thereisnomonkey-ի խոսքերից
Իշխանափոխությունը պետության կառավարման անհրաժեշտ տարր է: Եթե իշխանափոխություն տեղի չունենա, ապա Հայաստանը կդառնա փաստացի միապետություն կամ նման մի բան, որը ղեկավարվում է առանձին անհատի կամ մի քանի հոգուց բաղկացած կլանային վերնախավի կողմից: Այդպիսի ապագա Հայաստանը չի կարող ունենալ, քանի որ դա կհանգեցնի Հայաստանի՝ որպես պետության վերացմանը: Կհարցնես՝ իսկ ինչու՞ չի կարող Հայաստանը դադարել անկախ պետություն լինելուց, պատասխանեմ. վերջին 20 տարիների Հայաստանի բնակչության ժողովրդավարության ձգտման 20 տարիներ են, պրոցեսն սկսված է, և անհնար է այն կանգնեցնել: Եթե մենք այսօր ապրում ենք ոչ ժողովրդավարական երկրում, ապա դա միայն ժամանակավոր է, իսկ ոչ դեմոկրատական կառավարման 10, 15 տարիները գնալով ավելի ու ավելի են մոտեցնում այդ ժամանակաշրջանի անխուսափելի ավարտը:
Էջանիշներ