռնության համար:

    Վերջերս Բոբո Մոբոն նշել է, որ Մամբո Յամբոն պատրաստվում է ամբողջովին վերադառնալ Քարի Դար և վերականգնել իրենց նախնիների այնպիսի սովորույթներ ինչպիսին են խառնամուսնությունները, մարդակերությունը և մարդկային զոհաբերությունները:

    Հայաստանի Մարդակերների Ասոցիացիայի նախագահ Ա. Չալաղաջյանը նշել է, որ սա լուրջ պատմական իրողություն է և հույս է հայտնել, որ Հայաստանը ևս մի օր կվերադառնա Քարի Դար: Չալաղաջյանը Բոբո Մոբոյին է ուղարկել 50 հայ կույս աղջիկներ Քարի դարաշրջան վերադարձը նշող մեծ տոնախմբության ժամանակ զոհաբերելու համար: Չալաղաջյանի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.

    - Հույս ունենք մեր հայուհիների աղորժաբեր և յուղոտ բդիկները հաճելիորեն կզարդարեն ձեր տոնական սեղանը:

    Փա՜ռք քարի դարին

    Քարի դարն է մեր ազգի ապագան


    Æþelwulf
    Հատուկ Դար Ակումբի համար
    Մարդիկ, ուշքի եկեք, հո քարի դարում չենք ապրում…
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.02.2009), Elmo (05.02.2009), Nareco (10.02.2009), Norton (06.02.2009), Rhayader (05.02.2009), Հայկօ (06.02.2009), Հրատացի (05.02.2009), Մանուլ (11.06.2010), Ներսես_AM (05.02.2009), Տրիբուն (14.02.2009), Քամի (05.02.2009)

  18. #13
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Մեջբերում Æþelwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ, ուշքի եկեք, հո քարի դարում չենք ապրում…
    Ես չգիտեմ ինչ դար է սա կոչվում:
    Մենակ գիտեմ որ կոնկրետ այս դարում էր որ Երևանի փողոցներում մարդկանց գնդակահարեցին:

    Ձեզ թվում է թե մարդակերների հետ համեմատած շատ եք առաջ գնացել: Երևի դուք առաջադիմություն եք համարում այն որ այժմ ասենք պատերազմների ժամանակ մարդիկ մեռնում են համեմատաբար արագ ու առանց ավելորդ ծիսական դաժանությունների:

    Ես ձեզ կոչ կանեմ ուշքի գալ ու սթափ նայել թե ինչ աշխարհում եք դուք ապրում:
    Ձեզնից մեծ մասը ապագա չունի: Դա ստատիստիկ ՓԱՍՏ Է:
    Երկրում խաթարված է դեմոգրաֆիան: Այսինքն ձեզնից հետո սերունդներ չեն գալիս: Երևի մխիթարում է այն որ դա չի կատարվում մարդակերությամբ: Բայց դե հիմա կա ՈՒՂԵՂԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, որի ավելի հզոր բան է քան նյութական մարմին ուտելը:

    Ձեր ստացած կրթությունը ոչ մեկի պետք չի : Գնում եք համալսարաններ միայն նրա համար որ դա հնուց եկած տրադիցիա է: Ձեր փողերով կերակրում եք կաշառակեր դասախոսների ռեկտորների ու նրանց գլխին կանգնած մաֆիաներին:

    Կերակրում եք վամպիր բանկիրների: Ու երբեք ձեր առջև հարց չեք դնի թե ինչու ինչ իրավունքով է որոշված որ մեկը պետք է մոնոպոլ իրավունք ունենա վարկ ստեղծելու իսկ մյուսը հլու հնազանդ պետք է ենթարկվի: ԵՐԲԵՔ: Որովհետև ուղեղների խժռումը տոտալ է:


    Ձեր ստեղծած առաջադեմ մարդասեր կոչվող համակարգն է որ ծերերին դատապարտել է դանդաղ մահի, ցածր թոշակների միջոցով: Հա ծերերին չեք ուտում , բայց սպասում եք թե երբ կմեռնեն որպեսզի նրանց տեղը ազատվի ու ձեզնից մեկը հնարավորություն ունենա իր անարժեք դիպլոմով ընդունվելու մեռած ծերի աշխատանքի տեղը:

    Գյոթեն կարծեմ ասել է, թե չկա ավելի ահավոր ստրուկ քան թե այն մարդը որ իրեն ազատ է համարում լինելով ստրկության մեջ:
    Ձեր 21-րդ դարի բարձունքից քմծիծաղով ու արհամարանքով եք խոսում անցյալ սերունդների մասին կամ ուրիշ մշակույթների մասին ու թձեզ թվում է փե դուք Ազատ եք որովհետև ձեզ չեն ուտում, կամ դուք առաջադեմ եք որովհետև համակարգիչ ունեք....

    Խաբկանք, երազանքներ... Այս ճգնաժամը որ սկսվել է Աշխարհում պատահական չի:
    Դա երկար երազների գրկում ապրելու հետևանք է:
    Այս Մատրիցան փլվում է պարոնայք: Երազը վերջանում է: Ձեր երազանքների աշխարհը այլևս չի պահպանվելու: Ինչքան շուտ զարթնեք այնքան հեշտ կլինի վերապրել:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  19. #14
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Էս ի՞նչ էր:
    էսպես չի մնա

  20. #15
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

    Ասում են հայերը շատ կատակասեր են:
    Իսկապես դա այդպես է: Ոմանք դա համարում են արժանիք, բայց ես կոնկրետ նկատել եմ որ հայերի կատակների նկատմամբ հակումը շատ է ուժեղանում երբ գտնվում են մանդրաժային վիճակներում:
    Երբ գիտակցում են որ իրենց հերթական անգամ խաբեցին, քցեցին, տրորեցին արժանապատվություն, թալանեցին , գռփեցին ու մի կերպ որպեսզի թաքցնեն ներքին ընկճվածությունը վերածում է ամեն ինչ կատակի:

    Ինչ խոսք լավ գոյատևելու ձև է: Միգուցե դա մեզ օգնել է գոյատևել դարեր... Բայց դե կատակն էլ պետք մի քիչ իմաստալից լինի: 32 ատամային կատակներով առաջ չենք գնա...
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սցենարիստների մրցույթ. հայտարարություն
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Արտակումբային մրցույթներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2012, 15:26
  2. Հայտարարություն թերթերում և հեռուստատեսությունում
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.02.2008, 21:43
  3. Հայտարարություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.06.2006, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •