Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կակռազ հոդվածի ձևակերպում չեմ ուզում: Ուզում եմպարզել, գոնե գիտեն բռնաբարությունը ինչ է,որ այդ մասին գրում են: Եթե գիտեն, խնդիր չկա...
Գրողը տանի... Էս սաղ նրանիցա,որ իմ հարազատ պատմության բաժինը շատ պասիվ է: Եվ ես էլ ստիպված եմ լինում ներխուժել այլ բաժիններ ու վախեցնել մարդկանց...![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 08.12.2008, 19:40:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
դրա համար էլ ավելի շատ օգտագործում են սեռական ոտնձգություններ հասկացությունը
ամեն դեպքում,շատ լավ ա, որ էդ ուսուցիչը չի տիրապետում իրավական դաշտը, ու հուսանք՝ ոչ ոք չի լուսավորի իրան, քանի որ համոզված եմ, որ մեղավոր է, ու չեմ ուզում, որ անմեղության պրեզումպցիայի համար վնաս կրեն կամավորները
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այո և ոչ միայն: Նրանց պատմելով ես արդեն պատկերացնում եմ այդ դպրոցում տիրող իրավիճակը
Երբ որ մեր դպրոցում ինչ-որ որոշում էին ընդունում, որը մեզ ձեռնտու չէր, բողոքում էինք, վերանայում էին: Գնահատում էինք մեր ուսուցիչներին. ով ցածր գնահատականներ էր ստանում, հեռացվում էր.... ընդդիմանում էինք բոլորին. սա այն դեպքում, երբ իմ դպրոցը ոչ պետական էր. տնօրենը ցանկության դեպքում կարող էր հեռացնել
իսկ այս երեխաները ինձնից ինչով են պակաս, որ անում են այն գործերը, որոնց մասին պատմել է Գրեգը? ինչու պիտի նրանք ուտեն մի ճաշ, որը նույնիսկ խոզը չի ուտում? ինչու պիտի աշխատեն որպես աղախիններ? ինչու պիտի չսատանան գոնե իմ ստացած կրթության 50 տոկոսը....?
եթե նույնիսկ բռնաբարության մասով գործը փակվի, ապա այս մնացած բոլոր հարցերով մի ահագին <<արբիտրաժ>> պետք ա լինի
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Օֆ օֆիկ... Չուկ ջան, բնավ, ես չեմ նյարդայնանում, այլ ընդհակառակը՝ փորձում եմ հասկանալ Լիոնին. այնուամենայնիվ, նա մեզ հավատալու ոչ մի պատճառ չունի: Եթե որևէ միտք բաց թողած լինեմ, խնդրում եմ, ասեք, քանի որ էս մի քանի էջը մի կերպ կարդացի առանց ակնոցի:![]()
Նախ մենք չենք մեղադրում. մենք ասում ենք, որ երեխաները ՊԱՏՄԵԼ են մեզ ոտնձգությունների մասին, և ինքներս էլ շատ բացասական երևույթներ ենք նկատել այդ գիշերօթիկում: Եվ չենք կարող անուշադրության մատնել երեխաների խոսքերը: Երևի թեմայի էջերում կարդացիք, որ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ականատեսը միայն մեր խումբը չէր: Բացի այդ շատ բաներ են պատմել գիշերօթիկը վաղուց ավարտած սաները, որոնց ես հակված եմ հավատալու: Հայոց լեզվի նախկին ուսուցիչը խոսեց Հայլուրով, հերքեց, ասաց, որ այնքա՜ն է սիրում երեխաներին, որ նրանց անկողինների մոտ անքուն գիշերներ է անցկացրել: Եթե կարդայիք Առավոտ թերթի՝ իմ տեղադրած հղումը, կտեսնեիք, որ այդ դեպքում էլ էչ բացարձակ միակողմանիություն է դրսևորվել:
Մենք հույս ունենք օմբուցմենի գրասենյակից իրավաբանական օգնություն ստանալ, սակայն հիմա էլ բոլոր քայլերը իրավաբանի հետ քննարկելուց հետո ենք անում:
Հետո անպայման պետք է ասեմ, որ մենք ՄԱԿ-ը չէինք ներկայացնում, մենք ՄԱԿ-ի ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՉԵՆՔ, այլ այս ծրագրի շրջանակներում հանդես ենք եկել դպրոցի կողմից:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Հեհ , մամուլին, հայլուրին, դատի տալը հարգելի ԼԻՈՆ ձեր վրա, ...,
Կուզենայի այսպիսի խանդավառությամբ ցանկացած անարդարության դեմ պայքարեյիք, հաստատ էսպիսին չէր լինի դատական համակարգը, ... ,
Նախ ասեմ, որ տեսակետ ասելը դա ամենևին "ուսուցչի" իրավունքները ոտնահարել չէ..
Ասվել է այն ինչ երեխաներն են պատմել, ...,ԱՍՎԵԼ Է ՈՒ ԿԱՍՎԻ...քանի դեռ երեխաները չունեն պաշտպաններ, կամ պարզապես անձինք, որոնք ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ԼՍՈՒՄ ԵՆ, ԲԱՆԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ, ծնող չունեն, լքված են , դաստիրակները ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, տնօրենին ամաչում են ասել, ԴՈՒՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ? այդ ծանր հսկա պարիսպներից այն կողմ, որ ՆՐԱՆՑ ՄՏՔՆԵՐՈՎ ԱՆԳԱՄ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ ԲՈՂՈՔԵԼ, մարդկանց ասել, ինչ պայմաններում են ապրում,ինչ վախի մթնոլորտում, մեկ էլ ,մի օր երկարատև շփումներից հետո, փշրվում է այդ կարծրացած վախի մթնոլորտը, ինձ բարձր դասարանի աղջիկներից մեկը կանչում է ու սկսում պատմել, որ ԻՐԵՆ , իր ընկերուհիներին սեռական ոտձգությունների է ենթարկել նույն ուսուցիչը, այդ համարձակ աղջիկը հետագայում ենթարկվեց ԴԱԺԱՆ ծեծի մոր կողմից, երբ ցուցադրվեց Վիդոռեպորտաժ, որը մենք էինք նկարել ԻՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ և համաձայնությամբ, ...,,
Հիմա ասեմ, մեր քայլերի մասին....Իմանալուն պես, սկսեցինք թիմի հետ խորհրդակցել և քայլեր ձեռնարկել...
ասվելա նախ տնօրենին, մակին, պատգամավորին, եկեղեցու ներկայացուցչին, հետախուզական կենտրոնին, ՈՉ ՄԻ ԴՐԱԿԱՆ տեղաշարժ , արձագանք չստանալով, .... , գործը ձգվում էր, բարդանում,~~
այն որ Հայլուրի առաջին ռեպորտաժում "ուսուցչին" ասվել է իր տեսակետը հնչեցնելու մասին և որ մերժվել է իր կողմից, դա հավաստիացնում եմ....
այնուհետև տեսնելով առաջին ռեպորտաժը, հավանաբար, մի լավ մտածելով, բոլոր երեխաներին, այդ թվում նաև X աղջկան մտավոր հետամնաց է անվանել ՀԱՅԼՈՒՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԵՊՈՐՏԱԺՈՒՄ....
ի դեպ, եթե նա էլ եք վերջին ռեպորտաժը Կրթության նախարարությունը գնացել էր ստուգման Նուբարաշենի դպրոց, "ի զարմանս" մեզ բոլորիս, պարզվում է որ առնվազն տասնութ ՆՈՐՄԱԼ երեխա բացակայում են դպրոցից " ինչ-ինչ" պատճառներով, բոլոր այդ բացակա երեխաները , ըստ մեր կազմած ցուցակի ՆՈՐՄԱԼ ԵՆ, բայց ավելի կասկածի ենթարկեց նրանց այդ "հնարամտությունը" քանի ,որ մոռացել էին ԱՆՈՒՇԻ մասին, որին երևի տեսաք հայլուրով, ուսումնատենչ աղջնակը պատասխանում էր տարբեր հարցերին, մաթեմատիկա, պատմություն և այլն, այնպես որ չստացվեց բոլոր երեխաներին ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑ անվան տակ առանձնացնել հասարակությունից և գլխաքանակ ապահովել,
Նուրիջան Մանուկյանը` (կրթ.նախարարությունից) մի լավ բարկացավ, տեսնելով Անուշի բնութագիրը, որը խայտառակություն էր, գրված էր - "Որ Ծափ էս տալիս, անուշը չի իմանում, որ կողմիցա գալիս, տկարամիտ ա և այլն, չնայած գտնում են մեկ այլ բնութագիր, որտեղ գրված է ճիշտ հակառակը, ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ, Պարոն Մանուկյանը ասում է, որ նման տաղանդները ԿՈՐՉՈՒՄ ԵՆ այս դպրոցում, ՇԱՏ ՑԱՎԱԼԻ Է, փաստորեն ՄԵԾԵՐԸ որոշել են երեխայի ճակատագիրը, ..., շուտով Youtube-ւմ կդնենք վիդեոն, կարող եք դուք ինքներդ նայել....
Ամեն դեպքում, թե ինչ ՈՐՈՇՈՒՄ կընդունեն Իրավապահ մարմինները,Կրթ Նախարարությունը այս բացահայտ հանձագործության նկատմամբ, ԼՌՈՒՄ ԵՄ....մենակ կասեմ որ Անուշն էր երեկ զանգել, ասումա դպրոցում ՇԱՏ լավա ամենինչ, Տնօրենը ՆՈՐ ԴՎԴ ա նվիրել մեր դասարանին և ամեն օր նոր հետաքրքիր կինոներա բերում, նոր դասատուներ են ընդունվել` մեր սիրելի ավագյանի փոխարեն, այժմ մի կին է արիստոկրատ, չինական ասեղնաբուժության մեծ գիտակ, սովորեցնում է թե ականջից որ քաշում ես, լավանում է հիշողությունը, հուսանք այս մեթոդը չեն փորձարկի երեխաների վրա~~ամեն դեպքում փոքրիկ "հաղթանակի" հաջողվեց հասնել, ժամանակավոր երեխաների առօրյան լցվեց խինդով, մաքրությամբ, ախորժելի ուտեստներով, ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ, բայց պետք է ձգտել, որ ՍԱ ԵՐԿԱՐԱՏև բնույթ կրի, այս համատարած ՍՈՒՏԸ, որ ՀՈԳԱՏԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ միայն ստուգողների ներկայությամբ իրենց բայրացակամ վերաբերմունքը չցուցաբերեն մանուկներին, այլ հակառակը, պետք է ձգտել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ կամավորների մի խումբ ստեղծվի ՀԵՌՈՒ ՓԱԿ ՕՂԱԿՆԵՐԻՑ, Կախյալ ՀԱՄԱԿԱՐԳՆԵՐԻՑ, անկախ, անաչառ մի խումբ,....,
....,
Իսկ ""քննչականից "" ոչ մի լուր չկա, վաղուց արդեն լրացել է այն ֆիկտիվ ժամկետը , որից հետո կամ գործը հարուցվում է կամ փակվում, ~~Լռություն է Համատարած Լռություն~~
Չնայած Ոտնձգված , երկարատև բռնությունների ենթարկված անձանց թիվը գնալով շատանում է, ի հայտ են գալիս դպրոցն ավարտացած նոր ՎԿԱՆԵՐ....ՍՊԻԱՑԱԾ հուշերը երբեք չեն վերանում....
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Astgh ջան
Թող լինի... Ես խնդիր չունեմ: Բայց միայն դրանից հետո մեղադրեք...եթե նույնիսկ բռնաբարության մասով գործը փակվի, ապա այս մնացած բոլոր հարցերով մի ահագին <<արբիտրաժ>> պետք ա լինի
նախշուն, Amaru
Դուք ինձ սխալ եք հասկացել: Ես ձեզ հավատալու կամ չհավատալու հարց ընդհանրապես չեմ բարձրացրել: Ես խոսել եմ "Անմեղության կանխավարկած"-ի մասին, որը շատ իմաստուն սկզբունք է և ոչ-ոք, բացարձակապես ոչ-ոք, ինչ ճիշտ և արդար նպատակ էլ հետապնդի, իրավունք չունի խախտել...Օֆ օֆիկ... Չուկ ջան, բնավ, ես չեմ նյարդայնանում, այլ ընդհակառակը՝ փորձում եմ հասկանալ Լիոնին. այնուամենայնիվ, նա մեզ հավատալու ոչ մի պատճառ չունի:
Գրվել էր շատ հուզիչ պոստ…: Amaru, ես անսիրտ մարդ չեմ, որ չցավամ երեխաների համար: Ավելին, զուտ անձնական պատճառներով ես գիշերօթիկներում և նմանատիպ հաստատություններում գտնվող երեխաներին վերաբերվում եմ ավելի ԱՅՆ ԿԵՐՊ, քան գուցե և ձեզնից շատերը... Դա իմ խնդիրն է, չեմ ուզում խորանալ:
Բայց իմ ասածը այն է, որ պետք չէ մի չարիքը բուժել մյուսով: Վիճակը լավ չէ, համաձայն եմ, սա չարիք է... Բայց ի՞նչ է անում ժուռնալիստը - բռնում է և այդ չարիքի տեղը մեկ ուրիշ չարիք է գործում՝ ի դեմս "Անմեղության կանխավարկած"-ի խախտման: Այս վերջինը պակաս չարիք չէ հասարակության համար, հավատացնում եմ ձեզ և ոչ էլ պակաս քայքայիչ հետևանքների կարող է բերել, քանի որ շատ մեծ է հավանականությունը մեղադրել անմեղ մարդուն: Տեսեք, նույնիսկ դատարանը, բոլոր կանոնների պահպանությամբ իրականացրած դատաքննությունից հետո չի կարող գոնե 95 տոկոսով ճիշտ լինել: Իսկ ժուռնալիստի դեպքում սխալի հավանականությունը ավելի է մեծանում...
Այսինքն, մեծանում է հավանականությունը մեղադրել անմեղ մարդուն: Իսկ անմեղ մարդուն մեղադրելը և նրա արժանապատվությունը ստնահարելը հասարակության համար պակաս վտանգավոր չէ, քան ձեր նկարագրած երևույթները:
Կրկնում եմ - իմ խոսքերը ուղղված չեն ձեր դեմ, քանի որ դուք արտահայտել եք ձեր տեսակետը, ընդ որում բավականին ճիշտ կերպ /դիմել եք իրավապահ մարմիններին/: Իմ խոսքն ուղղված է ժուռնալիստների դեմ, որոնք այնքան հեռու են ժուռնալիստի էթիկայից, որ թույլ են տալիս իրենց "չնկատել" նման բաները և այդ տոնայնության ռեպոռտաժ հանել...
Իսկ հիմա հարց եմ տալիս - ես, դուք կամ ձեր մտերիմները պաշտպանվա՞ծ ենք նման ժուռնալիստներից, կարող ենք վստահ լինել, որ մի օր, երբ սրտներս կպայթի մեր նկատմամբ դրսևորված անարդարությունից, չենք միացնի հեռուստացույցը ու չենք լսի նմանատիպ ռեպոռտաժ իմ, Ձեր կամ մեր մտերիմների մասին: Այ սա է չարիքը, որին պետք չէ տեղի տալ՝ փորձելով վերացնել մեկ այլ չարիք...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելի՛ նախշուն: Շնորհակալություն տրամադրած տեղեկությունների և կարծիքի արտահայտման համար: Սակայն մի խնդրանք ունեմ Ձեզ՝ այդ աստիճան մի՛ աղավաղեք մեր մայրենին: Ձեր գրառումը գրեթե անհնար է կարդալ՝ կետադրական նշանների բացակայության, մեծատառով հավաքված տեքստի և թավատառ տառատեսակի չարաշահման պատճառով: Եթե Դուք ժամանակ և հնարավորություն եք ունեցել թավացնելու տեքստը, ապա հաստատ կարող էիք տեղ-տեղ գոնե վերջակետեր շարել: Սա նաև կօգներ, որպեսզի Ձեր հաղորդագրությունը շատերը կարդային (մարդ կարող է առաջին մի քանի տողը կարդալիս կորցնի շարունակելու ցանկությունը՝ գրվածը չըմբռնելու պատճառով):
Ինձ թվում է՝ դիտողությունս ճիշտ է, եթե հաշվի առնենք այս ֆորումի բնաբանը՝ պահպանե՛նք հայ գիրն ու գրականությունը:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Աստված իմ, ի՞նչ անմեղության կանխավարկած: Դեռ որևէ մեկը կա , որ կարծում է ետ երեխաները ստում են կամ այնտեղ առողջ մթնոլորտ է: Ետ որ մի դեռահաս աղջիկը այդպիսի բան կհորինի գիտակցելով որ դա կարատավորի նրա անունը և խոսակցությունների թեմա կդառնա:հմմմմմմմմմ, ցավում եմ որ մեր հասարակությունում դեռ այդպիսի դասատուներ(տո իրանք ինչ դասատու, պարզապես աղբ են) գոյություն ունեն, որ տենց թեմաներ էլ բացվում են, դա բոլորս խնդիրն է ու վերաբերվում է բոլորիս![]()
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Դե արի լինչահարենք այդ դասատուին![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
կարող ա պոտեստար իշխանության ժամանակաշրջանն ա?գուցե մեր իշխանությունը էդ մակարդակին ա, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի իջնենք 1-ին հասարակության մակարդակին
դրանց պետք ա խստորեն պատժել, որ նման դեպքեր այլևս չգրանցվեն:
Բայց պատժել հարկավոր է դատարանի միջոցով. օրենքով սահմանված կարգով ու ձևով, օրենքի հիման վրա... բլաաաաաա
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ