Առաջինը մարդ պետք է հասկանա թե ինչ է մեղքը իրենից ներկայացնում հետո ասի թե երեխան մեղքով է ծնվում կամ ոչ: Մեղքը դա միայն այն չէ որ մենք հասկանում ենք որ այս բաը եթե անես մեղք է իսկ եթե ոչ մեղք չէ: Աստվածաշունչը ասում է մարդը մեղքով է ծնվում և դրա հետևանքը բերում է ֆիզիկական մահ: Ինչ որ աստծուց հեռու է դա մեղք է և եթե այսօր մարդիկ մեռնում են ֆիզիկապես դա չի նշանակում որ նրանք ինչ որ սխալ արարք են կատարել որ մահանում են, պարզապես այդ մեղքը կոչվում է անհնազանդություն որը մեզ մարդկությանը փոխանցվել է Ադամի և Եվայի միջոցով և դրա պտուղը ֆիզիկական մահն է որ մենք քաղում ենք: Աշխարհի վրա ամեն մարդ ներառյալ երեխաները ծնվում են մեղքով այսինք անհնազանդությամբ դեպի աստված որը մենք արդեն ժառանգած ենք հնուց և դա անխուսափելի է իհարկե եթե մարդ անհնազանդ մնա և չհավատա աստծուն և Հիսուս Քրիստոսին:
Էջանիշներ