dvgray-ը սկսում է, Բարեկամը` շարունակում. իսկ ivy-ն` ավարտում:
dvgray-ը սկսում է, Բարեկամը` շարունակում. իսկ ivy-ն` ավարտում:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Նան բացեց աչքերը դժվարությամբ, դժկամությամբ…: Ավարտվե՜ց
: ավարտվեց
Երկար սպասված Առաջին համբույրը այլևս պատմություն է: Ու վե՞րջ:
Քաշում էր Նաուհին իր շունչը, կանգնեցնում շնչառությունը:
Բայց հավես էր…
Ու ոնց հաջողացրեց համբուրել իրեն… այն պահին,երբ ինքը ոգևորված պատնում էր Նաուհուն իր վերջին "հայտնագործած" "տեսության" մասին, որի համաձայն
Իսկ ի՞ նչ էր պատմում… բայց հավես էր: մի հատ էլ ինքը չբռնի՞ գրկի ու համբուրի Նաուհում: իսկ նա ճիշտ կհասկա՞:
…
…
"ոհո՜՜՜… ես անգամ ինչ գլխապտույտ առաջացավ մոտս"
…
բայց մի մոմենտ հլա: Ոնց որ հոտ էր գալիս: Հաստատ Նաուհին կամ ստամոքսի պրոբլեմ ունի, կամ էլ փչացած ատամ: Ասի՞ իրեն: Հիմա ա՞սի թե հետո, երբ կպատմի իր բժիշկ մոր մասին:
"Բայց ինչ տափուկն եմ ես" - հոշոտում էր հոգին Ինքնագիտակցոթյունը:
Նաուհին նայում էր ուղիղ աչքերի մեջ…
…
ինչու՞ է այդպես կտրում իր լազերային աչոններով իմ հոգին:
…
կարո՞ղ է սա վերջն է: Ու սրանից հետո պրծ: Ամուսնություն: Երեխաներ: Ընտանիք… Ֆլան, ֆստան: "Ի՞նչ Նաուհի, ես ընդամենը 21 տարեկան եմ" - արագ հաշվակեց Նաի գիտակցությունը:
"Բայց ինչ տափուկն եմ ես" - հոշոտում էր հոգին Ինքնագիտակցոթյունը:
"սենց աղջիկ ա ինձ ընտրել, ու ես տափուկ բաներ եմ մտածում"
"Նաուհուն անմռունչ ուզում էր անձամբ ինքը ՝ Ինքը: Իսկ ես ընկել եմ - երեխա, ընտանիք… ֆլան ֆստան"
Նաուհին պինդ սեղմեց իր ձեռքը, ու քաշեց իրեն առաջ, դեպի այգուց դուրս:, բանուկ փողոց:
Նաուհին Նաի ձեռքը դրեց իր ուսերին , իսկ ինքը կախվեց Նաի գոտկատեղից:
Նան ասես երազում լիներ: Քայլում էր մեխանիկորեն՝ չզգալով Նաուհու հուժկու մարմնի ծանրությունը, խոշոր մատանիների կոպիտ հպման թողած կապտուկները գոտկատեղին, իսկ ծանրաբույր շնչառությունը խլացել էր Նայի իրարամերժ, խառը մտքերի հորձանուտում:
"Ե՞րբ, ո՞նց, ինչի՞", - ուշքի չէր գալիս Նան:
- Բնակարան ունե՞ս…- ասես հեռվից քամին բերեց ձայնային սպասված ալիքները:
- Հա երրորդ մասիվ երկու սենյակ փակ տնտեսական պատշգամբ ավտոտնակ - մեխանիկորեն արտաբերեց Նան՝ հայացքը չշարժելով:
- Մմմ...Ո՞ր հարկ:
- Վերջին… - նվազ հուսոտ հայացքն ուղղեց Նաուհուն Նան:
Բայց նախավերջինիս աչքերն ավելի ուժգին փայլեցին.
- Հրաշալի:
"…Դու կարող ես մուրալ սեր, գնել այն, ստանալ նվեր կամ գտնել փողոցում, բայց դու չես կարող գողանալ այն" - չգիտես որտեղից մտաբերեց Նան, ու ամուր սեղմեց տան պատի մեջ տեղակայված սեյֆի բանալիները գրպանում:
Ու Նան հանկարծ հիշեց իրենց գյուղը, իրեն մանուկ՝ հանդերում վազելիս, իրենց հարևանի քոթոթին, որը նենց մռութ ոսկոր էր խժռում…![]()
Նային սկսեց թվալ, որ այս ամենը էլի է եղել, ու էլի հա լինում է ու լինում… "Ու ինչու՞ որևէ մեկը էս մասին չի՛ գրելմի գիրք, ձեռնարկ, հանրագիտարան… ինչու՞ էս ամենը պետք ա նորից կրկնվի ու կրկնվի՛…
":
- Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացի- Նաուհու հանգիստ, ինչ-որ տեղ մայրական ժպիտը թեթև-փաղաքուշ սահեց Նայի՝ մտքերից խոժոռված ճակատի վրայով ու կանգ առավ աչքերին
![]()
Նան ծուռ ժպտաց ու քորեց ծոծրակը. իսկ ի՞նչ է եղել որ…
- Գնացի՛նք, - ու վստահ գրկեց Նաուհու լայն գոտկատեղը:
……………
- …դու այստեղ ապրու՞մ ես - փայտյա անհասկանալի ծամածռությունը որմնապահարանի ապակու հետևում զգուշորեն ետ դնելով ՝ հարցրեց Նաուհին:
- Չէ, միայն քնում
- …ժամը քանի՞սն ա :
- Չգիտեմ, ինչիդ ա պետք - իր թևերի մեջ օղակեց Նան Նաուհուն, ու նրանց սրտի զարկերը միախառնվեցին…
- Ստո՛պ
- Ի՞նչ եղավ![]()
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 22.10.2008, 10:22:
– Ախր ի՞նչ ենք անում,– հարցրեց, թե ուղղակի արտասանեց Նաուհին։
Հարցը հռետորական էր, սակայն ինչպես բնորոշ է իր սեռի արժանապատիվ ներկայացուցիչներին, Նան այդ անպատասխան հարցին անմիջապես գտավ հիմնարար պատասխան.
– Անթիվ–անհամար ժպտակներ ենք դնում ու պատրաստվում սեր անել... գոնե մի անգամ։
– Ոչ։
– Ժպտակների՞ն,– վախեցավ Նան։
– Նաև դրանց։
Նան խեղճացավ ու ինքն իրեն մտածեց. «Էսօր սեքս չկա»։ Ու նորից հիշեց իր գյուղը, հանդերը, հարևանի քոթոթին, որը հաճույքով իր ոսկորն էր կրծում ու երբեք ավել–պակաս չէր խոսում։
– Դու քո ոսկորից էսօր զրկվեցիր,– հպարտությամբ ու զսպված զայրույթով ասաց Նան։
Նաուհին ոտքից գլուխ չափեց Նայի ոսկրոտ մարմինը՝ բաց չթողնելով ոչ մի ոսկրիկ, բայց ախորժակ այդպես էլ չառաջացավ։
«Շուն է պետք պահել»,– մտածեց Նան։
– Ես գնամ...
– Բա ինչո՞ւ համբուրեցիր ինձ, ինչո՞ւ եկար իմ տուն... հետն էլ աչքով–ունքով արեցիր, գայթակղեցիր,– արդեն անզուսպ զայրույթով վրա տվեց Նան։
Նաուհին սկսեց մտածել։ Եվ ինչպես հատուկ է իր սեռի արժանապատիվ ներկայացուցիչներին, մի բուռ անհիմն, խառնիխուռն պատասխաններ գտավ, որոնց ամեն մեկի տակ պատրաստ էր ստորագրել իր հզոր տրամաբանությամն անվրեպ գրիչով։ Բայց ընտրեց դրանցից լավագույնը.
– Այդպես ուզեցի։
Նան մռայլվեց։
– Ինչ հիմար պատմություն ստացվեց...
– Կարևորը՝ պատմվածքը լավը լինի,– փիլիսոփայեց Նաուհին՝ աչքով անելով ինձ ու Բարեկամին՝ կարծես թե մոռանալով Դիվիգրեյի մասին։
– Նորից կտեսնե՞մ քեզ,– մի կողմ դնելով իր հպարտությունը՝ հարցրեց Նան։
– Իհարկե։ Դեռ էլի կգամ...
Նան ոչինչ չհասկացավ։ Բայց ուրախացավ, որ Նաուհին նորից է գալու։
Իսկ Նաուհին, իր խոշոր բարեմասնությունները շարժելով, մոտեցավ դռանը և հանկարծ հիշելով Դիվիգրեյին՝ արագ բացեց պայուսակը՝ միջից հանելով Օրբիտը... Հետո իր անուշաբույր ժպիտը ուղղելով Նայի կողմը՝ նորից շշնջաց.
– Անպայման կգամ։
Նան երջանիկ էր...
Վերջին խմբագրող՝ ivy: 22.10.2008, 12:29:
Ի~նչ լավն էր![]()
Շատ լավն էր, շատ սիրուն, պատկերավոր, նուրբ ու հումորով![]()
When life gives you lemons, make lemonade
օրիգինալ էրհատկապես ժպտակները.. սմայլիկներով....
![]()
Better to light a candle than to curse the darkness.
Շատ լավն էր.....
Իմ մոտ էլ էր ժպտակը ասոցիացվել պահպանակի հետ, մտածում էի, որ Այվիի հերթական հումորներից էր....![]()
I may be paranoid but no android!
Փաստորեն միակ մարդը ես էի, որ ժպտակը սմայլիկ էի հասկացել, այ փչացածներ?![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
ես էլ էի սմայլիկ հասկացել
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ժպտակներ... ->![]()
![]()
Շատ թեթև էր ու լավ էր կարդացվում: Սկզբից սիրահարվեցի Նաուհուն, հետո հիասթափվեցի, իսկ երրորդ մասում դարձա անտարբեր նրա նկատմամբ
Շնորհակալություն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ