Կարծում եմ՝ այս եռյակի ոճերն ու մոտեցումները, թեև առանձին–առանձին բոլորն էլ հետաքրքիր ու ինքնատիպ, բայց չափազանց տարբեր էին ամբողջական ու ներդաշնակ պատմվածք գրելու համար։ Էս էն դեպքերից էր, որ կարդալիս հաստատ էն զգացողություն չի առաջանում, թե ամբողջը նույն մարդն է գրել, անցումները հեչ սահուն չէին։ Բայց դե ո՞վ է ասել, թե պիտի էդպես լինի անպայման։
Ի դեպ, էս հարցը քննարկման ենթակա է զուտ հետաքրքրության համար։ Չգիտեմ, ես դեռ ինքս ինձ համար չեմ գտել պատասխանն այն հարցի, թե եռյակով պատմվածք գրելիս որն է ճիշտ՝ սեփական ոճը որոշ չափով պահպանելով՝ միաժամանակ հարմարվել առաջին հատվածի հեղինակի ոճին ու, այսպես ասած, դերի մեջ մտած գրել, թե լիովին պահպանել սեփական գրելաոճն ու անտեսել նախորդներինը, ու ստանալ խայտաբղետ, բազմազան, բայց ոչ ներդաշնակ ստեղծագործություն։ Երևի ամեն ինչ կախված է նրանից, թե գրելիս ինչ նպատակ ենք դնում մեր առջև։ Օրինակ, եթե ակնկալենք, որ այս պատմվածքները երբևէ տպագրվելու են, ապա երևի ավելի ճիշտ կլիներ, եթե հնարավորինս ներդաշնակ լինեին, իսկ եթե զուտ ժամանցի համար է ու զուտ այս պահի, ապա հավանաբար դրա կարիքը չկա։
Ճիշտն ասած՝ ինձ Յոժիկի հատվածը շատ դուր եկավ՝ խիստ որոշակի ոճով էր շարադրված ու հստակ տրամադրություն էր հաղորդում, տղամարդու նկարագիրը շատ տիպիկ էր։ Մեծ հաճույքով կարդացի, չհաշված, որ շեղատառից էի մի քիչ նյարդայնանում ։Չեմ հասկանում, թե ինչու է Յոժիկը եռյակային պատմվածքների ժամանակ հանկարծ սկսում շեղատառ գրել։ Բայց լավ, էդ հեչ։
Պետք է խոստովանեմ, որ Դիվին ինձ հաճելիորեն զարմացրեց.երևում էր, որ էս անգամ ավելի ուշադիր ու խնամքով է գրել։
Բայց Ստասի կերպարը մի քիչ կտրուկ փոխվեց, իմ կարծիքով։ Ինքը էն մարդը չէր, էլի, որ տենց միանգամից կգնար գուշակի մոտ։
Բայց դե համարենք, որ սիրահարված մարդու հետ ինչ ասես որ չի կարող պատահել։
Էս նախադասությունը լավն էր շատ.
Գալաթեայի հատվածում Ստասը կարծես կամաց–կամաց վերադարձավ իր իսկական բնույթին։-Ստաս: Ֆինանսական Կրիզիսը Անկայունության Տարրեր է պարունակում իր մեջ քո համար:Հումորն էլ, ինչպես միշտ տեղն էր։
Մենակ թե չհասկացա, թե անկայուն տարրն ինչու էդ հատվածում վերածվեց անկանոն տարրի։
![]()
Հա, մեկ էլ չհասկացվեց (չնայած երևի էդքան էլ կարևոր չի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է), թե բախտագուշակին այցելելը անկայուն տարրի հետ հանդիպումից առաջ էր, չկայացած հանդիպումից հետո, թե ընդհանրապես հենց հանդիպման ժամին։
Մի խոսքով՝ առանձին–առանձին բոլոր երեք հատվածներն էլ ինձ դուր եկան յուրովի, բայց դե չեմ կարող չնկատել, որ եռյակի համատեղելիության աստճանն, այնուամենայնիվ, բավական ցածր էր։![]()
Ես էլ, ինչպես Մորֆեուսն ասաց, նախաբանից հետո մի քիչ ավելին էի սպասում։![]()
Էջանիշներ