Էդուարդ_man (09.02.2010)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես գրել էի պատժում են որ այլևս չրկնվի,իրականում իմ բերած օրինակը նույնին է հանգեցնում,ծնողը իր երեխային պատժում է որ այլևս չրկնվի և մարդ դառնա, իսկ հակառակորդին պատժում են որ այլևս չկրկնվի ու ալիքները չխառնի
,այսինքն առաջին դեպքում ծնողը իր երեխայի համար է անում,իսկ երկրորդ դեպքում պատժողը իր համար է անում,ոչ թե հակառակորդի լավը ուզենալու:
Gayl, կարծում եմ՝ դու ներելու բուն գաղափարը չես հասկանում: Ուլուանան քիչ առաջ արդեն նշեց. ներելը հենց ցանկացած պատժի բացակայությունն է: Ու պատժելու ցանկության բացակայությունն էլ:
DIXIcarpe noctem
Բարեկամ (31.10.2009)
Ամեն մարդ յուրով է ընկալում,կներես որ քո վրով եմ օրինակը բերում ուղղակի մարդ ավելի լավ է ընկալում երբ սեփական մաշկի վրա է զգում,պատկերացրու,որ ինչ որ վատ արարք ես արել ու իսկապես զղճում ես արարքիդ համար և ծնողիցդ նրա ներողամտությունն ես հայցում,դու ուզում ես քեզ ներեն որ չպատժե՞ն,թե հասկանան որ ամեն մարդ սխալական է և ամեն ինչ էլ պատահում է,բայց պետք է այնպես անել որ էլ չկրկնվես:Ինքս ինձ վրա կարող եմ օրինակ բերել,մի օր եղբորս առաջ ինձ շատ մեղավոր զգացի,դե ինձանից տարիքով մեծ է, մոտեցա ու ներում հայցեցի,նրա պատիժը երկու երեք բառ եղավ հետո փաթաթվեց ինձ,դրանից հետո եթե դանակը վզիս էլ դնեին մեկա նույն բանը չէի կրկնի,որովհետև մինչև հիմա էլ այդ բառերը ականջիս մեջ զրնգում են:
Հայկ, ուրեմն եթե պատժելու ցանկություն չունեմ, արդեն ներե՞լ եմ: Ինձ այդպես չի թվում: Ես կարող եմ չներել և ներել միաժամանակ: Չեմ կարծում, որ եթե մարդուն վատություն անել կամ փոխադարձ վիշտ պատճառել չես ուզում, ուրեմն ներել ես: Լիակատար ներումը միայն այն դեպքում է լինում, երբ քեզ ոչ մի բանով նեղված կամ վիրավորված չես զգում… երևի
***
Մի ուրիշ բան հասկացա. ներումը այն է, երբ վերագտնում ես տվյալ մարդու հանդեպ շնորհակալության զգացողությունդ… Հա, հենց էդպեսՆերում ես աստիճանաբար: Ու ներում ես այնքան, որքան տվյալ պահին կարողացել ես վերագտնել շնորհակալությունդ:
Կան բաներ, որոնց համար չես կարող շնորհակալ չլինել մարդկանց, ինչ ստորություն էլ որ արած չլինեն քո հանդեպ: Բայց կան բաներ, որ երբեք չեն ներվի, ինչպես կոտրած-կպցրած բաժակի ամբողջականությունը:
Հ.Գ.
Ամեն մարդ էլ կարող է ներել, միայն թե ուզենաԲայց դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ է ներելի ու միանգամից:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Empty`Tears (01.11.2009)
Համաձայն եմ, կան երևույթներ, որոնք աններելի են, բայց այդպիսիք մեր կյանքում շատ չեն հանդիպում: Բայց ընդհանրապես «նակազատ»-ի ողջ «գաղափարը»/ավելի հարմար արտահայտություն չգտա/ մեր հասարակությունում, հատկապես երտասարդության շրջանում այնպես է ներդրվել, որ ձեռքը կրակն ենք ընկել: Այսօր ԱԺ պատգամավորից մինչև հասարակ քաղաքացի իրենց հարցերը լուծում են հենց այդ «գաղափարախոսությանը» համապատասխան. տու՛, ջարդի՛, փշրի՛, դանակով, պիստալետով, սպանի՛: Ճիշտ է, ես էլ եմ այդ «արժեքների» կրողներից, բայց կարծում եմ, այսպես շարունակել չի կարելի: Ներել կարելի է, պետք է: Իհարկե, կրկնում եմ, աններելի արարքներ, ցավոք, երբեմն կյանքում հանդիպում են…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ