Kuk-ի խոսքերից
Սամ, էդ իրանք պետքա մտածեն դրա մասին: Իրանց արածը գիտե՞ս ինչ ա. հայկական լոտո, ուրիշ ոչ մի բան: Հիշում ե՞ս ինչքան լոտոներ կային ու ինչ գործ էին անում, ինչ գերշահույթներ էին ստանում, բա ի՞նչ եղան, հոգնեցի՞ն փող լվանալուց: Չէ չէ՞, տենց բան հնարավոր չի չէ՞: Ուրեմն նորմեր պետքա լինեն, պետքա տպաքանակ լինի, որ ասենք հազար հատ շահում լինելու դեպքում պետքա վաճառվի հարյուր հազար հատ լոտո, բայց սրանք դրել անվերջ տպում ծախում էին, սենց բան մենակ կարա լինի նենց երկրներում, որտեղ մարդկանց քաղաքի կենտրոնում գնդակահարում ու պաշտոններ են շահում: Պետքա ստանդարտներ մշակվեն, որ ասենք յուրաքանչյուր հարյուր տոմսից մեկը գոնե մի հատ թաշկինակ շահի, բայց սրանք դրել լափում էին մարդկանց փողերը, ու էնքան ժամանակ լափեցին, մինչև մարդիկ զգացին, որ քամում են իրանց գրպանները, սկսեցին թքել էդ լոտոների վրա: Հիմա նույն բանը սրանք են անում, նույն կեղտոտ բիզնեսն ա, ունեն օրինակի համար` տասը հատ անտենա, պետք է ունենան հազար հոգի բաժանորդ, սրանք դրել տասը հազար բաժանորդ են հավաքել ու տակից դուրս չեն գալիս: Թող ունենան բավարար չափով տեխնիկա, նոր վաճառեն քարտերը: Եթե մարդիկ գնան ու քարտ չլինի, պետք է դիմեն կապի նախարարությանը ու բողոքեն, նրանք էլ պարտավոր են ստիպել տվյալ օպերատորին ապահովել անհրաժեշտ կապը, անհրաժեշտ որակը, եթե չեն անի, կշպրտվեն դուրս: Բայց քանի որ այս ամենը մեր երկրում հեքիաթ ա, ես այս թեմայում սահմանափակվել էի կես տող գրառումով` ասել էի, որ պայթած կապ ա ապահովել, իսկ հիմա ինձ փորձում են համոզել, որ դա նորմալ ա, որ ես չար մարդ եմ, որ այս ամենը ասում եմ և այլն:
Էջանիշներ