Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
կշարունակե՞ս... ի՞նչ նկատի ունես...
Մերձիմահ կամ հոգևարք ապրող օրգանիզմը ենթագիտակցորեն ձգտում է առավելագույնս դիմադրել դրան. անջատում է բոլոր երկրորդական կամ ավելորդ ֆունկցիաները, ակտիվացնում է վերականգնողական ու դիմադրողական պրոցեսները: Սա տեղի է ունենում նախևառաջ ուղեղի մակարդակում, այսինքն՝ ուղեղը փորձում է վերստեղծել այն պայմանները, որոնց ժամանակ մարդը «ակտիվանում, միանում» է, կյանք է ստանում, սկսում է ապրել: Իսկ ե՞րբ է մարդն առաջին անգամ կյանք ստանում ու սկսում ապրել: Ծնունդի ժամանա՛կ: Այդ նեղ ու մութ թունելը, որի ծայրին լույս է, ոչ այլինչ է, քան... ըհը՛մ, քան ծնունդի պահը՝ ծնվողի աչքերով: