User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

    Վարպետ-ը սկսում է, Red_Devils-ը` շարունակում, իսկ Վահիկ-ը` ավարտում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

    Հարիմ Ծանրաբազուկը դեռ չէր գիտակցում իր արարքի հետևանքների ողջ ծանրությունը: Ենթագիտակցությունը, սակայն, հուշում էր, որ աշխարհը փոխվել է, երկու արեգակներն այլ կերպ են լուսավորում աշխարհը, մանր, զեփյուռածին պտտահողմերն այլ բան են շշնջում իր ականջին... Ստրիահորնի անկենդան մարմնի դիմաց կքանստած Հարիմը անթարթ հայացքով դիտում էր դիակի անշարժ թևերը, որոնք թռիչքի պահին պարզապես աստվածային էին մի ժամանակ, արյունոտ ռունգերը, որոնցից ժայթող կրակը ժամանակին արհավիրքների ու մահվան խորհրդանիշ էր համարվում: Մարդկանց թշնամական և բարբարոս ռասսայի կուռքը, խորհրդանիշը, հպարտությունն ու առհավատչյան` Ստրեահորն վիշապը խոցված էր իր նիզակից և անկենդան մեկնված` իր ոտքերի տակ:
    Մենդեգորների և մարդկանց հակամարտությունն արդեն հարյուրամայակների պատմություն ուներ, շատ քիչ գուռահվիներ էին հիշում այդ հակամարտության նախապատմությունը, ինչն ըստ էության արդեն իսկ անկարևոր էր: Ամենօրյա բախումները, արյունահեղություններն ու ավիրածությունները դարձել էին մարդկանց և մենդեգորների ռասսաների սովորական զբաղմունքը` անգիտակից, բնազդային, չհիմնավորված, աննպատակ... Ու ամեն մի ճակատամարտի լուսապսակն էր Ստրիահորն և Բելադրագոնա վիշապների` մարդկանց և մենդեգորների կենդանի տոտեմների անմռունչ կռիվը օդում, որն ավելի շատ հրաշագեղ պար էր հիշեցնում, և որի սկիզբն ավետում էր դաշում արյուն հեղող մահկանացուների բախման ժամանակավոր ավարտը: Բոլորը, մարդ, թե մենդեգոր, ահել, թե ջահել, հին ռազմագայլ, թե նորաթուխ նիզակակիր, անխտիր բոլորը դեն էին նետում ատելությունն ու զենքերը և հմայված հայացքները հառած երկնքին` դիտում էին այդ հրաշագեղ, սքանչելի պար հիշեցնող մենամարտը, որը միշտ ավարտվում էր ոչ մեկի, ոչ էլ մյուսի հաղթանակով: Երբ վիշապները հոգնում էին մենամարտից, մարդիկ և մենդեգորները, առանց բառ կամ հայհոյանք փոխանակելու, մեկ անձի պես շարժվում էին դեպի իրենց տները` խաղաղությամբ վայելելու երեկոյան ընթրիքը` վաղը է'լ ավելի արյունարբու մարտ մղելու և է'լ ավելի հրաշագեղ պար դիտելու ակնկալիքով:
    Երբ Հարիմ Ծանրաբազուկն այսօր նկատեց Ստրիահորնին Մադոնդո սուրբ գետից ջուր խմելիս` հերոսանալու անզուսպ ցանկությունը նրա ձեռքն ուղղորդեց դեպի կողքին տնկված երկաթաձույլ նիզակը: Եվ ահա Ստրեահորնն այլևս չկար, չկար մարդկային ռասսայի հույսն ու ապավենը, մարդկային ռասսան այլևս անպարտելի չէր, մենդեգորների հաղթանակն այլևս սարերի ետևումչ էր... Սակայն մի անհասկանալի կսկիծ րոպե առ րոպե մաշում էր Հարիմի հոգին: Նա չէր գիտակցում իր արարքի ողջ ծանրությունը, սակայն զգում էր, որ աշխարհը սարսափելի արագությամբ փոխվում է:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 26.10.2008, 21:06:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (03.01.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

    Մի պահ ասես արյունը եռաց նրա երակներում . . . Մի՞թե դա այդ ստոր քայլն էր, որ տանջում էր նրան այդ պահին: Հերիմ Ծանրաբազուկը ընկավ մտածմունքների մեջ . . . կարծես մի ամբողջ անսահմանություն անցավ նրա մտքով, կարծես երկինքն ու երկիրը խառնվեցին իրար, մթագնեց շուրջը . . .
    ...
    Հերիմը բացեց աչքերը: Առաջինը, որ զգաց թմրածությունն էր: Նույն այն դին, որն այն աշխարհն էր ուղարկվել իր իսկ ձեռքերով, փռված էր իր առաջ: Հենց նույն պահին հիշեց կատարվածը, այն ստորությունը, որը հետևանք էր հերոսանալու անկասելի ցանկության, այն ստորությունը, որի պատճառով պետք է տառապեր ողջ կյանքը, այն ստոր քայլը, որի պատճառով մարդկային ռասան կորցրեց իր պաշտպանին, իր տիտանին . . .
    Ծարավի զգացումը ստիպեց նրան ոտքի ելնել: Մոտեցավ Մադոնդո գետին, մի քանի բուռ խմեց աստվածային ջրից: Իր մեջ ինչ-որ բան փոխվեց, կարծես ուժերը տեղը եկան: Նստեց, նույն դիի առջև, սկսեց խորհել: Ի՞նչ վատություն էին նրան արել մարդիկ, որոնց այդպիսի դաժան ապագա էր սպասվում . . .
    Երկար խորհեց, և հանկարծ մի միտք փայլատակեց գլխում: Մի պահ նույնիսկ նրա դեմքը պայծառացավ, կարծես գտել էր այն բանալին, որը նրան կազատեր այդ տանջանքից . . .
    Վերցրեց այն նիզակը, որը խոցել էր Ստրիահորն վիշապի սիրտը: Վիշապին նա թաղեց մի փոսի մեջ, խաչակնքեց, . . .
    Նրան այս պահին մենակ մի բան էր պետք: Նույն կերպ վարվել Բելադրագոնա վիշապի հետ . . . Եթե նա կարողանար խոցել Բելադրագոնա վիշապին, ապա միգուցե դա կարողանար նրան ազատել տանջանքների բանտախցից, միգուցե ամեն ինչ կփոխվեր, միգուցե վերջ կդրվեր այն բազում արյունահեղություններին, որոնք լցրել էին աշխարհը . . . Միգուցե նա կհեռանար հանգիստ խղճով . . .

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (03.01.2010)

  6. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

    ***

    Բայց արդյո՞ք կարող էր սովորական մենդեգորը խոցել բոլոր մենդեգորների առաջնորդ Բելադրագոնա վիշապին: Այս հարցը Հարիմին այնքան էլ չէր հուզում: Նրա միակ նպատակը իր գործած սխալը ուղղելն էր...գոնե փորձելը: Իսկ եթե չստացվեր՞ Այս հարցը ամենաշատն էր հուզում Հարիմին, նա վախենում էր ևս մեկ անգամ սխալվելուց: Բացառված չէր, որ Բելադրագոնան դրանից հետո իր ողջ զայրույթը թափեր ողջ մենդեգոր ռասայի վրա ու ոչնչացնել նրանց երկրի երեսից...
    Հարիմը մտածմունքների մեջ ընկավ... Նա իրավունք չուներ ևս մեկ անգամ սխալվելու...

    ***
    Արևը արդեն կամաց-կամաց բարձրանում էր վեր հորիզոնում և մենդեգորներն ու մարդիկ պատրաստվում էին հերթական պատերազմին: Երկու բանակները խմբված պատրաստվում էին հերթական արյունահեղությանը, հերթական անգամ պետք է արյուն թափվեր... Եվ վերջապես եկավ պահը: Զինված ամբոխները նետվեցին առաջ: Նրանք շարժվում էին առաջ` վստահ լինելով, որ իրենք ճիշտ են; Ոչ մի մենդեգոր ու ոչ մի մարդ չէր կասկածում, որ իրենք պետք է անեն դա… Եվ վերջապես երկու բանակները հասան այնտեղ, որտեղ շտապում էին…
    -Առաա՝աջ,-գոչեց Հարիմ Ծանրաբազուկը…
    Հարիմի կոչը էլ ավելի ոգևորեց մենդեգորների ու մարդկանց ամբոխին, ովքեր առաջ շարժվեցին ու պաշարեցին Բելադրագոնա վիշապին: Քիչ անց ամբոխի միջից կատաղած շան նման դուրս պրծավ Հարիմ Ծանրաբազուկը և այն նույն երկաթաձույլ նիզակով խոցեց Բելադրագոնայի սիրտը...

    ***
    Այս դեպքերից հետո արդեն անցել է 3 միլիարդ տարի: Իսկ երկրի մի գողտրիկ անկյունում, որի տեղը ոչ մեկին հայտնի չէ, կա մոտ մի տապանաքար, որի վրա հավերժ գրված է. ««Հարիմ Ծանրաբազուկ՝ տղամարդկանց ու կանանց միավորող փրկիչ»» …

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

    Կարծիք չի՞ լինելու

  8. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վարպետ-ի, Red_Devils-ի և Վահիկ-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիք չի՞ լինելու
    Էս նոթատետրիդ մեջ գրել էիր,որ չմոռանայիր?
    Եթե չկա,ուրեմն չկա,ինչ ես իրար խառնվել

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Մեր համատեղ պատմվածքը». գրանցամատյան
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 477
    Վերջինը: 19.08.2020, 22:58
  2. Արձակ. Տատ-ի, Վարպետ-ի և Գալաթեա-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.09.2017, 05:03
  3. Արձակ. ars83-ի, Վահիկ-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2009, 11:02
  4. Արձակ. Amina-ի, Վահիկ-ի, StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.11.2008, 14:01
  5. Արձակ. տեսիլք-ի, Բարեկամ-ի և Վարպետ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 04.11.2008, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •