Ո՞նց կարող եմ անցնել inet15 կամ inet40 պլաններին: Փաթեթ ա:
Ո՞նց կարող եմ անցնել inet15 կամ inet40 պլաններին: Փաթեթ ա:
DIXIcarpe noctem
Չձգի՞ր
ստեղ նայի
http://www.akumb.am/showpost.php?p=1...&postcount=613
Հայկօ (23.03.2009)
Ապեր չի կարա տենց բան լինի... 20 կմ բերնով ես ասում... տենց որ լիներ սաղս մի ամսում Ռակից կմեռնեինք...
Հենց էտա սաղ բջջային հեռախոսի կայֆը ու հանճարեղությունը ու եքա հզոր անտենանեեր պետք չեն... ընմամենը ստեղծվումա Փեթակի նման մի հատ կառուցվածք /մեղվի փեթեկի/
Ու Ամեն վեցանկյան գագաթում մի հատ անտենայա... ինքը թուլ.. ու դու ոնց էլ լինի գտնում ես վեցանկյուններից մեկի մեջ ու կապնվում ես ամենամոտ անտենայի հետ.![]()
Իտոգում քեզ հզոր պերեդադչիկ պետք չի իրանց էլ պետք չի..
Եթե Մարշուտտկով գնալու լինեք կարաք նկատեք էլ մի անտենայից մյուսին անցնելը / խոսալու ընթացքում/
Loading your personal settings....
Էտ 20-ը օրինակի համար էր:
Բայց ամեն դեպքում էտ անտենաները ազդումա իրա ճառագայթներով, ինչքան ուզումա թույլ դնեն: Եթե ուզում էս անտենաների ազդեցությունը զգաս, արի մեր շենք, հելնենք կռիշ ու մոտավորապես 10-12 անտենաների ներկայությամբ 1 ժամ մնալուց հետո երևի թե գլխացավի դեղ խնդրես:
Ժողովուրդ գիտեք չէ, որ եթե անտենան գտնվումա ձեր շենքի կռիշում պտի անչափ ուրախանաք, որովհետև դուք մտնում եք անտենայի չեզոք գոտի, իսկ դիմացի շենքերում ընդունում են ամենօրյա ճառագայթ:
Մառշուտնիյով զգացվումա երբ հելնում եմ գազանանոցի դեքը՝ սկզբում 3Գ-ով թույլ անտենայա, մի պահ անտենան կորումա ու միանգամից թռնում պոլնի 2Գ-ի անտենա
12 միլիոն դրամ բազմազավակ մայրերին
Ապրիլի 7-ի մայրության օրվան կապակցությամբ ՎիվաՍել- ՄՏՍ-ը 12 մայրերի պարգեւատրեց յուրաքանչյուրին 1 մլն դրամով:
Դրամական պարգեւատրման արժանացան Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանից 12 բազմազավակ մայրեր:
Նշենք, որ շատ մայրերի համար այս նվերը անակնկալ էր, քանի որ չգիտեին դրա մասին:
Դեռեւս մայրության միամսյակի սկզբում «ՎիվաՍել»-ը մարզերից սկսել էր հավաքագրել տվյալներ բազմազավակ մայրերի մասին:
Երեւանցի Անթառամ Ղազարյանը 17 երեխայի մայր է, իսկ մյուս մայրերն ունեն 7 եւ ավելի երեխաներ:
«Անգամ ասելն է դժվար 17 երեխա, ուր մնաց պահելը: Մեծ դժվարությամբ ենք պահել: Արյան բացասական կարգ եմ ունեցել: Բժիշկներն ասել էին, որ նույնիսկ 3-րդ երեխան չպետք է ունենամ, սակայն ունեցա 17-ը»,- ասաց Անթառամ Ղազարյանը:
Ըստ տիկին Անթառամի'շատ երեխա ունենալը լավ է: Սակայն այս պայմաններում ուղղակի դժվար է նրանց պահելը: Նա ունի 9 տղա, 7 աղջիկ. մեծը 34, իսկ փոքրը' 14 տարեկան է: Ի դեպ, Անթառամը երեխաներին կոչել է սրբերի անուններով:
Անթառամ Ղազարյանը 4 սենյականոց երկու բնակարան ունի, որը ստացել է խորհրդային տարիներին: Իսկ դրանից հետո ոչ մի օժանդակություն չի ստացել:
Բազմազավակ մայրերի խոսքերով' իրենք անտեսված են, չեն կարողանում հոգալ երեխաների կարիքները, մուծել ուսման վարձերը, իսկ այս նախաձեռնությունից շատ են ոգեւորվել: Նրանց խոսքերով' վերջին տարիների ընթացքում իրենց այսպիսի ուշադրության չէին արժանացել:
Նշենք, որ 12 մայրերը միասին ունեցել են 132 երեխա:
a1plus.am
Elmo (04.04.2009), Janita Hero (04.04.2009), may (04.04.2009), Ներսես_AM (04.04.2009)
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ 3G-ի մեկնարկը: Այն արդեն գործում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Նախատեսված է մինչև տարեվերջ կապը ապահովել ամբողջ Հայաստանի տարածքում: Ըստ Ռալֆ Յիրիկյանի ամբողջ Հայաստանում ծրագիրը իրականացնելու համար նախատեսված է ծախսել 18 մլն դոլար:
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
Nun ... (17.04.2009)
Զզվում եմ Վիվասելից...
Երբ ա Օրանջը գալու![]()
Լրիվ ոնց-որ կոմունիստական հեռախոսացանց լինի, փաթեթ եմ մտել, հետն էլ կրակն եմ ընկել... Փաթեթիս պատասխանատուն անպատասխանատու մարդ ա, ու հիմա ես չեմ կարողանում իմ սեփական համարի հետ կապված հարցերը ինքս լուծեմ...
Իրանց սայտից էլեկտրոնային վճարում ես սղմում, բերում է E-Dram![]()
Ում ա պետք 3G, եթե նորմալ GPRS չեն կարողանում ապահովել...
Ժամը 7ից հետո չի աշխատում
Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ Բիլայնն ա լավը, գուցե Բիլայնը նույնիսկ ավելի վատը լինի![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Գիտեք VIVACELL-n ունի արդեն տեսազանգ ծառայությունը, միացման վարձը 700-ա ու հետո անվճար ինչքան ուզում ես խոսա![]()
Սամվել (21.04.2009)
Փոքրիկ (17.04.2009)
“ՎիմպելԿոմը” վիճարկում է ՀՀ-ում 3G ցանցի գործարկման մասին “ՄՏՍ”-ի տարածած լուրը//21.04.2009
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիմպելԿոմ” ընկերությունն այսօր “իրականությանը չհամապատասխանող” է անվանել լուրերն այն մասին, որ “ՄՏՍ”-ն առաջինն է գործարկել Հայաստանում UMTS/HSPA տեխնոլոգիայի վրա հիմնված երրորդ սերնդի (3G) ցանցը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, “ՎիմպելԿոմ” ԲԲԸ մամլո ծառայության հայտարարությունում ասվում է. “Հինգշաբթի օրը` 2009թ. ապրիլի 17-ին, “ՄՏՍ” ԲԲԸ-ն ընկերության պաշտոնական կայքում (www.mts.ru) հրապարակել է մամլո հաղորդագրություն Հայաստանում 3G ցանցն առեւտրային շահագործման հանձնելու մասին: Մամլո հաղորդագրությունում ներկայացված տեղեկատվության համաձայն, “ՄՏՍ”-ը առաջինն է Հայաստանում գործարկել UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված երրորդ սերնդի ցանց (3G):
Այդ կապակցությամբ “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ թյուրիմացության մեջ է գցում ընկերության բաժանորդներին եւ շուկան:
2008թ. հունիսի 19-ին “ԱրմենՏել” ԲԲԸ-ն (Հայաստանի տարածքում` Beeline ապրանքանիշ) հայտարարել էր 3G ցանցը Երեւան քաղաքում փորձնական-առեւտրային շահագործման հանձնելու մասին: 2008թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանում հայտարարվեց 3G ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին: Այդպիսով, “ԱրմենՏել” ԲԲԸ-ն (Beeline) գործարկել էր UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված երրորդ սերնդի առաջին ցանցը (3G) Հայաստանում:
Անելով այս հայտարարությունը` “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ն հույս ունի, որ այս հերքումը լիովին սպառիչ է ԶԼՄ-ներում վերոհիշյալ չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումը կանխելու համար”:
Rammstein (21.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ