User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդո, ուրախ եմ, որ դու առաջին անգամ ես նման բան լսում, բայց դա ինչի համար ես ասում, չգիտեմ, ճիշտն ասած չի էլ հետաքրքրում: Իրանց մրցակցությունը թող իմ հաշվին չանեն, ինձ չի հետաքրքրում Նոր տարիա, ինքը անոռուգլուխ լիքը բաժանորդ ա հավաքել, տեխնիկան չի հերիքում, թե ինչ ա անում, թքած ունեմ դրա վրա, ինքը ինձ պարտավոր ա որակյալ կապ տրամադրի, թող տրամադրի, ու էդ ընթացքում բիլայնի դեմ կմրցի, թե իրանց քուչի լակոտների հետ կմրցի, էդ ամեն ինչի վրա թքած ունեմ, թող իր նստատեղով մրցի, ոչ թե բաժանորդների հաշվին: Ի՞նչ ա նշանակում` դուրդ չի գալիս, գնա բիլայն: Դու իրավունքից հասկացող մարդու տպավորություն ես թողել, զարմանում եմ, որ սենց բան ա միտքդ եկել ու գրել ես: Եթե ես քո հետ պայմանագիր եմ կնքում որևէ գործարքի շուրջ ու պարտավորվում եմ կատարել պայմանագրի կետերը, էդ կատարման ժամանակ թե ես ում դեմ կմրցեմ, ինչ բարեգործություններ կանեմ, էդ կապ չունի, դու քո` պայամանագրով նշված իրավունքների տերն ես, քեզ ինչի՞ պետքա հետաքրքրի մնացածը: Ուրիշ բան, որ դու ինձնից պահանջես, ես փոխհատուցեմ, այսինքն` ինչ որ կերպ պատժվեմ, դա կլինի վնասը հատուցելու տեսքով, թե քրգործի տեսքով, դու կորցրածդ վերականգնես, այ էդ ժամանակ, երբ որ պայմանագիրը կլինի սենց ասած` զրոյական վիճակում, այսինքն չեղյալ կլինի, դու քո կորցրածը ետ ես բերել, պարտք պահանջ չունենք, դու դադարեցնում ես պայմանագիրը ու արդեն էդ ժամանակ կարամ քեզ ասեմ` դե հիմա նայի որն ա դուրդ գալիս, իմը դուրդ չի գալիս, գնա բիլայն առ օգտագործի: Բայց, էլի եմ ասում, կրկնում եմ էս թեմայում արդեն եսիմորերորդ անգամ, որ քանի դեռ պայմանագիր կա կնքված կոնկրետ բաժանորդի և տվյալ օպերատորի միջև, ապա օպերատորը ղալաթ կանի, եթե կասի թե մրցակցություն ա, չես ուզում գնա մյուսի մոտ: Ուրեմն ստեղ ոչ ոք էլ լուսնից չի իջել, ու վիվասելը ինչ Հայաստանում աշխատում ա, առաջին օրերից վիվասելի բաժանորդ եմ, բլոկնոտիս մեջ էլ մոտ երկու հարյուր հատ վիվասելի բաժանորդի համար կա, բայց թե սա ինչ կապ ունի էս թեմայի հետ, չգիտեմ, հենա որ ձև ա էլի, ասենք իմանան` վիվասելոտ շրջապատ ունենք յանի Ես էլ համ բիլայնից եմ ամեն օր օգտվում, համ վիվայից, ու ինչ որ կա, էդ եմ գրում, ստեղ իմ ու քո բաժանորդ չկա, ստեղ կա երկու օպերատոր, էդ երկուսն էլ բոլորիս սպասարկող օպերատորներն են, ովքեր մտել են մի միջավայր, որտեղ սաղ լափում են, ոչ ոք չի կարա ասի` մեր ժողովրդին մի թալանեք, որտև ովքեր էսօր ասելու հնարավորություն ունեն, ժողովրդի անունից խոսալու իրավունք չունեն. փակուղի ա մտած: Մոռացել ե՞ս արմենթելը ոնց էր լափում, 250դրամով վրեքներս րոպե էր ծախում, հիմա որ հիշում ես, զարմանում ես, հլը վերջում էլ, որ մեջը մնում էր մոտ երկու հարյուր դրամ, էլ զանգել չէր լինում, հիմա որ կարում ենք հիսուն դրամով խոսանք, զարմացել ենք հա՞ մեր վրա, բա տենում ե՞ք ուր ենք հասել, վաղը որ հինգ դրմաով խոսանք, հաստատ չենք ասի, բա տենում ե՞ք երեկ ինչ լավ էր` հիսունով էինք խոսում: Միշտ պետքա ձգտես լավին, դիմացինիդ սայթաքումներն էլ օգտագործես իրա դեմ, ոչ թե քո դեմ, որտև էդ սայթաքումներից դու ես տուժում, ոչ թե ինքը. սպառողը դու ես, քո վերցրած ապրանքի որակն ա ցածր:
    Կուկ, սենց ասեմ, ինքը պայմանգիրա կնքել ու պարտավորվածությունա վերցրել, ապահովել նորմալ կապ, կոնկրետ ինձ, որոշ թերությունները հանած իրանց կապը բավարաումա, ես ու շատ-շատերը էս թեմայում ու դուրս էլ գոհ են, իրանց մոտ որակը լավա, բայց չգիտես 2-3 հոգու մոտ միշտ վիվան սբոյա տալի, 1 օրով ընկերության որակ չեն որոշում, ավելի լավա 1 օր վատ աշխատի մնացած 364 օրը տարվա մեջ նորմալ քան հակառակը:
    Ստեղ չջոգի ինչա նշանակում վիվայոտ շրջապատ, կամ ինչնա ձև, կամ խի պտի ասվի իմանան՞, եթե անորակ լիներ կապը հարաբերակցություն ուրիշ կլիներ, էդ էլ հեչ:
    Հիմա սենց բան , դու հասկանում էս իրավունքից, շատ լավա, ուրեմն գործի, ոչ թե ամեն օրը մտի էս թեմա բողոքի հելի, եթե քո իրավունքները ոտնահարել են, դու էլ իրավաբան մարդ էս դատի տուր, համ քեզ վնասները կփոխհատուցեն, համ իրանք խելքի կգան ու նորմալ կապ կապահովեն:
    Մեկը ես բիլայնի հետ էլ եմ պայմանագիր ունեցել, ինձ էդ կապը չի բավարաել, ես հիմա հիմնական մենակ վիվա եմ օգտվում, նույն էլ դու քեզ չի տրամադրում ծառայություն, որը պետքա իրա ծառայություներից մի օգտվի , մի հարստացրու իրան, համոզված եմ դրանով դու իրան ավելի մեծ վնաս կտաս, էլի եմ ասում ոչ մի ընկերություն չի ցանկանում բաժանորդ կորցնի:
    Վերջին խմբագրող՝ Norton: 17.01.2009, 22:02:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •